Ջորջ Ու. Բուշ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բուշ (այլ կիրառումներ)
Ջորջ Ուոքեր Բուշ (անգլ.՝ George Walker Bush [ˈdʒɔrdʒ ˈwɔːkər ˈbʊʃ]; հուլիսի 6, 1946[1][2][3][…], Նյու Հեյվեն, Կոնեկտիկուտ, ԱՄՆ[4][5]), հայտնի է նաև Ջորջ Բուշ կրտսեր (անգլ.՝ George Bush Jr.) անվամբ, ամերիկացի պետական և քաղաքական գործիչ, 2001-2009 թվականներին Ամերիկայի Միացյալ Նահանգների 43-րդ նախագահը, Տեխաս նահանգի նահանգապետը 1995-2000 թվականներին։
Ջորջ Ուոքեր Բուշ | |
անգլ.՝ George Walker Bush | |
ԱՄՆ-ի 43-րդ նախագահ | |
Ստանձնեց պաշտոնը՝ | հունվարի 20, 2001 |
---|---|
Լքեց պաշտոնը՝ | հունվարի 20, 2009 |
Փոխնախագահ՝ | Դիկ Չեյնի |
Կուսակցություն՝ | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
Նախորդող՝ | Բիլ Քլինթոն |
Հաջորդող՝ | Բարաք Օբամա |
Ծննդյան օր՝ | հուլիսի 6, 1946[1][2][3][…] (78 տարեկան) |
Ծննդավայր՝ | Նյու Հեյվեն, Կոնեկտիկուտ, ԱՄՆ[4][5] |
Ամուսին ՝ | Լորա Բուշ[5] |
Երեխաներ՝ | Բարբարա Պիրս Բուշ և Ջենա Բուշ Հագեր[5] |
Դինաստիա՝ | Bush family? |
Հայր՝ | Ջորջ Հերբերտ Վոկեր Բուշ[6][5] |
Մայր՝ | Բարբարա Բուշ[6][5] |
Պարգևներ՝ | |
ԱՄՆ-ի 41-րդ նախագահ Ջորջ Բուշի որդին է, ինչի հետ է կապված է «կրտսեր» մականունը։ 1968 թվականին ավարտել է Եյլի համալսարանը (բակալավրը), իսկ 1975 թվականին՝ Հարրվարդի բիզնես դպրոցը[9]։ 1968-1974 թվականների ծառայել է BBC Ազգային գվարդիայում։ 1994 թվականին ընտրվելօ է Տեխասայի նահանգապետ, իսկ 1998 վերընտրվել է[9]։ 2000 թվականին հաղթել է նախագահական ընտրություններում այդ ժամանակի փոխնախագահ Ալբերտ Գոռին[9]։
2001 թվականի սեպտեմբերի 11-ին Բուշի պաշտոնը ստանձնելուց մի քանի ամիս անց ԱՄՆ-ում տեղի ունեցան մի շարք խոշոր ահաբեկչություններ, որոնց ի պատասխան Բուշը հայտարարեց գլոբալ «պատերազմ ահաբեկչության դեմ»։ Նույն թվականին ԱՄՆ-ն ներխուժել է Աֆղանստան, 2003 թվականին՝ Իրաք։ Ի լրումն ազգային անվտանգության հարցերի, Բուշը իրականացրել է մի շարք բարեփոխումներ առողջապահության, կրթության և սոցիալական ապահովության մեջ, լրջորեն կրճատել է հարկերը։
2004 թվականին Բուշը հաջողությամբ վերընտրվել է՝ հաղթլով սենատոր-դեմոկրատ Ջոն Քերիին։ 2005 թվականին Բուշի վարչակազմը քննադատության էր ենթարկվել ճգնաժամային իրավիճակում անհարկի կառավարման համար, որն առաջացել էր Կատրինա փոթորկի հետևանքով[10][11][12]։ 2007 թվականի դեկտեմբերին ԱՄՆ-ն մտավ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր խոշորագույն ռեցեսիայի մեջ[13], ինչը ստիպեց նախագահական վարչակազմին ակտիվորեն միջամտել տնտեսությանը՝ իրականացնելով միջոցառումների համալիր՝ դրա աճը խթանելու համար։
Չնայած Բուշը հանրաճանաչ նախագահ էր իր կառավարման առաջին ժամկետում, սակայն նրա ժողովրդականությունը անշեղորեն նվազում էր իր երկրորդ ժամկետում։ 2009 թվականին նախագահի պաշտոնում նրան փոխարինեց Բարաք Օբաման։ Այդ ժամանակ Բուշը վերադարձել է Տեխաս և այժմ զբաղվում է հասարակական գործունեությամբ։ 2010 թվականին նա հրատարակել է իր հուշերը՝ «Շրջադարձային կետեր» վերնագրով։
Վաղ տարիներ
խմբագրելՋորջ Ուոքեր Բուշ կրտսերը ծնվել է 1946 թվականի հուլիսի 6-ին Նյու Հեյվենում (Կոնեկտուտ նահանգում)՝ ծովային ավիացիայի պաշտոնաթող օդաչու Ջորջ Հերբերտ Ուոքեր Բուշի և Բարբարա Բուշի ընտանիքում։ Ջորջը եղել է առաջին որդին, 1949 թվականին ծնվել է Պաուլին (մահացել է 1953 լեյկեմիայից), 1953 թվականին՝ Ջեբը, 1955 թվականին՝ Նեյլ, 1956 թվականին՝ Մարվին և 1959 թվականին Դորտին։ Ջորջի պապը՝ Պրեսկոտ Շելդոն Բուշը, 1952-1963 թվականներին Կոնեկտիկուտի սենատորն էր։
Բուշ կրտսերի մանկությունն անցել է Միդլենդ քաղաքում (Տեխաս)։ Երբ Ջորջը ավարտել է 7-րդ դասարանը, նրա ընտանիքը տեղափոխվել է Հյուսթոն։ Այնտեղ Բուշը 2 տարի սովորել է «Քինքեյդ» մասնավոր դպրոցում՝ համալսարան ըդունվելու նախապատրաստման համար։ Կրթությունը սկսել է Ֆիլիպսի ակադեմիայում։ 1968 թվականին նա ստացել է պատմության բակալավրի աստիճան Եյլի համալսարանում, որտեղ սովորել է միջին, բայց օգտվել է հանրաճանաչությունից։
1968-ից 1973 թվականներին ծառայել է Ազգային գվարդիայում։ Եղել է Տեխասի BBC Ազգային գվարդիայի F-102 ինքնաթիռի օդաչուն։
1973-1975 թվականներին սովորել է Հարվարդի բիզնես դպրոցում, որտեղ ստացել է ստացել է բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան։ Հետո վերադարձել է Միդլենդ, որտեղ աշխատել է նավթային ոլորտում մինչև 1986 թվականը։ Մի քանի անգամ ակտիվորեն մասնակցել է հոր նախընտրական քարոզարշավներին, եղել նրա խորհրդականը։ 1977 թվականին առաջադրվել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի ընտրություններում։ 1989 թվականին մի քանի գործընկերների հետ գնել է Տեխաս Ռեյնջերս բեյսբոլի ակումբը (Texas Rangers)։
Նահանգապետ
խմբագրելՏեխասի 46-րդ նահանգապետն է դարձել 1994 թվականի նոյեմբերի 8-ին, երբ հավաքել է ձայների 53,5 տոկոսը։ Այդ պաշտոնում արժանացել է արդյունավետ քաղաքական գործչի համբավի, որը կարողանում է համագործակցել ընդդիմության հետ, կանգնած լինելով «կարեկցող պահպանողականության» (compassionate conservatism) դիրքերում (այսինքն՝ ոչ լրիվ հրաժարվելով սոցիալական ծրագրերից), Եկեղեցու սոցիալական աշխատանքներում մեծ դեր է ունեցել (տարբեր դավանանքների), աջակցություն է ստացել նահանգի շատ նշանավոր դեմոկրատների կողմից։ Կրկին նահանգապետ է ընտրվել 1998-ի նոյեմբերի 3-ին, ռեկորդային բարձր ձայնով և դարձել է Տեխասի առաջին նահանգապետը, որը վերընտրվել է առաջինից անմիջապես հետո։ Քննադատվել է Տեխասի և այլ նահանգների դեմոկրատների կողմից մի քանի մահապատիժների ստորագրման համար՝ որպես նահանգապետ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 Lundy D. R. The Peerage
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 https://ncte.org/wp-content/uploads/2020/10/Past_Recipients_Doublespeak_Award.pdf
- ↑ https://president.ee/et/teenetemargid/teenetemarkide-kavalerid/29725-george-walker-bush
- ↑ 9,0 9,1 9,2 Иванян Э. А. Энциклопедия российско-американских отношений. XVIII-XX века. — Москва: Международные отношения, 2001. — 696 с. — ISBN 5-7133-1045-0
- ↑ «"Katrinagate" fury spreads to US media» (անգլերեն). TVNZ. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ «Report: Criticism of FEMA's Katrina response deserved» (անգլերեն). CNN. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ «Amid Widespread Criticism, Government Prepares for Next Hurricane Season» (անգլերեն). pbs.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ «SF Fed economist sees longest recession since WW2» (անգլերեն). Reuters. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 12-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Ու. Բուշ» հոդվածին։ |