«Մեծ սաթ» (լատիշ․՝ Lielais dzintars), ռեժիսոր Ալոիզ Բրենչի երկսերիանոց երաժշտական կատակերգությունը, որը նկարահանվել է Ռիգայի կինոստուդիայում 1971 թվականին[1]։

Մեծ սաթ
Երկիր ԽՍՀՄ
Լատվիական ԽՍՀ
Ժանրկինոկատակերգություն
Թվական1971
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱլոիզ Բրենչ
Սցենարի հեղինակԱլոիզ Բրենչ
ԴերակատարներԱլեքսանդր Բելյավսկի և Օլգա Արոսևա
ՕպերատորHeinrihs Pilipsons?
ԵրաժշտությունՌայմոնդ Պաուլս
ԿինոընկերությունՌիգայի կինոստուդիա
Տևողություն128 րոպե

Սյուժե խմբագրել

Երիտասարդական էստրադային համույթը ոչ թռիչքային եղանակի պատճառով չի կարողացել ժամանակին տեղ հասնել և մասնակցել Ռիգայում անցկացվող երգի մրցույթին։ Առաջին տեղը չի շնորհվել ոչ մեկին, և իրենց հաղթանակում վստահ երաժիշտներն անում են հնարավոր ամեն ինչ, որպեսզի ժյուրիի անդամներ լսեն իրենց։

Որոնումները բարդանում են այն հանգամանքի պատճառով, որ անսամբլի մեներգչուհի Մայգան խանդում է իր փեսացուին՝ Արվիդին, մրցութի ժյուրիի քարտուղար Ժերմենա Պավլովնայի նկատմամբ, որը երաժիշտներին օգնում է գտնել իր գործընկերներին։ Բաժանվելով երկու խմբի՝ նրանք հասցնում են լինել Սիգուլդայում, պարահանդեսում և Յուրմալայի կոլտնտեսությունում անցկացվող ձկնորսների տոնին։

Մի շարք զվարճալի արկածներից, ավտոմեքենաների մրցարշավից ու հիմնական մրցանակի նվիրական տուփը կորցնելուց հետո ամեն ինչ բարեհաջող ավարտ է ուենում։ Ժյուրին հավաքվում է ամբողջ կազմով, անսամբլին հաղթանակ է շնորհվում, և Մայգան ու Արվիդն սկսում են մտածել մոտ ապագայում հարսանիք կազմակերպելու մասին։

Դերերում խմբագրել

  • Նատալյա Դուգինա – Մայգա Լապինա, «Յանտար» անսամբլի մենակատար
  • Նիկոլայ Ստրելեցկի – Արվիդ Ռոյա, «Յանտար» համույթի ղեկավար
  • Օլգա Արոսևա – Ժերմենա Պավլովնա, մրցույթի ժյուրիի քարտուղար
  • Բորիս Ռունգե – Անտոն Բուկ, Մշակույթի տան ներկայացուցիչ
  • Ալեքսանդր Բելյավսկի – Լեոն Բուբիկ, «Յանտար» անսամբլի ադմինիստրատոր
  • Ալեքսեյ Պոլևոյ – Միկի, ժյուրիի նախագահ
  • Սերգեյ Ֆիլիպով – դիրիժոր, մրցույթի ժյուրիի անդամ
  • Բորիս Սիչկին – երաժշտական քննադատ, մրցույթի ժյուրիի անդամ
  • Ալեքսեյ Սմիռնովդերձակ, «Սիգուլդա» սրճարանի սրահի վարիչ, ձկնորսության տոնի թմբկահարի
  • Հարի Միսինշ – էպիզոդ
  • Օլգա Լեյասկալնե – էպիզոդ
  • Ձիդրա Ռիտենբերգա – Սիրենա Մարկովնա, ժյուրիի նախագահի կինը
  • Նադեժդա Ռեպինա – «Յանտար» համույթի երկրորդ մենակատար
  • Գունարս Պլացենս – էպիզոդ

Էպիզոդներում խմբագրել

  • Լ․ Բեզուգլայա – էպիզոդ
  • Պուլ Բուտկևիչ – անձնակազմի հրամանատար (կրկնօրինակել է Ա. Սուսնինը)
  • Յուրի Պրոկոպովիչ – էպիզոդ
  • Մ. Վերդինշ – էպիզոդ
  • Յու. Պուչկա – էպիզոդ
  • Ե․ Տոդորովա – էպիզոդ
  • Լ. Իվանով – էպիզոդ
  • Կադրից դուրս տեքստը կարդում է Ալեքսանդր Բելյավսկին
  • Երգերի տեքստի հեղինակ՝ Վլադիմիր Անդրեև, Գրիգորի Բեյլին, Վլադլեն Դոզորցև, Լիդիա Ժդանովա, Ցալ Մելամեդ, Իրինա Չերևիչնիկ
  • Երգերը կատարում են՝ Մարգարիտա Վիլցանե, Վալերի Օբոձինսկի
  • Լատվիայի ռադիոյի և հեռուստատեսության էստրադային և թեթև երաժշտության նվագախումբ
  • Դիրիժոր՝ Ա. Զաքիս
  • Մենակատար՝ Մարգարիտա Վիլցանե

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակներ՝ Յազեպ Օսմանիս, Ալոիզ Բրենչ
  • Բեմադրող ռեժիսոր՝ Ալոիզ Բրենչ
  • Կոմպոզիտոր՝ Ռայմոնդ Պաուլս
  • Բեմադրող օպերատոր՝ Հենրիխ Փիլիպսոն
  • Բեմադրող նկարիչ՝ Հերբերտ Լիկումս
  • Բալետմայստեր՝ Յանինա Պանկրատե
  • Հնչյունային օպերատոր՝ Գլեբ Կորոտեև
  • Ռեժիսոր՝ Յու. Ցելմս
  • Օպերատոր՝ Յու. Սիլեինեկս
  • Կոստյումների նկարիչ՝ Վ. Վարսլավանե
  • Գրիմարար՝ Ն. Լապինյա
  • Մոնտաժող՝ Զ. Գեյստարտե
  • Օգնականներ՝ Ի. Էսենբերգա, Վ. Էստրին, Ա. Դամբեկալնս, Լ. Դանսոնս
  • Խմբագիրներ՝ Իրինա Չերևիչնիկ, Նիկոլայ Զոլոտոնոս
  • Ֆիլմի տնօրեն՝ Մ. Ցիրելսոն

Ֆիլմի որոշ դրվագների նկարահանումները տեղի են ունեցել Սիգուլդայում՝ խաչակիրների ամրոցում Գաուայի ազգային պարկում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Памяти Алоиза Бренча». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել