Օֆրա Հազա
Օֆրա Հազա (անգլ.՝ Ofra Haza, եբրայերեն՝ עפרה חזה, նոյեմբերի 19, 1957[1][2], Hatikva Quarter, Թել Ավիվ, Իսրայել[3] - փետրվարի 23, 2000[1][2], Ռամատ Գան, Թել Ավիվի մարզ, Իսրայել), իսրայելցի երգչուհի, դերասանուհի։ Նրա ձայնը որակվել է որպես քնարական մեցցո-սոպրանո[5]։
Օֆրա Հազա | |
---|---|
Բնօրինակ անուն | եբրայերեն՝ עפרה חזה |
Ի ծնե անուն | եբրայերեն՝ בת שבע חזה |
Ծնվել է | նոյեմբերի 19, 1957[1][2] Hatikva Quarter, Թել Ավիվ, Իսրայել[3] |
Երկիր | Իսրայել |
Մահացել է | փետրվարի 23, 2000[1][2] (42 տարեկան) Ռամատ Գան, Թել Ավիվի մարզ, Իսրայել |
Գերեզման | Յարկոն գերեզմանատուն |
Ժանրեր | Էթնիկ երաժշտություն, փոփ֊ֆոլք, Mizrahi music?, փոփ[4], ֆոլկ ռոք և փոփ ռոք |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող, ձայնային դերասանուհի, կոմպոզիտոր, լրագրող, դաշնակահարուհի, կինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի և երգչուհի |
Երգչաձայն | մեցցո-սոպրանո |
Գործիքներ | դաշնամուր և վոկալ[4] |
Լեյբլ | NMC, Hed Arzi Music և CBS |
Անդամակցություն | Nachal Troupe? |
Պարգևներ | |
Կայք | ofrahaza.org |
Ստորագրություն | |
Ofra Haza Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՕֆրա Հազան ծնվել է Թել Ավիվում՝ բազմազավակ ընտանիքում։ Հայրը Եմենից հայրենադարձված հրեա էր։ Մայրը ֆրանսուհի էր՝ ֆրանսիական ֆաշիզմի կարկառուն ներկայացուցիչ, քաղաքական գործիչ Մարսել Բյուկարի դուստրը[6]։ Օֆրան 12 տարեկանից սկսել է ելույթ ունենալ «Hatikva» խմբում։ Այդ ընթացքում հասցնում է բազմաթիվ միջազգային մրցանակներ ստանալ։ 1980 թվականին երգչուհին ձայնագրում է իր առաջին սոլո ալբոմը, որը կոչվեց «Al Ahavot Shelanu»: 1980-1983 թվականների ընթացքում, չորս տարի անընդմեջ, ճանաչվում է Իսրայելի լավագույ երգչուհի։ 1983 թվականի Եվրատեսիլի ժամանակ զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը «Hai» («Ողջ եմ») երգով։
1985 թվականին երգչուհի Օֆրա Հազան ձայնագրեց նոր ալբոմը՝ «Yemenite Songs»: Ալբոմի երգերը 16-րդ դարի բանաստեղծ Շալոմ Շաբազի բանաստեղծությունների երգի վերածած տարբերակներն էին։ 1988 թվականին «Im Nin Alu» սինգլը տեղ զբաղեցրեց բրիտանական լավագույն հիթերի քսանյակի կազմում։ Ինչպես նաև վերոհիշյալ ստեղծագործությունը առաջին տեղերը զբաղեցրեց Արևմտագերմանական և հրեական հիթ-շքերթների ժամանակ։ 1989 թվականին Օֆրա Հազան ճանաչվում է որպես «Տարվա երգչուհի» գերմանական երաժշտական ցերեկույթի ժամանակ, որտեղ շնորհում են «Tigra Award» և «The New Music Award» մրցանակ։ Այս մրցանակները ստանում է «Shaday» ալբոմի համար։ 1990 թվականին տեղի ունեցող «World Music Award» երաժշտական մրցույթի ժամանակ Օֆրան դառնում է Իսրայելի լավագույն երգչուհի։ 1992 թվականին նրա «Kirya» ալբոմը ներկայացվում է «Գրեմմի»-ի։
Օֆրան 1991 թվականին «Աշխարհի երաժիշտները վասն խաղաղության» ակցիայի շրջանակներում մասնակցել է Ջոն Լենոնի «Give Peace a Chance» երգի տեսահոլովակի նկարահանումներին։ 1992 թվականին ձայնագրել է բրիտանական The Sisters of Mercy գոթիկ-ռոք խմբի խմբի «Temple of Love» երգի նոր տարբերակը, որի արդյունքում երգը բրիտանական հիթ-շքերթներում զբաղեցրեց երրորդ հորիզոնականը։
Այդ իրադարձությունից հետո Օֆրա Հազան չերևաց երկրպագուների տեսադաշտում և որոշ ժամանակով անհետացավ մեծ բեմերից։ Երգչուհին սկսեց Իսրայելում կենտրոնանալ ստեղծագործական գործունեության վրա։ Մինչև 1997 թվականը ապրեց և ստեղծագործեց հայրենի Իսրայելում։ Այդ թվականին երգչուհին ամուսնացավ գործարար Դորոն Աշկենազի հետ։ 1998 թվականին Օֆրա Հազան պակիստանցի երաժիշտ Ալի Աքբար Խանի հետ մասնակցեց կոմպոզիտոր Ջոնաթան Էլիասի նախագծին, որն իրենից ներկայացնում էր քրիստոնեական, հրեական և իսլամական մշակույթների վեր հանում և համատեղ կատարում։ Կրկին այդ թվականին Օֆրան մասնակցեց և ձայնագրեց «Եգիպտոսի արքայազնը» մուլտֆիլմի հերոսներից մեկի ձայնը և կատարեց մուլտֆիլմի սաունդթրեքը՝ «Deliver Us»-ը աշխարհի տասնյոթ լեզուներով։
2000 թվականի փետրվարին Օֆրա Հազային ծանր վիճակով հոսպիտալացրին Թել հա Շոմերի «Շեբա» հիվանդանոցում։ Նախկինում երկու անգամ երգչուհու կյանքը հրաշքով փրկվել էր։ 1987 թվականին վթարի ենթարկվեց Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը, որը նրան հետ էր տանում երկրի հարավում զինվորների համար կայացած համերգից։ Ինքնաթիռում գտնվողները միայն թեթև վնասվածքներ ստացան։ Երկրորդ անգամ դա կատարվեց 1994 թվականին։ Այս անգամ կայծակը հարվածեց այն ինքնաթիռին, որի մեջ էր Օֆրա Հազան. ինքնաթիռը հայրենիք էր վերադառնում Լոնդոնից, սակայն, բարաբախտաբար, ինքնաթիռը կատարեց բարեհաջող վայրէջք։ Երրորդ անգամ հրաշքը տեղի չունեցավ։ Հիվանդանոցում գտնվելուց երկու շաբաթ անց Օֆրա Հազան կնքեց իր մահկանացուն. մահվան պատճառը այն էր, որ օրգանիզմը չէր ընդունել ՁԻԱՀ-ի համար նախատեսված դեղերի կոկտեյլը։ Նրա մահվանից հետո, ի հիշատակ Հազայի, լույս տեսան երեք հավաքածուներ 0«Սրտի մեղեդին» վերնագրով, որն ամփոփում էր երգչուհու տարբեր ժամանակների լավագույն երգերը, որոնք թե' հայրենի Իսրայելում, թե' արտասահմանում էին լույս տեսել։
Ալբոմներ
խմբագրել- 1974 — Ahava Rishona (с Shechunat Hatikvah Workshop Theatre)
- 1976 — Ve-hutz Mizeh Hakol Beseder (с Shechunat Hatikvah Workshop Theatre)
- 1977 — Atik Noshan (с Shechunat Hatikvah Workshop Theatre)
- 1979 — Shir HaShirim Besha’ashu’im (с Shechunat Hatikvah Workshop Theatre)
- 1980 — Al Ahavot Shelanu
- 1981 — Bo Nedaber
- 1982 — Pituyim
- 1982 — Li-yeladim
- 1983 — Hai
- 1983 — Shirey Moledet 1
- 1984 — Bayt Ham
- 1984 — Shirey Teyman (Yemenite Songs)
- 1985 — Adamah
- 1985 — Shirey Moledet 2
- 1986 — Yamim Nishbarim
- 1987 — Shirey Moledet 3
- 1987 — Album HaZahav
- 1988 — Shaday
- 1988 — Yemenite Love
- 1989 — Desert Wind
- 1992 — Kirya
- 1993 — Oriental Nights
- 1994 — Kol Haneshama
- 1995 — Queen in Exile
- 1997 — Ofra Haza
- 1998 — At Montreux Jazz Festival
- 2000 — Greatest Hits vol.1/Bemanginat Halev
- 2001 — Music History
- 2004 — Greatest Hits vol.2/Bemanginat Halev
- 2008 — Forever Ofra Haza
Տեսանյութեր
խմբագրելՍաունդթրեքներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #103411828 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 4,0 4,1 Montreux Jazz Festival Database
- ↑ Pareles, Jon (2000 թ․ փետրվարի 24). «Ofra Haza, 41, Israeli Pop Singer Who Crossed Cultural Bounds». The New York Times. New York, USA. Վերցված է 2011 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ Еврейская внучка французского дуче(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
խմբագրել- Официальная страница на Myspace
- Официальный сайт Արխիվացված 2009-08-08 Library of Congress Web Archives
- Ofra Haza at Internet Movie Database
- Ofra Haza memorial page at Find a Grave
- Ofra Haza Internet Movie Database կայքում
- Կաղապար:Find a Grave
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օֆրա Հազա» հոդվածին։ |