Հարձակում գաղտնի ոստիկանության վրա

«Հարձակում գաղտնի ոստիկանության վրա» (լատիշ․՝ Uzbrukums slepenpolicijai), 1974 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Օլգերտ Դունկերսը Ալբերտ Բելսի «Կանչողի ձայնը» վեպի հիման վրա Ռիգայի կինոստուդիայում[1]։

Հարձակում գաղտնի ոստիկանության վրա
լատիշ․՝ Uzbrukums slepenpolicijai
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1974
Լեզուռուսերեն և լատիշերեն
ՌեժիսորՕլգերտ Դունկերս
ԴերակատարներԳիրթ Յակովլև, Կառլիս Սեբրիս և Գունար Ցիլինսկի
ԵրաժշտությունՄարգերիս Զարինշ
ԿինոընկերությունՌիգայի կինոստուդիա
Տևողություն88 րոպե

Սյուժե խմբագրել

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1905 թվականին՝ հեղափոխական իրադարձություններից հետո վրա հասած ռեակցիայի ժամանակ։ Լիբավայից Ռիգա է ժամանում հեղափոխական ընդհատակյա ղեկավարներից մեկը։ Շուրջկալի ժամանակ նրան ձերբակալում են անձնագրային ռեժիմը խախտելու համար և ուղարկում նախնական կալանքի խուց՝ գործի հանգամանքները պարզելու համար։

Ոստիկանությունը հասկանում է, որ ձերբակալվածը տեղի ունեցածի գլխավոր մասնակիցներից մեկն է, սակայն նրա մեղքի ուղղակի ապացույցներ չունի։ Նա համառորեն իրեն ներկայացնում է որպես կտավատի վաճառական և պահանջում է կամ իրեն մեղադրանք առաջադրել, կամ ազատ արձակել։

Ժանդարմները պատրաստ են ծայրահեղ միջոցների դիմել, սակայն կալանավորին ազատում է արմատական տրամադրված երիտասարդ հեղափոխական զինյալների խումբը, որոնք համարձակ հարձակում են գործել Ռիգայի կենտրոնում ոստիկանական վարչության վրա։

Դերերում խմբագրել

  • Գիրտ Յակովլև – Կարլսոնս
  • Կարլիս Սեբրիս – Գրեգուս
  • Գունար Ցիլինսկի – Կրամերով
  • Էլզա Ռաձինյա – տիկին Լեինա
  • Վելտա Լինե – Կարլսոնսի մայրը
  • Էդմունդ Ֆրեյբերգս – Էպիս
  • Արնիս ԼիցիտիսԲրավի
  • Ռոլանդ Զագորսկիս – Ստրաումե
  • Միրզա Մարտինսոնե – Աուստրա
  • Գեդիմինաս Գիրդվայնիս – Զիեդինշ
  • Վայրոնիս Յականս – Սպիցաուս
  • Էվալդս ՎալտերսԳրեգուսի օգնականը
  • Պետերիս ԳաուդինշՉոմս
  • Ուլդիս Դումպիս – բարոն
  • Մարիս Պուտնինշ – Մեժգայլիս
  • Լեոնիդ Գրաբովսկիս
  • Ռամոնս Կեպե – էպիզոդ

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակ՝ Ալբերտ Բելս
  • Բեմադրող ռեժիսոր՝ Օլգերտ Դունկերս
  • Բեմադրող օպերատոր՝ Միքս Զվիրբուլիս
  • Կոմպոզիտոր՝ Մարգարիտ Զարինշ
  • Բեմադրող նկարիչ՝ Հերբերտ Լիկումս
  • Հնչյունային օպերատոր՝ Ա. Պատրիկեևա
  • Ռեժիսոր՝ Վարիս Բրասլա
  • Օպերատոր՝ Մ. Ռեսնայս
  • Կոստյումների նկարիչ՝ Ի. Կունձին
  • Նկարիչ-գրիմարար՝ Յա․ Ռիբաս
  • Մոնտաժող՝ Էրիկա Մեշկովսկա
  • Խմբագիր՝ Վ. Նորիետիս
  • Խորհրդատու՝ Յա․ Դրուվինշ
  • Տնօրեն՝ Վիկտորս Ռիեպշա[2]

Ծանոթագրություններ խմբագրել