Եվրատեսիլ 2009 երգի մրցույթ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Եվրատեսիլ 2009 երգի մրցույթը եղել է «Եվրատեսիլի» 54-րդ մրցույթը։ Այն անց է կացվել 2009 թվականի մայիսի 12 մինչև մայիսի 16-ը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի «Օլիմպիական» մարզահամալիրում։
Մրցույթում հաղթող է ճանաչվել Նորվեգիան ներկայացնող Ալեքսանդր Ռիբակը իր «Fairytale» երգով, ով հավաքեց ռեկորդակային 387 միավոր։ Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել Իսլանդիան ներկայացնող մասնակիցը, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Ադրբեջան ներկայացնող դուետը։
Մրցույթի առաջին կիսաեզրափակիչը տեղի է ունեցել մայիսի 12-ին, երկրորդը մայիսի 14-ին, իսկ եզրափակիչը անցկացվել է մայիս 16-ին։
Վայր
խմբագրելՄրցույթը տեղի է ունեցել Ռուսաստանում, քանի որ 2008 թվականի մրցույթում Ռուսաստանը ներկայացնող Դիմա Բիլանը իր «Believe» երգով ճանաչվել է հաղթող և Ռուսաստանին տվել է հնարավորություն հյուրընկալելու հաջորդ տարվա մրցույթը։
Մրցույթը Օլիմպիսկիյ սպորտային համալիրում անցկացնելու առաջարկը եղել է Ռուսաստանում մրցույթը հեռարձակող «Առաջին ալիքի» կողմից, և ԵՀՄ-ն 2008 թվականի սեպտեմբերի 13-ին հաստատում է որ մրցույթը անցկացվելու է հենց այդ համալիրում։
Վիզուալ դիզայն
խմբագրելՄրցույթի լոգոն ներկայացվել է 2009 թվականի հունվարի 30-ին հյուրընկալող հեռուստաընկերութուն՝ «Առաջին ալիքի» կողմից։ Մրցույթի լոգոն հիմնվում է «Հազարան Բլբուլ» թռչունի պատկերի վրա, որը կարող է օգտագործվել տարբեր գույներով։ 2009-ը միակ տարին էր սկսած 2001 թվականի մրցույթից երբ մրցույթը չուներ կարգախոս։
Մրցույթի բեմի դիզայներն է Ջոն Կեյսին, որը նախկինում նույնպես եղել է Եվրատեսիլի բեմերից մեկի դիզայները։ Բեմը գրեթե ամբողջությամբ կազմված է տարբեր տեսակի LED էկրաններից, են կարող են իրականացնել տեղափոխություն բեմի վրա։
Ինչպես նախորդ տարիներին, 2009 թվականին նույնպես ցանկացած երկրի ելույթից առաջ ցուցադրվում էր տեսաբացիկ, որոնք ցուցադրվում էին հետևյալ կերպ.
- Ամենասկզբում երկրանին հայտնվում է Միսս Աշխարհ 2008-ի հաղթող Քսենիա Շուխինովան։
- Այնուհետև գրքի էջերի տեսքով ցուցադրվում է տվյալ երկրի հայտնի կառույցները և լանդշաֆտները։
- Հաջորդ կադրում էկրանին կրկին հայտնվում է Քսենիա Շուխինովան, որը իր գլխին կրում է տվյալ երկրի հայտնի կառույցները, և նրա հագուստին հայտնվում է ներկայացող երկրի դրոշի գույները։
- Բոլոր տեսաբացիկները ավարտվում են որևէ մի արտահայտությամբ որը ռուսերեն և անգլերեն գրվում է էկրանին (օրինակ՝ Сибирь և Siberia)։
Ֆորմատ
խմբագրելՄրցույթի եզրափակիչ փուլը տեղի է ունեցել մայիսի 16-ին Մոսկվայի Օլիմպիսկիյ փակ մարզադաշտում։ Մինչև եզրափակիչ փուլը, նաև տեղի են ունեցել երկու կիսաեզրափակիչների փուլերը մայիսի 12-ին և 14-ին։ Առաջին կիսաեզրափակչին մասնակցել են 18 երկիր, իսկ երկրորդ կիսաեզրափակչին 19 երկիր։ Յուրաքանչյուր կիսաեզրափակիչներից եզրափակիչ են անցել 10 երկրներ, որոնց եզրափակչում միանում են նաև «Մեծ քառյակի» երկրները։
Քվեարկություն
խմբագրելԻ տարբերություն նախորդ տարվա երբ քվեարկելու իրավունք ուներ միայն հեռուստադիտողը, 2009-ին որոշվեց որ քվեարկության ձայները որոշվելու է հեռուստադիտող և ժյուրիի քվեարկության 50/50 համադրությամբ։ Յուրաքանչյուր կիսաեզրափակչից եզրափակիչ են անցնում 9 ամենաշատ ձայներ ստացած երկրները, իսկ 1 երկրի որոշում է ժյուրին։
Յուրաքանչյուր երկիր գնահատում է 10 երկրի 1-7, 8, 10 և 12 միավորներով։ Լավագույն երգը ստանում է 12 միավոր, երկրորդ լավագույն երգը՝ 10, երրորդը՝ 8 և այդպես շարունակ։
Վիճակահանություն
խմբագրելԿիսաեզրափակիչների վիճակահանությունը կայացել է 2009 թվականի հունվարի 30-ին։ Այդ օրը որոշվել է թե որ երկրներն են հանդես գալու առաջին և երկրորդ կիսաեզրափակիչներում։ Մասնակից երկրներից միայն «Մեծ քառյակի» երկրները և հյուրընկալող երկիր Ռուսաստանը չի մասնակցել վիճակահանությանը, քանի որ այդ երկրները ավտոմատ հայտնվել են եզրափակիչ փուլում։
Կիսաեզրափակիչների երկրների ելույթների հերթականությունը որոշվել է մարտի 16-ին կայացած վիճակահանության ընթացքում։
Արկղ 1 | Արկղ 2 | Արկղ 3 |
---|---|---|
Արկղ 4 | Արկղ 5 | Արկղ 6 |
Արդյունքներ
խմբագրելԱռաջին կիսաեզրափակիչ
խմբագրել- Առաջին կիսաեզրափակիչը տեղի է ունեցել մայիսի 12-ին։
- Մեծ Բրիտանիան և Գերմանիան քվեարկել են այս կիսաեզրափակչում։
№ | Երկիր | Լեզուն | Արտիստ | Երգ | Միա- վոր |
Ար- դյունք |
---|---|---|---|---|---|---|
01 | Չեռնոգորիա | անգլերեն | Անդրեա Դեմիրովիչ | «Just Get Out of My Life» | 44 | 11 |
02 | Չեխիա | անգլերեն, գնչուերեն | Gipsy.cz | «Aven Romale» | 0 | 18 |
03 | Բելգիա | անգլերեն | Պատրիկ Ուեշ | «Copycat» | 1 | 17 |
04 | Բելառուս | անգլերեն | Պյոտր Էլֆիմով | «Eyes That Never Lie» | 25 | 13 |
05 | Շվեդիա | ֆրանսերեն, անգլերեն | Մալենա Էռման | «La Voix» | 105 | 4 |
06 | Հայաստան | անգլերեն, հայերեն | Ինգա և Անուշ | «Ջան Ջան» | 99 | 5 |
07 | Անդորրա | կատալոներեն, անգլերեն | Սյուզաննա Գեորգի | «La Teva Decisió» | 8 | 15 |
08 | Շվեյցարիա | անգլերեն | Lovebugs | «The Highest Heights» | 15 | 14 |
09 | Թուրքիա | անգլերեն | Հադիսե | «Düm Tek Tek» | 172 | 2 |
10 | Իսրայել | անգլերեն, արաբերեն, եբրայերեն | Նոա և Միրա Ավադ | «There Must Be Another Way» | 75 | 7 |
11 | Բուլղարիա | անգլերեն | Կրասիմիր Ավրամով | «Illusion» | 7 | 16 |
12 | Իսլանդիա | անգլերեն | Յոհաննա | «Is It True?» | 174 | 1 |
13 | Մակեդոնիա | մակեդոներեն | Next Time | «Nešto što kje ostane» | 45 | 10 |
14 | Ռումինիա | անգլերեն | Էլենա Գեորգե | «The Balkan Girls» | 67 | 7 |
15 | Ֆինլանդիա | անգլերեն | Waldo's People | «Lose Control» | 42 | 12 |
16 | Պորտուգալիա | պորտուգալերեն | Flor-de-Lis | «Todas as ruas do amor» | 70 | 8 |
17 | Մալթա | անգլերեն | Կիարա | «What If We» | 86 | 6 |
18 | Բոսնիա և Հերցեգովինա | սերբախորվաթերեն | Regina | «Bistra Voda» | 125 | 3 |
Երկրորդ կիսաեզրափակիչ
խմբագրել- Երկրորդ կիսաեզրափակիչը տեղի է ունեցել մայիսի 14-ին։
- Ֆրանսիան և Ռուսաստանը քվեարկել են այս կիսաեզրափակչում։ Նախատեսված էր որ նաև Իսպանիան պետք է քվեարկի այս կիսաեզրափակչում, սակայն մրցույթը Իսպանիայում ուշ հեռարձակման պատճառով քվեարկեց միայն ժյուրին։
№ | Երկիր | Լեզուն | Արտիստ | Երգ | Միա- վոր |
Ար- դյունք |
---|---|---|---|---|---|---|
01 | Խորվաթիա | խորվաթերեն | Իգոր Ցուկրով և Անդրեա | «Lijepa Tena» | 33 | 13 |
02 | Իռլանդիա | անգլերեն | Շինեյդ Մալվի և Բլեք Դեյսի | «Et Cetera» | 52 | 11 |
03 | Լատվիա | ռուսերեն | Ինտարս Բուսուլիս | «Probka» | 7 | 19 |
04 | Սերբիա | սերբերեն | Մարկո Կոն և Միլան Նիկոլիչ | «Cipela» | 60 | 10 |
05 | Լեհաստան | անգլերեն | Լիլիդա Կոպանյա | «I Don't Wanna Leave» | 43 | 12 |
06 | Նորվեգիա | անգլերեն | Ալեքսանդր Ռիբակ | «Fairytale» | 201 | 1 |
07 | Կիպրոս | անգլերեն | Քրիստինա Մետաքսա | «Firefly» | 32 | 14 |
08 | Սլովակիա | սլովակերեն | Կամիլ Միկուլչիկ և Նէլա Պոցիսկովա | «Leť tmou» | 8 | 18 |
09 | Դանիա | անգլերեն | Նիլս Բրինկ | «Believe Again» | 69 | 8 |
10 | Սլովենիա | անգլերեն, սլովեներեն | Quartissimo և Մարտինա Մայերլե | «Love Symphony» | 14 | 16 |
11 | Հունգարիա | անգլերեն | Զոլի Ադոկ | «Dance with Me» | 16 | 15 |
12 | Ադրբեջան | անգլերեն | Արաշ և Այսել | «Always» | 180 | 2 |
13 | Հունաստան | անգլերեն | Սակիս Ռուվաս | «This Our Night» | 110 | 4 |
14 | Լիտվա | անգլերեն, ռուսերեն | Սաշա Սոն | «Love» | 66 | 9 |
15 | Մոլդովա | ռումիներեն, անգլերեն | Նելլի Չոբանու | «Hora din Moldova» | 106 | 5 |
16 | Ալբանիա | անգլերեն | Կեյսի Տոլա | «Carry me in your dreams» | 73 | 4 |
17 | Ուկրաինա | անգլերեն | Սվետլանա Լոբոդա | «Be My Valentine!» | 80 | 6 |
18 | Էստոնիա | էստոներեն | Urban Symphony | «Rändajad» | 115 | 3 |
19 | Նիդերլանդներ | անգլերեն | Դե Թոփփերս | «Shine» | 11 | 17 |
Եզրափակիչ
խմբագրել- Եզրափակիչ փուլը կայացել է մայիսի 16-ին։
№ | Երկիր | Լեզուն | Արտիստ | Երգ | Միա- վոր |
Ար- դյունք |
---|---|---|---|---|---|---|
01 | Լիտվա | անգլերեն, ռուսերեն | Սաշա Սոն | «Love» | 23 | 23 |
02 | Իսրայել | անգլերեն, արաբերեն, եբրայերեն | Նոա և Միրա Ավադ | «There Must Be Another Way» | 53 | 16 |
03 | Ֆրանսիա | ֆրանսերեն | Պատրիսիա Կաաս | «Et s'il fallait le faire» | 107 | 8 |
04 | Շվեդիա | ֆրանսերեն, անգլերեն | Մալենա Էռման | «La Voix» | 33 | 21 |
05 | Խորվաթիա | խորվաթերեն | Իգոր Ցուկրով և Անդրեա | «Lijepa Tena» | 45 | 18 |
06 | Պորտուգալիա | պորտուգալերեն | Flor-de-Lis | «Todas as ruas do amor» | 57 | 15 |
07 | Իսլանդիա | անգլերեն | Յոհաննա | «Is It True?» | 218 | 2 |
08 | Հունաստան | անգլերեն | Սակիս Ռուվաս | «This Our Night» | 120 | 4 |
09 | Հայաստան | անգլերեն, հայերեն | Ինգա և Անուշ | «Ջան Ջան» | 92 | 10 |
10 | Ռուսաստան | ռուսերեն, ուկրաիներեն | Անաստասիա Պրիխոդկո | «Mamo» | 91 | 11 |
11 | Ադրբեջան | անգլերեն | Արաշ և Այսել | «Always» | 207 | 3 |
12 | Բոսնիա և Հերցեգովինա | սերբախորվաթերեն | Regina | «Bistra Voda» | 106 | 9 |
13 | Մոլդովա | ռումիներեն, անգլերեն | Նելլի Չոբանու | «Hora din Moldova» | 69 | 14 |
14 | Մալթա | անգլերեն | Կիարա | «What If We» | 31 | 22 |
15 | Էստոնիա | էստոներեն | Urban Symphony | «Rändajad» | 129 | 6 |
16 | Դանիա | անգլերեն | Նիլս Բրինկ | «Believe Again» | 74 | 13 |
17 | Գերմանիա | անգլերեն | Ալեքս Քրիստենսեն և Օսկար Լոյա | «Miss Kiss Kiss Bang» | 35 | 20 |
18 | Թուրքիա | անգլերեն | Հադիսե | «Düm Tek Tek» | 177 | 4 |
19 | Ալբանիա | անգլերեն | Կեյսի Տոլա | «Carry me in your dreams» | 48 | 17 |
20 | Նորվեգիա | անգլերեն | Ալեքսանդր Ռիբակ | «Fairytale» | 387 | 1 |
21 | Ուկրաինա | անգլերեն | Սվետլանա Լոբոդա | «Be My Valentine!» | 76 | 12 |
22 | Ռումինիա | անգլերեն | Էլենա Գեորգե | «The Balkan Girls» | 40 | 19 |
23 | Մեծ Բրիտանիա | անգլերեն | Ջեյդ Յուեն | «It's My Time» | 173 | 5 |
24 | Ֆինլանդիա | անգլերեն | Waldo's People | «Lose Control» | 22 | 25 |
25 | Ֆինլանդիա | անգլերեն | Սորայա Արնելաս | «La noche es para mí» | 22 | 25 |
Վերադարձած արտիստներ
խմբագրելԱրտիստ | Երկիր | Տարի |
---|---|---|
Սակիս Ռուվաս | Հունաստան | 2004 |
Կիարա | Մալթա | 1998, 2005 |
Մրցանակներ
խմբագրելՄարսել Բեզենոսի մրցանակ
խմբագրելՄարսել Բեզենոսի անվան մրցանակը տրվում է շվեդացի պրոդյուսեր Քրիստեր Բյորկմանի կողմից սկսած 2002 թվականի մրցույթից։ Մրցանակը տրվում է երեք անվանակարգերում հաղթողերին. Արտիստիզմի մրցանակ, կոմպոզիտորի մրցանակ և մամլո մրցանակ։
Անվանակարգ | Երկիր | Երգ | Կատարող(ներ) | Կոմպոզիտոր(ներ) |
---|---|---|---|---|
Արտիստիզմի մրցանակ | Ֆրանսիա | «Et s'il fallait le faire» | Պատրսիս Կաաս | Անսե Լազիո, Ֆրեդ Բլոնդին |
Կոմպոզիտորի մրցանակ | Բոսնիա և Հերցեգովինա | «Bistra voda» | Regina | Ալեքսանդր Չովիչ |
Մամլո մրցանակ | Նորվեգիա | «Fairytale» | Ալեքսանդր Ռիբակ | Ալեքսանդր Ռիբակ |
Բարբարա Դեքսի մրցանակ
խմբագրելԲարբարա Դեքսի մրցանակը տրվում է բելգիացի երգչուհի Բարբարա Դեքսի անունից որը «Iemand als jij» երգով ներկայացրել է Բելգիան Եվրատեսիլ 1993 երգի մրցույթում։ Մրցանակը տրվում է այն արտիստին որը eurovisionhouse.nl կայքի կողմից անցկացրած քվեարկության արդյունքում ճանաչվում է հաղթող որպես ամենավատ հագնված արտիստ։ Ստորև ներկայացված են 2009-ի թոփ 5 ամենաշատ ձայներ ստացած արտիստները.
Երկիր | Կատարող | Ձայներ |
---|---|---|
Հունգարիա | Զոլի Ադոկ | 199 |
Չեխիա | Gypsy.cz | 159 |
Բուլղարիա | Կրասիմիր Ավրամով | 140 |
Ալբանիա | Կեյսի Տոլա | 115 |
Նիդերլանդներ | Դե Թոփփերս | 66 |
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվրատեսիլ 2009 երգի մրցույթ» հոդվածին։ |