«Խորը շնչեք» (լատիշ․՝ Elpojiet dziļi), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Ռոլանդ Կալնինիշը[1][2] Գունար Պրիեդեի «Տասներեքերորդը» պիեսի հիման վրա 1967 թվականին։ Քսան տարի ֆիլմն արգելված է եղել ցուցադրել Խորհրդային Միությունում[3], և պրեմիերան տեղի է ունեցել 1986 թվականի մայիսին։ 21-րդ դարում ընդգրկվել է է Լատվիայի մշակութային կանոնում։ 2018 թվականին ֆիլմը ցուցադրվել է Կաննի դասականների ծրագրում[2][4][5]։

Խորը շնչեք
լատիշ․՝ Elpojiet dziļi
Երկիր ԽՍՀՄ
Ժանրերաժշտական ֆիլմ
Թվական1967
Լեզուռուսերեն և լատիշերեն
ՌեժիսորՌոլանդ Կալնինշ
Սցենարի հեղինակԳունարս Պրիեդե
ԴերակատարներՈւլդիս Պուցիտիս և Դինա Կուպլե
ԵրաժշտությունԻմանց Կալնինշ
Պատմվածքի վայրԼատվիա
ԿինոընկերությունՌիգայի կինոստուդիա
Տևողություն78 րոպե

Սյուժե խմբագրել

Երիտասարդ բանվոր Կեսար Կալնինշը ազատ ժամանակ զբաղվում է երաժշտությամբ։ «Օպտիմիստներ» ինքնագործ կոլեկտիվը հաջողությամբ կատարում է նրա հեղինակած երգերը։ Հաջող ստեղծագործական գործունեության ծավալման համար նրանց պակասում է միայն հանրության առաջ ելույթ ունենալու հնարավորությունը։

Մշակույթի ոլորտում աշխատող պաշտոնյա Անիտա Սոնդորեն իրենից կախված ամեն ինչ անում է երիտասարդ երաժիշտներին բեմ չթողնելու համար։ Ոչ մի զիջման գնալ չցանկացող Կեսարի անզիջում դիրքորոշումն օգնում է նրան կատարել մտածածը։

Դերերում խմբագրել

«Օպտիմիստներ» համույթ

  • Ուլդիս Ստաբուլնիեքս
  • Ձինտարս Բետերիս
  • Վալդիս Էգլիտիս
  • Գունարս Ռոզենբերգս
  • Անդրիս Վիլսոնս
  • Յունիս Վիլսոնս

Էպիզոդներում

  • Ռոստիսլավ Գորյաև
  • Էռնեստ Կարելիս
  • Անտոնիա Կլեյմանե
  • Արմինս Լեինշ
  • Իրենա Լագձինյա
  • Յազեպս Պիգոզնիս
  • Ռենատա Ստուրմանե
  • Սեվերինս Վիլսոնս
  • Պետերիս Շիլինշ
  • Անդա Զայցե
  • Օլգերտ Կրոդերս
  • Էդգար Լիեպինշ
  • Արիս Ռոզենտալ
  • Նատալյա Վիտոլինա
  • Էդուարդ Պլատայսկալնս

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակ՝ Գունար Պրիեդե
  • Բեմադրող ռեժիսոր՝ Ռոլանդ Կալնինշ
  • Բեմադրող օպերատոր՝ Միքս Զվիրբուլիս
  • Կոմպոզիտոր՝ Իմանտս Կալնինշ
  • Բեմադրող նկարիչ՝ Ուլդիս Պաուզերս
  • Հնչյունային օպերատոր՝ Իգոր Յակովլև
  • Ռեժիսոր՝ Վարիս Բրասլա
  • Օպերատոր՝ Ուդիս Էգլե
  • Նկարիչ-դեկորատոր՝ Ֆրիցիս Աբոլս
  • Կոստյումների նկարիչ՝ Իևա Կունձինա
  • Նկարիչ-գրիմարար՝ Էլիտա Ռուձիտե
  • Մոնտաժող՝ Զիգրիդա Գեյստարտե
  • Խմբագիր՝ Ելենա Վախրուշևա
  • Երգերի կատարողներ՝ Լիգա Լիեպինյա, Պաուլ Բուտկևիչ, Էդգար Լիեպինշ
  • Երգերի տեքստի հեղինակ՝ Մարիս Չաքլայս
  • Տնօրեն՝ Գեորգ Բլյումենտալ

Վարձույթ խմբագրել

Սկզբում հեղինակները ֆիլմին տվել են «Չորս սպիտակ վերնաշապիկներ» «անվանումը» (լատիշ․՝ Četri balti krekli)։ Կինոֆիլմի երգերը մեծ հաջողությամբ ցուցադրվել են հանրապետական էստրադային փառատոնում։ Բայց խոստացած պրեմիերան, պաշտոնապես չհայտարարված պատճառներով, տեղի չի ունեցել։ Առաջին անգամ ռեժիսորը (ինչպես և նրա ֆիլմի հերոսը) փորձում էր համոզել ղեկավարությանը, որ ֆիլմը մի քանի փոփոխություններով թողարկվի, համաձայնել է այլ վերնագիր ընտրել, բայց ֆիլմը չի ցուցադրվել, և և ֆիլմի պրեմիերան կայացել էր միայն 1986 թվականին։ Դա չի խանգարել Գունար Պրիեդեին պիեսը ներկայացնել Լիեպայայի և Ռիգայի բեմերում «Արի աստիճաններ վրա՝ խաղալու» խորագրով։ Դայլես թատրոնում Կեսար Կալնինշի դերը խաղացել է հաջորդ դերասանական սերնդի ներկայացուցիչ Անդրիս Բերզինշը[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Trasca, Tristan (2016 թ․ հունիսի 2). «Cetri balti krekli, l'hyme letton à la liberté». Hajde (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 23-ին.
  2. 2,0 2,1 «Our very own Godard: Rolands Kalniņš' Four White Shirts». Public Broadcasting of Latvia. 2018 թ․ օգոստոսի 22. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
  3. Kalnačs, Benedikts. «Soviet censorship and Latvian drama» (PDF). Colloquia (17): 109–121. ISSN 1822-3737. Վերցված է 2018 թ․ մայիսի 23-ին.
  4. «Heartfelt reception of classic Latvian film at Cannes». Public Broadcasting of Latvia. 2018 թ․ մայիսի 16. Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին.
  5. Malinjod, Eugénie (2018 թ․ մայիսի 15). «Four white shirts: interview with Rolands Kalniņš». Cannes Film Festival. Վերցված է 2018 թ․ մայիսի 23-ին.
  6. Kristine Matīsa Vecās Labās: Latviešu kinoklasikas 50 spozākās pērles (50 жемчужин Латвийской киноклассики). R, — Atēna — 2005 Стр. 499 ISBN 9984-34-142-9(լատիշերեն)