Օլեգ և Այնա
«Օլեգ և Այնա» (լատիշ․՝ Oļegs un Aina), խորհրդային գեղարվեստական ֆիլմ[1], որը նկարահանել է ռեժիսոր Ալեքսանդր Լեյմանիսը ԽՍՀՄ Պետկինոյի պատվերով Ռիգայի կինոստուդիայում 1973 թվականին[2][3][4]։
Երկիր | ԽՍՀՄ |
---|---|
Թվական | 1973 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Ալեքասանդր Լեյմանիս |
Դերակատարներ | Անատոլի Գրաչյով |
Երաժշտություն | Իվարս Վիգներս |
Կինոընկերություն | Ռիգայի կինոստուդիա |
IMDb | ID 2395361 |
Ֆիլմի պրեմիերան Կենտրոնական հեռուստատեսությունում տեղի է ունեցել 1973 թվականին։
Սյուժե
խմբագրելՖիլմի գործողությունները տեղի են ունենում Ռիգայի խոշոր ձեռնարկություններից մեկում։ Ֆրեզորդ Օլեգ Շչերբակովը տեխնիկական բուհի դիպլոմի պաշտպանությունից հետո ինժեներական պաշտոնի է անցնում կոնստրուկտորական բյուրոյում։ Այնտեղ նա ծանոթանում է իր գործընկեր Այնայի հետ, որն արտադրության վերակազմակերպման նախագծի հեղինակն է։
Երիտասարդները փոխադարձ համակրանքի զգացում ունեն, օգնում են միմյանց և հանդիպում են ազատ երեկոներին։ Լինելով լավ պրակտիկ՝ Օլեգը մի շարք հաջողված առաջարկներ է անում, բայց ժամանակի ընթացքում սկսում է կասկածել իր ընտրած ուղու ճիշտ լինելու մեջ։
Շուտով լուր է գալիս գործարանի վերազինման և վերակառուցման մասին, որը պետք է անցնի առանց արտադրության կրճատման։ Ձեռնարկությունը ստեղծված պայմաններում պետք է աշխատի առանց արտադրական ծանրաբեռնվածության, ինչի համար նախատեսված է ինժեներական խմբեր կազմակերպել յուրաքանչյուր արտադրամասում։
Գլխավոր պատասխանատվությունը դրվում է նոր կազմակերպվող փորձարարական տեղամասի վրա, որը ստեղծվում է Այնայի հետաձգված նախագծով։ Օլեգը, որը պատրաստվում էր հեռանալ գործարանից, մնում է և ներգրավվում առաջադրանքի իրականացման աշխատանքներում։
Դերերում
խմբագրել- Անատոլի Գրաչով – Օլեգ
- Լիլիտա Օզոլինիա – Այնա
- Ուլդիս Դումպիս – Էդուարդ
- Ռոլանդս Զագորսկիս – Անդրիս
- Յանիս Գրանտինշ – Պետերիս
- Ալեքսանդր Բոյարսկի – Ժարկովսկի
- Էլզա Ռաձինյա – Այնայի մայրը
- Վելտա Լինե – Օլեգի մայրը
- Ակվելինա Լիվմանե – Իլգա
- Վայրոնիս Յականս – Գուլբիս
- Ուլդիս Լիելդիջս – գործարանի տնօրեն
- Պետերիս Լիեպինշ – ֆրեզորդ
Նկարահանող խումբ
խմբագրել- Սցենարի հեղինակներ՝ Ալեքսանդր Կորին, Նիկոլայ Ռոզանցև
- Բեմադրող ռեժիսոր՝ Ալեքսանդր Լեյմանիս[5]
- Բեմադրող օպերատոր՝ Մարիս Ռուձիտիս
- Կոմպոզիտոր՝ Իվարս Վիգներս
- Բեմադրող նկարիչ՝ Վիկտոր Շիլդկնեխտ
- Հնչյունային օպերատոր՝ Աննա Պատրիկեևա
- Ռեժիսոր՝ Վ. Օզերե
- Օպերատոր՝ Ի. Հոֆմանիս
- Կոստյումների նկարիչ՝ Նատալյա Շապորինա
- Նկարիչ-գրիմարար՝ Մ. Ցելմա
- Մոնտաժող՝ Է. Պրեյս
- Խմբագիր՝ Ի. Չերևիչնիկ
- Տնօրեն՝ Լ. Լիեպինյա
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Oļegs un Aina». IMDb. Վերցված է 2016 թ․ հունվարի 12-ին.
- ↑ «Фрагмент критического материала о фильме в журнале «Советский экран», Издательство:Союз работников кинематографии СССР, 1973». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ «Фрагмент критической материала о начале съемок фильма режиссёром в журнале «Kinoiskusstvo Sovetskoj Latvii», Издательство: Liesma, 1989». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ «Фильм в латышском национальном интернет-музее «Kino Muzejs»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ «Kinorežisoram Aleksandram Leimanim - 100» (լատվիերեն). lsm.lv. 2013 թ․ սեպտեմբերի 12. Վերցված է 2016 թ․ հունվարի 14-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Օլեգ և Այնա»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում