Ռիգայի կինոթանգարան
Ռիգայի կինոթանգարան (լատիշ․՝ Rīgas Kino muzejs), երկրի միակ թանգարանը, որը նվիրված է կինոարվեստին։ Պետական հիմնարկություն, որը ֆինանսավորվում է Լատվիայի Մշակույթի նախարարության կողմից։
Ռիգայի կինոթանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Լատվիա |
Տեղագրություն | Ռիգա |
Վայր | Peitavas Street? |
Հասցե | Peitavas iela 10, Rīga, LV-1050[1] |
Հիմնադրվել է | 1988[1] |
Մակերես | 340 քառակուսի մետր |
Հավաքածուի չափս | 48 607[1] |
Կայք | kinomuzejs.lv |
Բացվել է 1988 թվականին, այժմ տեղակայված է միջնադարյան պատմական նշանակության ամբարում, պատմական Հին քաղաքի շրջանում[2]։
Պատմություն
խմբագրելՌիգայում կինոյի թանգարան ստեղծելու գաղափարը առաջացել է 1986 թվականին «Կինոյի օր» ավանդական կինոֆոռումի անցկացման ժամանակ, արվեստագետների շրջանում։ Փաստաթղթերի համակարգման և հաստատման ջանքերը ստանձնել են Աուգուստս Սուկուտսը, Ինգա Պերեկոնե Ռեդովիչը և Յուրի Ցիվյանը։ Նրանց հաջողվեց բավականին անբարենպաստ պայմաններում հասնել թանգարանի ստեղծմանը, ԽՍՀՄ-ի կինոմատոգրոֆիստների միության հովանու ներքո։
Լատվիայի անկախության հռչակումից հետո, թանգարանը մի քանի անգամ փոխել է իր իրավաբանական կարգավիճակը։ Որոշ ժամանակ Լատվիայի ազգային կինոկենտրոնի կառուցվածքային մասն էր, 2010 թվականին Լատվիայի մշակույթի ակադեմիայի ենթաբաժիններից էր։
Զբաղեցնելով ոչ մեծ տարածք, չունենալով մշտական էքսպոզիցիա, թանգարանը այցելուներին ներկայացնում է թեմատիկ ցուցահանդեսներ։ Սկսած 1994 թվականից դրանք դառնում են հաճախակի։ Իր ոչ երկար պատմության ընթացքում, թանգարանը փոխել է տեղակայման մի քանի վայրեր։
Թանգարանային ցուցահանդեսներ
խմբագրել- Յանիչ Ստրեյչի միստերիան
- Արգելքի ժամանակ Ռոլանդ Կալնինըշ
- Շարժման ֆենոմեն
- Սերգեյ Էյզենշտեյն Ռիգացի տղան
Թանգարանի տնօրինություն
խմբագրելԹանգարանի տնօրեն՝ Զանե Բալչուս
Գլխավոր պահապան՝ Լայմա Մինցենոֆա
Հասցե
խմբագրելՌիգա, Պեյտավասի փողոց, 10/12 (Rīga, Peitavas 10/12, LV-1050).
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Թանգարանի պաշտոնական կայքէջ Արխիվացված 2014-08-29 Wayback Machine(անգլ.)(լատիշերեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիգայի կինոթանգարան» հոդվածին։ |