«Նվեր միայնակ կնոջը» (լատիշ․՝ Dāvana vientuļai sievietei), 1973 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ[1], կատակերգություն[2]։

Նվեր միայնակ կնոջը
Երկիր ԽՍՀՄ
Ժանրկինոկատակերգություն
Թվական1973
Լեզուռուսերեն
ՌեժիսորԷրիկ Լացիս
Սցենարի հեղինակԼայմոնիս Վացզեմնիեկս
ԴերակատարներՎիյա Արտմանե
ԵրաժշտությունՌայմոնդ Պաուլս
ԿինոընկերությունՌիգայի կինոստուդիա

Սյուժե խմբագրել

Ավտոառևանգողների ավազակախումբը հավաստի աղբյուրից իմանում է, որ հեռավոր խուտորում ապրող ոչ երիտասարդ տանտիրուհուն՝ Կնեպիենեին, եղբայրը «Վոլգա» է նվիրել։ Նրանցից երկուսը՝ Քրոնիսը և Սպուլգիսը, անասնաբույժների անվան տակ ներթափանցում են գյուղ և փորձում գողանալ նոր ավտոմեքենան։ Զարմանալիորեն ծեր կինն իրեն զգուշորեն է պահում, և չարագործների համար դժվար է թաքնվել նրա մշտական ներկայության պայմաններում։

Ուրիշի գույքը յուրացնելու դժվարին գործում նրանց հետ մրցակցում են մանր խաբեբա Զերոն և նախաձեռնողական հարևանների զույգը՝ Սիետինշները։

Մի շարք արկածներից հետո նրանք գնում են ֆիննական բաղնիք՝ հույս ունենալով, որ տարեց կնոջ համար նման պրոցեդուրան կարող է ավարտվել աշխատունակության ժամանակավոր կորստով։ Սակայն գողերն իրենք հազիվ են դիմանում։ Արդյունքում պարզվում է ծեր տանտիրուհին միլիցիայի լեյտենանտ Գիտան է, որը մտածել է հանցագործներին բռնելու խորամանկ ծրագիրը և իրականացրել այն։

Դերերում խմբագրել

  • Վիյա ԱրտմանեԿնեպիենե / Գիտա
  • Լեոնս Կրիվանս – Սպուլգիս
  • Էգոնս Մայսաքս – Կրոնիս
  • Հելենա Ռոմանովա – Լորա
  • Հարի Լիեպինշ – Զերո
  • Էդուարդ Պավուլս – Սիետինշ
  • Վելտա Սքրուստենե – Սիետինշի կինը
  • Գունարս Պլացենս – ապահովագրական գործակալ
  • Արթուր Դիմիտերսմիլիցիայի պետ
  • Ուլդիս Լիելդիջս – պաշտոնական անձ

Նկարահանող խումբ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել