Ֆեոդոր Ֆեոդորովիչ Կնորե (ռուս.՝ Фёдор Фёдорович Кно́рре, ապրիլի 15, 1903(1903-04-15)[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2] - մայիսի 22, 1987(1987-05-22)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային արձակագիր, դրամատուրգ, սցենարիստ, ռեժիսոր և դերասան։

Ֆեոդոր Կնորե
Ծնվել էապրիլի 15, 1903(1903-04-15)[1]
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2]
Վախճանվել էմայիսի 22, 1987(1987-05-22)[1] (84 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՎագանկովյան գերեզմանատուն
Մասնագիտությունգրող, ռեժիսոր, կինոռեժիսոր, դրամատուրգ, կինոսցենարիստ, թատերական ռեժիսոր և դերասան
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն

Կենսագրություն խմբագրել

Ֆեոդոր Կնորեն ծնվել է 1903 թվականի ապրիլի 2-ին (նոր տոմարով՝ ապրիլի 15) Սանկտ Պետերբուրգում, ինժեներ-կամրջաշինարար Ֆեոդոր Կնորեի (1865-1927?) ընտանիքում։ Ճարտարապետ և ինժեներ Ֆեոդոր Կնորեի թոռն է և աստղագետ Կարլ Կնորեի ծոռը[3]։

Տասնվեց տարեկանում կամավոր մեկնել է Կարմիր բանակ, մասնակցել Քաղաքացիական պատերազմին։ Ծառայել է Պետրոպավլովյան ամրոցում, Պետրուկրեպռայոնի շտաբում։ Ծառայության ընթացքում ընդունվել է ՀամԿ(բ)Կ։

1920-ական թվականների սկզբին սովորել է Պետրոգրադի «Էքստցենտրիկ դերասանի ֆաբրիկայում» (ռուս.՝ ФЭКС, ռուս.՝ «Фабрика эксцентрического актёра»): Ապա հանդես է եկել որպես կրկեսի արտիստ[4], գրել է կատակերգական սցենարներ, կրկեսային ռեպրիզներ։ Աշխատել է Լենինգրադի «Смена» թերթում և Մոսկվայի Ֆորեգարի թատերական արվեստանոցում (Мастфор), որտեղ եղել է ակրոբատիկայի հրահանգիչ։

1920-ական թվականների վերջից աշխատել է Լենինգրադի, ապա Մոսկվայի կենտրոնական Աշխատավոր երիտասարդության թատրոնում։

Հետագայում հիմնականում զբաղվել է գրական գործունեությամբ, գրել է պատմվածքներ, վիպակներ, պիեսներ, կինոսցենարներ։ 1941 թվականին դարձել է ԽՍՀՄ գրողների միության անդամ։

Լավ ծանոթ է եղել Լեոնիդ Տրաուբերգի, Վսևոլոդ Մեյերխոլդ, Սերգեյ Էյզենշտեյն, Միխայիլ Բուլգակով, Միխայիլ Ռոմ։

1930-ական թվականների վերջին Ֆեոդոր Կնորեն ամուսնացել է թատրոնի դերասանուհի Մարիա Բաբանովայի հետ[5]։ 1950-ական թվականներին բաժանվել է նրանից և ամուսնացել կինոդերասանուհի Լարիսա Եմելյանցևայի հետ[6]։

Ֆեդոր Կնորեն մահացել է 1987 թվականին Մոսկվայում, թաղվել է Վագանկովյան գերեզմանատանը[7]։

Ստեղծագործություն խմբագրել

1924 թվականին Ֆեոդոր Կնորեն նկարահանվել է Էքստցենտրիկ դերասանի ֆաբրիկայի կինոարվեստանոցի «Օկտրյաբինայի արկածները» (ռուս.՝ «Похождения Октябрины») ֆիլմում՝ կատարելով ՄՕՊՌ-ի ներկայացուցչի դեր։

1930 թվականին Մոսկվայի կենտրոնական բանվոր երիտասարդության թատրոնում կատարել է իր «Տագնապ» (ռուս.՝ «Тревога») առաջին պիեսի բեմադրությունը[8]։ Ավելի ուշ գրել է «Մոսկովյան 10-10» (ռուս.՝ «Московский 10-10», 1933), «Հանդիպում մթության մեջ» (ռուս.՝ «Встреча в темноте», 1944) և «Երկու քույր» (ռուս.՝ «Две сестры», 1957) պիեսները, որոնք բեմադրվել են Մոկվայի Մոսսովետի անվան և Ե․ Վախթանգովի անվան թատրոններում։

Ֆեոդոր Կնորեն գրել է սցենարներ «Կործանիչներ» (ռուս.՝ «Истребители», 1939), «Ռոմանտիկներ» (ռուս.՝ «Романтики», 1941), «Մի անգամ գիշերով (Հարսնացուն)» (ռուս.՝ «Однажды ночью», 1944), «Ռիտա» (ռուս.՝ «Рита», 1957), «Փոթորկից հետո» (ռուս.՝ «После шторма», 1958), «Հարազատ արյուն» (ռուս.՝ «Родная кровь», 1963), «Աղի շուն» (ռուս.՝ «Солёный пёс», 1973) ֆիլմերի համար։ Եղել է «Փոթորկից հետո» ֆիլմի ռեժիսորներից մեկը (Էդուարդ Պենցլինի հետ միասին)։

1938 թվականին տպագրել է իր առաջին պատմվածքը՝ «Անհայտ ընկերը» (ռուս.՝ «Неизвестный товарищ»), որ նվիրված է քաղաքացիական պատերազմի ժամանակ խորհրդային ժողովրդի ցուցաբերած արիությանն ու տոկունությանը։ Ֆեոդոր Կնորեի այլ պատմվածքներ ու վիպակներ տպագրվել են բազմաթիվ ամսագրերում («Знамя», «Огонёк», «Октябрь», «Юность», «Работница», «Нева», «Наш современник», «Новый мир», «Дружба народов»), ինչպես նաև լույս են տեսել առանձին ժողովածուներով՝ «Քո մեծ ճակատագիրը» (ռուս.՝ «Твоя большая судьба», 1948), «Պատմվածքներ» (1953), «Հարազատ արյուն» (ռուս.՝ «Родная кровь», 1964), «Չոր տերևների շրշյուն» (ռուս.՝ «Шорох сухих листьев», 1969), «Քարե պսակ» (ռուս.՝ «Каменный венок», 1973)։ Գրողի միակ վեպը՝ «Ընդմիշտ» (ռուս.՝ «Навсегда», 1960), նվիրված է Հայրենական մեծ պատերազմի տարիներին լիտվացի պարտիզանների ու ընդհատակայինների պայքարին։

Գրել է մի քանի ստեղծագործություններ, որ միջանկյալ են վիպակ-հեքիաթի ու մանկական ֆանտաստիկայի միջև։ «Կապիտան Կրոկուս» վիպակ-հեքիաթում (ռուս.՝ «Капитан Крокус», 1967) պատմվում է մի քաղաքի մասին, որտեղ իշխանությունը գրավել է չարագործը (բանջարանոցային խրտվիլակ), որը նպատակ ունի նրա բոլոր բնակիչներին վերածել հնազանդ անմիտ մեխանիզմների (1991 թվականին վիպակն էկրանավորվել է)։ Մի շարք քննադատների կողմից վիպակը գնահատվել է որպես Յուրի Օլեշայի «Երեք հաստլիկների» նմանակում։ «Ասպետական հեքիաթ» (ռուս.՝ «Рыцарская сказка», 1979) ստեղծագործության մեջ օգտագործված է ասպետի ու վիշապի մասին ավանդական սյուժեն։ «Լալիի թղթե գրքերը» (ռուս.՝ «Бумажные книги Лали», 1983) ֆանտաստիկական վիպակում ներկայացվում է ուտոպիայից հեռու մոտ ապագայի մարդությունը, որը կանգնած է ոչնչացման վտանգի առաջ, եթե չընդունի հզոր, բայց անհոգի այլմոլորակայինների օգնությունը։

Ֆեոդոր Կնորեի շատ վիպակներ ու պատմվածքներ թարգմանվել են օտար լեզուներով, այդ թվում՝ բուլղարերեն, լեհերեն, ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն, բենգալերեն։

Ընտանիք խմբագրել

  • Առաջին կինը՝ Մարիա Բաբանովա
  • Երկրորդ կինը՝ Լարիսա Եմելյանցևա
  • Եղբայրը՝ Գեորգի Կնորե[5]

Ստեղծագործություններ խմբագրել

  • Ընտրյալ ստեղծագործություններ 2 հատորով (Избранные произведения в 2-х томах), Մոսկվա, 1984։

Վեպեր խմբագրել

  • Ընդմիշտ (ռուս.՝ Навсегда, 1959)

Վիպակներ խմբագրել

  • Գնդապետի կինը (ռուս.՝ Жена полковника, 1948)
  • Հարազատ արյուն (ռուս.՝ Родная кровь, 1962)
  • Մեկ կյանք (ռուս.՝ Одна жизнь, 1964)
  • Կապիտան Կրոկուս (ռուս.՝ Капитан Крокус, 1967)
  • Хоботок и Ленора, 1967)
  • Չոր տերևների շրշյուն (ռուս.՝ Шорох сухих листьев, 1967)
  • Օրեխով (ռուս.՝ Орехов, 1968)
  • Հապալասի աչքեր (ռուս.՝ Черничные глазки, 1969)
  • Գարնանային ուղեգիր (ռուս.՝ Весенняя путевка, 1971)
  • Քարե պսակ (ռուս.՝ Каменный венок, 1973)
  • Օլյա (ռուս.՝ Оля, 1975)
  • Նամակ հեռագրային բլանկով (ռուս.՝ Письмо на телеграфном бланке, 1979)
  • Արևածագ դեկտեմբերին (ռուս.՝ Рассвет в декабре, 1979)
  • Ասպետական հեքիաթ (ռուս.՝ Рыцарская сказка, 1979)
  • Առանց խաղի (ռուս.՝ Без игры, 1983)
  • Լալիի թղթե գրքերը (ռուս.՝ Бумажные книги Лали, 1983)
  • Ինչպե՞ս է կյանքը (ռուս.՝ Как жизнь?, 1983)
  • Ձարխոտերի լիճ (ռուս.՝ Папоротниковое озеро, 1983)

Պատմվածքներ խմբագրել

  • Անհայտ ընկեր (ռուս.՝ Неизвестный товарищ, 1938)
  • Քո մեծ ճակատագիրը (ռուս.՝ Твоя большая судьба, 1939)
  • Կապույտ պատուհան (ռուս.՝ Синее окно, 1946)
  • Վեց տոկոս (ռուս.՝ Шесть процентов, 1946)
  • Նոր տուն (ռուս.՝ Новый дом, 1947)
  • Փայտե մռութ (ռուս.՝ Деревянная морда, 1948)
  • Կորաբլյովյան մորաքույր (ռուս.՝ Кораблёвская тётка, 1950)
  • Մայր (ռուս.՝ Мать, 1950)
  • Ծովային հետևակ (ռուս.՝ Морская пехота, 1951)
  • Առաջին ամիսը (ռուս.՝ Первый месяц, 1951)
  • Կանած սահման (ռուս.՝ Зелёный рубеж, 1951)
  • Շրջան (ռուս.՝ Круг, 1952)
  • Գարնանը (ռուս.՝ Весной, 1953)
  • Հյուրեր (ռուս.՝ Гости, 1953)
  • Անտառային արահետում (ռուս.՝ На лесной тропинке, 1953)
  • Հողի տակ (ռուս.՝ Под землёй, 1953)
  • Ընկերուհիներ (ռուս.՝ Подруги, 1953)
  • Լույս վագոնում (ռուս.՝ Свет в вагоне, 1953)
  • Քույր Լենի (ռուս.՝ Сестра Лэни, 1953)
  • Շշուկով երգող մարդը (ռուս.՝ Человек, поющий шепотом, 1953)
  • Բնավորության ուժը (ռուս.՝ Сила характера, 1954)
  • Չափահասություն (ռուս.՝ Совершеннолетие, 1954)
  • Առավոտ (ռուս.՝ Утро, 1954)
  • Цунька (1955)
  • Դրոշ (ռուս.՝ Знамя, 1958)
  • Լուռ պայքար (ռուս.՝ Молчаливая борьба, 1958)
  • Նիկոլայ Վասիլևիչ (ռուս.՝ Николай Васильевич, 1958)
  • Վերջին գործողությունը (ռուս.՝ Последняя операция, 1958)
  • Ամիսը մեկ անգամ (ռուս.՝ Один раз в месяц, 1960)
  • «Баклан» (1961)
  • Գնորդներ (ռուս.՝ Покупатели, 1963)
  • Աղի շուն (ռուս.՝ Соленый пёс, 1963)
  • Ջրաներկով դիմանկար (ռուս.՝ Акварельный портрет, 1964)
  • Սուտ (ռուս.՝ Ложь, 1964)
  • Չի ծաղկել (ռուս.՝ Не расцвела, 1964)
  • Գիշերային զանգ (ռուս.՝ Ночной звонок, 1969)
  • Լճակներ (ռուս.՝ Озерки, 1965)
  • Օլիմպիա (ռուս.՝ Олимпия, 1969)
  • Վաճառվում է մանկասայլակ (ռուս.՝ Продается детская коляска, 1969)
  • Սև խոտ (ռուս.՝ Чёрная трава, 1969)
  • Ոչ ոքի, երբեք... (ռուս.՝ Никому, никогда…, 1974)
  • Լյուդվիգ (ռուս.՝ Людвиг, 1979)

Պիեսներ խմբագրել

  • Տագնապ (ռուս.՝ Тревога, 1930)
  • Մոսկովյան 10-10 (ռուս.՝ Московский 10-10, 1933)
  • Հանդիպում մթության մեջ (ռուս.՝ Встреча в темноте, 1944)
  • Երկու քույր (ռուս.՝ Две сестры, 1957)
  • Հայր (ռուս.՝ Отец, 1965)

Կինոսցենարներ խմբագրել

Ստեղծագործությունների էկրանավորումներ խմբագրել

  • Դեպք կիսակայարանում (ռուս.՝ «Случай на полустанке», 1933) – ըստ «Անհայտ ընկեր» պատմվածքի
  • Կապիտան Կրոկուսն ու փոքրիկ դավադիրների գաղտնիքը (ռուս.՝ «Капитан Крокус и тайна маленьких заговорщиков», 1991) – ըստ «Կապիտան Կրոկուս» վիպակի

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #128185988 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. Пинигин Г.И., Эраль С.Ф. Династия астрономов Кнорре. — Николаев: Изд. Ирины Гудым, 2009. — ISBN 978-966-8592-78-2
  4. Туровская М. И. М. И. Бабанова: Легенда и биография. — М.: Искусство, 1981.
  5. 5,0 5,1 Алянский Ю. Девять писем М.И. Бабановой // Петербургский театральный журнал. — 1996. — № 11.
  6. Энциклопедия Кино и ТВ. Лариса Емельянцева
  7. «Где дремлют мёртвые». bozaboza.narod.ru. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 31-ին.
  8. Ըստ այլ տվյալների՝ այդ պիեսը բեմադրել է Մ. Բուլգակովը (տես «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 1-ին. {{cite web}}: Invalid |url-status=да (օգնություն))

Գրականություն խմբագրել

  • Баруздин С. Одна единственная жизнь // Кнорре Ф.Ф. Избранные произведения. В 2-х т.. — М.: Худож. лит., 1984. — Т. 1.
  • Об авторе: Федор Федорович Кнорре // Кнорре Ф.Ф. Избранные произведения. В 2-х т.. — М.: Худож. лит., 1984. — Т. 1.
  • Кнорре, Фёдор Фёдорович // Энциклопедия фантастики: Кто есть кто / Под ред. Вл. Гакова. — Минск(⎘ Մինսկ)։ ИКО «Галаксиас», 1995. — 694 с. — ISBN 985-6269-01-6.
  • Ошеверова Э.С. Кнорре, Федор Федорович // Краткая литературная энциклопедия. — М.: Советская энциклопедия, 1966. — Т. 3. — С. 615.
  • Мацуев Н. Кнорре, Федор Федорович // Русские советские писатели. 1917-1967. — М.: Советский писатель, 1981. — С. 107.
  • Казак В. Лексикон русской литературы XX века = Lexikon der russischen Literatur ab 1917 / [пер. с нем.]. — М. : РИК «Культура», 1996. — XVIII, 491, [1] с. — 5000 экз. — ISBN 5-8334-0019-8.

Արտաքին հղումներ խմբագրել