Լուիսվիլ (երբեմն գրվում է Լուիսվիլլ, կարդացվում է [ˈluːǝvǝl] կամ [ˈluːiːvɪl]), քաղաք ԱՄՆ-ի արևելյան մասում, Կենտուկի նահանգում։ Կենտուկիի ամենամեծ քաղաքն է։ Բնակչության թվով համարվում է Միացյալ Նահանգների 17-րդ կամ 27-րդ քաղաքը՝ կախված հաշվարկի եղանակից։ Բնակավայրը, որը հետագայում դարձավ Լուիսվիլ քաղաք, հիմնվել է 1778 թվականին Ջորջ Ռոջերս Կլարկի կողմից և անվանվել է ի պատիվ ֆրանսիացի թագավոր Լյուդովիկոս XVI-ի։

Բնակավայր
անգլ.՝ Louisville
Louisville montage.jpg
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված է1778 թ.
Մակերես171,695795 կմ²
ԲԾՄ142±1 մետր
Բնակչություն633 045 մարդ (ապրիլի 1, 2020)[1]
Ժամային գոտիEDT?, UTC-5 և UTC−4
Հեռախոսային կոդ502
Փոստային դասիչ41005
Պաշտոնական կայքlouisvilleky.gov(անգլ.)
##Լուիսվիլ (ԱՄՆ)
Red pog.png

Լուիսվիլը գտնվում է Կենտուկիի հյուսիսային մասի կենտրոնում, Ինդիանա նահանգի սահմանին, Օհայո գետի միակ բնական արգելքի՝ Օհայոի ջրվեժների մոտ։ 2003 թվականից Լուիսվիլը հանդիսանում է Ջեֆերսոն շրջանի կենտրոնը, որոնց միավորումից հետո քաղաքի և շրջանի սահմանները համընկնում էին։ Քանի որ այս տարածքն ներառում է հարավային Ինդիանայի որոշ շրջաններ, ուստի Լուիսվիլ մետրոպոլիայի տարածքը հաճախ անվանում են «Կենտուկիանա»։ Չնայած Լուիսվիլը գտնվում է երկրի միջին արևմուտքի և հարավի խաչմերուկում, այնուհանդերձ այն համարում են ԱՄՆ-ի «հարավային» քաղաքներից մեկը։ Շնորհիվ իր տարածքային տեղակայման, քաղաքը հաճախ անվանում են Միացյալ Նահանգների կամ «ամենահյուսիսային հարավային», կամ էլ «ամենահարավային հյուսիսային» քաղաք[2][3]։

Լուիսվիլը հայտնի է «Սպորտի ամենահուզիչ երկու րոպեներով»՝ «Կենտուկի դերբիով»՝ ամերիկյան «Եռակի թագի» ամենաճանաչված ձիարշավներով։ Քաղաքում ծնված հայտնի մարդկանցից են գրող և լրագրող, գոնզո-լրագրության հիմնադիր Հանթեր Ս. Թոմփսոնը, բռնցքամարտի լեգենդ Մուհամեդ Ալին, դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը, ռեժիսոր Գաս Վան Սենտը, երկար ժամանակ Լուիսվիլում է ապրել գյուտարար Թոմաս Էդիսոնը։ Այս քաղաքում է առաջին անգամ հանրությանը ներկայացվել Էդիսոնի լամպը, առաջին անգամ բացվել է գրադարան աֆրոամերիկացիների համար[4][5], առաջին անգամ է կատարվել մարդու կենդանի ձեռքի փոխպատվաստում[6], արհեստական սրտի առաջին փակ փոխպատվաստումը[7], և այժմ այստեղ իրականացվում են արգանդի վզիկի քաղցկեղի պատվաստուկի հետազոտություններ[8]։

ԱնվանումԽմբագրել

Հիմնադրվել է 1779 թվականին, երբ այդ տարածքը պատկանում էր Ֆրանսիային։ 1780 թվականին Լյուդովիկոս XIV֊ի անունով կոչվել է Լուիսվիլ․ ֆրանսերեն ville «քաղաք»[9]։

Քույր քաղաքներԽմբագրել

Լուիսվիլը ունի 7 քույր քաղաքներ[10]։

ԵղանակԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 2020 United States Census / United States Census Bureau
  2. Meyer David R. (Декабрь 1989)։ «Midwestern Industrialization and the American Manufacturing Belt in the Nineteenth Century»։ The Journal of Economic History 49 (4): 921–937։ Վերցված է 18 ноября 2008 
  3. «Emporis:Louisville, KY»։ Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 29-ին։ Վերցված է 6 февраля 2007 
  4. «African Americans in Library Professions : The Kentucky Connection»։ Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 21-ին։ Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 30 
  5. Louisville Free Public Library — African-American Archives
  6. Altman Lawrence K (26 января 1999)։ «Doctors in Louisville Perform Nation's First Hand Transplant»։ The New York Times։ Վերցված է 18 ноября 2008 
  7. Rowland Rhonda (3 июля 2007)։ «Patient gets first totally implanted artificial heart»։ CNN։ Արխիվացված է օրիգինալից 2009-05-04-ին։ Վերցված է 18 ноября 2008 
  8. «Brown Cancer Center News — Inventors Praise FDA Approval of Cervical Cancer Vaccine»։ Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 29-ին։ Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 30 
  9. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս» 
  10. «Sister cities designated by Sister Cities International, Inc. (SCI)»։ Վերցված է 15 հոկտեմբեր 2008 
  11. «Station Name: KY Louisville Intl. AP»։ U.S. Climate Normals 2020: U.S. Monthly Climate Normals (1991-2020)։ National Oceanic and Atmospheric Administration։ Վերցված է June 2, 2021 
  12. «NowData - NOAA Online Weather Data»։ National Oceanic and Atmospheric Administration։ Վերցված է June 2, 2021 
  13. «WMO Climate Normals for Louisville/Standiford Field KY 1961–1990»։ National Oceanic and Atmospheric Administration։ Վերցված է March 11, 2014