Կինշասա (նախկինում՝ Լեոպոլդվիլ, նաև՝ Լեոպոլդստադ), Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաքը, նավահանգիստ Կոնգո գետի ափին։ Բնակչությունը՝ 11 855 000 մարդ (2016)[1]։ Հիմնվել է 1881 թվականին։

Քաղաք
Կինշասա
Kinshasa
Դրոշ Զինանշան
Kinshasa Flag.png Coat of arms of Kinshasa.svg

Kinshasa Congo.jpg
ԵրկիրԿոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն
ԵնթարկումՄայրաքաղաք
ՔաղաքապետԱնդրե Կիմբուտա Յանգո
Հիմնադրված է1881 թ.
Այլ անվանումներմինչ 1966 թ.-ը՝ Լեոպոլդստադ
Մակերես9965 կմ²
ԲԾՄ240 մ
Պաշտոնական լեզուֆրանսերեն
Խոսվող լեզուներՖրանսերեն
Բնակչություն11 855 000 մարդ (2016)[1]
Խտություն955 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1
Հեռախոսային կոդ+24312
Պաշտոնական կայքkinshasa.cd
##Կինշասա (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն)
Red pog.png
Կինշասայի գիշերային համայնապատկերը

ԱնվանումԽմբագրել

Հիմնադրել է Աֆրիկայի հետազոտող Հենրի Ստենլին 1881 թվականին՝ Կինշասա գյուղի տեղում, և Բելգիայի Լեոպոլդ II թագավորի անունով կոչել Լեոպոլդվիլ (Լեոպոլդ անվանն ավելացնելով ֆրանսերեն ville ― «քաղաք» բառը, այսինքն՝ «Լեոպոլդի քաղաք»)։

Կինշասա անվանումը վերականգնվել է 1966 թվականին[2]։

Հակիրճ տեղեկատվությունԽմբագրել

Կինշասան, որ ժամանակին եղել է ձկնորսների ու առևտրականների գյուղ, ներկայումս մեգաքաղաք է՝ ավելի քան 11 միլիոն բնակչությամբ։ Լայնահուն Կոնգո գետի ձախ ափից նա նայում է հարևան Կոնգոյի Հանրապետության մայրաքաղաք Բրազավիլին, որ ընկած է իր դիմաց՝ գետի հանդիպակաց ափին՝ կազմելով այսքան մոտ գտնվող մայրաքաղաքների երկրորդ զույգն աշխարհում (Հռոմից ու Վատիկանից հետո)։ Կինշասան միաժամանակ համարվում է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության 26 պրովինցիաներից մեկը, որի հսկայական տարածքի 90 տոկոսից ավելին օգտագործվում է գյուղատնտեսական նպատակներով, և միայն արևմտյան ոչ մեծ, բայց անվերջ ընդարձակվող հատվածն է զբաղեցնում բուն քաղաքը[3]։

Կահիրեից ու Լագոսից հետո Կինշասան Աֆրիկայի երրորդ խոշոր քաղաքային բնակավայրն է, ինչպես նաև՝ ֆրանկոֆոն երկրներում ամենամեծ քաղաքը՝ բնակչության թվով գերազանցելով մինչև անգամ Փարիզին[4][5]։ Ֆրանսերենը, լինելով պետական լեզու, գործածվում է պաշտոնական գրագրություններում, պետական հիմնարկ-ձեռնարկություններում, կազմակերպություններում, զանգվածային լրատվամիջոցներում, դպրոցներում, գործարար միջավայրում և այլուր, մինչդեռ փողոցի լեզուն լինգալան է[6]։ 2012 թվականի հոկտեմբերին Կինշասան հյուրընկալել է ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 14-րդ գագաթնաժողովը[7]։

Քաղաքի բնակիչների մեջ զգալի թիվ են կազմում տեղաբնիկ հումբու և թեքե ցեղերի ներկայացուցիչները։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 http://www.demographia.com/db-worldua.pdf
  2. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս» 
  3. «Géographie de Kinshasa»։ Ville de Kinshasa։ Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 23-ին։ Վերցված է 2012 թ․ հունիսի 25 
  4. «Populations of 150 Largest Cities in the World»։ World Atlas։ մարտի 7, 2016։ Վերցված է օգոստոսի 1, 2016 
  5. «Time series of the population of the 30 largest urban agglomerations in 2011 ranked by population size, 1950–2025» (XLS)։ United Nations, Population Division։ Արխիվացված է օրիգինալից հուլիսի 4, 2012-ին։ Վերցված է 2012 թ․ հունիսի 25 
  6. Cécile B. Vigouroux & Salikoko S. Mufwene (2008)։ Globalization and Language Vitality: Perspectives from Africa, pp. 103 & 109։ ISBN 9780826495150։ Վերցված է 2012 թ․ հունիսի 25 
  7. «XIVe Sommet de la Francophonie»։ OIF։ Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 19-ին։ Վերցված է 2012 թ․ հունիսի 25 

ԳրականությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 432