«Սրի ստվերում» (լատիշ․՝ Zobena ēnā), 1976 թվականի խորհրդային կինոֆիլմ, պատմական դրամա։ Անվան մեկ այլ տարբերակ է՝ «Սրի վախի ներքո»։

Սրի ստվերում
ռուս.՝ В тени меча և լատիշ․՝ Zobena ēnā
Երկիր ԽՍՀՄ
Ժանրպատմական ֆիլմ
Թվական1976
Լեզուռուսերեն և լատիշերեն
ՌեժիսորԻմանց Կրենբերգս
ԴերակատարներIndra Briķe?
ԿինոընկերությունՌիգայի կինոստուդիա
Տևողություն85 րոպե[1]

Սյուժե խմբագրել

1620 թվական։ Տուրայդա, Զիգվալդից ոչ հեռու գտնվող ամրոց։ Ամբողջ երկրում տիրում են սովը, ժանտախտը և վարձկանների խմբերի ավազակությունը։ Հին Կաչայի թոռնուհին՝ գեղեցկուհի Մայան, որը կոչվում է Տուրայդյան Վարդ, ծառայում է ամրոցում։ Նրա տիրուհին սեփականատիրոջ դուստրն է՝ Հելենա-Շառլոտան։

Դղյակում գտնվող վարձկանների հրամանատար Յակուբովսկին փորձում է հասնել Մայայի սիրուն, բայց աղջիկը փեսացու ունի՝ հասարակ գյուղացի Կասպերսը։ Չցանկանալով խայտառակվել՝ Տուրայդյան վարդը մահը նախընտրում է անպատվությունից։

Լրացուցիչ փաստեր խմբագրել

Սկզբում նախատեսվել է ֆիլմ նկարահանել Ռայնիսի «Սերն ավելի ուժեղ է, քան մահը» պիեսի հիման վրա, սակայն աշխատանքի ընթացքում սցենարը զգալիորեն շեղվել է բնօրինակից։ Որոշվել է բեմադրել ինքնուրույն ժապավեն՝ Տուրայդյան վարդի լեգենդի թեմայով[2][3]։

Դերերում խմբագրել

  • Ինդրա Բրիկե - Մայա
  • Լեոնիդ Գրաբովսկիս - Կասպերս
  • Գիրտ Յակովլև - Յակուբովսկի
  • Ալֆրեդս Յաունուշանս - Պատեր
  • Ինտս Բուրանս - ամրոցի տեր
  • Վելտա Ստրաումե - Հելենա-Շառլոտա
  • Էուգենիյա Շուլգայտե - Կաչա, ծեր գյուղացի կին
  • Ակվելինա Լիվմանե - Մայայի մայրը
  • Արիյս Գեյկինս - Դուդինիեքս
  • Այվարս Սիլինշ - փեսացու

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակ՝ Իմանտս Քրենբերգս
  • Ռեժիսոր` Իմանտս Քրենբերգս
  • Օպերատորներ` Անդրիս Սելեցկիս, Իվար Սելեցկիս
  • Նկարիչ` Ուլդիս Պաուզերս
  • Կոմպոզիտոր` Պաուլս Դամբիս

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Internet Movie Database — 1990.
  2. Kristine Matīsa Vecās Labās: Latviešu kinoklasikas 50 spozākās pērles (50 жемчужин Латвийской киноклассики). R, — Atēna — 2005 Стр. 499 ISBN 9984341429 (լատիշերեն)
  3. «Легенда о Турайдской Розе». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել