Առագաստներ (ֆիլմ)
«Առագաստներ» (լատիշ․՝ Buras), խորհրդային երկմասանոց հեռուստատեսային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Իմանտ Կրենբերգսը ԽՍՀՄ Հեռուստառադիոպետկոմի պատվերով Ռիգայի կինոստուդիայում 1977 թվականին[1]։
Երկիր | ԽՍՀՄ |
---|---|
Թվական | 1977 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Իմանց Կրենբերգս |
Դերակատարներ | Իմանց Սկրաստինշ և Գունդարս Աբոլինշ |
Օպերատոր | Անդրիս Սելեցկիս |
Երաժշտություն | Իմանց Կալնինշ |
Կինոընկերություն | Ռիգայի կինոստուդիա |
Տևողություն | 130 րոպե |
Սյուժե
խմբագրելՖիլմը պատմում է ծովային ուսումնարանի առաջին կուրսեցիների՝ երեկվա դպրոցականների կյանքի մասին, որոնք աստիճանաբար հաղթահարում են ծովային մասնագիտությանը տիրապետելու դժվարին ճանապարհը։ Կուրսի դաստիարակը՝ նախկին ծովային սպա Վայվարսը փորձում է երեխաներին սովորեցնել իր կարծիքով նավաստու գլխավոր որակը՝ միշտ պատրաստ լինել պատասխան տալու իր արարքներից յուրաքանչյուրի համար։
Դժվար ընտրության առջև է կանգնած կուրսանտ Սոսնովսկին։ Նա ոչ մի կերպ չի կարողանում որոշել, թե ինչն է իր համար ավելի կարևոր՝ ծովը, թե երաժշտությունը, որի պարապմունքներին ինքը նվիրել է տարիների համառ աշխատանք։ Հեռագրով անհաջող կատակից հետո նրան սպառնում է հեռացում ուսումնարանից։ Դեռահասին օգնության են գալիս Վայվարսն ու կուրսանտ ընկերները։
Դերերում
խմբագրել- Իմանտս Սկրաստինշ – Յուրիս Վայվարս
- Գունդարս Աբոլինշ – Ստաս Սոսնովսկի
- Ռոլանդս Զագորսկիս – Անդրիս Օզոլինշ
- Տատյանա Պոպպե – Ժենյա Կոմարովսկայա
- Վլադիմիր Ժուկ – Զվեզդին
- Ռուբեն Կարապետյան – Մարատ Հակոբյան
- Նորմունդ Օզոլինշ – Յանիս Սկրումինշ
- Միխայիլ Զաբոչի – Սաշա Վալդմանիս
- Դայլա Իլտներե – Մարտա
- Ռադիոն Գորդիենկո – նավապետ
- Վալդեմար Զանդբերգ – Սերգեյ Գեորգիևիչ
- Վալենտինա Ստարժինսկայա – Ալբինա Իվանովնա
- Միխայիլ Խիժնյակով – սպա
- Ալբերտ Ցիրուլիս – բժիշկ
- Կասպարս Պուցե – սպեկուլյանտ
- Մ. Զուսմանեն – Յուրիսի մայրը
Ֆիլմում նկարահանվել են Ռիգայի, Լիեպայի ծովային ուսումնարանների կուրսանտները և «Կրուզենշտերն» ուսումնական առագաստանավի անձնակազմը։
Նկարահանող խումբ
խմբագրել- Սցենարի հեղինակներ՝ Ալեքսանդր Գուսելնիկով, Վլադիմիր Լոբանով
- Բեմադրող ռեժիսոր՝ Իմանտս Կրենբերգս
- Բեմադրող օպերատոր՝ Անդրիս Սելեցկիս
- Կոմպոզիտոր՝ Իմանց Կալնինշ
- Բեմադրող նկարիչ՝ Զինտա Գաումիգա
- Հնչյունային օպերատոր՝ Աննա Պատրիկեևա
- Ռեժիսոր՝ Յու․ Ցելմս
- Օպերատոր՝ Ի. Հոֆմանիս
- Կոստյումների նկարիչ՝ Լ. Բրաուն
- Նկարիչ-գրիմարար՝ Է․ Նորիետե
- Մոնտաժող՝ Էրիկ Մեշկովսկա
- Խմբագիր՝ Ի. Չերևիչնիկ
- Երաժշտական խմբագիր՝ Նիկոլայ Զոլոտոնոս
- Խորհրդատուներ՝ Վ. Շիշկին, Վ. Ասարիս
- Տնօրեն՝ Տ. Զուևա[2]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Առագաստներ» ֆիլմը kino-teatr.ru կայքում
- ↑ «Առագաստներ» ֆիլմը kinopoisk.ru կայքում