«Whenever, Wherever» (անգլ. թարգմանաբար՝ «Կապ չունի երբ և որտեղ»), կոլումբիացի երգչուհի Շակիրայի երգը իր «Laundry Service» առաջին անգլալեզու և երրորդ ստուդիական ալբոմից։ Թողարկվել է 2001 թվականի օգօստոսի 27-ին «Epic Records» լեյբլի կողմից որպես ալբոմի գլխավոր սինգլ։ Երգի հեղինակներն ու համապրոդյուսերները եղել են Շակիրան և Թիմ Միտչելը, երգի գրմանը նաև մասնակցել է լատինաամերիկյան երգչուհի Գլորիա Էստեֆանը։ «Whenever, Wherever» փոփ երգ է, որն իր մեջ ներառում է էթնիկական ռիթմի և ինկային երաժշտության տարրեր։

«Whenever, Wherever»
Շակիրայի սինգլը
Թողարկված27 օգօստոսի, 2001
ՖորմատՁայնապնակ
ԺանրՓոփ, Պարային, Հիփ հոփ
ԵրգահանTim Mitchell?, Շակիրա և Գլորիա Էստեֆան
Տևողություն3:16
ԼեյբլEpic Records
ՊրոդյուսերՇակիրա, Թիմ Միտչել,
Շակիրայի սինգլների ժամանակագրություն
««Moscas En La Casa»»
(2000)
«Whenever, Wherever»
(2001)
««Underneath Your Clothes»»
(2002)

Թողարկումից հետո «Whenever, Wherever» երգը հիմնականում արժանացել է երաժշտական քննադատների դրական արձագանքների, որոնք գովաբանել են երգը։ Երգը դարձել է բեկումնային՝ հասնելով ամերիկյան Billboard Hot 100 հիթ-շքերթի վեցերորդ հորիզոնականին։ Այսպիսով, երգը դարձել է երկրի ամենահաջողակ սինգլը։ Այն հանրաճանաչ է մնում նույնիսկ «Hips Don't Lie» երգի թողարկումից հետո, որը 2006 թվականին հիթ-շքերթում հասել է առաջին հորիզոնականին։ Թրեքը գլխավորել է քսաներկու երկրների, այդ թվում՝ Կոլումբիայի և Լատինական Ամերիկայի, Եվրոպայի և Օվկիանիայի մեծ մասի հիթ-շքերթները։ Ամբողջ աշխարհում 8,5 միլիոն օրինակ վաճառքով, երգը դարձել է 2001 թվականի ամենամեծ հիթը։ Այս երգը դարձել է Շակիրայի «այցեքարտը»։

Նախադրյալներ և թողարկում խմբագրել

Dónde Están los Ladrones? երկրորդ խոշոր ալբոմի թողարկումից հետո 1998 թվականին, մեծ հաջողություն ունենալով, Շակիրան 2000 թվականին թողարկել է իր հինգերորդ «MTV Unplugged» ալբոմը։ Այնուամենայնիվ, Շակիրան ցանկանում էր աշխարհում հայտնի դառնալ անգլերեն երգերով[1]։ Շակիրան ասել է. «Նախքան այս դժվարին քայլը կատարելը՝ անգլերեն երգ գրելն ու իմ առաջին անգլերեն ալբոմն ստեղծելը և աշխարհին ներկայացնելը ... իհարկե ես պատրաստ էի դրան և մի փոքր վախենում էի... ստում եմ, շատ էի վախենում։ Բայց ես գիտեի, որ դա կանեմ, և իմ բնազդները միշտ հուշում էին ինձ առաջ շարժվել և գլխով ցատկել հորձանուտի մեջ»[2]։ Դրանից հետո 2001 թվականի սեպտեմբերի 27-ին «Whenever, Wherever» երգը թողարկվել է որպես նրա հիմնական առաջնաելույթային սինգլ[3]։ Միևնույն ժամանակ, իսպանական տարբերակը, որը կոչվում է «Suerte» (ինչը նշանակում է հաջողություն), թողարկվել է իսպանալեզու շուկաներում[3].

Ստեղծագործություն խմբագրել

«Whenever, Wherever» երգի հեղինակներն ու համապրոդյուսերները եղել են Շակիրան և Թիմ Միտչելը, ինչպես նաև երգի գրմանը մասնակցել է լատինաամերիկյան երգչուհի Գլորիա Էստեֆանը[4]:. Երաժշտական հնչեղության մեջ երգը փոփ երաժշտության և էթնիկ ռիթմի խառնուրդ է[5] լատինաամերիկյան տիպիկ գործիքների` չարանգի և Քենի ֆլեյտայի հետ[2]։ «Whenever Wherever» երգը գրվել է դո-դիեզ մինորի տոնայնությամբ[6]։ Երգը ստեղծվել է ինկային երաժշտության ազդեցության ներքո ՝ չարանգի և Քենի ֆլեյտայի մասնակցությամբ։ Պան սրինգը նվագել է Շոտլանդիայի Հյուսիսային Այշիր քաղաքից Էնդի Ֆ. Դոուլինգը[7]։

Լիրիկական «Whenever, Wherever» երգը պատմում է Շակիրայի կյանքում գլխավոր դեր ունեցող ճակատագրի մասին[8]։ Երգը սկսվում է կիթառի նվագով, որը հիշեցնում է Pink Floyd-ի «Shine on You Crazy Diamond» երգի չորսնոտայանոց ռիֆը[9], որից հետո սկսվում է երգը։ Այնուհետև Շակիրան պատմում է այն մասին, թե ինչպես է տղայի ետևից կգնար նույնիսկ մինչև լեռան գագաթը՝ վտանգելով իր կյանքը և մարմնի մասերը, որպեսզի միավորվի նրա հետ[8]։ Կրկներգից առաջ Շակիրան «le ro lo le lo le, Le ro lo le lo le’s» է երգում, իսկ կրկներգի ժամանակ երգում է «Whenever, wherever/We’re meant to be together/I’ll be there and you’ll be near/And that’s the deal my dear.» (Կապ չունի երբ և որտեղ/Մեզ վիճակված է լինել միասին/Ես կլինեմ այնտեղ, իսկ դու կողքիս/Ահա այդպես էլ կլինի, սիրելիս)[8]։

Քննադատական ընդունելություն խմբագրել

«Whenever Wherever» երգը երաժշտական քննադատների կողմից ստացել է հիանալի արձագանքներ։ Allmusic երաժշտական տվյալների բազայից Ալեքս Հենդերսոնը բարձր է գնահատել երգը, գրելով, որ այն «վարակիչ է» և «Դա Շակիրայի համար նույնն է ինչ Ռիկի Մարտինի համար 'Livin' la Vida Loca-ն․ գլխավոր անգլալեզու հիթը, որն օգնել ե նրան անցնել անգլալեզու հանրությանը մեծ թափով»[10]։ Yahoo! Music երաժշտական ընկերությունից Լիզա Օլիվերը երաժշտությանը անվանել է ալբոմի առաջատար թրեք[11]։ The Guardian օրաթերթից Ալեքսիս Պետրիդիսը գովել է արտահայտությունը՝ ասելով, որ այն «դժվար է մոռանալ»[9]։ Bland Is Out There վեբ-կայքին նույնպես դուր է եկել արտահայտությունը՝ նշելով, որ «սա բոլոր ժամանակների ռադիոհիթերից ամենահաջողվածն է»[8]։ «Suerte»-ը նաև նվիրել է իսպանալեզու տարբերակը, որը բոլոր գովասանքներից վեր էր, քանի որ «Շակիրայի անգլիական վոկալը ավելի խռպոտ և նողկալի է։ Իսկ մայրենի լեզվով նա վեհ և նազելի է»[8]։ Entertainment Weekly ամերիկյան պարբերականից Դևիդ Բրաունին նկատել է. «երգն ունի լատինաամերիկյան փոփի հանդուգն հմայք»[12]։ Ըստ About.com-ից Բիլ Լեմբի «Top 5 Pop Songs»-ում երգը զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը[13]։

Դիրքեր հիթ-շքերթներում խմբագրել

 
Շակիրան Tour of the Mongoose-ի ժամանակ կատարում է «Whenever, Wherever» երգը

«Whenever, Wherever» երգը եղել է ամենահաջողակ սինգլը «Hips Don't Lie» երգից առաջ, որը թողարկվել է 2006 թվականին։ Ըստ Yahoo! Music-ի «Hips Don't Lie» սինգլը աշխարհում վաճառվել է առնվազն 5 միլիոն օրինակով և վերջին տասնամյակում ամենաշատ վաճառվող սինգլների ցանկում զբաղեցրել է տասնյոթերորդ հորիզոնականը[14]։ ԱՄՆ-ում Billboard Hot 100 հիթ-շքերթում «Whenever, Wherever» երգը առաջնաելույթ է ունեցել 76-րդ հորիզոնականում[15] և հասել գագաթնակետին՝ վեցերորդ հորիզոնականին[16]։ Այսպիսով, այն դարձել է նրա առաջին սինգլը, որը հիթ-շքերթում ներառվել է թոփ-10-ում։ Բացի այդ, երգերը համապատասխանաբար Billboard Hot Latin Tracks, Latin Pop Airplay, Hot Dance Club Play-ում և Top 40 Tracks հիթ-շքերթներում զբաղեցրել է 1, 3 և 4-րդ հորիզոնականները։ Կանադայում երգը հասել է 4 հորիզոնականին[16]։ 2000 թվականի հոկտեմբերի 2-ին Ավստրալիայում երգը վեց շաբաթով հայտնվել է առաջին հորիզոնականին[17]։ 2002 թվականի հունվարի 20-ին Նոր Զելանդիայում երգը Recorded Music NZ-ում չորս շաբաթով առաջնաելույթ է ունեցել 39 հորիզոնականում։ Անցկացրել է 8 շաբաթ առաջին հորիզոնականում՝ դառնալով նրա համար հիթ-շքերթներում ամենաբարձր հորիզոնականներն ունեցող սինգլ[18]։

Եվրոպայում «Whenever, Wherever»-ը մեծ հաջողություն է ունեցել` հասնելով տասնյակից ավելի երկրների հիթ-շքերթների առաջին հորիզոնականներին, ինչը օգնել է Շակիրային արագորեն հաստատվել եվրոպական ասպարեզում։ Մեծ Բրիտանիայում երգը դարձել է Շակիրայի առաջին երգը, որը ներառվել է UK Singles Chart հիթ-շքերթի թոփ 3-ում՝ հասնելով 2-րդ հորիզոնական և այնտեղ մնալով երկու շաբաթ։ Ի վերջո սինգլը տասը շաբաթ անցկացրել է աղյուսակի լավագույն թոփ 10-ում, և ինը շաբաթ՝ թոփ 75-ում[19]։ Երգը 21-րդ դարում համարվում է արտիստի 17-րդ ամենավաճառվող երգը[20]։ Այն նաև Մեծ Բրիտանիայում համարվում է 2000 թվականի 38-րդ ամենալավ վաճառվող սինգլը[21]։ Ավստրիայում երգը յոթ շաբաթ զբաղեցրել է առաջին հորիզոնականը[22], իսկ Ֆրանսիայում՝ չորս[23]։ Իտալիայում երգն մեկ շաբաթ մնացել է առաջին հորիզոնականում։ Ավելի ուշ զբաղեցրել է 4-րդ, իսկ հետո բարձրացել մինչև 2-րդ հորիզոնակն և կրկին հասել գագաթնակետին։ Հետագայում կրկին իջել է 2-րդ հորիզոնական և նորից բարձրացել գագաթնակետին։ Հետո նորից 2-րդ հորիզոնականից բարձրացել է առաջին հորիզոնական, որտեղ մնացել է ևս երկու շաբաթ՝ ընդհանուր առմամբ յոթ շաբաթ անընդմեջ անցկացնելով հիթ-շքերթի բարձր հորիզոնականներում[24]։ Շվեյցարիայում երգը առաջնաելույթ է ունեցել աղյուսակի 9-րդ հորիզոնականում, իսկ հաջորդ շաբաթ հասել 1-ին հորիզոնականին, որտեղ մնացել է տասնյոթ շաբաթ անընդմեջ՝ դառնալով երկրի քսաներկուերորդ ամենահաջողակ երգը վերջին մեկ տասնամյակում։ 17 շաբաթ հիթ-շքերթները ղեկավարելով՝ այն նաև երկրում առաջին հորիզոնականում ամենաերկար գտնվելու համար ռեկորդ է սահմանել[25]։ 2014 թվականի փետրվարին «Whenever, Wherever» երգը հայտնվել է UK Singles Chart հիթ-շքերթի 99-րդ հորիզոնականում[26]։

«Suerte» իսպանական տարբերակը, որը նույնպես գրվել է Շաքիրայի և Միտչելի կողմից, թողարկվել է որպես սինգլ Իսպանիայում, Մեքսիկայում, ինչպես նաև Հարավային Ամերիկայի մի քանի երկրներում։ Երգը դառնալով մեծ հիթ՝ հասել է Billboard's Hot Latin Tracks հիթ-շքերթի գագաթնակետին՝ այնտեղ մնալով տասնյոթ շաբաթ անընդմեջ և չորս ամիս մնալով հիթ-շքերթի թոփ 10-ում։ Այն նաև հայտնվել է գրեթե բոլոր անգլալեզու երկրների հիթ-շքերթներում, որտեղ այն թողարկվել է։

Տեսահոլովակ խմբագրել

Տեսահոլովակը նկարահանել է ռեժիսոր Ֆրենսիս Լոուրենս կանաչ էկրանի առջև և ցույց է տվել Շակիրայի յուրօրինակ ճանապարհորդությունը աշխարհով մեկ, որում նա պարով պատկերել է բնության երևույթները։ Տեսահոլովակը սկսվում է նրանով, որ Շակիրան գտնվում է օօվկիանոսի մեջ, ապա հայտնվում են ժայռերը և լեռների լանդշաֆտը։ Հետո նա հայտնվում է անապատում, որտեղ սկսում է պարել ձիերի երամակի մեջ։ Երամակը անսպասելիորեն անհետանում է, և Շակիրան իր ծնկների վրա ընկնում է ցեխի մեջ, ու սկսում է սողալ։ Տեսանյութի վերջում Շակիրան կանգնած է ձնառատ լեռան գագաթին, ապա նետվում է ջրի մեջ և ավելի խորն է սուզվում, այդպիսով ավարտելով հոլովակը այնտեղ, որտեղ սկսվել էր։

Տեսահոլովակը միանգամից հիթ է դարձել երաժշտական ալիքներում։ Այն դարձել է Շակիրայի առաջին տեսահոլովակը, որը թողարկվել Է MTV Total Request Live ծրագրում։ Տեսահոլովակը մեկ շաբաթվա ընթացքում հասել է MuchMusic ալիքի Countdown ծրագրի առաջին հորիզոնականին։ 2002 թվականին «Լավագույն կարճամետրաժ երաժշտական տեսահոլովակ» անվանակարգում նվաճել է «Լատինական Գրեմմի» մրցանակ։ Գոյություն ունեն երկու տեսառեմիքսներ․ Tracy Young Spin Cycle Mix և Tracy Young Tribal Mix։

Այլ տարբերակներ և կենդանի կատարումներ խմբագրել

Շակիրան ձայնագրել է «Whenever, Wherever» կենդանի շոուի ստուդիական տարբերակը, որն օգտագործվել է անգլերեն և իսպաներեն հեռուստատեսային ելույթների համար։ Այն կոչվել է «TV Edit»։ Շակիրան բնօրինակ CD տարբերակը երգել է միայն մեկ անգամ 2001 թվականին Radio Music Awards-ի ժամանակ, որտեղ առաջին անգամ երգը կատարվել է կենդանի տարբերակով։ Երգի ռեմիքսն ընդգրկել է վերահրատարակված Laundry Service-ը, Laundry Service: Washed & Dried-ը Այն կոչվում էր «Sahara Mix» և բոլորովին տարբերվում էր բնօրինակ տարբերակից, որը պետք է հնչեր հստակ մերձարևելյան ոգով։ Tour of the Mongoose համաշխարհային շրջագայության համար «Sahara Mix» երգի սկզբում Շակիրան թմբուկներ է կիրառել և դրանք ներառել «Whenever, Wherever/Suerte» բնօրինակ տարբերակի մեջ, ինչը Շակիրային ավելի շատ ժամանակ էր տրամադրում հանդիսատեսի հետ շփվելու համար։ Երկրորդ Oral Fixation Tour համաշխարհային շրջագայության ժամանակ «Whenever, Wherever/Suerte» երգում կիրառվել է նույն ձևաչափը։ Սակայն, ի տարբերություն Tour of the Mongoose շրջագայության պարել է պարանով թմբուկների վրա։ DVD Live & Off the Record-ը գովազդելու համար Շակիրան երգը կատարել է որպես երկրորդ սինգլ՝ ուղղելով ռադիոյում բնօրինակ տարբերակը և տեսանյութը, որը ներառել է«Poem to a Horse» պրոմոհոլովակում։ The Sun Comes Out World Tour համաշխարհային շրջագայության ընթացքում Շակիրան երգին ավելի «ճակատագրական» հնչողություն է հաղորդել՝ այն խառնելով անգլիական EMFs խմբի «Unbelievable» երգի քավեր-տարբերակի հետ, և հանդիսատեսից աղջիկների հրավիրել բեմ՝ կարճ պարային դասի համար։

Երգացանկ խմբագրել

Japanese single (EICP 53)

  1. «Whenever, Wherever» — 3:17
  2. «Objection (Tango)» — 3:43

European single (671913 3)

  1. «Whenever, Wherever» — 3:16
  2. «Suerte» — 3:14

Suerte European single (671913 9)

  1. «Suerte» — 3:14
  2. «Whenever, Wherever» — 3:16

Australia (672196 2)

  1. «Whenever, Wherever» — 3:16
  2. «Suerte» — 3:14
  3. «Whenever, Wherever» (TV Edit) — 3:39
  4. «Inevitable» — 3:13

Europe (671913 8)

  1. «Whenever, Wherever» (Album Version) — 3:16
  2. «Whenever, Wherever» (TV Edit) — 3:39
  3. «Suerte» (Album Version) — 3:14
  4. «Suerte» (TV Edit) — 3:38

Europe CD Maxi single (EPC 671913 2)

  1. «Whenever, Wherever» — 3:16
  2. «Suerte» — 3:14
  3. «Estoy Aqui» — 3:55
  4. «Tú» — 3:36

Europe 4-track WW (672426 2)

  1. «Whenever, Wherever» — 3:16
  2. «Suerte» — 3:14
  3. «Whenever, Wherever» (Tracy Young’s Spin Cycle Mix) — 7:03
  4. «Whenever, Wherever» (Video)

WW/Suerte Europe (671913 7)

  1. «Whenever, Wherever» (TV Edit) — 3:39
  2. «Suerte» — 3:14
  3. «Estoy Aqui» — 3:52
  4. «Tú» — 3:36
  5. «Whenever, Wherever» (Tracy Young’s Spin Cycle Mix) — 7:03
  6. «Whenever, Wherever» (Dark Side of the Moon Mix) — 7:45

UK promo (HPCD 2617 / XPCD 2617); USA promo (ESK 16691)

  1. «Whenever, Wherever» — 3:16

Australia promo (SAMP 2414); Brazil promo (900051/2-502605); Europe promo (SAMPCS 10588)

  1. «Whenever, Wherever» — 3:16
  2. «Suerte» — 3:14

Europe promo (SAMPCS 12236)

  1. «Whenever, Wherever» (Sahara Mix) — 3:56
  2. «Whenever, Wherever» (Hammad Belly Dance Mix) — 3:45

Suerte Argentina promo (DEP 707); Suerte Mexico promo (PRCD 98424)

  1. «Suerte» — 3:14
  2. «Whenever, Wherever» — 3:16

UK 1-track promo (CDR ACETATE)

  1. «Whenever, Wherever» — 3:16

UK 2-track promo (CDR ACETATE)

  1. «Whenever, Wherever» (Tracy Young Tribal Mix) — 9:40
  2. «Whenever, Wherever» (Tracy Young Tribal Mix Radio Edit) — 3:15

Australia (CDR ACETATE)

  1. «Whenever, Wherever» (Tracy Young’s Spin Cycle Mix) — 7:02
  2. «Whenever, Wherever» (Acapella 121 BPM) — 3:36
  3. «Whenever, Wherever» (Tee’s Blue Dub — New Version) — 7:37
  4. «Whenever, Wherever» (The Dark Side of the Moon Mix) — 8:14

Europe 12" vinyl (671913 6)

  1. «Whenever, Wherever» — 3:16
  2. «Whenever, Wherever» (Tracy Young’s Spin Cycle Mix) — 7:03
  3. «Whenever, Wherever» (A Capella 121 Bpm) — 3:37
  4. «Whenever, Wherever» (Tee’s Blue Dub — New Version) — 7:37
  5. «Whenever, Wherever» (The Dark Side of the Moon Mix) — 7:45

USA 7" (ZSS79642B)(34-79642)

  1. «Whenever, Wherever» — 3:36
  2. «Suerte» — 3:14

Mexico jukebox 7" vinyl (670037)

  1. «Suerte» — 3:14
  2. «Te Aviso Te Anuncio (Tango)» — 3:47

WW Europe 12" (SAMPMS 12235-0122356000)

  1. «Whenever, Wherever» (Sahara Mix) — 3:56
  2. «Whenever, Wherever» (Hammad Belly Dance Mix) — 3:45

USA 4-track 12" (EAS-16691-S1)

  1. «Whenever, Wherever» (Tracy Young’s Spin Cycle Mix) — 7:03
  2. «Whenever, Wherever» (A Capella 121 BPM) — 3:37
  3. «Whenever, Wherever» (Tee’s Blue Dub)
  4. «Whenever, Wherever» (The Dark Side of the Moon Mix) — 7:45

Cassette (672426 4)

  1. «Whenever, Wherever» (Album Version) — 3:16
  2. «Suerte» (Album Version) — 3:14
  3. «Whenever, Wherever» (The Dark Side of the Moon Mix) — 7:45

Հիթ-շքերթներ խմբագրել

Շաբաթական հիթ-շքերթներ խմբագրել

Հիթ-շքերթ(2001/02) Հորիզոնական[27]
  ARIA[17] 1
  Ö3 Austria Top 75[22] 1
  Ultratop Flanders[28] 1
  Ultratop Wallonia[29] 1
  Canadian Hot 100[30] 4
  Tracklisten[31] 1
  European Hot 100 Singles[32] 1
  Suomen virallinen lista[33] 1
  SNEP[23] 1
  Media Control AG[34] 1
Greece (IFPI Greece)[35] 1
  Rádiós Top 40[36] 1
  IRMA[37] 1
  FIMI[24] 1
  Japan Hot 100[38] 8
  Mega Single Top 100[39] 1
  RIANZ[18] 1
  VG-lista[40] 1
Portugal (Billboard)[41] 1
Romania (Romanian Top 100)[42] 2
  PROMUSICAE[43] 1
  Sverigetopplistan[44] 1
  Schweizer Hitparade[25] 1
  UK Singles Chart[19] 2
  Billboard Hot 100[45] 6
  Latin Songs (Billboard)[46]
Spanish version: "Suerte"
1
  Hot Dance Club Songs (Billboard)[47] 3
  Pop Songs (Billboard)[48] 4

Տարեկան հիթ-շքերթներ խմբագրել

Հիթ-շքերթ (2002) Հորիզոնական
Australian Singles Chart[49] 2
Austrian Singles Chart[50] 1
Belgian (Flanders) Singles Chart[51] 3
Belgian (Wallonia) Singles Chart[52] 3
Dutch Top 40[53] 2
Կաղապար:Year-end single chart
French Singles Chart[54] 3
Irish Singles Chart[55] 4
New Zealand Singles Chart[56] 5
Swiss Singles Chart[57] 2
UK Singles Chart[58] 7
U.S. Billboard Hot 100[59] 28

Տասնամյա հիթ-շքերթներ խմբագրել

(2000—2009) Հորիզոնական
Australian Singles Chart 21
Dutch Top 40[60] 6
German Singles Chart[61] 11
UK Singles Chart[62] 38

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Kessler, Ted (2002 թ․ հուլիսի 14). «Interview: Shakira - Colombian gold | The Observer». The Guardian. Վերցված է 2014 թ․ հունվարի 25-ին.
  2. 2,0 2,1 «PopEntertainment.com > Music > Feature Interviews P to T > Shakira». Pop Entertainment. Վերցված է 2014 թ․ հունվարի 25-ին.
  3. 3,0 3,1 «iTunes - Music - Shakira - Whenever Wherever». iTunes. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 25-ին.
  4. «Whenever, Wherever - Shakira | Allmusic». Allmusic. Վերցված է 2014 թ․ հունվարի 25-ին.
  5. Schwartz, Mark. «Laundry Service - Editorial Review». Barnes & Noble. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 10-ին.
  6. Sheet music for «Whenever, Wherever». Hal Leonard Corporation. 2002.
  7. Schwartz, Mark. «Music: Laundry Service, Shakira, CD» Արխիվացված 2015-07-09 Wayback Machine. Barnes & Noble. Retrieved 25 February 2007.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 «Music Review: Shakira "Whenever, Wherever"». Bland Is Out There. 2005 թ․ հուլիսի 7. Վերցված է 2014 թ․ հունվարի 25-ին.
  9. 9,0 9,1 Petridis, Alexis (2002 թ․ մարտի 8). «Thong songs». The Guardian. Guardian Media Group. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 10-ին.
  10. Henderson, Alex. «Laundry Service - Shakira». AllMusic. Rovi Corporation. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 10-ին.
  11. Oliver, Lisa (2002 թ․ մարտի 12). «Shakira 'Laundry Service' Album Review». Yahoo! Music. Yahoo!. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 11-ին.
  12. Browne, David (2001 թ․ նոյեմբերի 12). «Laundry Service (2001)». Entertainment Weekly. Time Inc. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 10-ին.
  13. Lamb, Bill. «Top 10 Shakira Pop Songs». About.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 25-ին.
  14. «Biggest Selling Singles Since the Year 2000». Yahoo. 2009 թ․ սեպտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 5-ին.
  15. «Ja Rule Finds 'Love' On Top Again». Billboard Magazine. Վերցված է 2014 թ․ հունվարի 25-ին.
  16. 16,0 16,1 «Laundry Service - Shakira - Awards - Allmusic». Allmusic. Վերցված է 2014 թ․ հունվարի 25-ին.
  17. 17,0 17,1 Australian-charts.com — Shakira — Whenever Wherever. ARIA Top 50 Singles. Hung Medien.
  18. 18,0 18,1 Charts.org.nz — Shakira — Whenever Wherever. Top 40 Singles. Hung Medien.
  19. 19,0 19,1 Shakira: Artist Chart History Official Charts Company.
  20. «アーカイブされたコピー». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 11-ին.
  21. Radio 1 Official Chart of the Decade, as broadcast on BBC Radio 1 on Tuesday 29 December 2009, presented by Nihal
  22. 22,0 22,1 Shakira — Whenever Wherever Austriancharts.at (գերմ.). Ö3 Austria Top 40. Hung Medien.
  23. 23,0 23,1 Lescharts.com — Shakira — Whenever Wherever (ֆր.). French Singles Chart. Hung Medien.
  24. 24,0 24,1 Italiancharts.com — Shakira — Whenever Wherever (իտալ.). Italian Singles Chart. Hung Medien.
  25. 25,0 25,1 Shakira — Whenever Wherever swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien.
  26. Official Singles Chart UK Top 100 — 10th May 2014 | The UK Charts | Top 40
  27. Suerte Chart peaks
  28. Ultratop.be — Shakira — Whenever Wherever (նիդեր.). Ultratop 50. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch.
  29. Ultratop.be — Shakira — Whenever Wherever (ֆր.). Ultratop 40. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch.
  30. Shakira Album & Song Chart History Canadian Hot 100 for Shakira.
  31. Danishcharts.com — Shakira — Whenever Wherever. Tracklisten. Hung Medien.
  32. Shakira Album & Song Chart History European Hot 100 for Shakira.
  33. Finnishcharts.com — Shakira — Whenever Wherever. Finland’s Official List
  34. Musicline.de — Chartverfolgung — Shakira — Whenever Wherever (գերմ.). Media Control Charts. PhonoNet GmbH.
  35. «Top 50 Singles chart (Week: June 2, 2002)». IFPI Greece. Արխիվացված է օրիգինալից 2002 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 16-ին.
  36. Archívum — Slágerlisták — MAHASZ — Magyar Hanglemezkiadók Szövetsége (հունգարերեն). Rádiós Top 40 játszási lista. Magyar Hanglemezkiadók Szövetsége.
  37. "Chart Track: Week 11, 2002". Irish Singles Chart. Ստուգվել է 8 August 2010.
  38. Shakira Album & Song Chart History Japan Hot 100 for Shakira.
  39. Dutchcharts.nl — Shakira — Whenever Wherever (նիդեր.). Mega Single Top 100. Hung Medien / hitparade.ch.
  40. Norwegiancharts.com — Shakira — Whenever Wherever. VG-lista. Hung Medien.
  41. Hits of the World (und). — Billboard, 2002. — ISSN 0006-2510.
  42. Romanian Top 100: Editia 5, saptamina 4.02-10.02, 2002
  43. Spanishcharts.com — Shakira — Suerte Canciones Top 50. Hung Medien.
  44. Swedishcharts.com — Shakira — Whenever Wherever. Singles Top 60. Hung Medien.
  45. Shakira Album & Song Chart History Billboard Hot 100 for Shakira.
  46. Shakira Album & Song Chart History Billboard Latin Songs for Shakira. Ստուգվել է 8 August 2010.
  47. Shakira Album & Song Chart History Billboard Hot Dance/Club Play for Shakira.
  48. Shakira Album & Song Chart History Billboard Pop Songs for Shakira.
  49. «2002 Australian Singles Chart». aria. Վերցված է 2010 թ․ մայիսի 2-ին.
  50. «2002 Austrian Singles Chart» (գերմաներեն). Austriancharts. Վերցված է 2010 թ․ մայիսի 2-ին.
  51. «2002 Belgian (Flanders) Singles Chart» (հոլանդերեն). Ultratop. Վերցված է 2010 թ․ մայիսի 2-ին.
  52. «2002 Belgian (Wallonia) Singles Chart» (ֆրանսերեն). Ultratop. Վերցված է 2010 թ․ մայիսի 2-ին.
  53. «Dutch Top 40» (PDF) (հոլանդերեն). Dutch Top 40. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 8-ին.
  54. «2002 French Singles Chart» (ֆրանսերեն). SNEP. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 2-ին.
  55. «2002 Irish Singles Chart». IRMA. Վերցված է 2010 թ․ մայիսի 2-ին.
  56. «2002 New Zealand Singles Chart». Rianz. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 2-ին.
  57. «2002 Swiss Singles Chart» (գերմաներեն). Swisscharts. Վերցված է 2010 թ․ մայիսի 2-ին.
  58. «2002 UK Singles Chart» (PDF). ChartsPlus. Վերցված է 2010 թ․ մայիսի 2-ին.
  59. 2002 Year End Chart for Billboard(չաշխատող հղում)
  60. «Dutch Charts». RTL.de. Վերցված է 2013 թ․ փետրվարի 15-ին.
  61. «Die ultimative Chart Show | Hits des neuen Jahrtausends | Download». RTL.de. Վերցված է 2012 թ․ մարտի 14-ին.
  62. «Top 100 best selling singles of the noughties| Download». Moopy. 2010 թ․ հունվարի 5. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 1-ին.