Գարնանային ուղեգիր
«Գարնանային ուղեգիր» (լատիշ․՝ «Pavasara ceļazīme», ռուս.՝ «Весенняя путевка»), 1978 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Վարիս Բրասլան Ֆեոդոր Կնորեի սցենարով Ռիգայի կինոստուդիայում[1]։
Երկիր | ԽՍՀՄ Լատվիական ԽՍՀ |
---|---|
Թվական | 1978 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Վարիս Բրասլա |
Սցենարի հեղինակ | Ֆեդոր Կնորրե |
Երաժշտություն | Իմանց Կալնինշ |
Կինոընկերություն | Ռիգայի կինոստուդիա |
Սյուժե
խմբագրելԾովափնյա հանգստյան տանն անցկացրած մի քանի շաբաթները փոխում են Լինայի կյանքը։ Երիտասարդ «վայրենիների» ընկերության հետ ծանոթանալուց հետո նա սիրահարվում է Արթուրին՝ Լինայի ամուսնու սենյակակից ընկերոջը։ Երեկոյան ռոմանտիկ զբոսանքները լողափին և փոքր սրճարաններ այցելելը Արթուրի համար ավելի շատ ժամանց են, որոնք ոչինչ չեն նշանակում։ Նրանք բաժանվում են, և հիասթափված աղջիկն իրեն խոսք է տալիս այլևս երբեք չհանդիպել նրան։
Բայց ճակատագիրն այլ կերպ է տնօրինում իրադարձությունները, և նրանց վիճակված է ևս մեկ անգամ գտնել միմյանց։ Սկզբում Արթուրը ստիպված է լինում գտնել Լինայի քաղաքային բնակարանը, որպեսզի վերցնի մոռացված անձնագիրը, իսկ ավելի ուշ՝ իր ընկերոջից իմանում է, որ Լինան լուրջ հիվանդացել է և գտնվում է հիվանդանոցում։ Աղջիկը մերժում է հանդիպել նրան, բայց Արթուրը կարողանում է համոզել և դրանից հետո ամեն օր հիվանդանոց է գնում՝ հասկանալով, որ սիրում է նրան և երբեք չի կարող մոռանալ։
Դերերում
խմբագրել- Գալինա Բելոզյորովա – Լինա
- Անդրիս Բերզինշ – Արթուր
- Ինեսա Սաուլիտե – Նինա
- Վալենտինա Թալիզինա – Տոնյա
- Վալենտինա Բերեզուցկայա – Սաֆարովա[2]
- Իլգոնիս Շվիկաս – Յուլիա
- Ռուդոլֆ Պլեպիս – Պաուլ
- Իմանց Սկրաստինշ – Պրյագին
- Աուստրիս Ուպելնիեկ – Անտոն
- Վսևոլոդ Սաֆոնով – Լինայի պապը
- Ալեքսեյ Վանին – Տոնյայի սիրեցյալը
Նկարահանող խումբ
խմբագրել- Սցենարի հեղինակ՝ Ֆեոդոր Կնորե
- Բեմադրող ռեժիսոր՝ Վարիս Բրասլա
- Բեմադրող օպերատոր՝ Ուգիս Էգլե
- Կոմպոզիտոր՝ Իմանց Կալնինշ
- Բեմադրող նկարիչ՝ Ինարա Անտոնե
- Գեղարվեստական ղեկավար՝ Յուլի Կարասիկ
- Հնչյունային օպերատոր՝ Աննա Պատրիկեևա
- Խմբագիր՝ Յա․ Ռոկպելնիս
- Տնօրեն՝ Գ. Բլումենտալ[3]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Գարնանային ուղեգիր» ֆիլմը kino-teatr.ru կայքում
- ↑ «Умерла звезда фильмов Операция Ы и ДМБ Валентина Березуцкая» (ռուսերեն). kp.ua. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 11-ին.
- ↑ «Գարնանային ուղեգիր» ֆիլմը kinopoisk.ru կայքում