Գիշեր առանց թռչունների
«Գիշեր առանց թռչունների» (լատիշ․՝ «Nakts bez putniem»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ (մելոդրամա), որը նկարահանել է ռեժիսոր Գունար Ցիլինսկին Ռիգայի կինոստուդիայում 1979 թվականին[2]։
Երկիր | ![]() |
---|---|
Ժանր | դրամա[1] |
Թվական | 1979 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Գունար Ցիլինսկի |
Դերակատարներ | Լիլիտա Օզոլինիա և Ուլդիս Դումպիս |
Երաժշտություն | Իմանց Կալնինշ |
Կինոընկերություն | Ռիգայի կինոստուդիա |
Տևողություն | 86 րոպե[1] |
Սյուժե
խմբագրելԻլզեն և Յանիսը միմյանց ճանաչել են ողջ կյանքում։ Մանկությունից գյուղում նրանց ծաղրել են որպես հարս ու փեսա, և երիտասարդների հարսանիքը որևէ մեկի համար անակնկալ չէր։ Բայց համատեղ կյանքը երկուսի համար էլ չափազանց բարդ է և ծանր։ Յանիսի մշտական կշտամբանքն ու անվստահությունը Իլզեին մտերմացնում են Տոբիասի՝ տեղի երգչախմբի դիրիժորի հետ։ Իմաստ չտեսնելով իրենց ամուսնության մեջ՝ նրանք բաժավում են։ Յանիսը մեկնում է Ռիգա, իսկ Իլզեն ամուսնանում է Տոբիասի հետ և որդի ունենում։ Մի քանի տարի անց Յանիսը վերադառնում է գյուղ․ նա դեռ սիրում է իր Իլզեին։
Դերերում
խմբագրել- Լիլիտա Օզոլինիա – Իլզե
- Ուլդիս Դումպիս – Յանիս
- Իմանտս Սկրաստինշ – Տոբիաս
- Ակվելինա Լիվմանե – Պաուլա
- Կառլիս Սեբրիս – կոլտնտեսության նախագահ
- Էվալդս Վալտերս – Կրակշտիս
- Մայա Ռենսկումբերգա -Ձինտրա
- Լյուսիա Բաումանե – Կրակշտիենե
- Յուրիս Կամինսկիս – Քրիստ
- Էրիկ Ֆերդա – նախագահի կինը
Նկարահանող խումբ
խմբագրել- Ռեժիսոր՝ Գունար Ցիլինսկի
- Սցենարի հեղինակներ՝ Գունար Ցիլինսկի, Էգոնս Լիվս
- Օպերատոր՝ Գվիդո Սկուլտե
- Նկարիչ՝ Ուլդիս Պաուզերս[3]
- Կոմպոզիտոր՝ Իմանց Կալնինշ
- Հնչյունային ռեժիսոր՝ Գլեբ Կորոտեև
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ «Գիշեր առանց թռչունների» ֆիլմը kino-teatr.ru կայքում
- ↑ «Գիշեր առանց թռչունների» ֆիլմը kinopoisk.ru կայքում