Fallen (ալբոմ, Evanescence)
«Fallen», (անգլ. թարգ․՝ Ընկած), ամերիկյան Evanescence ռոք խմբի դեբյուտային ստուդիական ալբոմը, թողարկվել է 2003 թվականին։ Այն դարձել է 2004 թվականի ամենավաճառված 8-րդ ալբոմը, մեկ տարվա ընթացքում վաճառվել է 6,85 միլիոն օրինակ։ Ալբոմը ձայնագրվել է Կալիֆոռնիայի «Ocean Studios» (Բըրբանք) և «Conway Recording Studios» (Հոլիվուդ) ստուդիաներում։
Fallen | ||||
---|---|---|---|---|
![]() | ||||
Evanescence-ի Ստուդիական ալբոմ | ||||
Թողարկված | Մարտի 4, 2003 (ԱՄՆ) | |||
Ձայնագրված | 2002 | |||
Ժանր | Նյու մետալ[1][2][3] Ալտերնատիվ մետալ[4] | |||
Տևողություն | 48:55 (վերջին տարբերակ) | |||
Լեզու | անգլերեն | |||
Լեյբլ | Wind-Up Records The Bycicle Music Company (վերաթողարկում) | |||
Պրոդյուսեր | Բեն Մուդի | |||
Evanescence-ի ալբոմների ժամանակագրություն | ||||
| ||||
Սինգլներ Fallen ալբոմից | ||||
|
Ալբոմի մասինԽմբագրել
Ալբոմը իր մեջ ներառում է «Whisper», «My Immortal» և «Imaginary» երգերի նոր տարբերակները։ «Tourniquet» և «Taking Over Me» երգերից բացի, բոլոր երգերը գրել են Էմի Լին, Բեն Մուդին և Դեյվիդ Հոջեքսը։ «Taking Over Me» երգը գրել է Ջոն Լե Կոմփթոնը։ «Tourniquet» երգը գրել է թմբկահար Ռոք Գրեյը, որը սկզբնապես կատարում էր նրա նախկին՝ Soul Embraced խումբը։ Սակայն ալբոմում հարվածային մասերը նվագել է ոչ թե Ռոքը, այլ A Perfect Circle խմբի թմբկահար Ջոշ Ֆրիզը։ Ալբոմի մի քանի տարբերակներում առկա է «My Immortal (խմբի տարբերակ) 12-րդ երգը։ «Fallen» ալբոմը յոթ անգամ (7 միլիոն օրինակ) պլատինե հավաստագրում է ստացել ԱՄՆ-ում և վեց անգամ (420 հազար օրինակ) պլատինե հավաստագրում է ստացել Ավստրալիայում։ Ալբոմը, որը 65 շաբաթ անցկացրել է չարթերում, ամբողջ աշխարհում 17,5 միլիոն օրինակով է վաճառվել։ «Fallen» ալբոմը 2004 թվականին առաջադրվել է Գրեմմի մրցանակաբաշխության «Տարվա ալբոմ» անվանակարգում։
ՍինգլներԽմբագրել
- Ալբոմի առաջին սինգլը «Bring Me To Life»-ն է։ Թողարկվել է 2003 թվականի ապրիլի 22-ին։ Billboard Hot 100 չարթում չորրորդ հորիզոնական է հասել։ Երգը ձայնագրվել է 12 Stones ռոք խմբի լիդեր Փոլ ՄաքՔոյի մասնակցությամբ։ Սկզբնապես ենթադրվում էր, որ երգը տղամարդու վոկալ չի ներառելու։
- Ալբոմի երկրորդ սինգլը դարձել է «Going Under» երգը։ Թողարկվել է 2003 թվականի սեպտեմբերի 9-ին։
Սկզբնապես երգը պետք է դառնար ալբոմի առաջին սինգլը, սակայն «Bring Me To Life» երգի մեծ հայտնիության պատճառով որոշում է կայացվել «Going Under» երգը դարձնել երկրորդ սինգլը։
- Ալբոմի երրորդ սինգլը դարձել է «My Immortal» երգը։ Սինգլը թողարկվել է 2003 թվականի դեկտեմբերի 8-ին։ «Գրեմմիի» 47-րդ մրցանկաբաշխության ժամանակ երգը առաջադրվել է «Լավագույն վոկալային փոփ կատարում» անվանակարգում։
- Ալբոմի չորրորդ սինգլը դարձել է «Everybody's Fool» երգը։ Թողարկվել է 2004 թվականի հունիսի 7-ին։
Էմի Լիի քրոջ՝ Քերրի Լիի հետաքրքրությունը Բրիթնի Սփիրսի նման փոփ աստղերն էին, որը ոգեշնչել է գրել այս երգը։ Քերրին 8 արեկան հասակից սկսել է նրանց նման հագնվել, ինչը բարկացնում էր Էմիին։
ԵրգերԽմբագրել
HelloԽմբագրել
Երգը գրվել է 2001-2002 թվականներին, որպես դեմո ձայնագրություն, հետագայում ներառվել է «Fallen» ալբոմում։ Սա Էմիի երբևէ գրած ամենաանձնական երգն է և ալբոմի միակ երգը, որը երգչուհին երբեք չի կատարել համերգների և ելույթների ժամանակ։ «Hello»-ն Էմի Լիի քրոջ մասին է, որը անհայտ հիվանդությունից մահացել է 1987 թվականին՝ երեք տարեկան հասակում։ Հետագայում Էմի Լին նրան ևս մեկ երգ է նվիրել՝ «Like You»։
Ահա թե ինչ է Էմի Լին ասել «Blender» ամսագրին՝
«Երբ դա տեղի ունեցավ, աշխարհի իմ ամբողջ ընկալումը փոխվեց։ Դա հիմարություն է հնչում, սակայն հենց այդ ժամանակ ես արտիստ դարձա։ Երաժշտությունը դա ինքս ինձ բուժելու փորձ է։ Սրա նման բաները կարող են ոչնչացնել քեզ կամ դու կարող ես անցնել դրա միջով և առաջ շարժվել»։
ImaginaryԽմբագրել
Այս երգը Evanescence խմբի գոյությունից ի վեր մի շարք փոփոխությունների է ենթարկվել։ Սկզբնապես թողարկվել է 1998 թվականին «Evanescence» մինի ալբոմում։ Էմի Լին գրել է այս երգը և ակնհայտ է, որ այն նրա հին սենյակի մասին է։ Երգը մեկնաբանվում է որպես անձնական խնդիրներից խուսափելու համար ՝ աշխարհի սահմաններից դուրս գտնվող վայրի որոնում։
Երգը իսպանական ռադիոկայանների համար որպես սինգլ է թողարկվել։ Վարկանիշում երգը 17-րդ հորիզոնական է հասել։
Ձայնագրման մասնակիցներԽմբագրել
ԵրգացանկԽմբագրել
№ | Անվանում | Տևողություն |
---|---|---|
1. | «Going Under» | 3։35 |
2. | «Bring Me To Life» (Փոլ Մակքոյի հետ համատեղ) | 3։59 |
3. | «Everybody's Fool» | 3։16 |
4. | «My Immortal» | 4։24 |
5. | «Haunted» | 3։06 |
6. | «Tourniquet» | 4։38 |
7. | «Imaginary» | 4։17 |
8. | «Taking Over Me» | 3։50 |
9. | «Hello» | 3։40 |
10. | «My Last Breath» | 4։07 |
11. | «Whisper» | 5։27 |
12. | «My Immortal (խմբի տարբերակ)» | 4։32 |
Ճապոնական թողարկումԽմբագրել
№ | Անվանում | Հեղինակ | Տևողություն |
---|---|---|---|
12. | «Farther Away» | Էմի Լի, Բեն Մուդի, Դեյվիդ Հոջեքս | 3։58 |
13. | «My Immortal (խմբի տարբերակ)» | Էմի Լի, Բեն Մուդի, Դեյվիդ Հոջեքս | 4։33 |
ՉարթերԽմբագրել
Շաբաթական չարթերԽմբագրել
Տասնամյակի չարթերԽմբագրել
|
Տարեվերջյան չարթերԽմբագրել
|
ՀավաստագրումներԽմբագրել
Տարածաշրջան | Հավաստագրում | Վաճառք |
---|---|---|
Արգենտինա(CAPIF)[31] | 2× Platinum | 80 000x |
Ավստրալիա (ARIA)[32] | 6× Platinum | 420 000^ |
Ավստրիա (IFPI Austria)[33] | Platinum | 30,000x |
Բելգիա (BEA)[34] | Platinum | 50,000* |
Բրազիլիա (ABPD)[35] | 2× Platinum | 250 000* |
Կանադա (Music Canada)[36] | 7× Platinum | 700 000^ |
Ֆինլանդիա (Musiikkituottajat)[37] | Platinum | 56,679[37] |
Ֆրանսիա (SNEP)[38] | 2× Platinum | 657,700[39]* |
Գերմանիա (BVMI)[40] | 5× Gold | 500,000^ |
Հունգարիա (Mahasz)[41] | Platinum | 20 000x |
Italy (FIMI)[42] | Gold | 25,000 |
Ճապոնիա (RIAJ)[43] | Platinum | 250,000^ |
Մեքսիկա (AMPROFON)[44] | Platinum+Gold | 225 000^ |
Նոր Զելանդիա (RIANZ)[45] | 5× Platinum | 75 000^ |
Լեհաստան (ZPAV)[46] | Gold | 35 000* |
Պորտուգալիա (AFP)[47] | 2× Platinum | 80 000x |
Իսպանիա (PROMUSICAE)[48] | Platinum | 100 000^ |
Շվեդիա (GLF)[49] | Platinum | 60 000^ |
Շվեյցարիա (IFPI Switzerland)[50] | 2× Platinum | 80 000x |
Մեծ Բրիտանիա (BPI)<ref | 4× Platinum | 1 200 000^ |
ԱՄՆ (RIAA)[51] | 7× Platinum | 8,000,000[52] |
Ընդհանուր | ||
Եվրոպա (IFPI)[53] | 3× Platinum | 3 000 000* |
Worldwide | — | 17,000,000 |
*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Miller, Kirk (March 25, 2003). "Fallen by Evanescence". Rolling Stone. Archived from the original on January 8, 2012.
- ↑ Loftus, Johnny. "Fallen – Evanescence". AllMusic.
- ↑ Suarez Gary (August 23, 2018)։ «The 10 Best Nu Metal Albums to Own on Vinyl»։ Vinyl Me, Please։ Վերցված է August 14, 2019
- ↑ Gray Christopher (April 25, 2003)։ «Review: Evanescence – Music»։ The Austin Chronicle։ Արխիվացված օրիգինալից March 4, 2016-ին։ Վերցված է May 20, 2016
- ↑ "Evanescence – Fallen". Australiancharts.com. Hung Medien.
- ↑ "Evanescence – Fallen" (in German). Austriancharts.at. Hung Medien.
- ↑ "Evanescence – Fallen" (in Dutch). Ultratop.be. Hung Medien.
- ↑ "Evanescence – Fallen" (in French). Ultratop.be. Hung Medien.
- ↑ "Evanescence – Chart history" Billboard Canadian Albums Chart for Evanescence.
- ↑ "Evanescence – Fallen". Danishcharts.com. Hung Medien.
- ↑ "Evanescence – Fallen" (in Dutch). Dutchcharts.nl. Hung Medien.
- ↑ "Evanescence: Fallen" (in Finnish). Musiikkituottajat – IFPI Finland.
- ↑ "Evanescence – Fallen". Lescharts.com. Hung Medien.
- ↑ «Evanescence – Fallen»։ Offiziellecharts.de. GfK Entertainment։ Արխիվացված է օրիգինալից 2015-10-14-ին
- ↑ "Evanescence – Fallen". Greekcharts.com. Hung Medien.
- ↑ "Evanescence – Fallen". Italiancharts.com. Hung Medien.
- ↑ «Evanescence – Fallen» (Japanese)։ oricon ME inc.։ July 7, 2003։ Արխիվացված է օրիգինալից February 3, 2016-ին։ Վերցված է May 18, 2015
- ↑ "Evanescence – Fallen". Mexicancharts.com. Hung Medien.
- ↑ "Evanescence – Fallen". Charts.org.nz. Hung Medien.
- ↑ "Evanescence – Fallen". Norwegiancharts.com. Hung Medien.
- ↑ "Evanescence – Fallen". Portuguesecharts.com. Hung Medien.
- ↑ «Hits of the World - Spain»։ Billboard։ Nielsen Business Media, Inc.։ May 24, 2003։ էջ 44։ Վերցված է January 3, 2018
- ↑ "Evanescence – Fallen". Swedishcharts.com. Hung Medien.
- ↑ "Evanescence – Fallen". Swisscharts.com. Hung Medien.
- ↑ "Evanescence | Artist | Official Charts". UK Albums Chart
- ↑ "Evanescence – Chart history" Billboard 200 for Evanescence.
- ↑ "Evanescence – Fallen". Spanishcharts.com. Hung Medien.
- ↑ «2013 Top 40 Rock & Metal Albums Archive: 6th July 2013»։ Officialcharts.com։ Արխիվացված է օրիգինալից September 25, 2013-ին։ Վերցված է July 15, 2013
- ↑ «ARIA Chart Sales – ARIA End of Decade Albums/Top 100»։ ARIA։ Արխիվացված է օրիգինալից January 17, 2016-ին։ Վերցված է February 14, 2014
- ↑ «Lista Anual de Ventas 2003»։ ProMusicae.org։ Վերցված է July 16, 2013(չաշխատող հղում)
- ↑ «Discos de oro y platino» (Spanish)։ Cámara Argentina de Productores de Fonogramas y Videogramas։ Արխիվացված է օրիգինալից 6 July 2011-ին։ Վերցված է October 5, 2019
- ↑ «ARIA Charts – Accreditations – 2003 Albums»։ Australian Recording Industry Association
- ↑ «Austrian album certifications – Evanescence – Fallen» (German)։ IFPI Austria
- ↑ «Ultratop − Goud en Platina – albums 2004»։ Ultratop. Hung Medien
- ↑ «Brazilian album certifications – Evanescence – Fallen» (Portuguese)։ Associação Brasileira dos Produtores de Discos։ Վերցված է September 27, 2017
- ↑ «Canadian album certifications – Evanescence – Fallen»։ Music Canada
- ↑ 37,0 37,1 «Evanescence» (Finnish)։ Musiikkituottajat – IFPI Finland
- ↑ «French album certifications – Evanescence – Fallen» (French)։ Syndicat National de l'Édition Phonographique
- ↑ «Les Meilleures Ventes de CD/Albums depuis 1968»։ Infodisc.fr։ Արխիվացված է օրիգինալից August 23, 2013-ին։ Վերցված է July 16, 2013
- ↑ «Gold-/Platin-Datenbank (Evanescence; 'Fallen')» (German)։ Bundesverband Musikindustrie
- ↑ «Adatbázis – Arany- és platinalemezek – 2005» (Hungarian)։ MAHASZ։ Վերցված է October 5, 2019
- ↑ «Italian album certifications – Evanescence – Fallen» (Italian)։ Federazione Industria Musicale Italiana։ Արխիվացված է օրիգինալից February 27, 2016-ին։ Վերցված է February 27, 2016
- ↑ «Japanese album certifications – Evanescence – Fallen» (Japanese)։ Recording Industry Association of Japan
- ↑ «Certificaciones» (Spanish)։ Asociación Mexicana de Productores de Fonogramas y Videogramas Type Evanescence in the box under the ARTISTA column heading and Fallen in the box under TÍTULO
- ↑ «Latest Gold / Platinum Albums»։ Radioscope։ 17 July 2011։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-24-ին
- ↑ «Polish album certifications – Evanescence – Fallen» (Polish)։ Polish Society of the Phonographic Industry
- ↑ «Portuguese album certifications – Evanescence – Fallen» (պորտուգալերեն)։ Associação Fonográfica Portuguesa։ Արխիվացված է օրիգինալից June 22, 2004-ին։ Վերցված է January 5, 2020
- ↑ «Spanish album certifications – Evanescence – Fallen» (PDF) (Spanish)։ Productores de Música de España։ Վերցված է October 5, 2019 Select Albums under "Chart", enter 2004 in the field "Year". Select 1 in the field "Semana". Click on "Search Charts".
- ↑ NO certyear WAS PROVIDED for SWEDISH CERTIFICATION.
- ↑ «The Official Swiss Charts and Music Community: Awards (Evanescence; 'Fallen')»։ IFPI Switzerland. Hung Medien
- ↑ «American album certifications – Evanescence – Fallen»։ Recording Industry Association of America If necessary, click Advanced, then click Format, then select Album, then click SEARCH.
- ↑ Titus Christa (November 30, 2017)։ «Amy Lee Talks Evanescence, Being a Woman in Music: Interview»։ Billboard։ Վերցված է October 20, 2019
- ↑ «IFPI Platinum Europe Awards – 2004»։ International Federation of the Phonographic Industry