Only Girl (In the World)
«Only Girl (In the World)», բարբադոսցի երգչուհի Ռիհաննայի երգը նրա Loud հինգերորդ ստուդիական ալբոմից։ Գրվել է Քրիստել Ջոնսոնի, Stargate-ի, Սենդի Վիի կողմից և թողարկվել 2010 թվականի սեպտեմբերի 10-ին որպես ալբոմի գլխավոր սինգլ։ «Only Girl (In the World)» երգը վերագրվում է դանս փոփ ժանրին՝ եվրոփոփի տարրերով։ Երաժշտական քննադատների արձագանքները հիմնականում եղել են դրական, հատկապես ուժեղ կրկներգի ու երաժշտության վերաբերյալ։ Քննադատները բարձր են գնահատել երգի ընտրությունը որպես ալբոմի հիմնական սինգլ և երգչուհու ձայնի ուժը։
«Only Girl (In the World)» | ||||
---|---|---|---|---|
Ռիհաննայի սինգլը | ||||
«Loud» ալբոմից | ||||
Թողարկված | 10 սեպտեմբերի, 2010 | |||
Ֆորմատ | CD սինգլ, թվային ներբեռնում | |||
Ձայնագրված | 2010; Roc the Mic Studios (Նյու Յուրք), Westlake Recording Studios (Լոս Անջելես), The Bunker Studios (Փարիզ) | |||
Ժանր | եվրոփոփ, փոփ | |||
Երգահան | Թոր Էրիկ Հերմանսեն, Mikkel S. Eriksen?, Crystal Nicole? և Sandy Vee? | |||
Տևողություն | 3:55 | |||
Լեյբլ | Def Jam, SRP | |||
Պրոդյուսեր | Stargate, Sandy Vee, Кук Харрелл | |||
Ռիհաննայի սինգլների ժամանակագրություն | ||||
|
«Only Girl (In the World)» սինգլը գլխավորել է հիմնական հիթ-շքերթների մեծ մասն ամբողջ աշխարհում և հատկապես մեծ հաջողություն է ունեցել Նոր Զելանդիայում ու Ավստրալիայում, որտեղ ստացել է պլատինե ու եռակի պլատինե կարգավիճակ համապատասխանաբար։ Սինգլն զբաղեցրել է առաջին հորիզոնականը Միացյալ Նահանգների Billboard Hot 100 հիթ-շքերթում՝ դառնալով այդ հիթ-շքերթը գլխավորած իններորդ սինգլը երգչուհու կարիերայում։ Ըստ էության, այդ սինգլը գրեթե կրկնել է Umbrella երգի (2007) հաջողությունը։ Երաժշտական տեսահոլովակը նկարահանվել է Էնթոնի Մենդլերի կողմից, ում հետ մշտապես աշխատում էր երգչուհին, և հիմնականում կենտրոնացած է Ռիհաննայի կերպարի վրա։ Տեսահոլովակի մեծ մասում ցուցադրվում է Ռիհաննան, որ պարում է բլրի լանջին։ Ռիհաննան կենդանի կատարմամբ ներկայացրել է երգը The X Factor հեռուստաշոուի յոթերորդ եթերաշրջանում Մեծ Բրիտանիայում և American Music Awards 2010 մրցանակաբաշխության ժամանակ Լոս Անջելեսում։ «Գրեմմի» 53-րդ մրցանակաբաշխության ժամանակ երգն արժանացել է մրցանակի «Լավագույն պարային ձայնագրություն» անվանակարգում[1]։ Ամերիկացի երգչուհի Քեթի Փերրին կատարել է «Only Girl (In the World)» երգն իր California Dreams Tour (2011/2012) համերգային շրջագայության ընթացքում։
Կառուցվածք
խմբագրելԵրգը գրվել է Քրիստել Ջոնսոնի, Միքել Ս. Էրիքսենի, Թոր Էրիկ Հերմենսենի և Սենդի Վիլհելմի կողմից։ Գործիքավորումն արվել է Stargate թիմի և Sandy Vee-ի կողմից։ «Only Girl» երգը ռիթմիկ ստեղծագործություն է, որ վերագրվում է դենս փոփ ժանրին՝ եվրոփոփի տարրերով[2][3]։ Երգում առկա է «ծանր արագընթաց բաս» սինթեզատորի չափազանց օգտագործմամբ[3], իսկ կրկներգը լի է «ռիթմիկ պարային բիթով»[2]։ Երգի երկրորդ տան մեջ գերակշռում են «ռիթմիկ բասային հարվածները», իսկ կրկներգին նախորդող հատվածը կոչվել է «զգացմունքային հաճույքների ոլորտ»[4]։ Ռիհաննայի վոկալի ոճը նկարագրվել է որպես «գայթակղիչ» և 2007 թվականին թողարկված նրա «Don’t Stop the Music» սինգլի «ավելի ուժեղ ու սեքսուալ» տարբերակը[3]։ Ըստ Musicnotes կայքում հրապարակված նոտաների՝ չափավոր տեմպում տակտի չափը կազմում է 126 հարված րոպեում։ Երգը գրված է Ֆա-դիազ մինոր տոնայնությամբ (կրկներգը՝ սի մինոր), Ռիհաննայի վոկալային դիապազոնը գտնվում է F#3 նոտայից մինչև D5 միջակայքում[5]։
Քննադատական արձագանքներ
խմբագրելԵրգը բարձր է գնահատվել երաժշտական քննադատների կողմից, որոնք գովել են ուժեղ կրկներգն ու հարվածայինները։ About.com-ից Բիլլ Լեմբը երգին տվել է դրական մեկնաբանություն՝ չորսուկես աստղ հինգ հնարավորից։ Լեմբը գովել է երգը «բարձր կրկներգի» և «ակումբային պարային բիթերի» համար։ Նա եկել է հետևյալ եզրակացության. «Ոչ ոքի չի զարմացնի այն, եթե երգը Ռիհաննային վերադարձնի առաջին տեղը և դառնա հիթ-շքերթի երկրորդ առաջատարը «Rude Boy» նախորդ սինգլից հետո»[4]։ Los Angeles Times-ից Ջերիկ Դ. Քենեդին երգին տվել է դրական գնահատական՝ նշելով. «Մենք չենք կարող ասել, թե Ռիհաննան վերադարձել է, քանի որ նա ոչ մի տեղ չէր գնացել, սակայն նրան հաջողվել է կատարել յուրատեսակ վերադարձ»։ Մեջբերելով երգչուհու մեկնաբանություններից մի քանիսը՝ նա ասել է. «Նրա «Rated R» չորրորդ ալբոմի սարսափելի ընդունելությունից հետո նա սկսել է վճռականորեն օգտագործել ավելի «անպատկառ, զվարճալի, կոկետ և եռանդուն ոճ»։ Քննադատը եկել է հետևյալ եզրակացության. «Ակումբային ուղղվածության ու եվրոփոփ ոճի ազդեցության տակ, չխոսելով նույնիսկ հիշվող կրկներգի մասին, երգը սուպերոգևորիչ հիթ է»[6]։ Billboard ամսագրից Մոնիկա Էրերան գովել է գործիքավորումն ու Ռիհաննային՝ ասելով. «երգի գլխավոր նպատակն է պարահրապարակում տիրապետելը, քանի որ փոփ աստղն իր սիրտը տալիս է մեկ մարդու նորվեգական Stargate դուետի ոգևորիչ երգում»[7]։
MTV News-ից Ջեյմս Դինխը դրական է գնահատել երգը՝ ասելով. «Խորը ու մռայլ ալբոմից հետո Ռիհաննան վերադարձել է պարահրապարակ նոր հիթով»[8]։ Digital Spy-ից Նիկ Լևինը երգին տվել է չորս աստղ հինգ հնարավորից՝ այն կոչելով «երկար սպասված սինգլ»։ Նա նաև ասել է, որ երգը կարող է չլինել օրիգինալ, բայց հնաարվոր է, որ այն այն «Ռիհաննայի ամենահաջող փոփ սինգլն է «Don’t Stop The Music» երգից հետո»[9]։ BBC-ից Ֆրեյզեր Մաքելպայնը «Only Girl» երգին տվել է չորս աստղ հինգ հնարավորից՝ գրելով. «Անկախ այն բանից, թե ինչ եք Դուք մտածում Ռիհաննայի մասին, նա լավ է անում այն երաժշտությունը, որը դուք լսում եք, և նա խոսում է բազմաթիվ երևույթների մասին, նույնիսկ եթե նրա խոսքերը կարող են ցավ պատճառել ձեզ»[10]։
Դիրքեր հիթ-շքերթներում
խմբագրել«Only Girl» երգը Միացյալ Նահանգների Billboard Hot 100 հիթ-շքերթում իր նորամուտը կատարել է 75-րդ հորիզոնականում[11]։ Հաջորդ շաբաթ այն բարձրացել է երրորդ հորիզոնական՝ դառնալով տասնվեցերորդ երգը, որ ընդգրկվել է հիթ-շքերթի լավագույն տասնյակում, ինչը վեցերորդ լավագույն արդյունքն է կանանք շարքում հիթ-շքերթի 52-ամյա պատմության ընթացքում[12]։ Billboard Hot 100 հիթ-շքերթում ընդգրկվելու տասնմեկերորդ շաբաթում երգը հասել է առաջին հորիզոնականին՝ դառնալով հիթ-շքերթը գլխավորած իններորդ սինգլը Ռիհաննայի կարիերայում[13]։ Հիթ-շքերթի ամբողջ պատմության ընթացքում առաջին անգամ ալբոմի հիմնական սինգլը հասել է առաջին հորիզոնականին երկրորդից («What’s My Name?»)[13]: «Only Girl» երգը Hot Digital Songs հիթ-շքերթում իր նորամուտը կատարել է առաջին հորիզոնականում՝ առաջին շաբաթում վաճառվելով ընդհանուր առմամբ 249000 օրինակով[14]։ Երգը դարձել է Ռիհաննայի վեցերորդ սինգլը, որ հիթ-շքերթում իր նորամուտը կատարել է առաջին հորիզոնականում, և նրա ութերորդ սինգլը, որ գլխավորել է այդ հիթ-շքերթը[14]։ «Only Girl (In the World)» երգը Ռիհաննայի յոթերորդ սինգլն է, որ զբաղեցրել է առաջին հորիզոնականը Pop Songs էյրփլեյ հիթ-շքերթում, ինչի շնորհիվ դարձել է ռեկորդակիր առաջին հորիզոնականն զբաղեցրած սինգլների թվով այդ հիթ-շքերթի պատմության մեջ։ 2011 թվականի մարտին Միացյալ Նահանգներում սինգլի վաճառված օրինակների քանակը հասել է 3 միլիոնի[15]։
2010 թվականի սեպտեմբերի 25-ին երգն ընդգրկվել է կանադական Canadian Hot 100 հիթ-շքերթում՝ զբաղեցնելով 65-րդ հորիզոնականը[16], իսկ մեկ շաբաթ անց գլխավորել է հիթ-շքերթը՝ կորցնելով այդ դիրքը հաջորդ շաբաթ[17]։ Մի քանի շաբաթ հիթ-շքերթի տարբեր հորիզոնականներ զբաղեցնելուց հետո սինգլը կրկին հասել է առաջին հորիզոնականին 2010 թվականի նոյեմբերի 6-ին[18]։ Երգն առաջին հորիզոնականն զբաղեցրել է ևս երեք շաբաթ անց և ընդհանուր առմամբ գլխավորել այն չորս շաբաթ[19]։ 2010 թվականի հոկտեմբերի 3-ին «Only Girl» երգն ընդգրկվել է Ավստրալիայի հիթ-շքերթում՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը[20]։ Երգը հիթ-շքերթը գլխավորել է երեք շաբաթ՝ առաջատարի դիրքը զիջելով Pink-ի «Raise Your Glass» սինգլին։ «Only Girl» երգն ավստրալիական հիթ-շքերթը չորրորդ և վերջին անգամ գլխավորել է 2010 թվականի նոյեմբերի 7-ին[20]՝ ստանալով եռակի պլատինե հավաստագիր Ձայնագրող ընկերությունների ավստրալիական ասոցիացիայի (ARIA) կողմից 210,000 օրինակ վաճառքի համար[21]։ Նոր Զելանդիայի հիթ-շքերթում երգն իր նորամուտը կատարել է առաջին հորիզոնականում և ստացել պլատինե հավաստագիր Նոր Զելանդիայի ձայնագրող ընկերությունների ասոցիացիայի (RIANZ) կողմից։
Մեծ Բրիտանիայում սինգլն իր նորամուտը կատարել է 2010 թվականի հոկտեմբերի 31-ին երկրորդ հորիզոնականում՝ վաճառված լինելով ավելի քան 126,000 օրինակով[22]։ «Only Girl» սինգլը դարձել է 2010 թվականի երկրորդ բեսթսելլերն ըստ շաբաթական վաճառքների և տասնչորսերորդ հիթը, որ ընդգրկվել է այդ երկրի տասը լավագույն երգերի ցանկում[22]։ Հաջորդ շաբաթ սինգլը բարձրացել է առաջին հորիզոնական և դարձել Ռիհաննայի չորրորդ #1 հիթը Մեծ Բրիտանիայում՝ մնալով առաջին հորիզոնականում երկու շաբաթ անընդմեջ[23]։ Երգն ստացել է ոսկե հավաստագիր՝ վաճառված 400,000 օրինակների համար[24]։
Երաժշտական տեսահոլովակ
խմբագրել«Only Girl» երգի երաժշտական տեսահոլովակի ռեժիսորը Էնթոնի Մենդլերն է։ Տեսահոլովակի պրեմիերան կայացել է 2010 թվականի հոկտեմբերի 13-ին[25]։ Հարցազրույցի ժամանակ Ռիհաննան պատմել է նկարահանումների ընթացքի ու տեսահոլովակի կառուցվածքի մասին՝ ասելով. «Սա իսկապես, իսկապես գեղեցկկագույն նկարահանումներ են այդ խելագար, խելագար, խելագար վայրերում:Մենք նկարահանել ենք բնապատկերներ, որոնք գտնվում էին Լոս Անջելեսից երկու ժամվա հեռավորության վրա։ Դրանք այն անիրական տեսք ունեին։ Բնապատկերներն ունեն շինծու տեսք, ասես դրանք վերցված են գեղեցիկ բլուրներ պատկերող բացիկներից... Այդ օրերը շատ արևոտ էին, և այդ բնապատկերներն իսկապես նկարահանվել են տեսահոլովակի համար։ Իրականում տեսահոլովակը ցուցադրում է այդ հիանալի բնապատկերներն ու միայն մի մարդու՝ ինձ»[26][27]։
Տեսահոլովակը նման է երգի անհոգ տեքստին, որ պատմում է այն մասին, թե երգչուհին «միակ աղջիկն է աշխարհում»[26]։ Հոլովակում նկարահանվել է միայն Ռիհաննան, որ պարում ու երգում է տարբեր բնապատկերների ֆոնին[26]։ Տեսահոլովակի մեծ մասում երգչուհու հագին սվիտեր է ու կարճ կիսաշրջազգեստ կամ սպիտակ կրծկալ ու «տղամարդու շորտ»[25]։ Երկու տեսարաններում Ռիհաննան շրջապատված է բազմագույն փուչիկներով[28]։
The Music Mix-ից Թեներ Ստրանսկին տեսահոլովակին տվել է դրական գնահատական՝ մեկնաբանելով հոլովակի պարզ կառուցվածքն ու նշելով, որ կարող է թվալ, թե «իբր Ռիհաննան զրուցում է միայն քո՝ հանդիսատեսի հետ, և նա լիովին ձեր ուշադրության կենտրոնում է պտտվող գեղեցիկ տեսարանների ֆոնին։ Այդ էֆեկտը Ձեզ ստիպում է ուշադրությունը կենտրոնացնել միայն RiRi-ի վրա»[26]։ CBS-ից Ջոյս Լեն գրել է, թե «Ռիհաննան մեծ քայլ է կատարել իր սուր „Rated R“ օրերից ու դարձել ավելի կանացի, մասնավորապես իր նոր «Only Girl (In the World)» երաժշտական տեսահոլովակի շնորհիվ»[29]։
Կենդանի կատարումներ
խմբագրելՀյուսիսային Ամերիկայում «Only Girl» երգն առաջին անգամ կատարվել է Saturday Night Live հաղորդման ընթացքում։ Ռիհաննան պատրաստել է որպես սաունդթրեք Saturday Night Live ծրագրի՝ Հելոուինին նվիրված թողարկման համար, որտեղ նա կատարել է «What’s My Name?» և «Only Girl (In the World)» երգերը[30]։ Հաջորդ օրը Ռիհաննան կատարել է երգը Մեծ Բրիտանիայում The X-Factor շոուում[31]։ Նա կատարել է երգը նաև MTV Europe Music Awards 2010 մրցանակաբաշխության ժամանակ, որ անցկացվել է Մադրիդում (Իսպանիա[32]։ X Factor շոուի ժամանակ Իտալիայում և Le Grand Journal շոուի ժամանակ Ֆրանսիայում 2010 թվականի նոյեմբերի 10-ին[33]։
Ռիհաննան կատարել է «Love the Way You Lie (Part II)» և «What’s My Name?» երգերի հատվածներ American Music Awards 2010 մրցանակաբաշխության ժամանակ Լոս Անջելեսում[34], որտեղ ելույթն սկսել է «Love The Way You Lie Part II» երգով, որը կատարել է ա կապելլա, ինչից հետո սկսում է երգել «What’s My Name?» երգը[34]։
Երգացանկ
խմբագրել- Թվային ներբեռնում[35]
- «Only Girl (In the World)» — 3:55
- CD սինգլ Գերմանիայի համար[36]
- «Only Girl (In the World)» — 3:55
- «Only Girl (In the World)» (Extended Club Mix) — 5:39
- CD սինգլ Մեծ Բրիտանիայի համար[37]
- «Only Girl (In the World)» — 3:55
- «Only Girl (In the World)» (Instrumental) — 3:55
Հիթ-շքերթներ
խմբագրել
Շաբաթական հիթ-շքերթներխմբագրել |
Տարեվերջյան հիթ-շքերթներխմբագրել
Բոլոր ժամանակների հիթ-շքերթխմբագրել
|
Հավաստագրումներ
խմբագրելՏարածաշրջան | Հավաստագրում | Վաճառք |
---|---|---|
Ավստրալիա (ARIA)[110] | 7× Platinum | 490 000^ |
Բելգիա (BEA)[111] | Platinum | 30 000* |
Դանիա (IFPI Denmark)[112] | Platinum | 30,000 |
Գերմանիա (BVMI)[113] | 3× Gold | 450 000^ |
Իսպանիա (PROMUSICAE)[114] | Platinum | 40 000^ |
Շվեդիա (GLF)[115] | Platinum | 40,000x |
Շվեյցարիա (IFPI Switzerland)[116] | 2× Platinum | 60 000x |
Մեծ Բրիտանիա (BPI)[117] | 2× Platinum | 1,200,000^ |
ԱՄՆ (RIAA)[118] | 6× Platinum | 6,000,000^ |
*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ |
Թողարկման պատմություն
խմբագրելԵրկիր | Ամսաթիվ | Ձևաչափ | Լեյբլ |
---|---|---|---|
Ավստրալիա[119] | 10 սեպտեմբերի, 2010 | Թվային ներբեռնում | Universal Music |
Դանիա[120] | |||
Նիդերլանդներ[121] | |||
Նոր Զելանդիա[122] | |||
Բրազիլիա[123] | 13 սեպտեմբերի, 2010 | ||
Կանադա[124] | |||
Ֆինլանդիա[125] | |||
Ֆրանսիա[126] | |||
Իտալիա[127] | |||
Նորվեգիա[128] | |||
Պորտուգալիա[129] | |||
Իսպանիա[130] | |||
Շվեդիա[131] | |||
Շվեյցարիա[132] | |||
ԱՄՆ[35] | Def Jam Records | ||
Գերմանիա[36] | 8 հոկտեմբերի, 2010 | CD սինգլ | Universal Music |
- Թողարկում ռադիոյով
Երկիր | Ամսաթիվ | Ձևաչափ |
---|---|---|
ԱՄՆ | 21 սեպտեմբերի, 2010[133][134] | Mainstream և Rhythmic ռադիո |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «The Grammy®s Season 53». CBS.com. CBS Interactive. 2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ 2,0 2,1 Anderson, D, Sarah (2010 թ․ սեպտեմբերի 7). «Rihanna, 'Only Girl (In the World)' -- New Song». AOL Radio. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 9-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ 3,0 3,1 3,2 Wete, Brad (2010 թ․ սեպտեմբերի 7). «Rihanna released new single 'Only Girl (In The World)', gets us excited about upcoming album». Music Mix. Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ 4,0 4,1 Lamb, Bill. «Rihanna - "Only Girl (In the World)"». About.com. The New York Times Company. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 15-ին.
- ↑ «Rihanna, 'Only Girl (In The World)' – Composition Sheet Music». Musicnotes.com. Alfred Publishing. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ Kennedy D., Gerrick (2010 թ․ սեպտեմբերի 7). «Rihanna gets 'Loud' with new disc, returns to dance roots on album's first single». The L.A. Times music blog. Los Angeles Times. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ Herrera, Monica (2010 թ․ սեպտեմբերի 7). «Rihanna Reveals 'Loud' Album Title, 'Only Girl' Single». Billboard. Nielsen Business Media. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ Dinh, James (2010 թ․ սեպտեմբերի 7). «Rihanna Debuts New Single, 'Only Girl (In The World)' Club banger premiered on Ryan Seacrest's radio show Tuesday morning». MTV News. MTV Networks (Viacom). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ Levine, Nick (2010 թ․ հոկտեմբերի 25). «Rihanna: 'Only Girl (In The World)'». Digital Spy. Hachette Filipacchi (UK) Ltd. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 4-ին.
- ↑ McAlpine, Fraser (2010 թ․ հոկտեմբերի 23). «Rihanna - 'Only Girl (In The World)'». BBC Chart Blog. British Broadcasting Corporation. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ «Week of September 25, 2010 (Only Girl US Entry)». Billboard. Prometheus Global Media. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 15-ին.
- ↑ Herrera, Monica (2010 թ․ հոկտեմբերի 8). «Rihanna:The Billboard Cover Story». Billboard. Prometheus Global Media. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ 13,0 13,1 Pietroluongo, Silvio (2010 թ․ նոյեմբերի 24). «"Rihanna's 'Only Girl' Rebounds to No. 1 on Hot 100». Billboard. Prometheus Global Media. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ 14,0 14,1 Pietroluongo, Silvio (2010 թ․ սեպտեմբերի 22). «Bruno Mars Lands Atop Hot 100, Rihanna Roars Into Top 10». Billboard. Prometheus Global Media. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ «Beyonce Plans Second Thanksgiving Special». Billboard. Prometheus Global Media. 2010 թ․ նոյեմբերի 1. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ «Billboard (September 25, 2010) Only Girl Canadian Entry». Billboard. Prometheus Global Media. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ «Billboard (October 2, 2010) Only Girl Chart Performance». Billboard. Prometheus Global Media. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ «Billboard (November 6, 2010) Only Girl Chart Performance». Billboard. Prometheus Global Media. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ Rihanna – Chart history Canadian Hot 100 for Rihanna.
- ↑ 20,0 20,1 Australian-charts.com – Rihanna – Only Girl (In The World). ARIA Top 50 Singles.
- ↑ «ARIA Charts — Accreditations – 2010 Singles». Australian Recording Industry Association. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ 22,0 22,1 «Promise delivers as Cheryl Cole and Rihanna score biggest first week non-charity singles of 2010 so far"». The Official Charts Company. 2010 թ․ հոկտեմբերի 31. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ Rihanna: Artist Chart History Official Charts Company.
- ↑ «BPI – Certified Awards Search». British Phonographic Industry. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ 25,0 25,1 Roberts, Soraya (2010 թ․ հոկտեմբերի 14). «Rihanna's 'Only Girl (In the World)' video, off 'Loud' album, shows underwear-clad singer swinging». NYDailyNews. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ 26,0 26,1 26,2 26,3 Stransky, Tanner (2010 թ․ հոկտեմբերի 14). «Rihanna Debuts 'Only Girl (In The World)' Video: Finally, run RiRi returns». The Music Mix. Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ Talarico, Brittany (2010 թ․ հոկտեմբերի 13). «Rihanna Debuts 'Only Girl (In The World)' Video». OK! Magazine. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ «Rihanna Frolics Alone In 'Only Girl (In The World)' Video». Billboard. 2010 թ․ հոկտեմբերի 13. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ Lee, Joyce (2010 թ․ հոկտեմբերի 14). «Rhianna "Only Girl (In The World)" Video Flaunts Singer's Girly Side». CBS Interactive Inc. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ «Video: Rihanna Performs on 'SNL'». Rap-Up.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ «Video: Rihanna Performs on 'X Factor'». Rap-Up.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ «MTV EMA 2010 :: 07.11.2010 :: Madrid :: Une nuit magique dans la Boite Magique !» Արխիվացված 2010-11-11 Wayback Machine (in French). MTV Networks.
- ↑ «Rihanna au Grand Journal ce soir» (French). TVMag.com. 2010 թ․ նոյեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 34,0 34,1 Ziegbe, Mawuse (2010 թ․ նոյեմբերի 21). «Rihanna Opens American Music Awards With Island Flavor». MTV News. MTV Networks. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ 35,0 35,1 «Only Girl (In The World) - Single - United States». Itunes. Apple Inc. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ 36,0 36,1 «Only Girl (In The World) - CD Single - Germany». Bravado. Bravado Inc. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 8-ին.
- ↑ «Only Girl (In The World) - CD Single - UK». Amazon. Amazon.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 26-ին.
- ↑ Australian-charts.com — Rihanna — Only Girl (In The World). ARIA Top 50 Singles. Hung Medien. Ստուգվել է September 27, 2010.
- ↑ Rihanna — Only Girl (In The World) Austriancharts.at (գերմ.). Ö3 Austria Top 40. Hung Medien. Ստուգվել է October 29, 2010.
- ↑ Ultratop.be — Rihanna — Only Girl (In The World) (նիդեր.). Ultratop 50. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է September 24, 2010.
- ↑ Ultratop.be – Rihanna – Only Girl (In The World) (նիդեր.). Ultratop Dance. Ստուգվել է September 24, 2010.
- ↑ Ultratop.be — Rihanna — Only Girl (In The World) (ֆր.). Ultratop 40. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է October 8, 2010.
- ↑ Ultratop.be – Rihanna – Only Girl (In The World) (ֆր.). Ultratop Dance. Ստուգվել է October 8, 2010.
- ↑ «Billboard (October 9, 2010) Only Girl Chart Performance». Billboard. 2010 թ․ հոկտեմբերի 9. Վերցված է 2015 թ․ մարտի 15-ին.
- ↑ ČNS IFPI (չեխ.). Hitparáda — RADIO TOP100 Oficiální. IFPI Czech Republic. Примечание: вставьте в строку поиска 201052. Ստուգվել է January 5, 2011.
- ↑ Danishcharts.com — Rihanna — Only Girl (In The World). Tracklisten. Hung Medien. Ստուգվել է November 12, 2010.
- ↑ Rihanna Album & Song Chart History European Hot 100 for Rihanna. Ստուգվել է November 11, 2010.
- ↑ Finnishcharts.com — Rihanna — Only Girl (In The World). Finland’s Official List
- ↑ Lescharts.com — Rihanna — Only Girl (In The World) (ֆր.). French Singles Chart. Hung Medien. Ստուգվել է November 25, 2010.
- ↑ Musicline.de — Chartverfolgung — Rihanna — Only Girl (In The World) 2-Track (գերմ.). Media Control Charts. PhonoNet GmbH. Ստուգվել է October 22, 2010.
- ↑ Archívum — Slágerlisták — MAHASZ — Magyar Hanglemezkiadók Szövetsége (հունգարերեն). Rádiós Top 40 játszási lista. Magyar Hanglemezkiadók Szövetsége. Ստուգվել է December 30, 2010.
- ↑ "Chart Track: Week 44, 2010". Irish Singles Chart. Ստուգվել է November 25, 2010.
- ↑ Italiancharts.com — Rihanna — Only Girl (In The World) (իտալ.). Italian Singles Chart. Hung Medien. Ստուգվել է November 25, 2010.
- ↑ Rihanna Album & Song Chart History Japan Hot 100 for Rihanna. Ստուգվել է December 1, 2010.
- ↑ Rihanna Album & Song Chart History Billboard Luxembourg Digital Songs for Rihanna. Ստուգվել է April 21, 2015.
- ↑ Nederlandse Top 40 - week 52, 2010 (նիդեր.). Stichting Nederlandse Top 40.
- ↑ Charts.org.nz — Rihanna — Only Girl (In The World). Top 40 Singles. Hung Medien. Ստուգվել է September 28, 2010.
- ↑ Norwegiancharts.com — Rihanna — Only Girl (In The World). VG-lista. Hung Medien. Ստուգվել է September 24, 2010.
- ↑ Listy bestsellerów, wyróżnienia: Związek Producentów Audio-Video. Polish Airplay Top 20. ZPAV. Ստուգվել է January 4, 2012.
- ↑ Listy bestsellerów, wyróżnienia: Związek Producentów Audio-Video. Polish Dance Top 50. ZPAV. Ստուգվել է January 4, 2012.
- ↑ Rihanna Album & Song Chart History Billboard Portugal Digital Songs for Rihanna. Ստուգվել է April 21, 2015.
- ↑ «Top 20 NielsenRomania Week 07.02.2011 - 13.02.2011». Webcitation.org. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 21-ին.
- ↑ «Official Scottish Singles Chart Top 100». Official Charts Company. 2010 թ․ նոյեմբերի 7. Վերցված է 2015 թ․ մարտի 15-ին.
- ↑ SNS IFPI (սլովակ.). Hitparáda — RADIO TOP100 Oficiálna. IFPI Czech Republic. Примечание: вставьте в строку поиска 201044. Ստուգվել է November 10, 2010.
- ↑ Spanishcharts.com — Rihanna — Only Girl (In The World) Canciones Top 50. Hung Medien. Ստուգվել է September 26, 2010.
- ↑ Swedishcharts.com — Rihanna — Only Girl (In The World). Singles Top 60. Hung Medien. Ստուգվել է November 25, 2010.
- ↑ Rihanna — Only Girl (In The World) swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien. Ստուգվել է September 18, 2010.
- ↑ «Official Singles Chart Top 40. 07 November 2010 – 13 November 2010». Official Charts Company. 2010 թ․ նոյեմբերի 7. Վերցված է 2015 թ․ մարտի 15-ին.
- ↑ Pietroluongo, Silvio (2010 թ․ նոյեմբերի 24). «Rihanna's 'Only Girl' Rebounds to No. 1 on Hot 100». Billboard. Վերցված է 2015 թ․ մարտի 12-ին.
- ↑ «Rihanna Chart History — Billboard Adult Contemporary». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 13-ին.
- ↑ «Rihanna Chart History — Billboard Adult Top 40». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 13-ին.
- ↑ Caulfield, Keith (2012 թ․ դեկտեմբերի 3). «Rihanna Ties Janet Jackson For Second-Most Dance/Club Play Songs No. 1s». Billboard. Վերցված է 2015 թ․ հունվարի 24-ին.
- ↑ «Rihanna Chart History — Billboard Latin Airplay». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 13-ին.
- ↑ «Rihanna Chart History — Billboard Latin Pop Songs». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 13-ին.
- ↑ Trust, Gary (2010 թ․ նոյեմբերի 22). «Rihanna Breaks Pop Songs No. 1 Record». Billboard. Վերցված է 2015 թ․ մարտի 12-ին.
- ↑ «Rihanna Chart History — Billboard Rhythmic». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 13-ին.
- ↑ «Rihanna Chart History — Billboard Tropical Songs». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 13-ին.
- ↑ «ARIA Charts – End Of Year Charts – Top 100 Singles 2010». Australian Recording Industry Association. Վերցված է 2011 թ․ հունվարի 8-ին.
- ↑ «ARIA Charts – End Of Year Charts – Top 50 Urban Singles 2010». Australian Recording Industry Association. Վերցված է 2014 թ․ հունիսի 15-ին.
- ↑ «Jahreshitparade 2010 – austriancharts.at». austriancharts.at (German). Belgian Entertainment Association. Վերցված է 2011 թ․ հունվարի 4-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Jaaroverzichten 2010 – Singles». Ultratop (Dutch). Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 26-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Rapports annuels 2010 – Singles». Ultratop (French). Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 26-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Best of 2010: Canadian Hot 100 Songs (21–30)». Billboard. Վերցված է 2014 թ․ հունիսի 15-ին.
- ↑ «Track 2010 Top-50». Tracklisten (Danish). 2010. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 22-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Top 100 Album-Jahrescharts». GfK Entertainment (German). offiziellecharts.de. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «>> IRMA << Irish Charts — Best of 2010 >>». Irish Recorded Music Association. Վերցված է 2011 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ «dutchcharts.nl – Dutch charts portal». Dutch Top 40 (Dutch). Վերցված է 2011 թ․ հունվարի 3-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Swiss Year-End Charts 2010 — swisscharts.com». Belgian Entertainment Association. Վերցված է 2011 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «End of Year Singles Chart Top 100 — 2010». Official Charts Company. 2010. Վերցված է 2015 թ․ մարտի 15-ին.
- ↑ «Hot 100 Songs — Year End 2010». Billboard. 2010. Վերցված է 2015 թ․ մարտի 12-ին.
- ↑ «Dance/Club Songs — Year End 2010». Billboard. 2010. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 13-ին.
- ↑ «ARIA Charts – End Of Year Charts – Top 100 Singles 2011». Australian Recording Industry Association. Վերցված է 2014 թ․ հունիսի 15-ին.
- ↑ «ARIA Charts – End Of Year Charts – Top 50 Urban Singles 2011». Australian Recording Industry Association. Վերցված է 2014 թ․ հունիսի 15-ին.
- ↑ «Jahreshitparade 2011 – austriancharts.at». austriancharts.at (German). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 2-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Jaaroverzichten 2011 – Singles». ultratop.be (Dutch). Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 26-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Rapports annuels 2011 – Singles». ultratop.be (French). Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 26-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Best of 2011: Canadian Hot 100 Songs (21–30)». Billboard. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ «Top 100 Album-Jahrescharts». GfK Entertainment (German). offiziellecharts.de. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Japan Hot 100: Year-End». Billboard. 2011. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ «Annual 2011». Sverigetopplistan. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 10-ին.
- ↑ «Swiss Year-End Charts 2011». swisscharts.com. Վերցված է 2011 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «End of Year Singles Chart Top 100 — 2011». Official Charts Company. 2011. Վերցված է 2015 թ․ մարտի 15-ին.
- ↑ «Hot 100 Songs — Year End 2011». Billboard. 2011. Վերցված է 2015 թ․ մարտի 12-ին.
- ↑ «Adult Contemporary — Year End 2011». Billboard. 2011. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 13-ին.
- ↑ «Adult Top 40 (Adult Pop Songs) — Year End 2011». Billboard. 2011. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 13-ին.
- ↑ «Latin Pop Airplay (Latin Pop Songs) — Year End 2011». Billboard. 2011. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 13-ին.
- ↑ «Pop Songs — Year End 2011». Billboard. 2011. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 13-ին.
- ↑ «— Year End 2011». Billboard. 2011. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 13-ին.
- ↑ «Get Lucky becomes one of the UK's biggest selling singles of all-time!». Official Charts Company. 2013 թ․ հունիսի 27. Վերցված է 2015 թ․ մարտի 15-ին.
- ↑ «ARIA Charts – Accreditations – 2015 Singles». Australian Recording Industry Association.
{{cite web}}
: Missing or empty|url=
(օգնություն) - ↑ «Ultratop − Goud en Platina – singles 2011». Ultratop. Hung Medien.
- ↑ «Track Top-40». Tracklisten (Danish). IFPI Denmark. 2011 թ․ հունվարի 14. Վերցված է 2011 թ․ հունվարի 29-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Gold-/Platin-Datenbank (Rihanna; 'Only Girl (In the World)')» (German). Bundesverband Musikindustrie. Վերցված է April 19, 2018-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ certweek IS REQUIRED for SPANISH CERTIFICATION.
- ↑ «Guld- och Platinacertifikat − År 2010» (PDF) (Swedish). IFPI Sweden. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011-05-17-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «The Official Swiss Charts and Music Community: Awards ('Only Girl (In the World)')». IFPI Switzerland. Hung Medien.
- ↑ «British single certifications – Rihanna – Only Girl (In the World)». British Phonographic Industry. Select singles in the Format field. Select Platinum in the Certification field. Type Only Girl (In the World) in the "Search BPI Awards" field and then press Enter.
- ↑ «American single certifications – Rihanna – Only Girl (In the World)». Recording Industry Association of America.
- ↑ «Only Girl (In the World) - Single - Australia». Itunes. Apple Inc. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ «Only Girl (In the World) - Single - Denmark». Itunes. Apple Inc. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ «Only Girl (In the World) - Single - Netherlands». Itunes. Apple Inc. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ «Only Girl (In the World) - Single - New Zealand». Itunes. Apple Inc. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ «Rihanna/Only Girl (In The World) - Músicas - Terra Sonora». Terra Networks. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ «Only Girl (In the World) - Single - Canada». Itunes. Apple Inc. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ «Only Girl (In the World) - Single - Finland». 7Digital. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ «Only Girl (In the World) - Single - France». 7Digital. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ «Only Girl (In the World) - Single - Italy». 7Digital. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ «Only Girl (In the World) - Single - Norway». 7Digital. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ «Only Girl (In the World) - Single - Portugal». 7Digital. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ «Only Girl (In the World) - Single - Spain». 7Digital. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ «Only Girl (In the World) - Single - Sweden». 7Digital. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ «Only Girl (In the World) - Single - Switzerland». 7Digital. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ «Radio & Records - Going For Adds - CHR/Top 40 - Week Of: September 21, 2010». Radio and Records. Radio and Records. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ «Radio & Records - Going For Adds - Rhythmic - Week Of: September 21, 2010». Radio and Records. Radio and Records. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 21-ին.