Զագրեբի Միրոսլավ Կռլեժայի անվան բառարանագրության ինստիտուտ
Զագրեբի Միրոսլավ Կռլեժայի անվան բառարանագրության ինստիտուտ (խորվ.՝ Leksikografski zavod Miroslav Krleža կամ LZMK), Խորվաթիայի բառարանագրության ազգային ինստիտուտ[2]։ Տեղակայված է Զագրեբում։ Հիմնադրվել է 1950 թվականին՝ որպես Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետության բառարանագրության ազգային ինստիտուտ։ Մասնաճյուղերը գտնվել են Բելգրադում և Լյուբլյանայում։
![]() | |
Տեսակ | գրահրատարակչություն, ինստիտուտ, public institution? և institution? |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Donji grad? |
Անվանված է | Միրոսլավ Կռլեժա |
Հիմնադրված է | հոկտեմբերի 5, 1950 |
Հիմնադիր | Միրոսլավ Կռլեժա |
![]() | |
![]() | |
Պաշտոնական կայք |
Ինստիտուտի աշխատակիցների թվում է խորհրդային նախկին կինոդերասան և ներկայումս գրական գործիչ Նատալյա Վորոբյովան[3]։
Պատմության Խմբագրել
Ինստիտուտը հիմնադրվել է 1950 թվականին՝ որպես Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետության բառարանագրության ազգային ինստիտուտ և 1964 թվականին անվանափոխվել է Հարավսլավիայի բառարանագրության ինստիտուտ (Jugoslavenski leksikografski zavod, JLZ)։
Երկար ժամանակ ինստիտուտի տնօրենը եղել է Միրոսլավ Կռլեժան։
1981 թվականին, Կռլեժայի մահից հետո, ինստիտուտը նրա պատվին վերանվանվել է Հարավսլավիայի Միրոսլավ Կռլեժայի անվան բառարանագրության ինստիտուտ (Jugoslavenski leksikografski zavod "Miroslav Krleža")։
Իր ներկայիս անվանումը ստացել է 1991 թվականին, Հարավսլավիայի կազմալուծումից հետո։
Պատկերասրահ Խմբագրել
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Aligned ISNI and Ringgold identifiers for institutions // zenodo — 2017. — doi:10.5281/ZENODO.758080
- ↑ Jelavich Charles (June 1962)։ «The Importance of the Leksikografski Zavod to the Scholar»։ Slavic Review 21 (2): 330–335։ ISSN 0037-6779։ JSTOR 3000636։ doi:10.2307/3000636
- ↑ Хабарова Наталья. (2011-05-24)։ «Творчество – тайна души человеческой»։ Республика.kz]։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-05-ին։ Վերցված է 2013-02-01