«Շողեր ապակու մեջ» (լատիշ․՝ Stari stiklā), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Իմանտ Կրենբերգսը Ռիգայի կինոստուդիայում 1969 թվականին[1]։

Շողեր ապակու մեջ
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1969
Լեզուռուսերեն
ՌեժիսորԻմանց Կրենբերգս
ԴերակատարներԼիլիտա Օզոլինիա
ԵրաժշտությունՌոմուալդս Կալսոնս
ԿինոընկերությունՌիգայի կինոստուդիա

Սյուժե խմբագրել

Գլխավոր հերոսուհին՝ Ասյա Ռիտուման, աշխատում է ապակու գործարանում՝ աշխատանքային ճաշարանում։ Ընկերների աջակցությամբ նա որոշում է կտրուկ փոխել իր կյանքը և տեղափոխվում է գեղարվեստական ապակու արտադրամաս որպես աշակերտուհի։

Ուլդիս Ռիտումսը՝ Ասյայի ամուսինը, որը վարպետ է, արտադրամասի ղեկավարի թեկնածու, աստիճանաբար հեռանում է հին ընկերներից, մտածում է միայն ապագա կարիերայի մասին։ Նա դեմ է կնոջ որոշմանը։ Փոխադարձ վիրավորանքներն ավարտվում են ամուսնալուծությամբ։

Ասյան սիրահարվում է իր գործընկեր Վալտերին, որը նախկինում եղել է տաղանդավոր նկարիչ է և վաղուց չի նկարել կտավի վրա, սակայն երազում է ամեն ինչ նորից սկսել։ Նրա նախկին կուրսընկերուհի Իրիսը հիշում է այն օրերը, երբ Վալտերին համարում էին ամենահեռանկարային ուսանողը։ Նա կրկին վերցնում է վրձինը, բայց շուտով հասկանում է, որ տաղանդը մարել է։

Դերերում խմբագրել

  • Լիլիտա ՕզոլինիաԱսյա Ռիտումա
  • Վիյա ԱրտմանեԻրիս
  • Ուլդիս Դումպիս – Ուլդիս Ռիտումս
  • Գունար Ցիլինսկի – Վալտերս Ապս
  • Էգոնս Բեսերիս – Ժանիս
  • Անտրա Լիեդսկալնինյա – Վերա
  • Վայրոնիս Յականս – պրոֆեսոր Շտրալ
  • Կարպ Կլետնիեկս – քեռի Ռիտումս
  • Յանիս Կուբիլիս – գործարանի տնօրեն
  • Հելենա Ռոմանովա – բանվորուհի

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակ՝ Լիա Բրիդակա
  • Բեմադրող ռեժիսոր՝ Իմանտս Կրենբերգս
  • Բեմադրող օպերատոր՝ Մարիս Ռուձիտիս
  • Կոմպոզիտոր՝ Ռոմուալդս Կալսոնս
  • Բեմադրող նկարիչ՝ Ուլդիս Պաուզերս
  • Հնչյունային օպերատոր՝ Իգոր Յակովլև
  • Ռեժիսոր՝ Բոլեսլավ Ռուժ
  • Օպերատոր՝ Մոդրիս Ռեսնայս
  • Մոնտաժող՝ Էրիկա Մեշկովսկա
  • Խմբագիր՝ Օլգա Լիսովսկայա
  • Տնօրեն՝ Գ. Բլումենտալ[2]
  • Գեղարվեստական ղեկավար՝ Սամսոն Սամսոնով

Ծանոթագրություններ խմբագրել