Ընտանեկան մելոդրամա
«Ընտանեկան մելոդրամա» (լատիշ․՝ Ģimenes melodrāma), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Բորիս Ֆրումինը Ռիգայի կինոստուդիայում 1976 թվականին[1]։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1977 թվականի հունիսի 27-ին։
Ընտանեկան մելոդրամա լատիշ․՝ Ģimenes melodrāma | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Թվական | 1976 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Բորիս Ֆրումին |
Դերակատարներ | Լյուդմիլա Գուրչենկո և Վալերի Կարգին |
Երաժշտություն | Պետերիս Պլակիդիս |
Կինոընկերություն | Ռիգայի կինոստուդիա |
Տևողություն | 70 րոպե |
Ֆիլմում հնչում է Մարկ Ֆրադկինի «Ласковая песня» երգը, որը գրվել է Եվգենի Դոլմատովսկու խոսքերով։
Սյուժե
խմբագրելՊատանի Վլադիմիր Բարաբանովը («Բարաբան» (հայ․՝ «թմբուկ») մականունով), պատրաստվում է երեկոյան գնալու իր համադասարանցիների տնային հանդիպմանը։ Վոլոդյայի ծնողները ամուսնալուծված են։ Հայրը նոր ընտանիքում երջանկություն չի գտել, իսկ մայրն իր գլխին թափված հոգսերից թաքնվում է իր արտիստական պատանեկության մասին հիշողություններում։
Վոլոդյան խորապես մտահոգված է կատարվածով, սակայն դպրոցական կատակասերի դիմակի ետևում թաքցնում է իր իրական զգացմունքները։ Ծնողների բարդ հարաբերությունները տղայի հոգում խառնվել են իր առաջին սիրո սպասումի հետ։ Նա փնտրում է, բայց չի կարողանում ելք գտնել ամենահեշտ իրավիճակներում։
Պարերից հետո տուն վերադարձած Վոլոդյան հարևան աղջնակից տեղեկանում է, որ իր նախկին ամուսնու հետ հերթական զրույցից հետո նրա մայրը տեղափոխվել է հիվանդանոց։ Մոռանալով ամեն ինչի մասին՝ Վոլոդյան անմիջապես գնում է նրա մոտ։
Դերերում
խմբագրել- Լյուդմիլա Գուրչենկո – Վալենտինա Բարաբանովա (հնչյունավորել է Գալինա Չիգինսկայան)
- Վալերի Կարգին – Վլադիմիր Բարաբանով
- Լև Կրուգլի – Պավել Բարաբանով
- Լյուդմիլա Կրյաչուն – Մարինա (հնչյունավորել է Գալինա Չիգինսկայան)
- Ալլա Պոկրովսկայա – Ելենա Նիկոլաևնա, գրականության ուսուցիչ
- Միխայիլ Իվանով – Իլյա Ալեքսեևիչ, անատոմիայի ուսուցիչ
- Ալեքսեյ Միխայլով – դպրոցի տնօրեն
Էպիզոդներում
խմբագրել- Արիյս Գեյկինս – երգչախմբի ղեկավար
- Օլգերտ Դունկերս – ակումբի ադմինիստրատոր
- Վոլդեմար Լոբինշ – հարևան
- Ալֆոնս Կալպաքս – թոշակառու
- Թալիվալդիս Կապտեյնիս – երգչախմբի անդամ
Աշակերտներ
խմբագրել- Զիգրիդա Լադուս
- Նատաշա Գրինևսկայա
- Անդրեյ Մախովիկ
- Բայբա Բիսենիեցե
- Օլյա Տիմինա
- Օլգա Շելյուկ
- Մարինա Պուտիլովա
- Գալյա Լոպատկինա
- Օլյա Օստապենկո
- Լյուդա Սուխովա
Նկարահանող խումբ
խմբագրել- Սցենարի հեղինակ՝ Վլադիմիր Լոբանով
- Բեմադրող ռեժիսոր՝ Բորիս Ֆրումին
- Բեմադրող օպերատոր՝ Զիգուրդ Դուդինշ
- Կոմպոզիտոր՝ Պետերիս Պլակիդիս
- Բեմադրող նկարիչ՝ Կոնստանտին Ֆորոստենկո
- Հնչյունային օպերատոր՝ Վիկտոր Լիչյով
- Ռեժիսոր՝ Պետերիս Կրիլովս
- Օպերատոր՝ Պետերիս Տրուպս
- Դիրիժոր՝ Տովի Լիֆշից
- Կոստյումների նկարիչ՝ Իևա Կունձինա
- Նկարիչ-գրիմարար՝ Ռիմա Ուբարե
- Մոնտաժող՝ Մայա Անդերսոն
- Խմբագիր՝ Օսվալդ Կուբլանով
- Երաժշտական խմբագիր՝ Նիկոլայ Զոլոտոնոս
- Տնօրեն՝ Գունար Սոպս