Սանչոյի հավատարիմ ընկերը
«Սանչոյի հավատարիմ ընկերը» (լատիշ․՝ «Uzticamais draugs Sančo»), խորհրդային մանկական գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Յանիս Ստրեյչը Յուրի Յակովլևի սցենարով Ռիգայի կինոստուդիայում 1974 թվականին[1]։
Երկիր | ![]() |
---|---|
Թվական | 1974 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Յանիս Ստրեյչ |
Սցենարի հեղինակ | Յուրի Յակովլև |
Օպերատոր | Հարի Կուկելս |
Երաժշտություն | Իմանց Կալնինշ |
Կինոընկերություն | Ռիգայի կինոստուդիա |
Սյուժե
խմբագրելՌոդրիգեսների ընտանիքը Լենինգրադ է ժամանել լատինամերիկյան մի երկրից։ Նրանց որդին՝ Սանչոն, լավ գիտի ռուսաց լեզու և ընդունվել է սովորական հանրակրթական դպրոցի չորրորդ դասարան։
Լինելով շփվող և աշխույժ՝ Սանչոն շուտով ընկերանում է դասընկերների հետ։ Երբեք տեսած չլինելով ձմեռ՝ նաա հետաքրքրությամբ զբողնում է ձյունով ծածկված քաղաքում և խաղում անծանոթ խաղեր։
Դվորցովայա հրապարակում Սանչոն ու նրա ընկերները հայտնվում են «Դյութիչ երջանկության աստղը» ֆիլմի նկարահանումների հրապարակում, որտեղ Սանչոն զրուցում է դերասանների հետ, տեսնում է, թե ինչպես են նկարահանում կայսր Նիկոլայ I-ի (Վասիլի Լիվանովի) մասնակցությամբ տեսարանը։
Բայց շուտով տղաները ստիպված են բաժանվել։ Սանչոյի հայրենիքում հեղաշրջում է տեղի ունեցել։ Իշխանության են անցել զինվորականները։ Տղայի ծնողները որոշել են տուն վերադառնալ։ Սանչոն ջերմորեն հրաժեշտ է տալիս նոր ընկերներին և իր հետ տանում նրանց համերաշխության խորհրդանիշը՝ կարմիր պիոներական փողկապը։
Ֆիլմը հատկանշական է նրանով, որ ՌՕՈՒ գեներալ Վասիլի Մերկուրևի հերոսը երեսուն տարի անց կրկին կատարում է «Дождливым вечером, вечером, вечером…» երգը «Երկնային դանդաղընթացը» գեղարվեստական ֆիլմից, որն ավելի վաղ եղել է դրա կատարողներից մեկը պատերազմական տարիների այդ դասական ֆիլմում։
Դերերում
խմբագրել- Սերգեյ Զուրլով – Սանչո Ռոդրիգես
- Մարութա Ֆելդմանե – Սանչոյի մայրը
- Իվար Կալնինշ – սենյոր Ռոդրիգես, Սանչոյի հայրը
- Վալդեմար Զանդբերգ – անգլերենի ուսուցիչ
- Վիկտորյա Լեպկո – Նատալյա Գավրիլովնա, դասղեկ
- Վասիլի Մերկուրև – Ռիտայի պապը, օդաչու-գեներալ
- Բորիս Տաշքենդսկի – Սանչոյի պապը, երաժիշտ
- Օլգերտ Դունկերս – սենյոր Կրեդո, ընկերության ղեկավարության ներկայացուցիչ
- Յուրի Կամորնի – Ռիտայի հայրը, ռազմական օդաչու
- Գենադի Կորոլկով – Վադիմ, վարորդ
- Ստանիսլավ Ֆեսյունով – Պրոկոպենկո, դիվանագետ
- Ռեգինա Ռազումա – բորտուղեկցորդուհի
- Պավել Պերվուշին – Իվան Կալիստրատովիչ, դպրոցի տնօրեն
- Արթուր Կալեյս – գեներալ Կալվոս, հեղաշրջման կազմակերպիչ
- Պաուլ Բուտկևիչ – էպիզոդ, դիվանագիտական ընդունելության մասնակից
- Յուրիս Ստրենգա – էպիզոդ, դիվանագիտական ընդունելության մասնակից
- Վալենտինս Սկուլմե – էպիզոդ, դիվանագիտական ընդունելության մասնակից
- Ուլդիս Վազդիկս – էպիզոդ, դիվանագիտական ընդունելության մասնակից
- Վասիլի Լիվանով – կայսր Նիկոլայ I Դվարցովայա հրապարակի տեսարանում
Նկարահանող խումբ
խմբագրել- Սցենարիստ՝ Յուրի Յակովլև
- Ռեժիսոր՝ Յանիս Ստրեյչ
- Օպերատոր՝ Հարի Կուկելս
- Կոմպոզիտոր՝ Իմանց Կալնինշ
- Նկարիչ՝ Վիկտոր Շիլդկնեխտ[2]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Սանչոյի հավատարիմ ընկերը» ֆիլմը kino-teatr.ru կայքում
- ↑ «Սանչոյի հավատարիմ ընկերը» ֆիլմը kinopoisk.ru կայքում