Անջելո Դանդի (անգլ.՝ Angelo Dundee, ծնյալ Անջելո Միրենա, օգոստոսի 30, 1921(1921-08-30)[1], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[2] - փետրվարի 1, 2012(2012-02-01)[3][1], Տամպա, Ֆլորիդա, ԱՄՆ[2]), բռնցքամարտի ամերիկացի նշանավոր մարզիչ, որն իր կարիերայի ընթացքում աշխարհի մեկ տասնյակից ավելի չեմպիոններ է պատրաստել այդ մարզաձևի տարբեր քաշային կարգերում։ Ընդ որում՝ բազմաթիվ նշանավոր բռնցքամարտիկների թվում մարզել է նաև Մոհամեդ Ալիին[4], Շուգար Ռեյ Լեոնարդին, Ջորջ Ֆորմանին, Թոմաս Փինքլոնին, Կարմեն Բազիլիոյին, Վիլֆրեդո Գոմեսին[5], Վիլլի Պաստրանոյին[6]։ Ի տարբերություն Ֆիլադելֆիայում ծնված ու հասակ առած մարզիչների մեծ մասի՝ Դանդին գերադասում էր բռնցքամարտի դասական (գործնականում՝ եվրոպական) տեխնիկան և մեղմ վերաբերմունք էր դրսևորում բռնցքամարտիկների հետ աշխատելիս։ Մուհամեդ Ալին իր նախկին մարզիչներին համեմատում էր ստրկատերերի հետ և հատուկ շեշտում, որ նրանց հակառակ՝ Անջելո Դանդին իրենց համատեղ բազմամյա աշխատանքի ընթացքում ոչ մի անգամ իր ձայնը չի բարձրացրել։

Անջելո Դանդի
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝բռնցքամարտիկ, բռնցքամարտի մարզիչ և cornerman
Երկիր՝ ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվ՝օգոստոսի 30, 1921(1921-08-30)[1]
Ծննդավայր՝Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[2]
Մահվան ամսաթիվ՝փետրվարի 1, 2012(2012-02-01)[3][1] (90 տարեկան)
Մահվան վայր՝Տամպա, Ֆլորիդա, ԱՄՆ[2]

Հիշատակ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Deutsche Nationalbibliothek Record #184803586 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 Famed boxing trainer Angelo Dundee dies
  4. Новотека: Новости — Умер тренер Мохаммеда Али(չաշխատող հղում)
  5. Анджело Данди: Лишь Али достоин звания «великий»
  6. «Angelo Dundee». The Daily Telegraph. London: Telegraph Media Group Limited. 2012 թ․ փետրվարի 2. Վերցված է 2019 թ․ փետրվարի 7-ին.
  7. Тренер Мохаммеда Али скончался в возрасте 90 лет

Գրականություն խմբագրել

  • My View From the Corner: A Life in Boxing (2009) (ինքնակենսագրություն)[1]

Արտաքին հղումներ խմբագրել

  1. Dundee, Angelo (2009). My View From the Corner: A Life in Boxing. McGraw-Hill Professional. ISBN 978-0-07-162847-1.