Մասնակից:Ժենյա1/Ավազարկղ 3
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Եթե հոդվածում մեկ շաբաթվա ընթացքում հոդվածի նյութին առնչվող հեղինակավոր և երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր չավելացվի, ապա հոդվածը ենթակա է ջնջման։ Հոդվածը պիտակվել է՝ ամսաթվին։ Հոդվածը պիտակողին՝Խնդրում ենք տեղադրել այս {{subst:Ծանուցում/Անաղբյուր|Ժենյա1/Ավազարկղ 3}}-- ~~~~ հաղորդագրությունը հոդվածը ստեղծած մասնակցի քննարկման էջում։ |
![]() |
---|
Կոնստանտինոս Գավրաս (հուն․՝ Κωνσταντίνος Γαβράς; ), հայտնի է նաև Կոստա-Գավրաս (ֆր.՝ Costa-Gavras), արմատներով հույն ֆրանսիացի ռեժիսոր և սցենարիստ։ «Օսկար» մրցանակի դափնեկիր։ Հայտնի է որպես քաղաքական սուր թեմաներով ֆիլմերի հեղինակ՝ առաջին հերթին հույն գրող Վասիլիս Վասիլիկոսի գրքի հիման վրա գրված «Զետա» ֆիլմը և Չեխոսլովակիայում «Սլանսկու գործի» մասին «Խոստովանություն» ֆիլմը։
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է Արկադիա մարզի Լուտրա-Իրեաս գյուղում։ Հունաստանի օկուպացիայի ժամանակ նրա ընտանիքը ապրել է Պելոպոնեսում, իսկ պատերազմից հետո տեղափոխվել է Աթենք։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Գավրասի հայրը եղել է Հունաստանի ազգային-ազատագրական ճակատի ձախ թևի անդամ, իսկ պատերազմից հետո նա ձերբակալվել է կոմունիզմի հանդեպ համակրանքի կասկածանքով։ Գավրասի ընտանիքը ստիպված է եղել լքել Հունաստանը։ Կոստա-Գավրասը ավարտել է Ֆրանսիայի միջնակարգ դպրոցը և 1951 թվականին սկսել է Սորբոնում սովորել[1], սակայն 1956 թվականին թողնում է համալսարանը և գնում կինեմատոգրաֆի: Բարձրագույն կինեմատոգրաֆիական կրթություն ստացել է Փարիզի ԻԴԵԿ ինստիտուտում։ Եղել է ռեժիսորներ Ռենե Կլերի, Անրի Վերնոյի, Ժակ Դեմիի և Ռենե Կլեմանի օգնականը։
Գավարսը երբեք չի աշխատել Հունաստանում և ֆիլմեր չի նկարահանել հունարեն։
1982-1991 թվականներին և 2007 թվականից եղել է ֆրանսիական կինեմատոգրաֆի նախագահ։
ՍտեղծագործությունԽմբագրել
1965 թվականին նորամուտը կատարել է որպես էկրանավորման ռեժիսոր Սեբաստիան Ժապրիզոյի «Մարդասպանները քնած վագոններում» ֆիլմում՝ Իվ Մոնտանի գլխավոր դերում։ Լարված դետեկտիվ-քրեական ինտրիգը ներկա է Կոստա-Գավրասի մյուս ֆիլմերում, որոնք հիմնված են վավերագրական նյութերի վրա և քաղաքականապես կանխամտածված են: Բայց ռեժիսորի համար կարևոր է ոչ այնքան իրադարձությունների քաղաքական ասպեկտը, որքան հումանիտար պաթոսը, հետաքրքիր է տոտալիտար իշխանության դրսևորումների հետ բախվող մարդը, որքան էլ այն կոչվի ՝ «Սև գնդապետների» ռեժիմ, հիտլերյան ֆաշիզմ, ստալինյան սոցիալիզմ, լատինաամերիկյան խունտա։ Գավրասը ցույց է տալիս, թե ինչպես է պատմությունը, քաղաքականությունը, հասարակությունը, ուժի ինստիտուտները, կուսակցությունները ազդում մասնավոր մարդու ճակատագրի վրա: Լինելով աշխարհի քաղաքացի և տարբեր երկրներում կինո նկարահանելով՝ Կոստա-Գավրասը ճանաչվեց որպես կոսմոպոլիտ՝ բառի լավագույն իմաստով, իսկական հումանիստական նկարիչ, որին հուզում է չարիքի դեմ բարու գլոբալ պայքարը, այլ ոչ թե միայն քաղաքական կրքերը։
ՖիլմագրությունԽմբագրել
- 1958 — Les Rates (կարճամետրաժ ֆիլմ)
- 1965 — Մարդասպանները քնած վագոններում / Compartiment tueurs
- 1967 — Մեկ ավելորդ մարդ / Un homme de trop[fr]
- 1969 — Զետա / Z
- 1970 — Խոստովանություն / L’Aveu
- 1973 — Պաշարման դիրքորոշումը / État de siège
- 1975 — Հատուկ բաժին / Section spéciale
- 1979 — Կնոջ լույսը / Clair de femme
- 1982 — Անհայտ կորած / Missing
- 1983 — Հաննա Կ․ / Hanna K.[en]
- 1986 — Ընտանեկան խորհուրդ / Conseil de famille
- 1988 — Նվիրյալ / Betrayed
- 1989 — Երաժշտական արկղ / Music box[fr]
- 1991 — Մոռացության դեմ / Contre l’oubli (հատված «Կիմ Սեն Մանայի համար» ֆիլմից)
- 1992 — Փոքրիկ ապոկալիպսիս / La petite apocalypse
- 1995 — Լյումիերը և կազմակերպությունը / Lumière et compagnie (сегмент)
- 1995 — Նիցի առիթով, շարունակություն (վավերագրական ֆիլմ) / À propos de Nice, la suite[fr]
- 1997 — Խելագար քաղաք / Mad City
- 2002 — Ամեն / Amen
- 2005 — Գիլյոտին / Le couperet
- 2009 — Դրախտ Արևմուտքում / Eden à l’Ouest
- 2012 — Կապիտալ / Le capital
Մրցանակներ և անվանակարգերԽմբագրել
- «Զետա», 1969 թվական
- Կաննի կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակ՝ 1969 թվական
- «Օսկար» -«Լավագույն արտասահմանյան ֆիլմ», «Օսկար»-«Լավագույն մոնտաժ»
- Լուի Դելյուկի մրցանակը «Պաշարման դիրքորոշում» ֆիլմի համար՝ 1972 թվական:
- ՄԱԿ-ի մրցանակ «Պաշարված դիրքորոշում» ֆիլմի համար, ինչպես նաև արժանացել է լավագույն երաժշտության համար՝ BAFTA մրցանակի (Միկիս Թեոդորակիս), լավագույն արտասահմանյան ֆիլմի համար՝ «Ոսկե գլոբուս» մրցանակի , Նյու Յորքի կինոքննադատների ընկերության երկրորդ մրցանակի «Լավագույն ռեժիսոր» (Կոստա Գավրաս) և «Լավագույն սցենար» (Ֆրանկո Սոլինաս) անվանակարգերում, ինչպես նաև «Լավագույն ֆիլմ» անվանակարգում երրորդ մրցանակ՝ 1974 թվականին:
- «Հատուկ բաժին» - Կաննի կինոփառատոնի մրցանակ՝ 1975 թվական։
- «Անհայտ կորած», 1982 թվական
- Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղ» (գլխավոր մրցանակ)՝ 1982 թվական և Ջեք Լեմոնուի լավագույն դերասանական մրցանակ
- «Օսկար» — «Լավագույն օրիգինալ սցենար»։
- «Երաժշտական արկղ», 1989 թվական
- «Ոսկե արջ» (գլխավոր մրցանակ) Բեռլինի կինոփառատոն, 1990 թվական։
- «Ամեն», 2002 թվական
- «Սեզար» 2003 թվական — «Լավագույն օրիգինալ սցենար»
- Մոսկվայի 35-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակ «Համաշխարհային կինեմատոգրաֆում ունեցած ավանդի համար»
ԾանոթագրություններԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
Կատեգորիա:Ֆրանսիացի ռեժիսորներ Կատեգորիա:Ֆրանսիացի սցենարիստներ Կատեգորիա:«Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ Կատեգորիա:Օսկարակիրներ