Ագռավի փողոցի հանրապետություն

«Ագռավի փողոցի հանրապետություն» (լատիշ․՝ «Vārnu ielas republika»), խորհրդային մանկական արկածային ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Ադա Ներետնիեցեն Ռիգայի կինոստուդիայում 1970 թվականին գրող Յանիս Գրիզինշի ստեղծագործությունների մոտիվներով[1]։

Ագռավի փողոցի հանրապետություն
Երկիր ԽՍՀՄ
Թվական1970
Լեզուլատիշերեն
ՌեժիսորԱդա Ներետնիեցե
ԵրաժշտությունՄարգերիս Զարինշ
ԿինոընկերությունՌիգայի կինոստուդիա

Սյուժե խմբագրել

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Ռիգայի ծայրամասում՝ Գրիզինկալնսում, աշխատանքային շրջաններից մեկում, 190 թվականի հեղափոխությունից անմիջապես հետո։ Ագռավի փողոցի տղաները, որոնց հայրերն աշխատում են մոտակա գործարաններում և ֆաբրիկաներում, դիմակայում են «Տուլիանի կայսրության» մի խումբ տղաների՝ հարևան Լաուկու փողոցի կրպակատերերի երեխաներին։

Պատահականորեն «հանրապետականների» ձեռքում հայտնվել է այն ուղեպայուսակը, որը նրանց մոտ է թողել հետապնդումից փախչող անծանոթ մի մարդ։ Դրա մեջ տղաները գտնում են կարմիր դրոշ, թռուցիկներ և ծանր երկաթե արկղը, որը փակ է բանալիով։ Այդ ամենը պատկանել է ընդհատակային անձանց, որոնց Լուրիխն ու Յանկան անվտանգության գործակալների տեղ են ընդունել։ Գաղտնի գտածոյի մասին հայտնի է դառնում Տուլիանին։ Մի բուռ կոնֆետի դիմաց նա կարողանում է տիրանալ արկղին, որը մեծ ջանքեր է գործադրում այն վերադարձնելու համար։

Արկղում թաքցված է տպագրական տառեր, որն ընդհատակայինների հետ կապված կրկեսի դերասանների միջոցով փոխանցվում է սեփականատերերին։ Ոստիկանությանը հաջողվում է գտնել հետը և ձերբակալել մի քանի մարդու, սակայն հիմնական խմբին հաջողվում է փախչել։

Դերերում խմբագրել

  • Անդրիս Լիելայս – Լուրիխ, հանրապետականների առաջնորդը
  • Ա. Չիվչս – Յանկա, ադյուտանտ
  • Ա. Կրալիշա – Էլզա, մարտական աղջիկ
  • Ա. Լիեպինշ – պապուաս, «մանրունք»
  • Ա. Ապինիս – Պեկսիս, «լրտես» և «համակարգող»
  • Վ. Ռիեպշա – Ռուդիս, «պրոֆեսոր»
  • Գինտս Բերզինշ – Կառլենս
  • Մ. Տուրկե – Միցիտե
  • Ի. Ստրոդս – Վիլիս, տղա կրկեսից
  • Ա. Բուլդինսկիս – Լիպս Տուլիան
  • Վելտա Լինե – Յանկայի մայրը
  • Էլզա Ռաձինյա – Էլզայի մայրը
  • Մարիա Պոդգուրսկայա – «լեդի Մերի», ընդհատակային
  • Յուրիս Լեյասկալնս – Ալեքսեյ
  • Յանիս Մելդերիս – Արթուր
  • Էվալդս Վալտերսկոշիկ մաքրող քաղաքային զբոսայգում

Նկարահանող խումբ խմբագրել

  • Ռեժիսոր՝ Ադա Ներետնիեցե
  • Սցենարի հեղինակ՝ Յանիս Պլոտնիեկս
  • Օպերատոր՝ Զիգուրդս Դյուդինշ
  • Նկարիչ՝ Հերբերտ Լիկումս, Յանիս Մատիս
  • Կոմպոզիտոր՝ Մարգերիս Զարինշ[2]

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել