«Կլավը՝ Մարտինի որդին» (լատիշ․՝ Klāvs, Mārtiņa dēls), 1970 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Օլգերտ Դունկերսը Ռիգայի կինոստուդիայում[1]։

Կլավը՝ Մարտինի որդին
Երկիր ԽՍՀՄ
Թվական1970
Լեզուլատիշերեն և ռուսերեն
ՌեժիսորՕլգերտ Դունկերս
ԴերակատարներՅուրիս Կամինսկիս, Էլզա Հովատակ, Լիլիտա Օզոլինիա և Լիդիա Ֆրեյմանե
ԵրաժշտությունՌայմոնդ Պաուլս
ԿինոընկերությունՌիգայի կինոստուդիա

Սյուժե

խմբագրել

Բանակում ծառայելուց հետո Կլավ Վիկսնան վերադառնում է իր կոլտնտեսություն, որը հետպատերազմյան տարիներին կազմակերպել էր նրա հայրը՝ Մարտինը։ Տղան տրակտորիստ է աշխատում և ժամանակ առ ժամանակ կոնֆլիկտ է ունենում իր հարսնացուի հետ, որը երազում է քաղաքային կյանքի մասին, ապա եղբոր հետ, որը կարիերիստ է, ինչպես նաև բոլոր նրանց հետ, որոնք պատահաբար ընկնում են ձեռքի տակ։

Այսպես իրար հաջորդող վեճերը հանգեցնում են նրան, որ Կլավն սկսում է հարբեցողությամբ զբաղվել։ Նա սկսում է բացակայել աշխատանքից, և ի վերջո նրան տեղափոխում են դաշտային բրիգադ։ Վիրավորված Կլավը մեկնում է քաղաք և այնտեղ սկսում է նորմալ, սթափ կյանք։ Իսկ երբ մոր թաղման ժամանակ վերադառնում է տուն, հաստատապես որոշում է ընդմիշտ մնալ։

Դերերում

խմբագրել
  • Յուրիս Կամինսկիս – Կլավ Վիկսնա
  • Վելտա Լինե – Իլզե
  • Էլզա Ռաձինյա - Անցե
  • Լիդիա Ֆրեյմանե – Վալիա
  • Լիլիտա ՕզոլինիաԼասմա
  • Միրզա Մոնիկա – Լասմա
  • Լիգա Լիեպին – Բիլլե
  • Կառլիս Սեբրիս – Ժանիս, կոլտնտեսության նախագահ
  • Ուլդիս Վազդիկս – Իմանտս
  • Էլվիրա Բալդինյա – ուսուցիչ
  • Դինա Կուպլե – Տիլա
  • Մարտինշ Վերդինշ – հովիվ Բենյուքս
  • Վայրոնիս Յականս – Հաբեկս
  • Հարալդ Թոփսիս - Ստոնկա

Նկարահանող խումբ

խմբագրել
  • Սցենարի հեղինակ՝ Յանիս Լուսիս
  • Բեմադրող ռեժիսոր՝ Օլգերտ Դունկերս
  • Բեմադրող օպերատոր՝ Միկ Զվիրբուլիս[2]
  • Բեմադրող նկարիչ՝ Գունարս Բալոդիս
  • Կոմպոզիտոր՝ Ռայմոնդ Պաուլս
  • Մոնտաժող՝ Էրիկ Մեշկովսկա

Ծանոթագրություններ

խմբագրել