Ջորջոս Կիրիյակոս Պանայոտու (հուն․՝ Γιώργος-Κυριάκος Παναγιώτου, հունիսի 25, 1963(1963-06-25)[1][2][3][…], Արևելյան Ֆինչլի, Միացյալ Թագավորություն[4][5] - դեկտեմբերի 25, 2016(2016-12-25)[7][1][2][…], Goring-on-Thames, Միացյալ Թագավորություն[7]), առավել հայտնի Ջորջ Մայքլ (անգլ.՝ George Michael) բեմական անվամբ, հունական ծագմամբ բրիտանացի երգիչ։ Կարիերայի ընթացքում եղել է «Wham» խմբի անդամ։ 1988 թվականին «Faith» ալբոմի համար ստացել է 2 «Գրեմմի»։

Ջորջ Մայքլ
Բնօրինակ անունանգլ.՝ George Michael
Ի ծնե անունհուն․՝ Γεώργιος Κυριάκος Παναγιώτου
Նաև հայտնի է որպեսGeorge Michael
Ծնվել էհունիսի 25, 1963(1963-06-25)[1][2][3][…]
Արևելյան Ֆինչլի, Միացյալ Թագավորություն[4][5]
Երկիր Միացյալ Թագավորություն[6]
Մահացել էդեկտեմբերի 25, 2016(2016-12-25)[7][1][2][…] (53 տարեկան)
Goring-on-Thames, Միացյալ Թագավորություն[7]
ԳերեզմանՀայգեյթ գերեզմանատուն
Ժանրերփոփ[8][9][10], պարային երաժշտություն, սոուլ[11], ժամանակակից R&B[12][13], սինթիփոփ[14], Ֆանկ, դենս փոփ[15], սոֆթ ռոք[16][17], post-disco?, adult contemporary music?[18][19][20], կապուտաչյա սոուլ[21], ռիթմ էնդ բլյուզ[22][21], փոփ ռոք[23] և ջազ[24]
Մասնագիտությունհեղինակ-կատարող, Բազմագործիքավորող, երաժշտական պրոդյուսեր, երգիչ, երգերի հեղինակ, երգերի հեղինակ, կոմպոզիտոր և ստուդիական երաժիշտ
Երգչաձայնտենոր և լիրիկական տենոր
Գործիքներվոկալ
ԼեյբլEpic Records, Virgin Records, DreamWorks Records, Columbia Records, Sony Music, Polydor Records և Innervision Records?
ԿրթությունBushey Meads School? և Kingsbury High School?
ԱնդամակցությունWham! և Young Communist League?[25][26][27]
Պարգևներ
Կայքgeorgemichael.com
Ստորագրություն
Ստորագրություն
 George Michael Վիքիպահեստում
Ջորջ Մայքլի ձայնը

Կենսագրություն խմբագրել

Ջորջ Մայքլը ծնվել է 1963 թվականի հունիսի 25-ին Լոնդոնում կիպրացու և անգլիական հրեուհու ընտանիքում։ Նրա երաժշտական կարիերան սկսվել է 1981 թվականից, երբ ինքը իր դպրոցական ընկերոջ Էնդրյու Ռիջլի հետ ստեղծելով «The Executives» խումբը։ Խումբը երկար չգոյատևեց, և Ջորջը միացավ Wham! խմբին։

Մենակատար կարիերայի սկիզբ խմբագրել

Wham! խմբի կազմալուծումից հետո երգիչը հայտնել է, որ մտադիր է սկսել մենակատար կարիերա և գրել ավելի լուրջ երաժշտություն։ Wham! խմբի անվան տակ թողարկված կենսահաստատ Freedom երգը համընդհանուր ուշադրություն է բևեռել դեպի Մայքլը։ Երկրպագուները անհամբեր սպասում էին իրենց կուռքի առաջին մենակատար ալբոմի թողարկմանը։ Faith անվան տակ այդ ալբոմը հայտնվել է երաժշտական խանութներում 1987 թվականի հոկտեմբերի 30-ին։ Ֆանկ ոճով լույս տեսած սկավառակներից վաճառվել են ավելի քան 16 միլիոն օրինակ, ընդ որում «Բիլբորդ» ամսագրի վարկածով այն ճանաչվել է ԱՄՆ-ի ամենավաճառվող սկավառակը։

Երկրորդ ալբոմը՝ Listen Without Prejudice, Vol. 1 Մայքլին բերել է ևս երկու հիթ՝ Freedom!' 90 և Praying for Time, սակայն կոմերցիոն տեսանկյունից ավելի փոքր հաջողություն ունեցավ, քան Faith ալբոմը։ Մայքլը մեղադրել է Sony ձայնագրման լեյբլին նրանում, որ այն ոչ բավականաչափ միջոցներ է ներդնում ալբոմի գովազդի համար։ Դա հանգեցրել է դատական վեճի երգչի և Sony ընկերության միջև, որտեղ Մայքլը պարտվեց։ Այդ պահից երգիչը հրաժարվեց ալբոմներ թողարկել այնքան ժամանակ, մինչև նրա պայմանագիրը Sony ընկերության հետ չլրանա։ Ալբոմների երկար ընդմիջման միջև երգիչը թողարկում է Too Funky սինգլը, որը ներառվել է Red Hot And Dance հավաքածուի մեջ, և Don’t Let The Sun Go Down On Me դուետը Էլթոն Ջոնի հետ, ինչպես նաև Քուին խմբի հետ մասնակցում է համերգին՝ նվիրված Ֆրեդի Մերկուրիի հիշատակին։

Վերադարձ շոու-բիզնես խմբագրել

1996 թվականին Virgin Records-ում թողարկվել է Մայքլի Older անվանումով երրորդ մենակատար ալբոմը, որն ավելի մեծ հաջողություններ ունեցավ Եվրոպայում, քան ԱՄՆ-ում, որտեղ Մայքլի հայտնիության դարաշրջանն արդեն անցել էր։ Մեծ Բրիտանիայում առաջին հորիզոնականում են հայտնվել այնպիսի երգեր, ինչպիսին են Jesus to a Child և Fastlove երգերը։

1998 թվականին Մայքլը ձերբակալվել է ոստիկանության կողմից հասարակական զուգարանում տղամարդու հանդեպ սեքսուալ բնույթի ոտնձգություն կատարելուց հետո։ Պարզվել էր, որ տղամարդը քաղաքացիական հագուստով ոստիկան էր։ Երգիչը ստիպված էր հայտնել իր համասեռամոլության մասին, ինչը բացասաբար ազդեց նրա ձայնագրությունների վաճառքի վրա։ Նույն թվականին թողարկվել է նրա լավագույն հիթերի հավաքածուն՝ Ladies And Gentlemen. The Best Of George Michael, որի մեջ էր մտնում նաև նրա նոր Outside երգը։ Նույն ալբոմի մեջ էր ներառված Սթիվի Ուանդերի As երգը, որը Ջորջ Մայքլը կատարել է ամերիկյան երգչուհի Մերի Ջեյ Բլայջի հետ։

1999 թվականին Մայքլը թողարկել է իր սիրած երգերի քավեր տարբերակների ալբոմը՝ Songs From The Last Century:

2002 թվականին Մայքլը փորձել է ետ բերել իր հայտնիությունը՝ թողարկելով առաջին (2000 թվականի հունիսից) Freeek! սինգլը, որն ուղեկցվում էր թանկարժեք տեսահոլովակով։ Ներդրումները չեն արդարացվել, քանի որ սինգլը չի հասել առաջին հորիզոնականի նույնիսկ իր հարազատ երկրում։ 2002 թվականի ամռանը թողարկվել է Shoot The Dog քաղաքական ստեղծագործությունը՝ երգիծանք ուղղված Ջորջ Բուշ կրտսերին և Թոնի Բլեերին, որոնց Մայքլը մեղադրել է Իրաքում պատերազմը սկսելու մեջ։ Այն ներառվել է 2004 թվականի մարտին թողարկված Patience ալբոմի մեջ, որը Մեծ Բրիտանիայում առաջին հորիզոնականն է զբաղեցրել։

2006 թվականին MTV հեռուստաընկերությունում տեղի է ունեցել Մայքլի նոր An Easier Affair երգի տեսահոլովակի պրեմիերան։

Սկավառակագրություն խմբագրել

Ալբոմներ խմբագրել

Սինգլներ խմբագրել

  • «Careless Whisper» (1985)
  • «I Knew You Were Waiting For Me» (1986, դուետ Արետա Ֆրանկլինի հետ)
  • «Faith» (1987)
  • «Father Figure» (1988)
  • «One More Try» (1988)
  • «Monkey» (1988)
  • «Praying For Time» (1990)
  • «Don’t Let the Sun Go Down on Me» (1991, դուետ Էլթոն Ջոնի հետ).

Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի պատվին Ջորջ Մայքլը Սթիվի Ուանդերի երգացանկից մի երգ է ձայնագրել և նվիրել նորապսակներին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Ostberg R. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 Dutch Top 40
  4. 4,0 4,1 4,2 http://www.theguardian.com/music/georgemichael
  5. 5,0 5,1 5,2 http://www.maniadb.com/artist/122005?o=d&d=s
  6. http://www.bbc.co.uk/news/in-pictures-19243022
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Ex-Wham singer George Michael dies (բրիտ․ անգլ.) — 2016.
  8. http://www.upi.com/Entertainment_News/Music/2009/12/04/George-Michael-concert-to-air-on-HDNet/88291259984154/
  9. http://www.upi.com/Entertainment_News/Music/2010/10/04/George-Michael-denies-bullying-claim/46941286201942/
  10. http://www.upi.com/Entertainment_News/Music/2011/08/23/George-Michael-announces-breakup/85111314118322/
  11. http://www.huffingtonpost.com/2012/07/17/kate-moss-george-michael-video-white-light_n_1679577.html
  12. http://attitude.co.uk/george-michael-announces-new-album-symphonica/
  13. http://attitude.co.uk/bbc-announce-george-michael-documentary-concert-special/
  14. http://www.cdbaby.com/cd/marcellomusarra
  15. http://www.india.com/showbiz/singer-george-michael-hints-at-wham-reunion-105873/
  16. http://countrylicious.com/united-kingdom/images/94f5985f4837
  17. http://www.cdbaby.com/cd/commisso2
  18. http://buycdnow.ca/products/I'M-Your-Baby-Tonight-%252d-Whitney-Houston-(Audio-CD)-UPC%3A-886975418121.html
  19. http://tunein.com/artist/George-Michael-m383903/
  20. http://abcnewsradio.squarespace.com/music-news/2013/5/17/george-michael-injured-in-car-crash.html
  21. 21,0 21,1 http://www.duduki.net/cgi-bin/performer?id=P_7afc5c065c04a123&s=p
  22. https://myspace.com/georgemichael/music/album/faith-17283877
  23. http://www.mtv.com/artists/george-michael/
  24. http://www.musicweek.com/news/read/george-michael-s-former-pa-passes-away/057345
  25. https://www.theguardian.com/music/2023/jul/18/real-club-tropicana-wham-soho
  26. https://twitter.com/ChallengeYCL/status/1606983094698917890
  27. https://www.facebook.com/rob.griffiths.77736/posts/10210705389167184

Հղումներ խմբագրել