Դագ Ջոնս (անգլ.՝ Doug Jones, մայիսի 24, 1960(1960-05-24)[1], Ինդիանապոլիս, ԱՄՆ), հեռուստատեսության և կինոյի ամերիկացի դերասան, ամենից շատ հայտնի է գիտաֆանտաստիկ, ֆենտեզի և սարսափ ֆիլմերում, որտեղ նա խաղացել է մի շարք ոչ մարդկային կերպարներ` հաճախ դիմահարդարման կիրառմամբ։ Նա նկարահանվել է այնպիսի ֆիլմերում և հեռուստասերիալներում, ինչպիսիք են՝ «Բաֆֆի՝ վամպիրների բնաջնջողը», «Հելբոյ։ Հերոսը մարտահնոցից», «Ֆավնի լաբիրինթոսը», «Ֆանտաստիկ քառյակը։ Արծաթե ալեսահորդի ներխուժումը», «Ջրի կառուցվածքը»[2]։

Դագ Ջոնս
անգլ.՝ Doug Jones
Ծնվել էմայիսի 24, 1960(1960-05-24)[1] (63 տարեկան)
ԾննդավայրԻնդիանապոլիս, ԱՄՆ
ԿրթությունԲոլլ պետական համալսարան և Bishop Chatard High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան և contortionist
ԸնտրանիՋրի կառուցվածքը և Ֆավնի լաբիրինթոսը
thedougjonesexperience.com

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է քաղաքական և եկեղեցական գործիչ Ռոբերտ Ջոնս կրտսերի ընտանիքում (1928-1979)։ Ունի չորս մեծ եղբայր։ Ավարտել է Բիշոպ Չեթարդի միջնակարգ դպրոցը, այնուհետև 1982 թվականին՝ Բոլլի համալսարանը[3]։ 1984 թվականի ապրիլի 14-ին ամուսնացել է Լորի Ջոնսի հետ։

Դագն իր դերասանական դեբյուտը կատարել է 1987 թվականին։ 2016 թվականի դրությամբ նա նկարահանվել է ավելի քան 150 կինոնկարներում և հեռուստասերիալներում։ Հնչունավորել է «Հելբոյ։ Փոթորիկների թուրը» (2006), «Հելբոյ։ Արյուն և մետաղ» (2007), «Quantum Quest: A Cassini Space Odyssey» (2011) մուլտֆիլմերի հերոսներին, ինչպես և Էյբ Սապիենի «Hellboy: The Science of Evil» (2008) խաղում[4]։

2009 թվականին նա ստացել է «Fangoria Chainsaw Awards» մրցանակի` որպես երկրորդ պլանի լավագույն դերասան («Հելբոյ 2։ Ոսկե բանակ» ֆիլմում Էյբ Սապիենի դերի համար), ինչպես նաև ընդգրկվել է «Fangoria Horror Hall of Fame» փառքի սրահում։

2017 թվականին Գիլյերմո դել Տորոն Դագին հրավիրել է խաղալու «Ջրի կառուցվածքը» ֆիլմի երկկենցաղ մարդու գլխավոր դերը[5]։

Ընտրյալ ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1988 ֆ Թարմ ննջեցյալներ The Newlydeads Թիմ
1992 ֆ Բեթմենը վերադառնում է Batman Returns նիհար ծաղրածու
1993 ֆ Ֆոկուս-պոկուս Hocus Pocus Բիլլի Բուտչերսոն
1993 ֆ Հեքիաթները դամբարանից Tales from the Crypt ակրոբատ
1995 ֆ Տանկավարուհի Tank Girl կողոպտիչ
1997 ֆ Մուտանտներ Mimic Երկար Ջոն №2
1999 ֆ Բաֆֆի, վամպիրների բնաջնջողը Buffy the Vampire Slayer գլխավոր ջենտլմեն
1999 ֆ Երեք թագավորներ Three Kings իրաքցի մեռած զինվոր
2002 ֆ Սևազգեստ մարդիկ 2 Men in Black II այլ մոլորակի բնակիչ Ջոուի
2002 ֆ Ժամանակի մեքենա Time Machine Շերլոկ-լրտես
2004 ֆ Հելբոյ։ Հերոսը մարտահնոցից Hellboy Էյբ Սապիեն «Կապույտ»
2005 ֆ Դատավճիռ Doom բժիշկ Կարմակ Իմպ
2006 ֆ Պահեստայինների նստարան Benchwarmers ռոբոտ №7
2006 ֆ Ֆավնի լաբիրինթոսը Laberinto del Fauno Ֆավն / Գունատ
2006 ֆ Ջրից աղջիկը Lady in the Water տարտատիկ №4
2007 ֆ Ֆանտաստիկ քառյակը։ Արծաթե ալեսահորդի ներխուժումը Fantastic Four: Rise of the Silver Surfer Նորին Ռադ/ Արծաթե Ալեսահորդ
2008 ֆ Կարանտին Quarantine ախտահարված
2008 ֆ Հելբոյ 2։ Ոսկե բանակ Hellboy 2: Golden Army Էյբ Սապիեն «կապույտ» / Հոֆմեյսթեր / Մահվան հրեշտակ
2010 ֆ Լեգեոն Legion պաղպաղակավաճառ տղամարդ
2010 ֆ Թիթեռների կրկես The Butterfly Circus Օտտո
2010 ֆ Գենսբուր. հերոսական կյանք Gainsbourg, vie héroïque դեմք
2011 ֆ Բացակայություն Absentia Ուոլթեր Լամբերտո
2011 ֆ Ապաստան։ Միջուկային ընդմիջում Fallout: Nuka Break Քոնորս
2011 ֆ Dragon Age: Redemption Dragon Age: Redemption Սարեբաս
2012 ֆ Վերջում Ջոնը մահանում է John Dies at the End Ռոջեր Նորտ
2012 – 2013 ֆ Հարևաններ The Neighbors Դոմինիկ Ուիլկինս
2013 – 2015 ֆ Փլվող երկինք Falling Skies Կոչիզ
2014 – 2016 ֆ Շտամ The Strain յոթ հնագույն վամպիրներից մեկը
2015 ֆ Սլենդեր Always Watching: A Marble Hornets Story Սլենդերմեն
2015 ֆ Բոսոր զենիթ Crimson Peak Էդիթի մոր ուրվական / լեդի Շարպի ուրվական
2016 ֆ Ուիջի. Տախտակների սատանայի անեծք Ouija: Origin of Evil Մարկուս
2017 ֆ ԲայԲայՄեն The Bye Bye Man ԲայԲայՄեն
2017 ֆ Ջրի կառուցվածքը The Shape of Water երկկենցաղ մարդ
2017 ֆ Աստղազարդ ճանապարհ։ Հայտնաբերում Star Trek: Discovery լեյտենանտ Սարու

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. «Fantastic Four 2: Doug Jones». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 5-ին.
  3. «Doug talked about his days as BSU basketball mascot, Charlie Cardinal». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 5-ին.
  4. Doug Jones
  5. Nate Jones (2017 թ․ դեկտեմբերի 6). «How Doug Jones Became Guillermo del Toro's Favorite Monster» (ամերիկյան անգլերեն). Vulture. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դագ Ջոնս» հոդվածին։