"Con te partirò" (Իտալերեն: [kon ˈte ppartiˈrɔ]; "I will leave with you"), իտալական երգ, որը գրվել է Ֆրանչեսկո Սարտորիի և Լուչիո Քուարտոտոյի կողմից։ Երգը առաջին անգամ կատարվել է Անդրեա Բոչելլիի կողմից, 1995 թվականին Սան Ռեմոյի փառատոնի ժամանակ։ Դրական արձագանքներ ստանալուց հետո ձայնագրել է իր Բոչելի ալբոմում։ Երգը թողարկվել է 1995 թվականին՝ ֆրանսիական չարթերում զբաղեցնելով առաջին հորիզոնականը։ Սինգլը դարձավ Ֆրանսիայի բոլոր ժամանակների ամենաշատ վաճառված երգերից մեկը։ Հետագայում ռեկորդային քանակով վաճառվեց նաև Բելգիայում։

«Con te partirò»
«Con te partirò» սինգլի շապիկը (Անդրեա Բոչելլի, )
Անդրեա Բոչելլիի սինգլը
«Bocelli» ալբոմից
«Բ» կողմ"Vivere"
Թողարկված1995
ՖորմատCD
ԺանրԴասական փոփ
ԵրգահանՖրանչեսկո Սարտորի՝ երաժշտություն
Լուչիո Քուարտոտո՝ բառեր
Տևողություն4:09
ԼեյբլPolydor Records
ՊրոդյուսերMauro Malavasi?
Անդրեա Բոչելլիի սինգլների ժամանակագրություն
«"Il mare calmo della sera (song)» «Con te partirò»
()
«"Macchine da guerra"
(1995)»

Երգի երկրորդ տարբերակը թողարկվել է 1996 թվականին և ստացել "Time to Say Goodbye" անվանումը։ Նոր երգը նույնպես կատարվել է Անդրեա Բոչելլիի կողմից, բայց այս անգամ անգլիացի սոպրանո Սառա Բրայթմանի հետ։ Նոր սինգլը մեծ հաջողություններ գրանցեց Եվրոպայում՝ դառնալով բոլոր ժամանակների ամենաշատ վաճառվածը։ Սառա Բրայթմանը և Բոչելին կատարելագործեցին երգը. Բրայթմանը երգում էր գերմաներեն, իսկ Բոչելին` իտալերեն։ Երգի այս տարբերակը հասանելի դարձավ հանրության համար[1][2] և վաճառվեց ավելի քան 12 միլիոն օրինակով՝ օգնելով սինգլին դառնալ բոլոր ժամանակների ամենաշատ վաճառվածը[3][4]։

Բոչելին երգը ձայնագրել է նաև իսպաներեն տարբերակով՝ "Por Ti Volaré" (Քեզ համար ես կթռչեմ

«Time to Say Goodbye»
Անդրեա Բոչելլի և Սառա Բրայթմանի սինգլը
«Romanza, Vivere,
Fly և Time to Say Goodbye / Timeless» ալբոմից
Թողարկվածնոյեմբերի 15, 1996
ՖորմատCD սինգլ
ԺանրԴասական փոփ
ԵրգահանFrancesco Sartori?, Frank Peterson? և Lucio Quarantotto?
ԼեյբլEast West Records
ՊրոդյուսերՖրանկ Փիթերսոն

Նախապատմություն խմբագրել

Օրիգինալ սինգլը թողարկվել է Polydor Records լեյբլի կողմից, սակայն մեծ հաջողություններ չի գրանցել Իտալիայում։ Ֆրանսիայում և |Շվեյցարիայում երգը հիթ դարձավ՝ 6 շաբաթ շարունակ չարթերում գրավելով առաջին հորիզոնականը՝ արժանանալով ոսկե մեդալների։ Բելգիայում երգը համարվեց «Բոլոր ժամանակների լավագույն երգ»[5]։

Գերմանիայում East West Records լեյբլը, Polydor-ի հետ միասին, փոփոխեցին "Con Te Partirò"՝ վերանվանելով "Time to Say Goodbye", որը դարձավ բռնցքամարտիկ Հենրի Մասկի եզրափակիչ մարտի երգը (Բռնցքամարտի Միջազգային Ֆեդերացիայի կիսածանր քաշային կարգի չեմպիոն)։ "Time to Say Goodbye" երգը վերածվեց նաև դուետ կատարման, որը իրականացավ Սառա Բրայթմանիի հետ։ Գերմանացի պրոդյուսեր Ֆրանկ Փեթրսոնը, ով Սառայի հետ աշխատել է դեռևս 1991 թվականից, որոշել է երգին տալ անգլերեն անվանումը, այլ ոչ գերմաներենը` "Mit Dir Werde Ich Fortgehen"[6]: Երգի ձայնագրման աշխատանքները իրականացվել են Փետերսոնի ստուդիայում՝ Համբուրգում[6][7]։

«Time to Say Goodbye» սինգլը Մեծ Բրիտանիայում «ոսկե կարգավիճակ» է ստացել՝ հիթ շքերթում զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը[8]։

1997 թվականին սինգլը տեղ գտավ նաև Սառա ԲրայթմանիTimeless ալբոմում, որը անվանափոխվեց՝ դառնալով Time to Say Goodbye[en][9]: Որոշ ժամանակ անց Բրայթմանը ձայնագրեց սինգլի անհատական տարբերակը, որից հետո Բոչելին սկսեց աշխատել նրա հետ՝ կատարելով երգը դուետ տարբերակով[10]։

Այլ քավեր տարբերակներ խմբագրել

Երգի թողարկվելուց ի վեր այն կատարվում է այլ տարբերակներով և այլ երգիչների կողմից։ Երգի հայտնի քավեր տարբերակը իսպաներենն է՝ «Por ti volaré»:

  • Նանա Մուսկուրին 1997 թվականին ձայնագրել է երգի քավեր տարբերակը իր Hommages ալբոմի համար։
  • Թայվանցի երգիչ A-Mei-ը 2010 թվականին ձայնագրել է երգի չինարեն տարբերակը և ներառել իր Ge Sheng Mei Ying ալբումում։
  • 2004 թվականին Քրիս Բոթը թողարկեց իր When I Fall in Love.ալբոմը, որի սինգլներից մեկը հենց Con te partirò ի քավեր տարբերակն էր[11]։
  • Երգի քավեր տարբերակը ձայնագրել է նաև իտալացի դիջեյ Գիգի Դագոստինոն[12]։
  • Ամերիկացի երգիչ Նիք Փալանսը 2006 թվականին ձայնագրել է երգը, որը դարձել է նրա Memoirs in Song ալբոմի մի մասինկը։
  • Գրեգորի Լեմարչարը ձայնագրել է երգի իր տարբերակը և իր ալբոմի հետ թողարկել 2007 թվականին։
  • Նոր Զելանդացի Հայլեյ Վեստենրան երգի քավեր տարբերակը ներառել է իր 2007 թվականին թողարկած ալբոմի մեջ (Amazing Grace – The Best of Hayley Westenra.)
  • Շվեդ երգիչ Սանա Նիելսենը ձայնագրել է երգի անգլո-շվեդական տարբերակը և ներառել իր 2007 թվականին թողարկած Sanna 11-22 ալբոմի մեջ։
  • Անդրե Ռիերում և Մարուսիա Լաուվերսը ձայնարգել են երգը և ներառել իրենց իրենցYou'll Never Walk Alone ալբոմի մեջ։
  • Ճապոնացի երգիչ Կանոնը նույնպես ձայնագրել է երգը՝ ներառելով իր Precious ալբոմի մեջ։
  • 2009 թվականին Մարկ Վինսենթը ձայնագրել է երգը իր դեբյուտային My Dream – Mio Visione ալբոմի համար
  • Երգի քավեր տարբերակը ձայնագրել է նաև աշխարհահռչակ Twenty One Pilots խումբը[13][14]։
  • Ֆրանսիացի երգիչ Ամորի Վասիլին նույնպես ձայնագրել է երգի քավեր տարբերակը իր Canterò ալբոմի համար։
  • 2011 թվականին բրիտանացի երգիչ Ջոզեֆ ՄակԷլդերիը ձայնագրել է երգը իր Classic ալբոմի համար[15]։
  • Երգի քավեր տարբերակը ձայնագրվել է նաև Il Divo օպերային փոփ խմբի կողմից՝ 2011 թվականին, իրենց Wicked Game ալբոմի համար։
  • Vampire Weekend-ի կողմից երգը ձայնագրվել է Starbucks' Sweetheart 2014 compilation-ի համար[16]։
  • 2015 թվականին երգը ձայնագրվել է Լաուրեն Աքուիլինայի կողմից, որը օգտագործվել է Downton Abbey-ի վեցերորդ եթերաշրջանում[17][18]։
  • 2016 թվականին Մարինա Պրիորը և Մարկ Վինսենթը ձայնագրում են երգը իրենց Together ալբոմի համար։
  • 2016 թվականին Բոչելլին King Power մարզադաշտում կատարում է երգը՝ տոնելով Լեսթեր Սիթի հաղթանակը պրեմիեր լիգայում։ Նրան հրավիրում է ակումբի մարզիչ և իր ընկեր Կլաուդիա Ռաներին։
  • 2016 թվականին Սելտիկ Վումանը իր «Celtic Woman: Voices of Angels» ալբոմի համար ձայնագրեց երգի քավեր տարբերակը։
«I Will Go With You (Con Te Partiró)»
Դոննա Սամմերի սինգլը
Թողարկված1999
ՖորմատCD
ԺանրՀաուս
ԵրգահանFrancesco Sartori?, Frank Peterson? և Lucio Quarantotto?
Տևողություն3:58
ԼեյբլEpic Records
ՊրոդյուսերMauro Malavasi?

Ֆիլմերում և՝ ոչ միայն խմբագրել

Բացի սպորտային միջոցառումներից, Բոչելիի այս երգը օգտագործվել է մի շարք ֆիլմերում և հեռուստասերիալներում։

  • Երգը օգտագործվել է Wanted, Ronin, Blades of Glory, Madagascar 3: Europe's Most Wanted, և «Girl on a Bicycle» ֆիլմերում։
  • Երգի իսպաներեն տարբերակը (Por ti Volaré) հնչել է Step Brothers ֆիլմում։
  • Երգը կատարվել է նաև Մարիա Լյուսիի կողմից 2007 թվականի Ամառային օլիմպիական խաղերի փակման արարողության ժամանակ։
  • Երգը հնչել է ամերիկական «America's Got Talent» նախագծում, որտեղ տաղանդավոր Ջեկի Էվանչոն կատարեց Բոչելիի երգը Սառա Բրայթմանի հետ[19]։
  • 2008 թվականին երգը հնչել է նաև Ուելշական Con Passionate հեռուստաշոուում։
  • Երգը օգտագործվել է Providence հեռուստասերիալի մի քանի սերիաներում։
  • Երբ Անդրեա Բոչելլի-ն հայտնվեց Sesame Street հեռուստաշոուում, նա երգեց իր երգը Էլոյի զգեստով։
  • Այն օգտագործվել է նաև The Sopranos սերիալի մի քանի տեսարաններում։
  • Երգը հնչել է Shameless հեռուստասերիալի 8-րդ եթերաշրջանում։
  • Երգը օգտագործվել է The Simpsons-ի "The Real Housewives of Fat Tony" էպիզոդում՝ (22-րդ եթերաշրջան, էպիզոդ19)։
  • Երգը օգտագործվել է նաև Madagascar 3: Europe's Most Wanted անիմացիոն ֆիլմում:.
  • Կոմպոզիցիան հանդիսանում է MMA-յի մարտիկ Յոշիհիրո Ակիյամայի մուտքի երաժշտություն։
  • Երգը օգտագործվել է ESPN-ի «SportsCentury» կենսագրական ֆիլմում[20][21][22]։
  • Օգտագործվել է ճապոնական «Diplomat Kuroda Kotaru» դրամայում։

Հիթ-շքերթներ խմբագրել

«Time to Say Goodbye»
Երկիր Ամենաբարձր հորիզոնական  Ծան.
   Ավստրիա 1 [23]
   Բելգիա (Ֆլանդրիա) 6 [24]
   Միացյալ Թագավորություն 2 [25]
   Գերմանիա 1 [23]
   Իռլանդիա 1 [26]
   Նիդերլանդներ 5 [23]
   Ֆրանսիա 1 [23]
   Շվեյցարիա 1 [23]
   Շվեդիա 31 [23]
«Con te partirò»
Երկիր Ամենաբարձր հորիզոնական  Ծան.
   Բելգիա (Վալոնիա) 1 [27]
   Բելգիա (Ֆլանդրիա) 1 [27]
   Միացյալ Թագավորություն 69 [28]
   Նիդերլանդներ 18 [27]
   Ֆրանսիա 1 [27]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Bocelli on Decca.com Արխիվացված Ապրիլ 30, 2011 Wayback Machine
  2. «Andrea Bocelli Biography». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
  3. Andrea Bocelli on singing to thousands, losing his sight and making a fortune July 2, 2011, Daily Mail
  4. Angel records
  5. Con Te Partiro Արխիվացված 2013-01-02 Wayback Machine at abmusica.com
  6. 6,0 6,1 Spahr, Wolfgang (1996 թ․ դեկտեմբերի 21). «Boxer's song proves a knockout for EastWest in Germany». Billboard. Vol. 108, no. 51. էջեր 38–39. ISSN 0006-2510.
  7. van Geffen, Jos (2006 թ․ դեկտեմբերի 12). «Sarah Brightman — Timeless / Time to say goodbye». Home Page of Jos van Geffen. Վերցված է 2007 թ․ մարտի 5-ին.
  8. «Chart Log UK» (անգլերեն). zobbel.de. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 25-ին.
  9. «Timeless» (անգլերեն). Jos van Geffen. 1997 թ․ հունիսի 9. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 25-ին.
  10. «Sarah Brightman & Andrea Bocelli -- Time to say goodbye» (անգլերեն). Jos van Geffen — Introduction to the duet. 1997 թ․ մայիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 25-ին.
  11. «When I Fall in Love overview». Allmusic.com.
  12. «Gigi D'Agostino – Some Experiments (CD)». Discogs. Վերցված է 2012 թ․ հունիսի 6-ին.
  13. «"Time To Say Goodbye" by Twenty One Pilots on SoundCloud». SoundCloud. Վերցված է 2014 թ․ հուլիսի 30-ին.
  14. «WOUB Public Media: Twenty One Pilots Interview». woub.org. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 30-ին.
  15. Joe McElderry videos joemcelderryofficial.com. Retrieved August 22, 2011.
  16. «Sweetheart>Tracklist». Sweetheartalbum.com. Concord Music Group, Parabola, WordPress. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 4-ին.
  17. rivis (2015-08-29), Time To Say Goodbye - Lauren Aquilina, Վերցված է 2016-03-23-ին
  18. ITV (2015-08-29), Downton Abbey | Starts Sunday 20 September, Վերցված է 2016-03-23-ին
  19. Daly, Sean. "Jackie Evancho Performs with Sarah Brightman" Արխիվացված Դեկտեմբեր 4, 2011 Wayback Machine, AGTNews.com, September 15, 2010. Retrieved March 21, 2012
  20. Jones, Ellen E (2015 թ․ ապրիլի 3). «""». The Independent. էջ 47.
  21. [1] Retrieved 6 January 2013
  22. «time to say goodbye to Gabe». Rapid Liquid. Վերցված է 2017 թ․ մարտի 15-ին.
  23. 23,0 23,1 23,2 23,3 23,4 23,5 «Sarah Brightman & Andrea Bocelli — Time To Say Goodbye (Con te partirò)» (գերմաներեն). hitparade.ch. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 26-ին.
  24. «Sarah Brightman & Andrea Bocelli — Time To Say Goodbye (Con te partirò)» (հոլանդերեն). ultratop.be. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 26-ին.
  25. «Sarah Brightman And Andrea Bocelli — Time To Say Goodbye (Con Te Partiro)» (անգլերեն). Chart Archive. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 26-ին.
  26. «The Irish Charts — All there is to know» (անգլերեն). Irishcharts — Введите «Time to Say Goodbye» в поле «Search by Song Title». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 26-ին.
  27. 27,0 27,1 27,2 27,3 «Andrea Bocelli — Con te partirò» (գերմաներեն). hitparade.ch. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 26-ին.
  28. «Andrea Bocelli — Con Te Partiro» (անգլերեն). Chart Archive. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 26-ին.