Էնրիկե Մարտին Մորալես (իսպ.՝ Enrique Martín Morales), ավելի հայտնի է որպես Ռիկի Մարտին (անգլ.՝ Ricky Martin, դեկտեմբերի 24, 1971(1971-12-24)[1], Սան Խուան, ԱՄՆ) պուերտոռիկացի փոփ երգիչ, դերասան և գրող[3][4]։

Ռիկի Մարտին
Ի ծնե անունիսպ.՝ Enrique José Martín Morales
Նաև հայտնի է որպեսRicky Martin
Ծնվել էդեկտեմբերի 24, 1971(1971-12-24)[1] (52 տարեկան)
Սան Խուան, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ և  Իսպանիա
Ժանրերփոփ, փոփ ռոք, լատինական փոփ, ժամանակակից R&B, դենս փոփ, ռեգգի, ռեգետոն և լատինոամերիկյան երաժշտություն[2]
Մասնագիտություներգիչ, թատրոնի դերասան, կոմպոզիտոր, մոդել, հեռուստատեսային դերասան և գրող
Գործիքներվոկալ
ԼեյբլSony Music, Columbia Records և Sony Music Entertainment
ԱնդամակցությունՄենուդո
ԱմուսինՋվան Յուսուֆ
Պարգևներ
Կայքrickymartinmusic.com
 Ricky Martin Վիքիպահեստում

Կարիերան սկսել է 12 տարեկանում «Մենուդո» փոփ ակումբում։ Հինգ տարի ակումբում անցկացնելուց հետո 1990-ականներին թողարկել է մի քանի օտարալեզու ալբոմներ։ Մի շարք բեմերում և Մեքսիկայի հեռուստատեսային ալիքներում տարբեր ելույթներ ունենալով՝ դարձել է տեղական աստղ։ 1994 թվականին հայտնվել է «Գլխավոր հոսպիտալ» ամերիկյան սերիալի գլխավոր դերերում՝ խաղալով պուերտոռիկացի երգիչի դերը։

1999 թվականին մի քանի ալբոմներ թողարկելուց հետո Մարտինը Իսպանիայում Գրեմմի 41-րդ մրցանակաբաշխության արարողության ժամանակ կատարել է «The Cup of Life» երգը[5]։ Իր գրանցած հաջողությունցի հեգտո Մարտինը թողարկել է «Livin’ la Vida Loca» երգը, որը մեծ ճանաչում է ստացել ամբողջ աշխարհում և դարձել լատինոամերիկյան փոփ երաժշտության լավագույն նմուշներից մեկը։ Այն վաճառվել է 8 միլիոն օրինակով՝ դառնալով բոլոր ժամանակներում ամենաշատ վաճառված երգերից մեկը[6]։ Նրա առաջին անգլալեզու ալբոմը (Ricky Martin), վաճառվել է 22 միլիոն օրինակով և դարձել բոլոր ժամանակներում աշխարհում ամենաշատ վաճառված ալբոմներից մեկը[7][8][9]։

Վաճառել է ավելի քան 85 միլիոն ալբոմ, ունի 95 պլատինե երգ, ստացել է 2 American Music Awards, 7 Գրեմմի մրցանակ, 8 World Music Awards, 10 Billboard Music Awards, 8 MTV Video Music Awards։ Համերգներով հանդես է եկել ավելի քան 60 երկրում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. Montreux Jazz Festival Database
  3. «Ricky Martin y Benicio del Toro ya tienen la nacionalidad española» (իսպաներեն). lne.es. 2011 թ․ նոյեմբերի 4. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 4-ին.
  4. «RSS Nationalité espagnole accordée à Ricky Martin et Benicio del Toro» (ֆրանսերեն). lepoint.fr. 2011 թ․ նոյեմբերի 11. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 4-ին.
  5. «CNN.com — Ricky Martin Leading The Latin (music) revolution». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 15-ին.
  6. «20 Best Selling Music Singles Since 1990». The List Blog. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 25-ին.
  7. Martin wants to be a dad again. Retrieved July 16, 2011.
  8. Ricky Martin Biography — A Prominent Figure from Latin Pop Music Արխիվացված 2015-10-30 Wayback Machine. Retrieved July 16, 2011.
  9. Ricky Martin To Release Greatest Hits Արխիվացված 2012-03-15 Wayback Machine. Retrieved July 16, 2011.

Արտաքին հղումներ խմբագրել