Դեսպանների դավադրությունը

«Դեսպանների դավադրությունը» (լատիշ․՝ Sūtņu sazvērestība), խորհրդային պատմաարկածային ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Նիկոլայ Ռյազանցևը Ռիգայի կինոստուդիայում 1965 թվականին[1]։ Պրոմիերան կայացել է 1966 թվականի մարտի 28[2]։

Դեսպանների դավադրությունը
Երկիր ԽՍՀՄ
Ժանրպատմական ֆիլմ
ԹեմաQ4157145?
Թվական1965
Լեզուռուսերեն
ՌեժիսորՆիկոլայ Ռոզանցև
Սցենարի հեղինակՄիխայիլ Մակլյարսկի
ԴերակատարներՈւլդիս Դումպիս և Էդուարդս Պավուլս
ԵրաժշտությունՄարգերիս Զարինշ
ԿինոընկերությունՌիգայի կինոստուդիա
Տևողություն88 րոպե

Սյուժե

խմբագրել

Ֆիլմը պատմում է խորհրդային պատմության էջերից մեկի՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դիվանագիտական ծառայությունների ղեկավարների՝ խորհրդային իշխանության դեմ դավադրության մասին։

1918 թվականի ամառ։ Ռուսաստանի դաշնակից տերությունների դեսպանները Գերմանիայի դեմ պատերազմում ինտրիգ են ստեղծում Խորհրդային Միության կառավարության դեմ։ Հոգևորական Տիլտինի՝ նախկին գնդային հոգևորականի միջոցով լատիշ հրաձիգների հրամանատարներից մեկի վրա է դուրս գալիս բրիտանական հետախուզության ներկայացուցիչ Ռեյլին։ Նա խաղում է լատիշների հայրենասիրական զգացմունքների վրա, որոնց հայրենիքը հայտնվել է գերմանական օկուպացիայի տակ Բրեստ-Լիտովսկի պայմանագրից հետո։

Դավադրության գլխավոր նպատակը կոչվում է Անտանտի կողմից բոլշևիկներին պատերազմը շարունակել ստիպելու ցանկությունը։ Բերզինն առանց մտածելու գնում է ՊՄԳ և հավաքագրելու փորձերի մասին պատմում Ձերժինսկուն ու Պետերսին։ Չեկիստները սկսում են դավադիրների բացահայտման օպերացիան և փորձում են պարզել նրանց իրական ծրագրերը։

Սպառնալով դուրս գալ գործից՝ Բերզինը Ռեյլիից տեղեկանում է, որ հրաձիգները պետք է ձերբակալեն խորհրդային բոլոր գլխավոր ղեկավարներին և իշխանությունը փոխանցեն դաշնակիցների դրածոների ձեռքը։ Հավատարմության և նշանակված նպատակի անվերապահ կատարման համար սահմանվել է մեծ վարձատրություն, որի մի մասը վճարվել է անմիջապես։

Ֆելիքս Ձերժինսկու մոտ կայացած խորհրդակցության ժամանակ որոշվել է ապստամբության օրը վերցնել բոլոր ֆիգուրանտներին։ Ուրիցկու սպանությունը կանխիչ ձերբակալություններ Է հրահրում, և կազմակերպիչներից մի քանիսին հաջողվում է թաքնվել։ Լոկարտը տեղափոխվում է ՊՄԳ, սակայն ունենալով դիվանագիտական անձեռնմխելիություն, ազատ է արձակվում հարցաքննությունից հետո և արտաքսվում Խորհրդային Ռուսաստանից։

Դերերում

խմբագրել
  • Իգոր Կլաս – Ֆելիքս Էդմունդովիչ Ձերժինսկի
  • Ալեքսանդր Կուտեպով – Յակով Միխայլովիչ Սվերդլով
  • Էդուարդ Պավուլս – Յակով Պետերս
  • Ուլդիս Դումպիս – Էդուարդ Բերզին, լատիշ հրաձիգների հրամանատար
  • Օլեգ ԲասիլաշվիլիԼոկկարտ, բրիտանական առաքելության ղեկավար
  • Վադիմ Մեդվեդև – Ռեյլի
  • Վալդեմար Զանդբերգ – հոգևորական Տիլտին
  • Մարգարիտա Գլադունկո – Ելենա Նիկոլաևնա, Ռեյլիի ուղարկած մարդը
  • Արնիս ԼիցիտիսԼիդակա, զգոն զինվոր
  • Անատոլի Ստոլկով – Զոլոտարյով
  • Լարիսա Դանիլինա – երգչուհի ռեստորանում
  • Յուրի Դեդովիչ – Դելաֆար
  • Վլադիմիր Վասիլև – հորեղբայր Վասյա
  • Պյոտր Սավին – չեկիստ Քսենոֆոնտով
  • Ստանիսլավ Միխին – չեկիստ Կոստյա
  • Վլադիմիր Սոշալսկի – Կալամատիանո
  • Վոլդեմար Լոբինս – էպիզոդ
  • Օլեգ Բելով – դրվագ
  • Վալենտինա Պուգաչովա – էպիզոդ
  • Սերգեյ Գուրզո – ռեստորանի այցելու
  • Ուլդիս Լիելդիջս – էպիզոդ
  • Գեորգի Ստինի – ավազակ

Նկարահանող խումբ

խմբագրել
  • Ռեժիսոր՝ Նիկոլայ Ռոզանցև
  • Սցենարիստներ՝ Միխայիլ Մակլյարսկի, Գունարս Կուրպնիեկս, Նիկոլայ Ռոզանցև
  • Օպերատորներ՝ Մարտինշ Կլեյնս, Ալբերտ Օսիպով
  • Նկարիչ՝ Լայմդոնիս Գրասմանիս
  • Կոմպոզիտոր՝ Մարգեր Զարինշ

Ծանոթագրություններ

խմբագրել