Մայրը իգական սեռի ներկայացուցիչ է, ով իր կենսաբանական կամ ոչ կենսաբանական երեխայի վարքագծի կրողն է: Բազմիմաստ տերմին է և կարող է ընկալվել տարբեր կերպ` սոցիալական, մշակութային և կրոնական ենթատեքստերում: Այսպիսով, կանայք բաժանվում են երեք խմբի՝ նրանք, ովքեր ծնունդ են տալիս երեխային, մեծացնում են երեխաներին և սուրոգաթ մայրեր: Առաջին և երրորդ կատեգորիաներին պատկանող կանայք կոչվում են «ծնող» կամ «կենսաբանական մայր», անկախ նրանից, անհատը պատրաստվում է ստանձնել ծնող լինելու պարտականությունը: Իսկ երկրորդ կատեգորիային պատկանողները կոչվում են ընկալունակ մայրեր կամ որդեգրողներ:

Կենսաբանական մայր խմբագրել

Կնոջ ձվաբջջի բեղմնավորումից սկսում է հղիության շրջանը: Պտուղը զարգանում է կենսունակ զիգոտի սաղմից: Հղիությունը տևում է մոտ 9 ամիս, որից հետո կինը ծնունդ է տալիս երեխային: Սակայն հաճախ երեխան լույս աշխարհ է գալիս ժամանակից շուտ, ուշ կամ մահացած: Սովորաբար երեխայի ծնվելուց հետո մայրը նրան կերակրում է կրծքով: Մոր կրծքի կաթը նորածնի իմունային համակարգի համար անվնաս է և երեխայի կյանքի առաջին և ավելի տարիներում հանդիսանում է հիմնական սնունդ:

Վերարտադրողական բժշկության զարգացմանը զուգընթաց, այսօր հնարավոր է նաև փոխնակ և գենետիկական մայրությունը:

Փոխնակ մայրություն խմբագրել

Փոխնակ (սուրոգաթ) մայրությունը մարդու վերարտադրության արհեստական ձև է: Կինը համաձայնում է հղիանալ, կրել իր ներսում և լույս աշխարհ բերել կենսաբանորեն իր հետ կապ չունեցող երեխային, ով հետո պետք է դաստիարակվի այլ մարդկանց` գենետիկական ծնողների կողմից: Նրանք էլ հետագայում պետք է համարվեն երեխայի օրինական ծնողները, այն դեպքում, որբ երեխային կրել և ծնունդ է տվել փոխնակ մայրը:

Գենետիկական մայրություն խմբագրել

Գենետիկական մոր ձվաբջջից զարգանում է երեխան:

Սոցիալական դերը խմբագրել

Պատմականորեն, կանանց դերը սահմանափակվում էր մայր և կին լինելով: Կին լինելը ենթադրում էր մեծ նվիրում, էներգիայի և ժամանկի մեծ ծախս ընտանիքի խնամքը իր վրա վերցնելով: Շատ մշակույթներում կանանց այս հարցում օգնում էին ընտանիքի տարիքով մեծ կանայք` հիմնականում սկեսուրը կամ նրանց հարազատ մայրը:

Մայրությունը հաճախ խանգարում է կնոջ կարիերային: Մայրերն են հանդիսանում երեխայի հիմնական դաստիարակողը, բայց 20-րդ դարավերջում որոշ արևմտյան երկրներում հոր դերն այս հարցում ևս մեծացավ: Բացի այդ, 20-րդ դարում աշխատող կանանց վիճակագրությունն աճեց:


Մայրության փորձն ու սոցիալական դերը հիմնականում տատանվում է` կախված գտնվելու վայրից: Մայրն ավելի հոգատար է երեխայի հանդեպ, քան հայրը: Երեխաները, որպես կանոն, ավելի հեշտ են շփվում մայրերի հետ,[16][17][18] քան հայրերը:[15]

Առողջության և ապահովության հիմնախնդիր խմբագրել

Մայրական մահը կանխվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից[1]:

Մայրական մահվան 56 տոկոսը հիմնականում տեղի է ունենում Աֆրիկայում, իսկ 29 տոկոսը Հարավային Ասիայում[2]: 2006 թվականին Փրկենք Երեխաներին կազմակերպությունը հետազոտություններ անց կացրեց բոլոր երկրներում և բացահայտեց, որ Սկանդինավիան երկները երեխաներ ծնունդ տալու լավագույն վայրն են, իսկ Աֆրիկան՝ ամենավատ[3]: Այս հետազոտությունը ցույց տվեց, որ ստորին տաս երկրներում 750 անգամ ավելի հավանական է կնոջ մահը ծննդաբերության ժամանակ, քան վերևի տաս երկրներում: Եվ վերջին երկրներում 28 անգամ մեծ է երեխայի 1 տարեկանում մահանալաու հավանականությունը: Վերջին տվյալները փաստում են, որ Իտալիան, Շվեդիան ու Լյուքսեմբուրգը ամենաապահով երկրներն են մայրական մահերից խուսափելու համար, իսկ Աֆղանստանը, Կենտրոնական Աֆրիկան և Մալավին ամենավտանգավոր[4][5]: Ծննդաբերությունը բավականին ռիսկային գործընթաց է, որը կարող է շատ բարդությունների հանգեցնել[6]:

Մոր դերը կրոնում խմբագրել

Համաշխարհային գրեթե բոլոր կրոնական կազմակերպությունները մոր դերը գնահատում են ըստ կրոնական պատկանելիության և այդ կրոնին նվիրվածության: Կան բազմաթիվ օրինակներ` կապված մոր և կնոջ` կրոնի հետ կապի:

Մոր կերպարը ներկայացնող կրոնները հիմնականում քրիստոնեությունը, իսլամը և հինդուիզմն է: Կնոջ դերի մասին մասնավորապես խոսվում է կաթոլիկության մեջ, որտեղ մոր կերպարը ներկայացվում է կույս Մարիամի միջոցով, որի մասին բազմաթիվ անգամներ հիշատակվում է Աստվածաշնչում:

Նախաքրիստոնեական ժամանակաշրջանում Հին Հունաստանի աստվածուհի Դեմետրան համարվում էր մոր օրինակ:

Մայր-ժառանգ բռնություններ խմբագրել

Պատմությունն արձանագրում է մոր և երեխայի միջև բազմաթիվ խնդիրներ` ընդհուպ մինչև սպանություն: Այդպիսի օրինակ է Եգիպտոսի թագուհի Կլեոպատրայի և իր որդի Պտելոմեյի միջև տեղի ունեցածը:

Ժամանակակից մշակությում ուսումնասիրվել է մայրասպանությունն (ինչ-որ մեկի մորը սպանելը) ու որդիասպանությունը (ինչ-որ մեկի որդուն սպանելը), սակայն դրանք մնում են որոշ չափով անհասկանալի: Հիմնականում պատճառները Հոգեկան հիվանդություններն են: Որդիասպանությունը տեղի է ունենում այն դեպքում, երբ երիտասարդ և կարիքավոր մայրերը ենթարկվում են բռնության: Հավանականությունն ավելի շատ է, որ մայրը երեխային այս դեպքերում կսպանի մինչև 8 տարեկան հասակը: Ըստ վիճակագրության մայրերն ավելի հաճախ են սպանում երեխաներին, քան հայրերը: Մայրասպանությունը տեղի է ունենում ավելի մեծահասակ որդիների կողմից:

2012 թվականին ԱՄՆ- ում արձանագրվել է 130 մայրասպանություն և 383 որդիասպանություն:

Մայրերն արվեստում խմբագրել

 
Կոնգոյի պաշտամունքային այս քանդակը օգտագործվում էր այն կանանց պահպանելու համար, ովքեր կորցրել էին իրենց երեխաներին` վիժելու պատճառով: Այն համարվում է աֆրիկյան արվեստի գլուգործոցներից մեկը: Բրուկլինյան թանգարան

Մայրերն իրենց երեխաների հետ դարձել են արվեստագետների ներշնչման աղբյուր, և ստեղծվել են բազմաթիվ նկարներ, արձաններ ու գրություններ:

Չորրորդ դարում կառուցված Հրոդոս կղզու գերեզմանաքարերին պատկերված են մայրեր և երեխաներ: Մայրերի և երեխանորի նկարները մեծ տարածում ունեն Ֆրանսիայում: 18- րդ դարում այս աշխատանքները մարմնավորել են կրթվածությունը, ընտանեկան ամուր կապի մտահոգությունը`մոր ու մանկան միջոցով:

19- րդ դարի վերջում Մարի Կասսատեն հայտնի դարձավ տարբեր մայրերի դիմանկարների միջոցով:

Մոր մասին կան բազմաթիվ ֆիլմեր:

«Մայր» բառը խմբագրել

Երեխաների մեծամասնության առաջին բառանման թոթովանքը մա կամ մամա հնչյունախումբն է: Վերջիններս բազմաթիվ լեզուներում ներամփոփում են մայր իմաստը:

Հաճախ միմյանց հետ կապ չունեցող լեզուներով /ma/, /mama/ ձայների հերթականությունը նմանեցնում են «մայր» բառին:

Օրինակ.

Սակայն ձայների նման հերթականությունը որոշ դեպքերում կարող է նշանակել.

Լեզվաբանության մեջ այս հասկացությունը անվանում են «մայր և հայր»:

Մայրական սեր խմբագրել

Ամենից հաճախ մայրն իր երեխաների հանդեպ սեր է տածում: Շատերը հակված են այն մտքին, որ մայրական կամ ծնողական սերը աշխարհի ամենաուժգին սերն է[7]: Մայրական սիրո առաջացումը կապվում է արյան մեջ օքսիտոցին հորմոնի առաջացմամբ, որը խթանում է մոլեկուլների ազատ արձակումը` կրելով քիմիական տեղեկատվություն սրտում: Օքսիտոցինի հանկարծակի բաշխումը հետևանք է սիրելու ցանկության: Այդ ցանկությունը արտահայտվում է տարբեր ձևերով, որը կախված է տարբեր հորմոնների առկայությունից: Ըստ դրա լինում են սիրո տարբեր տեսակներ: Օրինակ Պրոլակտինի առկայությունից առաջանում է մայրական սեր:

Օքսիոցինը կապված է ալտրուիզմի հետ, իսկ պրոլակտինը` մայրության: Էնդորֆինները իրենցից ներկայացնում են «մրցանակների հավաքածու»: Ամեն անգամ, երբ կաթնասունները իրենց տեսակին օգուտ են տալիս, նրանց մոտ առաջանում է էնդորֆիններ (որպես մրցանակ), որոնք հաճույք են պատճառում: Ծննդաբերության ժամանակ էնդորֆինների քանակը ավելանում է ոչ միայն մոր օրգանիզմում, այլ նաև պտղի, այնպես որ, ծննդաբերությունից հետո և′ մոր, և′ երեխայի օրգանիզմները գտնվում են օպիատների ազդեցության տակ: Այդ հորմոնները առաջացնում են կախվածություն, որը ապահովում է փոխադարձ կապը մոր և երեխայի միջև[8]:

Մայրն առասպելաբանութան մեջ խմբագրել

Մայրը որպես կերպար խմբագրել

Մայրը տարբեր համաշխարհային մշակույթներում համարվում է կյանքի, սրբության, հավերժության, ջերմության և սիրո խորհրդանիշ: Մոր կերպարն ունի առնվազն 4 սիմվոլիկ նշանակություն[9]:

 
Գեա աստվածուհու նկարը

Մայր- երկիր խմբագրել

Տիեզերական Մայր- երկիրը, Երկնքի կինը, ամբողջ Երկրի մայրը, չի դնում տարբերություն բարու և չարի մեջ: Այդպիսի մայրության օրինակներից մեկը հին հունական աստվածուհի Գեան է: Նա ծնունդ է տվել Տիտաններին և ցիկլոպներին, հիսունգլխանի հսկաների և Օլիմպիայի բոլոր աստվածներին[10]:

Մայրը սլավոնական առասպելաբանության մեջ խմբագրել

Սլավոնական առասպելաբանության մեջ Մայր- Երկիրը Մոկոշն է: Ամենակարող աստվածները հաշվետու են նրան, քանի որ նրա ձեռքերում է նրանց ճակատագրերի սուրբ թելերը: Եթե պոկվի այդ թելերից մեկը մարդը կամ աստվածը կմահանա: Նրա խստաշունչ էությունը արտահայտված է «Աստվածը Մոկոշ չէ՝ ինչ-որ բանվ կխրախուսի»[11]: Մոկոշը շատ երկրպագված աստվածուհի էր սլավոնական առասպելաբանության մեջ և մտնում էր Վլադիմիր իշխանի պանթեոնի կազմի մեջ:

Մայր- բնություն խմբագրել

Գթառատ, ամենակարող և միևնույն ժամանակ դաժան Մայր- բնությունը կառավարում էր բոլորին, և նրանից էին կախված մարդիկ: Մարդկության զարգացմանը զուգահեռ Մայր- բնությունը որոշ հավատքներում դարձել է որսի աստվածուհի (հունական առասպելաբանության մեջ՝ Արտեմիդա և Դեմետրա): Կան նաև հավատքներ, որոնցում Մայր- բնության դերը չի առանձնացվում: Օրինակ սլավոնական աստվածության մեջ այդ դերը, Մայր-բնության հետ միասին կատարում էր Մոկոշը:

Մայրը որպես սկզբնաղբյուր խմբագրել

Մոր այսպիսի խորհրդանշական դերն արտահայտվում է մի քանի անվանումներում.

  • Մայրական բջիջները կենսաբանության մեջ
  • Չհամարակալած ցանկի տարր
  • Մայրական բջիջները կենսաբանության մեջ,
  • Մայրական լուծիչը արդյունաբերական քիմիայում,
  • Մայրական ընկերությունները տնտեսությունում
 
Մարիամ Աստվածածինը մանուկ Հիսուսի հետ

Աստվածամայր խմբագրել

Աստվածամայր(ինչպես նաև՝ Մադոննա, Աստվածածին, Կույս Մարիամ), քրիստոնեության մեջ և իսլամում Հիսուս Քրիստոսի մայրն է, կաթոլիկ և ուղղափառ եկեղեցիների գլխավոր կերպարներից մեկը: Ներկայացնում է մոր կերպարի ևս մի տեսակ: Իրենից ներկայացնում է մոր ևս մեկ կերպար: Հիսուս Քրիստոսի գոյության մասին նրան հայտնումը կոչվում է Ավետում: Այս մասին հիշատակում է Ղուկաս ավետարանիչը: Նա ասում է, որ վեցերորդ ամսում Գաբրիել հրեշտակը Աստծո կողմից ուղարկվեց Նազարեթ, մի կույսի մոտ, ով նշանված էր Դավիթի տոհմից Հովսեփ անունոց մի մարդու հետ, այդ կույսի անունը Մարիամ էր: Եվ հրեշտակը նրա մոտ գնալով հայտնեց, որ վեց ամիս անց նա լույս աշխարհ է բերելու աշխարհի Փրկչին (Ղուկաս-1:28-33): Ինչպես ասվել էր, վեց ամիս անց Բեթղեհեմում Մարիամը ծնեց Որդուն:

Դիցաբանական և աստվածաշնչյան մայրեր խմբագրել

  • Դեմետրա — հունական դիցաբանության մայր աստվածուհին
  • Գեա — հունական դիցաբանության երկրի աստվածուհին
  • Շակտի — հնդկական դիցաբանության մայր աստվածուհին
  • Յունոնա — հռոմեական դիցաբանության ամուսնության, մայրության և օջախի աստվածուհին
  • Մահամայա թագուհի — բուդդայական դիցաբանության աստվածուհի, Բուդդայի մայրը
  • Իսիդա — եգիպտական դիցաբանության աստվածուհի
  • Հագար — Աստվածաշնչյան մայր
  • Լադա, Մոկոշ — սլավոնական դիցաբանության աստվածուհի


Մոր պատկերն արվեստում խմբագրել

Մայրերին, ովքեր յուրաքանչյուր մարդու կյանքում կարևոր դեր են կատարում, նվիրված են բազմաթիվ արվեստի գործեր:

Կերպարվեստ խմբագրել

Քանդակագործություն խմբագրել

Ֆիլմագրություն խմբագրել

  • «Մայրն ու խնամակալը» (1964)
  • «Մայր» (1919), ռեժիսոր Ալեքսանդր Եֆիմովիչ
  • «Մայր» (1926), ռեժիսոր Վսևոլոդ Պուդովկին
  • «Մայր» (1941), ռեժիսոր Լեոնիդ Լուկով
  • «Մայր» (1955)
  • «Մայր»(1990), ՌԴ
  • «Մայր» (1995) ռեժիսոր Ալբերտ Բրուկս
  • «Մայրերը պարում են» (1926) ռեժիսոր Հերբերտ Բրենոն
  • Ma Mère, ռեժիսոր Օնորե Քրիստոֆ
  • «Մայրերը» (2012), ՌԴ ռեժիսոր Տիխոն Կորնև
  • «Մայր» (2013), Իսպանիա, Կանադա
  • «Իմ մայրը հարսնացու է» (2005), ՌԴ ռեժիսոր Նատալիա Ռադիոնովա

Գրականություն խմբագրել

Երգեր խմբագրել

  1. «WHO - Maternal mortality ratio (per 100 000 live births)». who.int.
  2. «Over 99 percent of maternal deaths occur in developing countries». worldbank.org.
  3. [1] Արխիվացված է Մայիս 1, 2015 Wayback Machine-ի միջոցով:
  4. Kevin Spak. «Safest Place to Give Birth? Italy». Newser.
  5. Rogers, Simon (2010-04-13). «Maternal mortality: how many women die in childbirth in your country?». The Guardian.
  6. name="vanlerberghe"
  7. ТЕОРИЯ ЛЮБВИ
  8. Оден М. Научный подход к любви
  9. Шейнина Е. Я. Энциклопедия символов. М., 2001;
  10. Н. А. Кун «Легенды и мифы Древней Греции» ГИПП «Янтарный сказ» 2000
  11. В. Калашников «Боги древних славян»