Ժոզեֆ Լուիս Բարոու (անգլ.՝ Joseph Louis Barrow, ավելի հայտնի է որպես Ջո Լուիս (անգլ.՝ Joe Louis); մայիսի 13, 1914(1914-05-13)[1][2][3][…], LaFayette, Ալաբամա, ԱՄՆ - ապրիլի 12, 1981(1981-04-12)[1][2][3][…], Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոն։

Ջո Լուիս
Դիմանկար
Ծնվել էմայիսի 13, 1914(1914-05-13)[1][2][3][…]
ԾննդավայրLaFayette, Ալաբամա, ԱՄՆ
Մահացել էապրիլի 12, 1981(1981-04-12)[1][2][3][…] (66 տարեկան)
Մահվան վայրԼաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ
ԳերեզմանԱրլինգտոնի ազգային գերեզմանատուն
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
Մասնագիտությունբռնցքամարտիկ, դերասան, պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր) և մրցավար
Պարգևներ և
մրցանակներ
 Joe Louis Վիքիպահեստում

«Ռինգ» ամսագրի կողմից 1936, 1938, 1939, 1941 թվականներին ճանաչվել է «Տարվա բռնցքամարտիկ»[4]։

2003 թվականին «Ռինգ» ամսագիրը նրան դասել է բոլոր ժամանակների մեծագույն փանչերների շարքին։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1914 թվականի մայիսի 13-ին։

Նրա հայրը աշխատել է բամբակի տնկադաշտերում, ընտանիքը մշտապես եղել է աղքատության մեջ։ 1924 թվականին ընտանիքը տեղափոխվել է Դեթրոյթ, որտեղ Ջո Լուիսը հոր հետ սկսել է աշխատել Ֆորդի գործարանում։

Մինչև 1934 թվականը Ջո Լուիսը հանդես է եկել սիրողական բռնցքամարտում։

1936 թվականին ստացել է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի արտոնագիր։ Դեթրոյթ գալուց 10 տարի անց Ջո Լուիսը սիրողական բռնցքամարտի ծանրքաշային կարգում ստացել է «Ոսկե ձեռնոցներ» մրցանակ, որն էլ նրա համար ճանապարհ է բացել դեպի պրոֆեսիոնալ ռինգ[5]։

Կարիերան սիրողական բռցնքամարտում խմբագրել

1934 թվականին Լուիսը հաղթել է Չիկագոյի «Ոսկե ձեռնոցներ» մրցույթում և միջին ծանրքաշային կարգում դարձել է ԱՄՆ-ի առաջնության հաղթող։

Կարիերան պրոֆեսիոնալ բռնցքամարտում խմբագրել

1934 թվականի հուլիսին տեղի է ունեցել նրա առաջնաելույթը, որտեղ նա պայքարել է Ջեք Կրեկմենի դեմ։ Վերջինիս նա նոկաուտի է ենթարկել առաջին ռաունդում։

1934 թվականի օգոստոսին հանդիպել է Ջեք Կրանցի հետ։ Մարտի ժամանակ նոկդաուններ չեն գրանցվել։ Դա եղել է շատ մոտիկ մարտ։ 8 ռաունդ տևած պայքարից հետո Լուիսը հաղթել է դատավորների միաձայն որոշմամբ։

1934 թվականի սեպտեմբերին հանդիպել է Ադոլֆ Վեյտերի հետ։ Առաջին ռաունդում Լուիսը Վեյտեին նոկդաունի է ենթարկել։ Վեյտերը բարձրացել է և շարունակել մարտը մինչև 7-րդ ռաունդի ավարտը։ Լուիսը մի շարք հարվածներ է հասցրել վերջին երեք ռաունդում և դատավորների միաձայն որոշմամբ ճանաչվել է հաղթող։

1935 թվականին հանդիպել է Պրիմո Կարների հետ։ Լուիսը կիրառել է հին մարտավարությունը ավելի բարձրահասակ հակառակորդի դեմ։ Նա հարվածել է իրանին, իսկ երբ Կարները բաց է թողել ձեռքերը նա հարձակվել է և մի շարք հարվածներ հասցրել մրցակցի գլխին։ 6-րդ ռաունդում Ջո Լուիսն իր հակառակորդին 3 անգամ նոկդաունի է ենթարկել։ Դրանից հետո Կարները հայտնվել է անօգնական վիճակում և սկսել է փաթաթվել ռինգի ճոպաններին, որից հետո մրցադատավորը դադարեցրել է մարտը։

1935 թվականի սեպտեմբերին հանդիպել է Մաքս Բերի հետ։ Առաջին ռաունդից հետո, երբ ամեն ինչ սկզբունքորեն արդեն պարզ է եղել, Ջեք Դեմպսին, որը մշտապես եղել է իր ընկերոջ ժամապահ մրցավարը, փորձելով քաջալերել նրան, ասել է՝ «Փոքրիկ, դե նա քեզ ոչ մի անգամ իսկական չհարվածներ չհասցրեց»։ Ի պատասխան, Մաքսը քմծիծաղ է տվել իր՝ ամբողջովին ծեծված դեմքով և ընդգծված տխուր ձայնով ասել․ «Այդ դեպքում, Ջեք, դու ավելի լավ է հետևես մրցավարին, թե չէ այնտեղ, ռինգում ինչ-որ մեկը ինձ շատ է հարվածում»։ Մաքսը նոկաուտի է ենթարկվել 4-րդ ռաունդում։

1936 թվականին հանդիպել է Մաքս Շմելինգի հետ։ Մարտի ժամանակ Լուիսի ջեբ հարվածին հաջորդել է Շմելինգի կրոսս հարվածը, որն էլ նրան հաջողություն է բերել։ Լուիսը նոկդաունի է ենթարկվել 4-րդ և 12-րդ ռաունդում։ 12-րդ ռաունդում Շմելինգը սենսացիոն հաղթանակ է տարել՝ նոկաուտի ենթարկելով Լուիսին։ Մարտը «Ռինգ» ամսագրի կողմից ճանաչվել է որպես «Տարվա մարտ»։

1936 թվականին հանդիպել է Ջեք Շարկիի հետ։ Լուիսը 3-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել Շարկիին։

Այնուհետև Լուիսը նոկաուտով հաղթել է ևս 5 մարտ։

1937 թվականի հունվարին հանդիպել է Բոբ Պաստորի հետ։ Լուիսը հաղթել է դատավորների միաձայն որոշմամբ։

Չեմպիոնական մարտ Ջեյմս Բրեդդոկի հետ խմբագրել

1937 թվականի հունիսին աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մարտ է տեղի ունեցել Ջո Լուիսի և Ջեյմս Բրեդոկի միջև։ Առաջին ռաունդում Լուիսը միանգամից հարձակման է անցել, սակայն Բրեդոկի ապերկոտ հարվածի արդյունքում նոկդաունի է ենթարկվել։ Սակայն Լուիսը 8-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել իր հակառակորդին։

1937 թվականի օգոստոսին հանդիպել է Թոմի Ֆարի հետ։ Ֆարը մեծ դիմադրություն է ցույց տվել, բայց արդյունքում դատավորների միաձայն որոշմամբ հաղթող է ճանաչվել Լուիսը։

1938 թվականի հունիսին ռևանշ է տեղի ունեցել Ջո Լուիսի և Մաքս Շմելինգի միջև։ Այս անգամ Լուիսն իր հակառակորդին նոկաուտի է ենթարկել առաջին ռաունդում։

1939 թվականին նոկաուտով հաղթել է 4 մարտում։

1940 թվականի փետրվարին հանդիպել է Արտուրո Գոդոյի հետ։ Լուիսը հաղթել է դատավորների առանձին որոշումներով։ Գոդային վրդովեցրել է արդյունքը և նա հայտարարել է, որ մարտը պետք է ավարտվեր առնվազն ոչ ոքի։

1940 թվականի հունիսին ռևանշ է տեղի ունեցել Ջո Լուիսի և Արտուրո Գոդոյի միջև։ 8-րդ ռաունդում Լուիսը երկու անգամ նոկդաունի է ենթարկել գոդոյին և հաղթել է տեխնիկական նոկաուտով։

1941 թվականի հունիսին հանդիպել է Բիլի Կոննի հետ։ Մարտից առաջ Լուիսը, շատ կարճ ժամանակահատվածում, փորձել է գցել քաշը՝ ավելի արագ գործելու համար։ Այդ ժամանակ նա իր հակառակորդից 14 կգ ծանր է եղել։ Սակայն դա էլ չի օգնել նրան։ Ավելի արագաշարժ Կոննը ջեբ հարվածներով հաղթել է մարտը։ 13-րդ ռաունդում Կոննը աջ կողմից ծնոտին հարվածներով կարողացել է նոկաուտի ենթարկել իր հակառակորդին։

1946 թվականի հունիսին ռևանշ է տեղի ունեցել Ջո Լուիսի և Բիլի Կոննի միջև։ Այս անգամ Լուիսը հաղթել է մարտը՝ 8-րդ ռաունդում նոկաուտի ենթարկելով հակառակորդին։

1947 թվականի դեկտեմբերին հանդիպել է Ջերսի Ջո Ուոլկոտին։ Ուոլկոտը երկու անգամ Լուիսին նոկդաունի է ենթարկել առաջին և չորրորդ ռաունդում։ Սակայն արդյունքում հաղթող է ճանաչվել Լուիսը՝ դատավորների առանձին որոշումներով։ Որոշումը վիճարկելի է եղել։

1948 թվականի հունիսին ռևանշ է տեղի ունեցել Ջերսի Ջո Ուոլկոտի և Ջո Լուիսի միջև։ 3-րդ ռաունդում Ուոլկոտը Լուիսին նոկդաունի է ենթարկել։ 11-րդ ռաունդում Ուոլկոտը, հավատալով իր հաղթանակին, սկսել է լուրջ չվերաբերվել մարտին։ Դրանից օգտվել է Ջո Լուիսը։ Արդյունքում Ուոլկոտը նոկաուտի է ենթարկվել։ Այս մարտից հետո Լուիսը հայտարարել է կարիերայի ավարտի մասին։

Վերադարձ խմբագրել

Ջո Լուիսի հեռանալուց հետո ծանրքաշային կարգում չեմպիոնի տիտղոսը մնացել է ազատ։ Բռնցքամարտի ազգային ասոցիացիան չեմպիոնական մարտ է կազմակերպել Էզարդ Չարլզի և մյուս հայտնի ծանրքաշային կարգի ներկայացուցիչ՝ Ջերսի Ջո Ուոլկոտի միջև։ Մարտը տեղի է ունեցել 1949 թվականի հունիսի 22-ին։ Միավորների առավելությամբ հաղթել է Չարլզը։ Սակայն նրա չեմպիոնական տիտղոսը ընդունել է միայն Ազգային ասոցիացիան։ Ջո Լուիսի փառքը մեծ է եղել և խանգարել է Չարլզին։

Ֆինանսական խնդիրների պատճառով Ջո Լուիսը շուտով ռինգ է վերադարձել։ 1950 թվականի սեպտեմբերի 7-ին տեղի է ունեցել Չարլզ և Լուիս հանդիպումը։ Էզարդ Չարլզը ղեկավարել է ամբողջ մարտը և միավորների առավելությամբ հաղթել է դատավորների միաձայն որոշմամբ։ Միայն Լուիսի դեմ հաղթանակ տանելուց հետո Չարլզը ճանաչվել է որպես աշխարհի լիիրավ չեմպիոն։

Այս մարտից հետո Լուիսը հաղթել է մյուս 8 մարտերում։

Մարտ Ռոկի Մարչիանոյի դեմ խմբագրել

Դրանից հետո նա անց է կացրել մի շարք հաջող մարտեր։ Սակայն 1951 թվականին Ռոկի Մարչիանոն նրան նոկաուտի է ենթարկել, որից հետո նա վերջնականապես հեռացել է բռնցքամարտից։

Մարտ
Ամսաթիվ
Հակառակորդ
Մարտի վայր
Արդյունք
Ծանոթագրություն
69 26 հոկտեմբերի 1951 թվական   Ռոկի Մարչիանո (37-0-0)   Madison Square Garden, Նյու Յորք, Նյու Յորք (նահանգ), ԱՄՆ TKO8 (10) Լուիսը 8-րդ ռաունդում 2 անգամ նոկդաունի է ենթարկվել։ Պարտություն
68 օգոստոսի 15 1951 թվական   Ջիմի Բիվինս (78-20-1)   Memorial Stadium, Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ UD10 (10) Դատավորների արդյունք՝ 7/3 և 6/3 (երկու անգամ)։ Հաղթանակ
67 օգոստոսի 1 1951 թվական   Սեսեր Բրիոն (32-5-0)   Cow Palace, Դեյլի Սիթի, Կալիֆոռնիա, ԱՄՆ UD10 (10) Մրցավարների որոշում՝ 56/44 и 55/45 (երկու անգամ)։ Հաղթանակ
66 հունիսի 15 1951 թվական   Լի Սավոլդ (100-36-3)   Madison Square Garden, Նյու Յորք, Նյու Յորք (նահանգ), ԱՄՆ KO6 (15) Հաղթանակ
65 մայիսի 2 1951 թվական   Օմելիո Ագրամոնտե (46-11-0)   Olympia Stadium, Դեթրոյթ, Միչիգան, ԱՄՆ UD10 (10) Մրցավարների որոշում՝ 59/41 и 57/43 (երկու անգամ)։ Հաղթանակ
64 փետրվարի 23 1951 թվական   Էնդի Ուոկեր (17-8-7)   Cow Palace, Դեյլի Սիթի (Կալիֆոռնիա), Կալիֆոռնիա, ԱՄՆ TKO10 (10) Հաղթանակ
63 փետրվարի 7 1951 թվական   Օմելիո Ագրամոնտե (44-10-0)   Miami Stadium, Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ UD10 (10) Հաղթանակ
62 հունվարի 3 1951 թվական   Ֆրեդի Բեշորե (28-10-1)   Olympia Stadium, Դեթրոյթ, Միչիգան, ԱՄՆ TKO4 (10) Հաղթանակ
61 նոյեմբերի 29 1950 թվական   Սեսեր Բրիոն (29-3-0)   Chicago Stadium, Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ UD10 (10) Մրցավարների որոշում՝ 55/45, 55/44, 56/44։ Հաղթանակ
60 սեպտեմբերի 27 1950 թվական   Էզարդ Չարլզ (64-5-1)   Yankee Stadium, Բրոնքս, Նյու Յորք, ԱՄՆ UD15 (15) ծանրքաշային կարգում NBA վարկածով աշխարհի չեմպիոն։ Մրցավարների որոշում՝ 5/10, 3/12, 2/13։ Պարտություն։
59 հունիսի 25 1948 թվական   Ջերսի Ջո Ուոլկոտ (44-12-2)   Yankee Stadium, Բրոնքս (Նյու Յորք), Նյու Յորք, ԱՄՆ KO11 (15) ծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոն (25-րդ պաշտպանություն)։ Հաղթանակ
58 դեկտեմբերի 5 1947 թվական   Ջերսի Ջո Ուոլկոտ (44-11-2)   Madison Square Garden, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ SD15 (15) ծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոն (24). Լուիսը նոկդաունի է ենթարկվել առաջին և չորրորդ ռաունդում։ Մրցավարների որոշում՝ 6/7, 8/6, 9/6։ Հաղթանակ
57 սեպտեմբերի 18 1946 թվական   Տամի Մորյելո (69-7-1)   Yankee Stadium, Բրոնքս (Նյու Յորք), Նյու Յորք, ԱՄՆ KO1 (15) ծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոն (23-րդ պաշտպանություն)։ Հաղթանակ
56 հունիսի 19 1946 թվական   Բիլի Կոնն (62-10-1)   Yankee Stadium, Բրոնքս (Նյու Յորք), Նյու Յորք, ԱՄՆ KO8 (15) ծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոն (22-րդ պաշտպանություն)։ Հաղթանակ
55 նոյեմբերի 14 1944 թվական   Ջոնի Դևիս (3-3-0)   Memorial Auditorium, Բաֆալո, Նյու Յորք, ԱՄՆ KO1 (4) Հաղթանակ
54 մարտի 27 1942 թվական   Էյբ Սայմոն (36-9-1)   Madison Square Garden, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ TKO6 (15) ծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոն (21-րդ պաշտպանություն)։ Սայմոնը նոկդաունի է ենթարկվել 2-րդ և 5-րդ ռաունդում։ Հաղթանակ
53 հունվարի 9 1942 թվական   Բադի Բաեր (53-6-0)   Madison Square Garden, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ KO1 (15) ծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոն (20-րդ պաշտպանություն)։ Բաերը երեք անգամ նոկդաունի է ենթարկվել։ Հաղթանակ
52 սեպտեմբերի 29 1941 թվական   Լու Նովա (26-2-4)   Polo Grounds, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ TKO6 (15) ծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոն (19-րդ պաշտպանություն)։ Հաղթանակ
51 հունիսի 18 1941 թվական   Բիլի Կոնն (59-9-1)   Polo Grounds, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ KO13 (15) ծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոն (18-րդ պաշտպանություն)։ Հաղթանակ
50 մայիսի 23 1941 թվական   Բադի Բաեր (53-5-0)   Griffith Stadium, Վաշինգտոն, ԱՄՆ DQ7 (15) ծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոն (17-րդ պաշտպանություն)։ Լուիսը նոկդաունի է ենթարկվել առաջին ռաունդում։ Բաերը 3 անգամ նոկդաունի է ենթարկվել 3-րդ ռաունդում։ Հաղթանակ
49 ապրիլի 8 1941 թվական   Թոնի Մուստո (29-10-1)   Arena, Միսսուրի, ԱՄՆ TKO9 (15) ծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոն (16-րդ պաշտպանություն)։ Մուստոն նոկդաունի է ենթարկվել 3-րդ ռաունդում։ Հաղթանակ
48 մարտի 21 1941 թվական   Էյբ Սայմոն (34-7-0)   Olympia Stadium, Դեթրոյթ, Միչիգան, ԱՄՆ TKO13 (20) ծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոն (15-րդ պաշտպանություն)։ Սայմոնը 4 անգամ նոկդաունի է ենթարկվել։ Հաղթանակ
47 փետրվարի 17 1941 թվական   Գաս Դորացիո (51-9-1)   Convention Hall, Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ KO2 (15) ծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոն (14-րդ պաշտպանություն)։ Հաղթանակ
46 հունվարի 31 1941 թվական   Ռեդ Բրուման (73-16-1)   Madison Square Garden, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ KO5 (15) ծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոն (13-րդ պաշտպանություն)։ Հաղթանակ
45 դեկտեմբերի 16 1940 թվական   Էլ Մակոյ (68-16-5)   Boston Garden, Բոստոն, Մասաչուսեթս, ԱՄՆ RTD5 (15) ծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոն (12-րդ պաշտպանություն)։ Հաղթանակ
44 հունիսի 20 1940 թվական   Ատտուրո Գոդո (52-10-7)   Yankee Stadium, Բրոնքս (Նյու Յորք), Նյու Յորք, ԱՄՆ TKO8 (15) ծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոն (11-րդ պաշտպանություն)։ Գոդոն 2 անգամ նոկդաունի է ենթարկվել 8-րդ ռաունդում։ Հաղթանակ
43 մարտի 29 1940 թվական   Ջոնի Պեյչեք (38-3-2)   Madison Square Garden, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ TKO2 (15) ծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոն (10-րդ պաշտպանություն)։ Հաղթանակ
42 փետրվարի 9 1940 թվական   Արտուրո Գոդո (52-9-7)   Madison Square Garden, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ SD15 (15) ծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոն (9-րդ պաշտպանություն)։ Մրցավարների որոշում՝ 5/10, 10/5, 10/4։ Հաղթանակ
41 սեպտեմբերի 20 1939 թվական   Բոբ Պաստոր (38-4-4)   Briggs Stadium, Դեթրոյթ, Միչիգան, ԱՄՆ KO11 (20) ծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոն (8-րդ պաշտպանություն)։ Պաստորը 4 անգամ նոկդաունի է ենթարկվել առաջին ռաունդում և մեկ անգամ 2-րդ ռաունդում։ Հաղթանակ
40 հունիսի 28 1939 թվական   Թոնի Գալենտո (76-23-5)   Yankee Stadium, Բրոնքս (Նյու Յորք), Նյու Յորք, ԱՄՆ TKO4 (15) ծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոն (7-րդ պաշտպանություն)։ Լուիսը նոկդաունի է ենթարկվել 3-րդ ռաունդում։ Հաղթանակ
39 ապրիլի 17 1939 թվական   Ջեք Ռոպեր (61-39-10)   Wrigley Field, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ KO1 (10) ծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոն (6-րդ պաշտպանություն)։ Հաղթանակ
38 հունվարի 25 1939 թվական   Ջոն Հենրի Լյուիս (97-9-4)   Madison Square Garden, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ KO1 (15) ծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոն (5-րդ պաշտպանություն)։ Լյուիսը 3 անգամ նոկդաունի է ենթարկվել։ Հաղթանակ
37 հունիսի 22 1938 թվական   Մաքս Շմելինգ (52-7-4)   Yankee Stadium, Բրոնքս (Նյու Յորք), Նյու Յորք, ԱՄՆ KO1 (15) ծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոն (4-րդ պաշտպանություն)։ Հաղթանակ
36 ապրիլի 1 1938 թվական   Հարի Թոմաս (40-11-2)   Chicago Stadium, Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ KO5 (15) ծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոն։ Հաղթանակ
35 փետրվարի 23 1938 թվական   Նատան Մանն (40-4-3)   Madison Square Garden, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ KO3 (15) ծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոն։ (2)։ Մաննը երեք անգամ նոկդաունի է ենթարկվել։ Հաղթանակ
34 օգոստոսի 30 1938 թվական   Թոմի Ֆարր (69-24-17)   Yankee Stadium, Բրոնքս (Նյու Յորք), Նյու Յորք, ԱՄՆ UD15 (15) ծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոն։ Դատավորների որոշում՝ 9/6, 8/5, 13/1։ Հաղթանակ
33 հունիսի 22 1938 թվական   Ջեյմս Բրեդոկ (45-23-4)   Comiskey Park, Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ KO8 (15) ծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոն (Բրեդոկի առաջին պաշտպանություն)։ Լուիսը նոկդաունի է ենթարկվել առաջին ռաունդում։ Բրեդոկը նոկդաունի է ենթարկվել 8-րդ ռաունդում։ Հաղթանակ
32 փետրվարի 17 1938 թվական   Նեյտի Բրաուն (32-22-7)   Municipal Auditorium, Կանզաս Սիթի, Միսսուրի (նահանգ), ԱՄՆ KO4 (10) Հաղթանակ
31 հունվարի 29 1938 թվական   Բոբ Պաստոր (21-1-2)   Madison Square Garden, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ UD10 (10) դատավորների որոշում՝ 6/3, 8/2, 8/1.
30 հունվարի 11 1938 թվական   Սթիվ Կետչել   Broadway Auditorium, Բաֆալո, Նյու Յորք, ԱՄՆ KO2 (4) Հաղթանակ
29 դեկտեմբերի 14 1936 թվական   Էդի Սիմս (23-21-3)   Public Hall, Կլիվլենդ, Օհայո, ԱՄՆ TKO1 (10) Հաղթանակ
28 9 հոկտեմբերի 1936 թվական   Խորխե Բրեսիյա (8-0-0)   Hippodrome, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ KO3 (10) Հաղթանակ
27 սեպտեմբերի 22 1936   Էլ Էտոր (56-7-2)   Municipal Stadium, Փենսիլվանիա, Փենսիլվանիա, ԱՄՆ KO5 (15) Էտորը նոկդաունի է ենթարկվել 4-րդ ռաունդում։ Հաղթանակ
26 օգոստոսի 18 1936 թվական   Ջեք Շարկի (37-12-3)   Yankee Stadium, Բրոնքս (Նյու Յորք), Նյու Յորք, ԱՄՆ KO3 (10) Հաղթանակ
25 հունիսի 19 1936 թվական   Մաքս Շմելինգ (48-7-4)   Yankee Stadium, Բրոնքս (Նյու Յորք), Նյու Յորք, ԱՄՆ KO12 (15) Լուիսը նոկդաունի է ենթարկվել 4-րդ և 12-րդ ռաունդում։ Պարտություն
24 հունվարի 17 1936 թվական   Չառլի Ռեցլաֆ (59-7-2)   Chicago Stadium, Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ KO1 (10) Ռեզլաֆը երկու անգամ նոկդաունի է ենթարկվել։ Հաղթանակ
23 դեկտեմբերի 13 1935 թվական Իսպանիա Պաուլինո Ուսկուդուն (50-16-3)   Madison Square Garden, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ TKO4 (15) Հաղթանակ
22 սեպտեմբերի 24 1935 թվական   Մաքս Բեր (40-8-0)   Yankee Stadium, Բրոնքս (Նյու Յորք), Նյու Յորք, ԱՄՆ KO4 (15) Հաղթանակ
21 օգոստոսի 7 1935 թվական   Քինգ Լևինսկի (65-23-5)   Comiskey Park, Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ TKO1 (10) Լևինսկին 3 անգամ նոկդաունի է ենթարկվել։ Հաղթանակ
20 հունիսի 25 1935 թվական   Պրիմո Կարներա (81-7-0)   Yankee Stadium, Բրոնքս (Նյու Յորք), Նյու Յորք, ԱՄՆ TKO6 (15) Հաղթանակ
19 ապրիլի 22 1935 թվական   Բիֆ Բանետ (12-14-1)   Memorial Hall, Դեյթոն, Օհայո, ԱՄՆ KO1 (6) Հաղթանակ
18 ապրիլի 12 1935 թվական   Ռոյ Լազեր (35-2-2)   Chicago Stadium, Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ TKO3 (10) Հաղթանակ
17 մարտի 29 1935 թվական   Նեյտի Բրաուն (30-17-7)   Olympia Stadium, Դեթրոյթ, Միչիգան, ԱՄՆ UD10 (10) Հաղթանակ
16 մարտի 8 1935 թվական   Դոն Բարի (52-20-12)   Dreamland Auditorium, Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ TKO3 (10) Հաղթանակ
15 փետրվարի 21 1935 թվական   Մի Ռամաջ (40-9-5)   Wrigley Field, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ TKO2 (10) Հաղթանակ
14 հունվարի 11 1935 թվական   Հանս Բիրկի (31-28-8)   Duquesne Gardens, Փենսիլվանիա, ԱՄՆ TKO10 (10) Հաղթանակ
13 հունվարի 4 1935 թվական   Պետսի Պերոնի (41-7-2)   Olympia Stadium, Դեթրոյթ, Միչիգան, ԱՄՆ PTS10 (10) Հաղթանակ
12 դեկտեմբերի 14 1934 թվական   Լի Ռամաջ (40-8-5)   Chicago Stadium, Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ TKO8 (10) Հաղթանակ
11 նոյեմբերի 30 1934 թվական   Չառլի Մասերա (32-9-4)   Coliseum, Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ KO3 (10) Հաղթանակ
10 նոյեմբերի 14 1934 թվական   Սթենլի Պորեդա (28-8-0)   Arcadia Gardens, Չիկագո, Իլինոյս, Կալիֆոռնիա KO1 (10) Հաղթանակ
9 հոկտեմբերի 31 1934 թվական   Ջեք Օ'Դաուդ (23-8-2)   Arena Gardens, Դեթրոյթ, Միչիգան, Կալիֆոռնիա KO2 (10) Հաղթանակ
8 24 հոկտեմբերի 1934 թվական   Արտ Սայքս (4-5-0)   Arcadia Gardens, Չիկագո, Իլինոյս, Կալիֆոռնիա KO8 (10) Հաղթանակ
7 սեպտեմբերի 26 1934 թվական   Ադոլֆո Վայատեր (16-1-1)   Arcadia Gardens, Չիկագո, Իլինոյս, Կալիֆոռնիա PTS10 (10) Հաղթանակ
6 սեպտեմբերի 11 1934 թվական   Էլ Դելեյնի (23-1-0)   Naval Armory, Դեթրոյթ, Միչիգան, Կալիֆոռնիա TKO4 (10) Հաղթանակ
5 օգոստոսի 27 1934 թվական   Բակ Էվերետ (38-16-3)   Marigold Gardens Outdoor Arena, Չիկագո, Իլինոյս, Կալիֆոռնիա KO2 (8) Հաղթանակ
4 օգոստոսի 13 1934 թվական   Ջեք Կրանց (14-0-0)   Marigold Gardens Outdoor Arena, Չիկագո, Իլինոյս, Կալիֆոռնիա UD8 (8) Հաղթանակ
3 հուլիսի 30 1934 թվական   Լարի Ուդել (26-6-2)   Marigold Gardens Outdoor Arena, Չիկագո, Իլինոյս, Կալիֆոռնիա TKO2 (8) Հաղթանակ
2 հուլիսի 12 1934 թվական   Վիլի Դևիս (9-10-2)   Bacon's Arena, Չիկագո, Իլինոյս, Կալիֆոռնիա TKO3 (6) Հաղթանակ
1 հուլիսի 4 1934 թվական   Ջեք Կրակեն (27-7-3)   Bacon's Arena, Չիկագո, Իլինոյս, Կալիֆոռնիա KO1 (6) Հաղթանակ
Մարտ
Ամսաթիվ
Հակառակորդ
Մարտի վայր
Արդյունք
Ծանոթագրություններ

Ռեկորդ խմբագրել

Ջո Լուիսը ծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոն է եղել 11 տարի 8 ամիս և 7 օր (1937 թվականի հունիսի 22-ից մինչև 1949 թվականի մարտի 1)։ Այդ ընթացքում նա իր տիտղոսը պաշտպանել է 25 անգամ։ Ռեկորդը մինչև այսօր գերազանցված չէ[6]։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Նկարահանվել է ֆիլմում։ Իր մասնակցությամբ ամենահայտնի ֆիլմերից են՝ «Երիտասարդության ոգին» (Spirit of Youth), «Մարտը երբեք չի ավարտվում» (The Fight Never Ends), «Ֆինկս» (The Phynx)։
  • Նրա մասին նկարահանվել են մի քանի գեղարվեստական ֆիլմ՝ «Ջո Լուիսի պատմությունը» և «Ջո և Մաքս»։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել