Սիրո մասին չենք խոսի
«Սիրո մասին չենք խոսի» (լատիշ․՝ «Par mīlestību pašreiz nerunāsim», ռուս.՝ «О любви говорить не будем»), 1988 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Վարիս Բրասլան Անդրիս Կոլբերգսի «Առավոտյան մոտ ավտոմեքենայում» վեպի հիման վրա Ռիգայի կինոստուդիայում[1]։
Երկիր | ԽՍՀՄ |
---|---|
Թվական | 1988 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Վարիս Բրասլա |
Երաժշտություն | Իմանց Կալնինշ |
Կինոընկերություն | Ռիգայի կինոստուդիա |
Սյուժե
խմբագրելՆորապսակներ Բրիգիտայի և Ինդուլիսի ընտանեկան կյանքը նման է բազմաթիվ այլ զույգերի կյանքին, որի հիմնական խնդիրներն են սեփական տան բացակայությունը, երեխայի խնամքը և փողի հավերժական պակասը։ Բնակարանը հերթական անգամ փոխելուց հետո Բրիգիտան օգնության համար դիմում է Ֆրեդիսին՝ Ինդուլիսի պատանեկության ընկերոջը, որը վարչական պաշտոն է զբաղեցնում խոշոր արդյունաբերական ձեռնարկությունում։
Գործարանային փաստաթղթերի հետ կապված մանիպուլյացիաների արդյունքում պետությանը պատճառվել է նյութական վնաս։ Տեղի ունեցածի համար պատասխանատուն Բրիգիտան է, որին Ֆրեդիսը միտումնավոր աշխատանքի էր ընդունել պատասխանատու պաշտոնում։ Չնայած քննիչի օգնությանը՝ երիտասարդ կինը ստիպված է լինում մի քանի տարի անցկացնել ուղղիչ գաղութում։
Ազատ արձակվելուց հետո Բրիգիտան երազում է վրեժխնդիր լինել իր կոտրված ճակատագրի համար։ Հասկանալով, որ միևնույն ժամանակ սիրում և ատում է իր նախկին ամուսնուն, որն ամուսնալուծությունից հետո ապրում է նոր ընտանիքի հետ, Բրիգիտան անհաջող փորձ է կատարում արթնացնելու հին զգացմունքները։ Նրանք հանդիպում են, բայց շուտով բաժանվում են արդեն ընդմիշտ։
Դերերում
խմբագրել- Իլզե Ռուդոլֆ – Բրիգիտա
- Մարիս Անդերսոնս – Ինդուլիս
- Լիգա Կակտինյա – Այա
- Ուլդիս Դումպիս – Վիցկիս
- Հարի Սպանովսկիս – Ֆրեդիս
- Վիզմա Օզոլինա – ծանոթ
- Էդգար Սուկուրս – կնքահայր
Նկարահանող խումբ
խմբագրել- Սցենարի հեղինակ՝ Էրիկ Լանս
- Բեմադրող ռեժիսոր՝ Վարիս Բրասլա
- Բեմադրող օպերատոր՝ Ալվիս Մենգոլս
- Կոմպոզիտոր՝ Իմանտս Կալնինշ
- Բեմադրող նկարիչ՝ Պետերիս Ռոզենբերգս
- Հնչյունային օպերատոր՝ Գլեբ Կորոտեև
- Ռեժիսոր՝ Ա. Ժուկովսկի
- Օպերատոր՝ Գ. Կրիևս
- Կոստյումների նկարիչ՝ Սկայդրա Դեկսնե
- Նկարիչ-գրիմարար՝ Ռիմա Աբոլտինյա
- Խորհրդատու՝ Էգոնս Ռուսանովս
- Տնօրեն՝ Սարմա Մատվեկա[2]
Մրցանակներ
խմբագրել- «Մեծ Կրիստապ» կինոփառատոնի դափնեկիր «Լավագույն լիամետրաժ խաղարկային ֆիլմ» անվանակարգում (1988)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Սիրո մասին չենք խոսի» ֆիլմը kino-teatr.ru կայքում
- ↑ «Սիրո մասին չենք խոսի» ֆիլմը kinopoisk.ru կայքում