Հանգամանքների զուգադիպում

«Հանգամանքների զուգադիպում» (լատիշ․՝ Apstākļu sakritība), 1987 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Վիա Բեյներտը Վիկտորյա Տոկարևայի սցենարով Ռիգայի կինոստուդիայում[1]։

Հանգամանքների զուգադիպում
լատիշ․՝ Apstākļu sakritība
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1987
Լեզուլատիշերեն
ՌեժիսորՎիա Բեյներտե
ԴերակատարներԻնգեբորգա Դապկունայտե
ԵրաժշտությունՄարտինշ Բրաունս
ԿինոընկերությունՌիգայի կինոստուդիա

Սյուժե խմբագրել

Երիտասարդ դերասանուհի Վիկտորյա Բերգսը, սպասելով դերի կինոյում, զբաղվում է մուլտֆիլմերի հնչյունավորմամբ։ Նրա կյանքում վրա է հասնում ոչ լավագույն փուլը. մոր հետ մանր վեճերին, ամուսնու հետ իրար չհասկանալուն և մյուս բոլոր ձախորդություններին ավելանում է դստեր հիվանդության մասին լուրը։ Կատարված անալիզները ցույց են տալիս երիկամային պաթոլոգիա, բայց վերջնական ախտորոշման համար անհրաժեշտ է հետազոտություն անցնել կլինիկայում։

Քաղաքային հիվանդանոցի բժիշկների անտարբեր վերաբերմունքն աղջկա ծնողներին ստիպում է օգնություն փնտրել այլ տեղ։ Կինոստուդիայի գործընկերները խորհուրդ են տալիս դիմել պրոֆեսոր Յանսոնին՝ երիկամների մանկական հիվանդությունների լավագույն մասնագետներից մեկին։

Ներկայանալով որպես ռադիոյի լրագրող՝ Վիկտորյան փորձում է որակյալ խորհրդատվության հասնելու միջոց գտնել։ Բժիշկը սիրահարվում է գրավիչ դերասանուհուն և հիասթափվում է՝ լսելով նրա խոստովանությունը։ Չնայած ծագած թյուրիմացությանը՝ նա պատրաստակամությամբ զննում է երեխային և, ի ուրախություն մոր, հայտնում է, որ ոչ մի լուրջ հիվանդություն չկա։

Դերերում խմբագրել

  • Ինգեբորգա ԴապկունայտեՎերոնիկա Բերգս
  • Լեմբիտ ՈւլֆսակՆիկոլայ Յանսոնս
  • Սաուլյուս Բալանդիս – Վերներ Բերգս
  • Անտրա Լիեդսկալնինյա – Վերոնիկայի մայրը
  • Մադարա Շմատե – Վիտա
  • Յուլլե Կալյուստե – Նինկա
  • Ռուդոլֆ Պլեպիս – Ռոբերտ
  • Կոստաս Սմորիգինաս – Ռոլանդ
  • Ուլդիս Վազդիկս – Յուլիան
  • Յուրիս Լիսներս – Ռիխարդ
  • Ռեգինա Ռազումա – Յանսոնի կինը
  • Ձիդրա Ռիտենբերգ – պրոֆեսոր
  • Գունարս Ցիլինսկի – կինոստուդիայի տնօրեն
  • Բորիս Ախանով – տեղամասային բժիշկ
  • Սվետլանա Բլես – Սիլվիա
  • Լեոնս Կրիվանս – տաքսու վարորդ
  • Պետերիս Լիեպինշ – ուղեկից
  • Միրձա Մարտինսոնե – դերասանուհի
  • Նինա Նեզնամովա – Մարթա
  • Ուլդիս Պուցիտիս – հարևան շան հետ
  • Ինեսա Սաուլիտե – բուժքույր

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակ՝ Վիկտորյա Տոկարևա
  • Բեմադրող ռեժիսոր՝ Վիա Բեյներտե
  • Բեմադրող օպերատոր՝ Վալդեմար Եմելյանով
  • Կոմպոզիտոր՝ Մարտինշ Բրաունս
  • Բեմադրող նկարիչ՝ Վասիլի Մասս[2]

Ծանոթագրություններ խմբագրել