«Նվերներ հեռախոսով» (լատիշ․՝ «Dāvanas pa telefonu»), խորհրդային դետեկտիվ ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Ալոիզ Բրենչը Ռիգայի կինոստուդիայում 1977 թվականին[2]։

Նվերներ հեռախոսով
Երկիր ԽՍՀՄ
Ժանրթրիլեր[1]
Թվական1977
Լեզուռուսերեն և լատիշերեն
ՌեժիսորԱլոիզ Բրենչ
ԴերակատարներStasys Petronaitis?, Եվգենիա Պլեշկիտե և Գունար Ցիլինսկի
ԵրաժշտությունՌայմոնդ Պաուլս
ԿինոընկերությունՌիգայի կինոստուդիա
Տևողություն85 րոպե[1]

Սյուժե խմբագրել

Մեքենավար Առնոլդ Պետերսոնին, որն աշխատում է Ռիգա-Կլայպեդա երթուղով, պարբերաբար զանգահարում է անհայտ անձը, շնորհակալություն հայտնում գերազանց աշխատանքի համար և հայտնում, որ նրա խնայբանկի հաշվին գումար են փոխանցել։ Պետերսոնը հասկանում է, որ գործը մաքուր չէ, բայց ոստիկանությանը դիմել վախենում է։ Մի անգամ ճանապարհին կասկածելի դժբախտ պատահար է տեղի ունենում. մեկ այլ մեքենավար ընկնում է գնացքի տակ։ Մահացածի մոտ ամենամսյա կանոնավոր փոխանցումներով խնայգրքույկ են հայտնաբերում։

Պետերսոնը հասկանում է, թե ինչի համար է իրեն «շնորհակալություն հայտնում». ինքն առանց կասկածելու նպաստել է անօրինական բեռի տեղափոխմանը։ Կայարանում սկսվում է ստուգում, սկսում են հետևել մարդկանց։ Որոշելով դատարկ ձեռքով ոստիկանություն չգնալ՝ Պետերսոնն իր նախաձեռնությամբ սկսում է լուսանկարել աշխատանքի ժամանակ բոլոր նրանց, ովքեր կարող էին մասնակից լինել ավելորդ վագոնների հետ կապված մեքենայություններին, որոնք անջատվել էին ճանապարհին։ Այդ նախաձեռնությունը քիչ է մնում կյանք արժենար նրա համար։

Դերերում խմբագրել

  • Ստասիս Պետրոնայտիս - Առնոլդ Պետերսոն
  • Էուգենիա Պլեշկիտե - Թամարա Շիմանովսկայա
  • Հարի Լիեպինշ - Ռոզե, տնօրեն
  • Հելգա Դանցբերգ - Միրզա
  • Գունար Ցիլինսկի - գնդապետ
  • Պետերիս Լիեպինշ - Զիգիս, երկաթուղու մեքենավար, Առնոլդի գործընկերը
  • Պաուլ Բուտկևիչ - Էդելմանիս, քրեական հետախուզության տեսուչ (հնչյունավորել է Ալեքսանդր Բելյավսկին)
  • Ինտրս Բուրանս - Կրուգլով
  • Վիկտոր Պլյուտ - Գեորգի Մատվեևիչ Յակովլև
  • Իվար Կալնինշ - Ռոբերտ Սալմս, բեռնակիր, սպանված մեքենավարի դստեր սիրեկանը
  • Արթուր Կալեյս - Մենգելիս, պահեստի վարիչ
  • Յուրիս Կամինսկիս - երկաթուղային, խաբեբա
  • Ալեքսեյ Միխայլով - երկաթուղային
  • Լիլիանա Վեսերե - Գունա (հնչյունավորել է Նատալյա Ռիչագովան)
  • Ակվելինա Լիվմանե - Իննա Դարկեվից
  • Օլգերտ Կրոդերս - հաշմանդամ փաստաբան, Առնոլդի ազգականը
  • Յուրիս Պլիվինշ - Միտյա, վագոնակցիչ բանվոր

Նկարահանող խումբ խմբագրել

  • Ռեժիսոր՝ Ալոիզ Բրենչ
  • Սցենարի հեղինակ՝ Անդրիս Կոլբերգս
  • Օպերատոր՝ Միկս Զվիրբուլիս
  • Նկարիչ՝ Գունարս Բալոդիս
  • Կոմպոզիտոր՝ Ռայմոնդ Պաուլս
  • Կոստյումների նկարիչ՝ Վեչելա Վարսլավանե
  • Գլխավոր խորհրդատու՝ Անրիյս Կավալիերիս
  • Ֆիլմի տնօրեն՝ Մարկ Ցիրելսոն[3]

Ծանոթագրություններ խմբագրել