Բուխարեստի համալսարան (ռումիներեն՝ Universitatea din București), 1864 թվականին արքայազն Ալեքսանդրու Յոհան Կուզայի դեկրետով հիմնադրված համալսարան Ռումինիայում, որը եղել է Սուրբ Սավայի ակադեմիայի իրավահաջորդը։ Համարվում է Ռումինիայի երկրորդ ամենահին և ժամանակակից համալսարանը։ Ռումինիայի կրթության նախարարարության կողմից այն դասակարգվել է որպես «առաջատար հետազոտությունների և կրթության համալսարան»[6]։

Բուխարեստի համալսարան
Изображение логотипа
Տեսակհամալսարան և ազատ հասանելիության հրատարակություն
Հիմնադրված էհուլիսի 16, 1864[1]
ՀիմնադրիրԱլեքսանդրու Յոհան Կուզա
ՌեկտորMarian Preda?
ԱնդամակցությունԵվրոպայի համալսարանների միություն[2], Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[3] և Կոալիցիա հանուն հետազոտությունների գնահատման առաջխաղացման[4]
Երկիր Ռումինիա[5]
ՏեղագրությունԲուխարեստ
Կայքunibuc.ro(ռում.)(անգլ.)
Բուխարեստի համալսարան (Ռումինիա)##
Բուխարեստի համալսարան (Ռումինիա)
Բուխարեստի համալսարան, Ռումինիա
 University of Bucharest Վիքիպահեստում

Պատմություն

խմբագրել

1694 թվականին Վալախիայի առաջնորդ Կոնստանտին Բրինկովյանուն Բուխարեստում հիմնադրել է Սուրբ Սավայի իշխանական ակադեմիան, որտեղ դասընթացներն անցկացվել են հունարենով։ 1776 թվականին Վալախիայի առաջնորդ Ալեքսանդր Իպսիլանտին (1725-1805) բարեփոխում է Սուրբ Սավայի ակադեմիայի ծրագիրը, որտեղ դասընթացներն անցկացվում են ֆրանսերեն, իտալերեն և լատիներեն։ 1859 թվականին ստեղծվել է իրավաբանական ֆակուլտետը։ 1857 թվականին ռումինացի բժիշկ Կառոլ Դավիլան հիմնադրել է Կառոլ Դավիլայի անվան բժշկության և դեղագործության համալսարանը։ 1857 թվականին տեղի է ունեցել Բուխարեստի համալսարանական պալատի հիմնարկեքը։

 
Համալսարանի գլխավոր շենքի 1857 թվականի բնօրինակ նախագիծը, ճարտարապետ՝ Ալեքսանդր Օրասկու

1864 թվականի հուլիսի 4/16 Ալեքսանդրու Յոհան Կուզան հիմնադրել է Բուխարեստի համալսարանը՝ միավորելով իրավագիտության և գիտությունների ֆակուլտետները որպես մեկ միասնական մարմին։ Հետագա տարիներին ստեղծվել են այլ ֆակուլտետներ՝ 1884 թվականին՝ Տեխնոլոգիայի ֆակուլտետը, 1906 թվականին՝ Երկրաբանության ինստիտուտը, 1913 թվականին՝ Էլեկտրոտեխնոլոգիայի ակադեմիական ինստիտուտը, 1921 թվականին՝ Անասնաբուժության ֆակուլտետը, 1923 թվականին՝ Դեղագիտական ֆակուլտետը, 1924 թվականին՝ Մինա Մինովիչի անվան դատական բժշկության ինստիտուտը։

1956 թվականին հիմնականում այս համալսարանի ուսանողական առաջնորդները կազմակերպել են խաղաղ բողոքի ակցիա ընդդեմ Ռումինիայի կոմունիստական վարչակարգի, սակայն նրանց կանխել են այն իրագործել։

1950-1960-ական թվականներին համալսարանը կոչվել է Կոնստանտին Պարհոնի անվամբ։

Վարկանիշ

խմբագրել

2012 թվականին ըստ QS համաշխարհային համալսարանական վարկանիշի տվյալների՝ Բուխարեստի համալսարանը Ռումինիայի 3 այլ համալսարանների հետ միասին ներառվել է 700 առաջատար համալսարանների շարքում[7][8]։

Ֆակուլտետներ

խմբագրել
 
Համալսարանական պալատը

Բուխարեստի համալսարանն ունի 19 ֆակուլտետ։

  • Մաթեմատիկայի և համակարգչային գիտության ֆակուլտետ
  • Բիզնեսի և կառավարման ֆակուլտետ
  • Ֆիզիկայի ֆակուլտետ
  • Քիմիայի ֆակուլտետ
  • Կենսաբանության ֆակուլտետ
  • Իրավագիտության ֆակուլտետ
  • Աշխարհագրության ֆակուլտետ
  • Փիլիսոփայության ֆակուլտետ
  • Երկրաբանության և երկրաֆիզիկայի ֆակուլտետ
  • Ժուռնալիստիկայի և հեռահաղորդակցման ֆակուլտետ
  • Օտար լեզուների և գրականության ֆակուլտետ
  • Քաղաքագիտության ֆակուլտետ
  • Գրականագիտության
  • Սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ֆակուլտետ
  • Պատմության ֆակուլտետ
  • Հոգեբանության և կրթական հետազոտությունների ֆակուլտետ
  • Աստվածաբանության ֆակուլտետ
  • Ուղղափառ աստվածաբանության ֆակուլտետ
  • Հռոմի Կաթոլիկ աստվածաբանության և սոցիալական աշխատանքի ֆակուլտետ
 
Բուխարեստի կենտրոնական համալսարանական գրադարան

Համալսարանն ունի նաև հրատարակչություն, տարբեր հետազոտական ինստիտուտներ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. http://www.bibliotecadeva.eu/periodice/romlit/1977/07/romania_literara_1977_07_27.pdf
  2. https://eua.eu/about/member-directory.html
  3. https://web.archive.org/web/20221123144401/https://www.auf.org/les_membres/nos-membres/
  4. https://web.archive.org/web/20231109092552/https://coara.eu/coalition/membership/
  5. Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
  6. Institutii de invatamant superior clasificate ca universitati de cercetare avansata si educatie
  7. «University of Bucharest». topuniversities.com. 2012 թ․ դեկտեմբերի 7.
  8. «Cele mai bune universităţi din lume. Patru universităţi româneşti sunt printre primele 700» (Romanian). Adevarul. 2012 թ․ սեպտեմբերի 11.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուխարեստի համալսարան» հոդվածին։