«Իլգա-Իվոլգա» (լատիշ․՝ Vālodzīte), 1972 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Յանիս Սթրեյչը Վոլդեմար Բաալի սցենարով Ռիգայի կինոստուդիայում[1]։

Իլգա-Իվոլգա
լատիշ․՝ Vālodzīte և ռուս.՝ Илга-Иволга
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1972
Լեզուռուսերեն
ՌեժիսորՅանիս Ստրեյչ
Սցենարի հեղինակՎոլդեմար Բաալ
ԴերակատարներԼիգա Լիեպինյա և Գենադի Կորոլկով
ՕպերատորՄարիս Ռուձիտիս
ԵրաժշտությունՊետերիս Պլակիդիս
ԿինոընկերությունՌիգայի կինոստուդիա
Տևողություն65 րոպե

Սյուժե խմբագրել

Պատերազմի հենց սկզբում Կարմիր բանակի սպա Ֆեոդոր Պոլիգինը գերի է ընկել։ Գերությունից փախչելուց հետո նա, լինելով ծանր վիրավոր, ապաստան է գտնում «Իվոլգի» խուտորում՝ ծեր Յազեպի մոտ։ Վերքը Ֆեոդորին հնարավորություն չէր տալիս անհապաղ հեռանալ, և նա որոշ ժամանակ թաքնվում էր մեծ գոմում։

Յազեպի թոռնուհին՝ Իլգան և Ֆեոդորը սիրահարվում են միմյանց, սակայն ստիպված են լինում իրենց հետապնդող ոստիկանության պատճառով այլ ապաստան փնտրել։ Պարտիզաններին հաջողվում է վիրավոր սպային տեղափոխել ռազմաճակատի գծից այն կողմ։ Իլգային պատսպարում է պարտիզանական կապավորի ընտանիքը, սակայն շուտով նրան մատնում է գյուղացիներից մեկը։

Իլգան ձերբակալության ժամանակ սպանվում է պատժիչների կողմից։ Քրիստինեին հաջողվում է փրկել նրա նորածին դստերը, որին Ֆեոդորը տեսնում է միայն երկար տարիներ անց՝ արդեն որպես հասուն աղջիկ, որն արտասովոր նման է մորը։

Դերերում խմբագրել

  • Լիգա ԼիեպինյաԻլգա
  • Գենադի Կորոլկով – Ֆեոդոր Պոլիգին
  • Նիկոլայ Երյոմենկո (ավագ) – Ֆեոդորը հասուն տարիքում
  • Վալենտինս Սկուլմե – Յազեպ
  • Իվար ԿալնինշՅուրիս
  • Դինա Կուպլե – Քրիստինա
  • Յուրիս Պլյավինշ – Արթուր
  • Ալիտա Ալկնե-Բրուգանե – Արթուրի մայրը
  • Էվալդս Վալտերսավտոբուսի ուղևոր

Էպիզոդներում

  • Յանիս Զեննե, Ա. Բանդիերիս, Առնո Ուպենիեկս, Ռոբերտս Ցեպլիտիս

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակ՝ Վոլդեմար Բաալ
  • Բեմադրող ռեժիսոր՝ Յանիս Սթրեյչ
  • Բեմադրող օպերատոր՝ Մարիս Ռուձիտիս
  • Կոմպոզիտոր՝ Պետերիս Պլակիդիս
  • Բեմադրող նկարիչ՝ Ինարա Անտոնե
  • Հնչյունային օպերատոր՝ Սաիդա Տրեգուլովա
  • Օպերատոր՝ Գ. Կրիևս
  • Կոստյումների նկարիչ՝ Նատալյա Շապորինա
  • Նկարիչ-գրիմարար՝ Էդիտե Բարկևիչա
  • Մոնտաժող՝ Մ. Սուրդեկո
  • Խմբագիր՝ Ի. Չերևիչնիկ
  • Տնօրեն՝ Գ. Բլումենտալս[2]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Իլգա-Իվոլգա» ֆիլմը kino-teatr.ru կայքում
  2. «Իլգա-Իվոլգա» ֆիլմը kinopoisk.ru կայքում