Լեյլա Ամարիա Ալի (անգլ.՝ Laila Amaria Ali; դեկտեմբերի 30, 1977(1977-12-30)[1][2], Մայամի Բիչ, Մայամի Դեյդ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի նախկին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, Մուհամմեդ Ալիի աղջիկը նրա երրորդ կնոջից՝ Վերոնիկա Պորշեից։ Պրոֆեսիոնալ բռնցքամարտում ունեցել է 24 մարտ, որոնք բոլորն էլ ավարտվել են հաղթանակով։ Լեյլան եղել է IBA, WIBA և IWBF վարկածով աշխարհի չեմպիոն։

Լեյլա Ալի
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 30, 1977(1977-12-30)[1][2] (46 տարեկան)
ԾննդավայրՄայամի Բիչ, Մայամի Դեյդ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուամերիկյան անգլերեն
Կրոնիսլամ
ԿրթությունՍանտա Մոնիկա քոլեջ
Մասնագիտությունբռնցքամարտիկ և հեռուստատեսային դեմք
ԱմուսինCurtis Conway?
Ծնողներհայր՝ Cassius Clay, մայր՝ Վերոնիկա Պորշե Ալի
Պարգևներ և
մրցանակներ
Կայքlailaali.com
 Laila Ali Վիքիպահեստում

Սպորտային կարիերա

խմբագրել

Իր առաջին մարտը պրոֆեսիոնալ ռինգում Լեյլան խաղացել է 1999 թվականի հոկտեմբերի 8-ին Էյպրիլ Ֆլաուերսի դեմ։ Նա իր մրցակիցներից մեկին 31-րդ վայրկյանում նոկաուտի է ենթարկել։ Իր տասերորդ մարտը նա անց է կացրել 2001 թվականի հունիսի 8-ին Ժակլին Ֆրեյզեր Լայդի դեմ, որի հայրը Մուհամմեդ Ալիի հակառակորդ Ջո Ֆրեյզերն էր։ Այն ավարտվել է հաղթանակով։ 2002 թվականի նոյեմբերի 8-ին հաղթել է Վալերի Մաֆուդին։ Նա տարել է մի շարք հաղթանակներ և իր կարիերան ավարտել 2007 թվականին։ Նա արժանացել է այնպիսի բռնցքամարտիկների քննադատություններին, ինչպիսիք են Էնն Վոլֆը և Նատալիա Ռագոզինան։ Նրանք պատճառաբանում էին, որ Ալին խուսափել է հանդիպել նրանց հետ պրոֆեսիոնալ ռինգում[3][4]։

Անձնական կյանք

խմբագրել

2000 թվականի օգոստոսի 27-ին նա ամուսնացել է Ջոննի Մակկլեյնի հետ։ 2005 թվականի վերջին նրանք ամուսնալուծվել են։

2007 թվականի հուլիսի 23-ին նա ամուսնացել է Կյորտիս Կոնուեյի հետ[5]։ 2008 թվականի օգոստոսի 26-ին ծնվել է նրանց որդին՝ Կյորտիս Մուհամմեդ Կոնուեյը։ 2011 թվականի ապրիլի 4-ին ծնվել է նրա դուստրը՝ Սիդնի Ջարալդին Կոնուեյը։ Բացի իր հարազատ երեխաներից, նա մեծացրել է նաև Կոնուեյի երեք երեխաներին՝ Կեմերոնին, Կելտոնին և Լեյլանիին։

2018 թվականի դեկտեմբերի 4-ին Ալին Կալաբասասում մասնակից է դարձել խոշոր ավտովթարի, որի հետևանքով ծանր վնասվածք է ստացել ծեր անցորդը։ Նրան կայուն վիճակում տեղափոխել են հիվանդանոց։ Լեյլա Ալին չի ձերբակալվել, որովհետև շերիֆի բաժանմունքը դա համարել է դժբախտ պատահար[6]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 GeneaStar
  3. Константин Устьянцев. (25 декабря 2011). «Рагозина: пусть против меня выйдет Али!». Чемпионат.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 25-ին.
  4. Carlos Kalinchuk. (28 января 2004). «Is Laila Ali Running Scared From Ann Wolfe? You Decide!» (անգլերեն). East Side Boxing. Վերցված է 2012 թ․ հունվարի 25-ին.
  5. «Laila Ali marries former WR Conway, manager says» (անգլերեն). CBS. 23 июля 2007. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 25-ին.
  6. Laila Ali Hits Pedestrian in Calabasas Parking Lot, Victim Hospitalized
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեյլա Ալի» հոդվածին։