Եթե չլիներ այդ աղջիկը․․․

«Եթե չլիներ այդ աղջիկը…» (լատիշ․՝ Ja nebūtu šī skuķa...), մանկական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Ռիխարդ Փիքսը[1] Ռիգայի կինոստուդիայում 1981 թվականին Էնո Ռաուդի «Պատմություն թռչող ափսեներով» պատմվածքի հիման վրա։

Եթե չլիներ այդ աղջիկը․․․
լատիշ․՝ Ja nebūtu šī skuķa...
Երկիր ԽՍՀՄ
Ժանրմանկական ֆիլմ
Թվական1981
Լեզուռուսերեն
ՌեժիսորՌիխարդ Պիկս
ԵրաժշտությունՄարտինշ Բրաունս
ԿինոընկերությունՌիգայի կինոստուդիա
Տևողություն63 րոպե

Սյուժե խմբագրել

Արձակուրդի ընթացքում տղաները խմբվում են Ռեյնիսի շուրջ, որը կարողանում է իր ազդեցությանը ենթարկել ընկերներին։ Առանձնանում է միայն Կարլիսը՝ հետաքրքրասեր մի դպրոցական, որը մի քիչ միամիտ երազող է, սիրում և հասկանում է շրջակա վայրերի գեղեցկությունը

Նրա մոտ համակրանք է ծնվում Հերտայի հանդեպ, որը Ռիգայից հյուր է եկել հարազատների մոտ։ Նա հաճույքով է լսում Կարլիսի պատմություններն իրենց հին քաղաքի պատմության, խորհրդավոր քարանձավների և տիեզերքից եկած հնարավոր այլմոլորակայինների մասին։ Զայրույթից Ռեյնիսը երեխաների օգնությամբ չար կատակ է կազմակերպում՝ ցանկանալով ծիծաղել իրենց ոչ նման տղայի վրա։

Դերերում խմբագրել

  • Ռոբերտս Վիլքս – Կարլիս
  • Իլզե Կլավինա – Հերտա
  • Յուրիս Կիկինաս – Ռեյնիս
  • Դինարս Ստունդինշ – Յուրիս
  • Լիտա Դրեզինյա – Յուստինա
  • Վիլմարս Սոկոլուս – Պետերիս
  • Առնիս Սաուլիտիս – Առնիս
  • Լիգա Լիեպինյա – Կարլիսի մայրը
  • Ռոմուալդաս Անցանս
  • Մագնետիկ բենդ խումբ – ջազ բենդ

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարիստներ՝ Յուլի Կարասիկ, Ալվիս Լապինշ
  • Ռեժիսոր՝ Ռիխարդ Փիքս
  • Օպերատոր՝ Ուլդիս Էգլե
  • Նկարիչ՝ Բայբա Պիկա
  • Կոմպոզիտոր՝ Մարտինշ Բրաունս[2]

Լրացուցիչ տեղեկություններ խմբագրել

  • Ֆիլմի նկարահանումներն անցկացվել են Լատվիայի Սաբիլե փոքր քաղաքում և նրա շրջակայքում։
  • Ֆիլմում նկարահանվել է նաև էստոնական «Մագնետիկ բենդ» ռոք խումբը։

Ծանոթագրություններ խմբագրել