Daft Punk, ֆրանսիական երաժշտական դուետ, որը կազմված է հաուս երաժիշտներ Թոմա Բանգալտերից և Գի-Մանուել դե Օմեմ-Քրիստոից։

Daft Punk
Հիմնական տվյալներ
ԵրկիրՓարիզ, Ֆրանսիա Ֆրանսիա
ԺանրերՀաուս
ԳործիքներRoland TB-303?
Գործունեություն1993-2021
ԼեյբլSoma Quality Recordings, Virgin Records, Walt Disney Records, Columbia Records
Պարգևներ
Կայքdaftpunk.com
Անդամներ
Թոմա Բանգալտեր
Գի-Մանուել դե Օմեմ-Քրիստո
 Daft Punk Վիքիպահեստում

Դուետը հայտնի է իր վիզուալ կերպարների շնորհիվ։ Մասնավորապես սկսած 2001 թվականից, բոլոր հասարակական միջոցառումների և իրենց ելույթների ժամանակ նրանք կրել են փայլուն սաղավարտներ և ձեռնոցներ։ Դուետը նաև շատ հազվադեպ էր հեռուստատեսային շոուների մասնակցում կամ հարցազրույցներ տալիս։

Գործունեություն խմբագրել

Դուետը հիմնադրվել է 1993 թվականին, և մեծ ճանաչվածություն է ձեռք բերել 1990-ականների վերջին։ Հաուս և սինտփոփ ժանրը իրար հետ համատեղելով, դուետի երգերը կարևոր դեր են կատարում ֆրանսիական հաուս երաժշտությունում։

Մինչև Daft Punk-ի ստեղծումը, դուետի անդամներ՝ Թոմա Բանգալտերն և Գի-Մանուել դե Օմեմ-Քրիստոն հանդիսանում էին Darlin' խմբի անդամ։ 1997 թվականին, Daft Punk-ը թողարկում է իր դեբյուտային «Homework» կոչվող ստուդիական ալբոմը, որը երաժշտական քննադատների բարձր գնահատականներին է արժանացել։ Դուետի երկրորդ՝ «Discovery» կոչվող ստուդիական ալբոմը թողարկվել է 2001 թվականին և ավելի մեծ հաջողություններ է գրանցել։ 2005 թվականին թողարկվում է դուետի երրորդ ստուդիական ալբոմը, որը կրում է «Human After All» անվանումը։ Երկու տարի անց՝ 2007 թվականին, թողարկվում է Daft Punk-ի «Alive 2007» կոչվող համերգային ալբոմը, որը Գրեմմիի 51-րդ մրցանակաբաշխությունում արժանացել է «Լավագույն էլեկտրոնային/դանս ալբոմ» մրցանակին։

2013 թվականին թողարկվում է դուետի թվով չորրորդ ստուդիական ալբոմը՝ «Random Access Memories»-ը։ Ալբոմը ոչ միայն արժանացել է երաժշտական քննադատների բարձր գնահատականներին, այլ նաև բավականին մեծ կոմերցիոն հաջողություններ է ունեցել։ Ալբոմը Գրեմմիի 56-րդ մրցանակաբաշխություն արժանացել է «Տարվա ալբոմ», «Լավագույն դանս/էլեկտրոնային ալբոմ» և «Լավագույն նախագծված ալբոմ, ոչ-դասական» մրցանակներին։ Ալբոմի «Get Lucky» երգը, նույն մրցանակաբաշխությունում արժանացել է «Տարվա ձայնագրություն» և «Դուետի/խմբի լավագույն փոփ կատարում» մրցանակներին։

2021 թվականի փետրվարի 22-ին դուետը հայտարարեց իր գործունեության ավարտի մասին[3]։

Սկավառակագրություն խմբագրել

Ստուդիական ալբոմներ խմբագրել

Անվանում Ալբոմի մանրամասներ
«Homework»
  • Թողարկված։ Հունվարի 20, 1997
  • Լեյբլ։ Virgin Records
  • Ֆորմատներ։ CD, աուդիոկասետ, LP
«Discovery»
«Human After All»
  • Թողարկված։ Մարտի 14, 2005
  • Լեյբլ։ Virgin Records
  • Ֆորմատներ։ CD, աուդիոկասետ, LP, թվային ներբեռնում
«Random Access Memories»
  • Թողարկված։ Մայիսի 17, 2013
  • Լեյբլ։ Columbia Records
  • Ֆորմատներ։ CD, LP, թվային ներբեռնում

Համերգային ալբոմներ խմբագրել

Անվանում Ալբոմի մանրամասներ
«Alive 1997»
  • Թողարկված։ Հոկտեմբերի 1, 2001
  • Լեյբլ։ Virgin Records
  • Ֆորմատներ։ CD, LP, թվային ներբեռնում
«Alive 2007»
  • Թողարկված։ Նոյեմբերի 19, 2007
  • Լեյբլ։ Virgin Records
  • Ֆորմատներ։ CD, LP, թվային ներբեռնում

Հավաքածու ալբոմներ խմբագրել

Անվանում Ալբոմի մանրամասներ
«Musique Vol. 1 1993–2005»
  • Թողարկված։ Մարտի 29, 2006
  • Լեյբլ։ Virgin Records
  • Ֆորմատներ։ CD, LP, թվային ներբեռնում

Սաունդթրեք ալբոմներ խմբագրել

Անվանում Ալբոմի մանրամասներ
«Tron: Legacy»
  • Թողարկված։ Դեկտեմբերի 3, 2010
  • Լեյբլ։ Walt Disney Records
  • Ֆորմատներ։ CD, LP, թվային ներբեռնում

Ռեմիքս ալբոմներ խմբագրել

Անվանում Ալբոմի մանրամասներ
«Daft Club»
  • Թողարկված։ Դեկտեմբերի 1, 2003
  • Լեյբլ։ Virgin Records
  • Ֆորմատներ։ CD, LP, աուդիոկասետ
«Human After All: Remixes»
  • Թողարկված։ Մարտի 29, 2006
  • Լեյբլ։ Toshiba EMI
  • Ֆորմատներ։ CD
«Tron: Legacy Reconfigured»
  • Թողարկված։ Ապրիլի 5, 2011
  • Լեյբլ։ Walt Disney Records
  • Ֆորմատներ։ CD, թվային ներբեռնում

Վիդեո ալբոմներ խմբագրել

Անվանում Ալբոմի մանրամասներ
«D.A.F.T.: A Story About Dogs, Androids, Firemen and Tomatoes»
  • Թողարկված։ Դեկտեմբերի 15, 1999
  • Լեյբլ։ Virgin Records
  • Ֆորմատներ։ DVD, VHS

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.grammy.com/grammys/awards/56th-annual-grammy-awards-2013
  2. https://www.grammy.com/grammys/awards/51st-annual-grammy-awards-2008
  3. «Daft Punk, the influential French dance music duo, are splitting up after 28 years». CNN. 2021 թ․ փետրվարի 22. Վերցված է 2021 թ․ փետրվարի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Daft Punk» հոդվածին։