Էդուարդ Յանովիչ Սմիլգիս (նոյեմբերի 23, 1886(1886-11-23)[1], Ռիգա, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն - ապրիլի 19, 1966(1966-04-19)[1], Ռիգա, Լատվիական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն), լատվիացի ռեժիսոր, դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1948

Էդուարդ Սմիլգիս
լատիշ․՝ Eduards Smiļģis
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 23, 1886(1886-11-23)[1]
ԾննդավայրՌիգա, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էապրիլի 19, 1966(1966-04-19)[1] (79 տարեկան)
Մահվան վայրՌիգա, Լատվիական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն
ԳերեզմանՌայնիսի գերեզմանատուն
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն, Flag of Latvia.svg Լատվիա և Flag of the Soviet Union.svg Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն
Մասնագիտությունդերասան և թատերական ռեժիսոր
ԱշխատավայրԴայլես թատրոն
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ
Երեք աստղերի շքանշան
և Ստալինյան մրցանակ
Commons-logo.svg Eduards Smiļģis Վիքիպահեստում

1911 թվականից Ռիգայի Նոր, 1915 —1919 թվականներին Պետրոգրադյան լատվիական թատրոնների դերասան։ 1920 թվականին Ռայնիսի անվան Գեղարվեստական թատրոնի (Ռիգա) ստեղծման նախաձեռնողներից (մինչև 1964 թվականը՝ գեղարվեստական ղեկավար)։ Սմիլգիսի ռեժիսորական արվեստը որոշիչ է եղել Գեղարվեստական թատրոնի ոճի և ստեղծագործական մեթոդի համար։ Նրա բեմադրությունների մեծ մասին հատուկ են մոնումենտալությունը, հերոսառոմանտիկական ուղղվածությունը, վառ թատերայնությունը։ Լավագույններից են՝ Ռայնիսի «կրակ և գիշեր» (1947, ԽԱՀՄ պետական մրցանակ, 1947), Գյոթեի «Ֆաուստ» (1940), Գորկու «Եգոր Բուլչովը և ուրիշները» (1946), Շիլլերի «Մարի Ստյուարտ» (1956), Շեքսպիրի «Համլետ» (1959), Վիշնևսկու «Լավատեսական ողբերգություն» (1964)։ Դերերից են՝ Պեր Գյունտ (Իբսենի «Պեր Գյունտ»), Համլետ, Կեսար, Պետրուչչո (Շեքսպիրի «Համլետ», «Հուլիոս Կեսար», «Անսանձ կնոջ սանձահարումը»), Տոտս (Ռայնիսի «Նվագել եմ ես, պարել»)։ Պարգևատրվել է Լենինի և 3 այլ շքանշաններով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 458 CC BY-SA icon 80x15.png
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.vle.lt/straipsnis/eduards-smilgis/