Բացել գլխավոր ցանկը

Ողիմպիա

Հայոց թագուհի
(Վերահղված է Օլիմպիաից)
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Օլիմպիա

Ողիմպիա նաև Օլիմպիա, հայկական աղբյուրներում (Բյուզանդ, ԽորենացիՈղոմպի (ծննդյան թվականն անհայտ - 361), Հայոց Արշակ Բ արքայի երրորդ կինը։ Ողիմպիան հռոմեական բարձրաստիճան պաշտոնյա Ֆլավիուս Աբլաբիուսի դուստրն էր, նշանված էր Հռոմի կայսր Կոստանսի (323 - 350) հետ՝ նախքան վերջինիս մահը։ Հռոմեացի պատմաբան Ամմիանուս Մարցելինուսի հաղորդմամբ, 360 թվականին կայսր Կոստանդիոս II-ը, Հայոց Արշակ Բ արքայի հետ դաշինքն ամրացնելու նպատակով նրան կնության է տվել Ողիմպիային[1]։

Օլիմպիա
Ողիմպիա
Հայոց թագուհի
Մահացել է՝361
ՔաղաքացիությունՀին Հռոմ
ՀայրՖլավիուս Աբլաբիուս

Ըստ հայ պատմիչ Փավստոս Բյուզանդի, Ողիմպիան թունավորվել է Արշակ Բ-ի երկրորդ կնոջ՝ Փառանձեմ թագուհու կողմից.

«Իսկ Փառանձեմը մեծ նախանձով ու ոխով լցված էր դեպի Ողոմպին և միջոց էր որոնում դեղերով նրան սպանելու. բայց չկարողացավ հնարք գտնել, որովհետև (Ողոմպին) շատ զգույշ էր իր անձին, նամանավանդ կերակուրների և ըմպելիքների մեջ։ Նա ուտում էր միայն իր նաժիշտների պատրաստած կերակուրը և խմում էր նրանց մեկնած գինին։ ...Անօրեն Փառանձեմը իրեն դավակից դարձրեց Մրջյունիկ անունով մեկին..., որ այն ժամանակ արքունական պալատի երեց էր։ ...Տերունական սուրբ և աստվածային մարմնի, այսինքն՝ հաղորդության հացի հետ խառնեցին մահվան դեղը, և Մրջյունիկ անունով երեցը եկեղեցում Ողոմպի տիկնոջը տվեց այն մահաբեր հաղորդությունը և սպանեց»[2]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Ամմիանուս Մարցելինուս, XX, 11, 3:
  2. Փավստոս Բյուզաանդ, Հայոց պատմություն, Երևան, 1968, էջ 174:

ԱղբյուրներԽմբագրել

  • «Հայ Ժողովրդի Պատմության Քրեստոմատիա», հատոր 1, էջ 480