Ֆիլ Քոլինզ

Բրիտանացի թմբկահար, երգիչ և երգահան (ծնված 1951 թ.)

Ֆիլ Քոլինզ (անգլ.՝ Phil Collins, ամբողջական անունը` Ֆիլիպ Դեյվիդ Չարլզ Քոլինզ, անգլ.՝ Philip David Charles Collins, հունվարի 30, 1951(1951-01-30)[1][2][3][…], , Ուոնդսուերտ, Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]), անգլիացի երգիչ, թմբկահար և երգերի հեղինակ, դերասան, պրոդյուսեր։

Ֆիլ Քոլինզ
Բնօրինակ անունանգլ.՝ Phil Collins
Ի ծնե անունանգլ.՝ Philip David Charles Collins
Ծնվել էհունվարի 30, 1951(1951-01-30)[1][2][3][…] (73 տարեկան)
, Ուոնդսուերտ, Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]
Երկիր Միացյալ Թագավորություն
Ժանրերռոք, պրոգրեսիվ ռոք, ջազ-ֆյուժն, ֆանկ ռոք, սոֆթ ռոք, փոփ ռոք և փոփ[5]
Մասնագիտությունդերասան, երգիչ, հնչյունավորող, հեղինակ-կատարող, կոմպոզիտոր, ջազ երաժիշտ, մոդել, թմբկահար, դաշնակահար, բենդ-լիդեր, կինոդերասան, ստուդիական երաժիշտ, ինքնակենսագիր, կիթառահար, հեռուստատեսային դերասան, երաժիշտ, ռոք երաժիշտ, երգերի հեղինակ, փոփ երգիչ, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր և օպերատոր-բեմադրիչ
Երգչաձայնտենոր
Գործիքներհարվածային համակարգ[5], հարվածային գործիք, դաշնամուր, Շեփոր, բաս կիթառ, վոկալ, bagpipes? և կիթառ
ԼեյբլVirgin Records, Atlantic Records, Warner Records Inc.?, Walt Disney Records և Rhino Entertainment Company
ԿրթությունChiswick School? և Barbara Speake Stage School?
ԱնդամակցությունGenesis, Brand X?, Flaming Youth? և The Phil Collins Big Band?
ԱմուսինOrianne Cevey? և Andrea Bertorelli?
Պարգևներ
Կայքphilcollins.com
Ստորագրություն
Ստորագրություն
 Phil Collins Վիքիպահեստում

Ճանաչում է ստացել՝ որպես «Genesis» ռոք խմբի անդամ, այնուհետև զբաղվել է սոլո գործունեությամբ՝ վաճառելով իր ալբոմների ավելի քան 150 միլիոն օրինակ։ Մրցանակների շարքում ունի 7 «Գրեմմի», «Ոսկե գլոբուս» և «Օսկար»՝ «Տարզան» մուլտֆիլմի լավագույն երգի համար[7][8]։

Կենսագրություն

խմբագրել

Հինգ տարեկան հասակում ծնողները Ֆիլին նվիրեցին խաղալիք հարվածային գործիքներ, ինչը դարձավ նրա երաժշտական կարիերայի սկիզբը։ Նրա առաջին երաժշտական փորձը հեռուստատեսության և ռադիոյի երաժշտական հաղորդումների ուղեկցությամբ ռիթմ տալն էր։ Ֆիլի հիմնական նախասիրությունը հարվածային գործիքներ նվագելն էր։

Դեռահասության տարիքում Ֆիլը տարվեց նաև դերասանական վարպետությամբ, այնուամենայնիվ, երաժշտության նկատմամբ հետաքրքրությունը հաղթեց, և 1969 թվականին նա կնքեց իր առաջին պայմանագիրը՝ որպես «Flaming Youth» խմբի թմբկահար։ Այս թիմի թողարկած ալբոմը միջին հաջողություն ունեցավ, և մեկ տարվա շրջագայությունների ու անհամաձայնությունների պատճառով խումբը կազմալուծվեց[9]։ 1970 թվականին Քոլինզը արձագանքեց «Melody Maker» երաժշտական ամսագրում արված հայտարարությանը[10], որտեղ նշված էր. «Համույթը փնտրում է թմբկահարի՝ ակուստիկայի լավ զգացողությամբ»։ Պարզվեց, որ այդ համույթը «Genesis» խումբն է, որը կազմավորել էին մասնավոր դպրոցի շրջանավարտները։ Մասնակցելով Փիթեր Գաբրիելի ծնողների տանը կայացած ունկնդրմանը՝ Ֆիլը տպավորված էր պայմաններով՝ ընդարձակ տարածք, ռոյալ, լողավազան, հարվածային գործիքներ այգում, «Trespass» նոր ալբոմի հնչեղություն[10]։ Հեշտությամբ շրջանցելով մյուս հավակնորդներին՝ Քոլինզն անմիջապես ընդգրկվեց խմբի կազմում[9]։ Երգչի հավաստմամբ՝ իր առաջին եկամուտը «Genesis»-ում կազմում էր շաբաթական 10 ֆունտ ստերլինգ, որը երկու անգամ ավելին էր, քան «Flaming Youth»-ում ստացածը[10]։

Հարվածային գործիքներ նվագելուց բացի, Ֆիլը մասնակցում էր նաև ստեղծագործությունների ձայնագրմանը նաև որպես բեկ-վոկալիստ։ «Genesis»-ում Ֆիլ Քոլինզի լիարժեք վոկալային դեբյուտը դարձավ «For Absent Friends» ստեղծագործությունը՝ 1971 թվականին թողարկված «Nursery Cryme» ալբոմից։ 1975 թվականին խմբի հիմնադիր Փիթեր Գաբրիելը լքեց խումբը, և առաջ եկավ նոր վոկալիստի խնդիրը։ Ավելի քան չորս հարյուր դիմորդի լսելուց հետո խումբը որոշեց խոսափողը հանձնել իրենց թմբկահարին (տրամադրվելով բավականին թերահավատորեն)[11]։ Այդ պահը նշանակալից էր ոչ միայն Ֆիլի, այլև ամբողջ խմբի համար։ Հետագա քսան տարիների ընթացքում խումբը մեծ համբավ ուներ ամբողջ աշխարհում։ «Genesis»-ին զուգահեռ Ֆիլը երկար տարիներ աշխատել է նաև «Brand X» ջազային գործիքային նախագծի հետ։

Անհատական գործունեություն

խմբագրել
 
Ստրասբուրգ, 1981

1980-ական թվականների սկզբին Ֆիլը զբաղվում էր սոլո կարիերայով։ Հազվադեպ է լինում, երբ հայտնի խմբի վոկալիստը սոլո գործունեությամբ կարողանում է գերազանցել խմբում ունեցած հաջողությանը, բայց Ֆիլին դա հաջողվեց[11]։ Նրա առաջին՝ «Face Value» սոլո ալբոմի վաճառքը գերազանցեց «Genesis»-ի ալբոմների վաճառքին, իսկ «In the Air Tonight» ստեղծագործությունը դարձավ նրա այցեքարտը[11]։ 1980-ականներին Ֆիլը թողարկեց մի շարք հաջողված ալբոմներ, ընդ որում, շարունակում էր աշխատել նաև «Genesis»-ի հետ։ 1985 թվականին Ռոբերտ Փլանթը հրավիրեց Քոլինզին՝ «Live Aid» բարեգործական փառատոնի ժամանակ Լեդ Զեփելինի ելույթի թմբուկի հատվածը կատարելու համար։ Համերգը պետք կայանար Ֆիլադելֆիայի «JFK» մարզադաշտում[12]։

 
1996 թվական

1990-ական թվականների սկզբին Քոլինզը որոշեց լքել «Genesis» խումբը՝ նվիրվելով անհատական նախագծերին և ֆիլմի նկարահանումներին։ Սակայն «Genesis»-ից հեռանալուց հետո նա խմբի անդամների հետ ձայնագրեց խմբի «հետԳաբրիելյան» պատմության լավագույն ալբոմներից մեկը՝ «We Cant Dance» (1991), և մասնակցեց հրաժեշտի մեծ շրջագայությանը (1992-1993)։ 1999 թվականին Քոլինզը ձայնագրեց «Walt Disney Pictures» ընկերության «Տարզան» մուլտֆիլմի սաունդթրեքը և «You’ll Be in My Heart» երգի համար ստացավ «Օսկար»[13] և «Ոսկե գլոբուս»[14] մրցանակներ։

Քոլինզի երգացանկը չի սահմանափակվում սիրո մասին մեղեդային երգերով։ Իր երգերում Ֆիլն անդրադարձել է սոցիալական և բարոյական կարևոր թեմաների՝ ռազմական կոնֆլիկտներ, ծնողների և երեխաների բարդ հարաբերություններ, անօթևանների կյանք։ Ներկայումս Ֆիլ Քոլինզի մոտ զարգանում է լսողության հետ կապված հիվանդություն, որի հետևանքով նա գործնականում դադարեցրել է համերգային ելույթները։

Քոլինզը նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում։ Նրա մասնակցությամբ հայտնի ֆիլմերից է 1963 թվականին փոստային գնացքի կողոպուտի մասին «Բաստեր» ֆիլմը (1988)։

Կարիերայի ավարտ

խմբագրել

2011 թվականի մարտի 7-ին Ֆիլ Քոլինզը հայտարարեց իր երաժշտական գործունեության ավարտի մասին։ Իր պաշտոնական կայքում այդ մասին գրել է․

  Ես որոշեցի ավարտել կարիերաս, քանի որ ցանկանում եմ լինել իմ երկու որդիների հայրը լիաժամկետ և ամեն օր։  

Նույն ուղերձում նա հերքել է տարբեր ԶԼՄ-ների կողմից արտահայտված տեսակետները երաժշտական գործունեությունը դադարեցնելու պատճառների մասին[15].

  Ես չեմ հեռանում վատ քննադատությունների և գնահատականների պատճառով, ես չեմ հեռանում այն պատճառով, որ ինձ ոչ ոք չի սիրում։ Ես գիտեմ, որ ունեմ շատ երկրպագուներ, ովքեր սիրում են իմ աշխատանքը։ Շնորհակալ եմ ձեզ։  

2016 թվականի աշնանը Ֆիլ Քոլինզը հայտարարեց, որ կրկին կվերադառնա բեմ. 2017 թվականի ամռանը նա ինը համերգ կտա Լոնդոնի, Քյոլնի և Փարիզի շրջագայությունների շրջանակում, որը նա անվանել է «Դեռ մեռած չեմ»։ Իր վերադարձի մասին 65-ամյա երաժիշտը հայտարարել է Լոնդոնում կայացած մեծ ասուլիսում[16]։

Անձնական կյանք

խմբագրել

1975 թվականին Քոլինզը ամուսնացավ Անդրեա Բերտորելլիի հետ, ում հետ ծանոթացել էր դեռևս 11 տարեկանում Լոնդոնի թատերական դպրոցում։ Քոլինզը որդեգրեց նաև նրա դստերը՝ Ջոելիին (ծնված 1972 թվականին)։ 1976 թվականին ծնվեց նրանց որդին՝ Սայմոնը։ Սակայն Անդրեան այդպես էլ չկարողացավ հաշտվել Ֆիլի մշտական համերգների և շրջագայությունների հետ, և 1980 թվականին նրանք ամուսնալուծվեցին[17][18]։

1985 թվականին երաժիշտը ամուսնացավ ամերիկուհի Ջիլ Թեվելմանի հետ։ 1989 թվականին ծնվեց նրանց դուստրը՝ Լիլի Քոլինզը։ 1996 թվականին զույգը ամուսնալուծվեց[19][20]։

Երգիչը երրորդ անգամ ամուսնացավ շվեյցարացի (ծագումով՝ մեքսիկուհի) մոդել Օրիաննա Ցեվեյի հետ։ Հարսանիքը կայացավ 1999 թվականին։ 2001 թվականին ծնվեց նրանց որդին՝ Նիկոլասը, իսկ 2004 թվականին՝ երկրորդ որդին՝ Մեթյուն[21]։

2008 թվականին Ֆիլը և Օրիաննան ամուսնալուծվեցին։ Երաժիշտը նախկին կնոջը վճարեց 25 միլիոն ֆունտ ստերլինգ (մոտ 50 միլիոն դոլար)` ամուսնալուծությունների պատմության մեջ փոխհատուցման ամենամեծ գումարներից մեկը[22]։ Այնուամենայնիվ, 2016 թվականին երգիչը հայտնեց, որ հաշտվել է Ցեվեի հետ, և հիմա նրանք երեխաների հետ միասին ապրում են Ֆիլի տանը Մայամիում[23]։

Հաջողություններ

խմբագրել
 
Ֆիլ Քոլինզի աստղը Հոլիվուդյան փառքի ծառուղիում

Ֆիլ Քոլինզը պատմության մեջ երեք երաժիշտներից մեկն է (Փոլ ՄաքՔարթնիի և Մայքլ Ջեքսոնի հետ միասին), ում ալբոմները վաճառվել են ավելի քան հարյուր միլիոն օրինակով՝ որպես մենակատար, և որպես երաժշտական խմբի անդամ[11]։

Նա համագործակցել է այնպիսի հայտնի երաժիշտների հետ, ինչպիսիք են Բի Բի Քինգը, Օզզի Օսբորնը, Ջորջ Հարիսոնը, Փոլ ՄաքՔարթնին, Ռոբերտ Փլանթը, Էրիկ Կլեպտոնը, Մայք Օլդֆիլդը, Սթինգը, Ջոն Քեյլը, Բրայան Ինոն, Փիթեր Գաբրիելը, Անի Ֆրիդ Լինգստադը, Ռավի Շանկարը և Թուփաքը։

Իր ողջ գործունեության ընթացքում «Genesis»-ին միայն մեկ անգամ հաջողվեց հասնել «Billboard Hot 100» ամերիկյան վաճառքի շքերթի գագաթնակետին, մինչդեռ Քոլինզը կարողացավ դա անել 7 անգամ՝ «Against All Odds» (1984), «One More Night» (1985), «Sussudio» (1985), «Separate Lives» (1985), «A Groovy Kind of Love» (1988), «Two Hearts» (1988) և «Another Day in Paradise» (1989) սինգլներով։ Քոլինզի յուրօրինակ այցեքարտը նախկինի պես մնում է նրա առաջին սոլո սինգլը՝ «In the Air Tonight» (1981):

Սկավառակագրություն

խմբագրել
 
Քոլինզը (Genesis խմբի կազմում) կատարում է «In the Cage» երգը: 2007 թվական

Ստուդիական ալբոմներ

խմբագրել
  • 1981: «Face Value»
  • 1982: «Hello, I Must Be Going!»
  • 1985: «No Jacket Required» - արժանացել է «Գրեմմի» մրցանակի՝ որպես տարվա լավագույն ալբոմ
  • 1989: «...But Seriously»
  • 1993: «Both Sides»
  • 1996: «Dance into the Light»
  • 2002: «Testify»
  • 2010: «Going Back»

Համերգային ալբոմներ

խմբագրել
  • 1990: «Serious Hits… Live!»
  • 1999: «A Hot Night in Paris»
  • 2004: «Finally… First Farewell Tour»
  • 2017: «Not Dead Yet Live!»

Սաունդթրեքներ

խմբագրել
  • 1983: «Risky Business»
  • 1988: «Buster»
  • 1999: «Tarzan»
  • 2003: «Brother Bear»
  • 2006: «Tarzan (Broadway)»

Հավաքածուներ

խմբագրել
  • 1987: «12"ers»
  • 1998: «…Hits»
  • 2004: «The Platinum Collection»
  • 2004: «Love Songs: A Compilation… Old and New»
  • 2016: «The Singles»
  • 2019: «Other Sides»
  • 1971: «Nursery Cryme»
  • 1972: «Foxtrot»
  • 1973: «Selling England by the Pound»
  • 1974: «The Lamb Lies Down on Broadway»
  • 1976: «A Trick of the Tail»
  • 1976: «Wind & Wuthering»
  • 1978: «...And Then There Were Three...»
  • 1980: «Duke»
  • 1981: «Abacab»
  • 1983: «Genesis»
  • 1986: «Invisible Touch»
  • 1991: «We Can't Dance»
  • 1976: «Unorthodox Behaviour»
  • 1977: «Moroccan Roll»
  • 1977: «Livestock»
  • 1979: «Product»
  • 1980: «Do They Hurt?»
  • 1982: «Is There Anything About?»

Flaming Youth

խմբագրել
  • 1969: «Ark 2»

Ֆիլմագրություն

խմբագրել
  • «Մայամիի ոստիկանությունը» (1985) - Ֆիլ Մեյհյու
  • «Բաստեր» (1988)
  • «Կապիտան Կրյուկ» (1991) - ոստիկան, տեսուչ Գուդ
  • «Սրիկաներ» (1993) - Ռոլանդ Քոփինգ

Հետաքրքիր փաստեր

խմբագրել
  • Ֆիլ Քոլինզը հնչյունավորել է ինքն իրեն «Grand Theft Auto: Vice City Stories» վիդեոխաղում։ «In the Air Tonight» առաքելությունը կատարելուց հետո կարելի է այցելել նրա համերգին[24][25]։
  • Ֆիլ Քոլինզը պատահաբար նկարահանվել է «Ծանր օրվա երեկո» ֆիլմում։ Մոտակա դպրոցներից երեխաներ էին ընտրել «If I Fell» երգի զանգվածային տեսարանների համար։ Նրանք չգիտեին, որ իրենց առջև ելույթ է ունենալու «The Beatles»-ը։ Այդ երեխաների թվում էր նաև 13-ամյա Ֆիլ Քոլինզը։ Վերջնական մոնտաժից հետո այն դրվագները, որոնցում Քոլինզը կար, չընդգրկվեցին ֆիլմում։ Այնուամենայնիվ, հետագայում այդ դրվագները և նրա մեկնաբանությունները օգտագործվեցին «Ծանր օրվա երեկո» ֆիլմի DVD տարբերակում[26]։
  • «In The Air Tonight» երգը հնչում է նաև «Dead Space 3» խաղի թրեյլերում, «Мальчишник 3» ֆիլմի վերջում, «Miami Vice», «Գերմանիա-83» սերիալներում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 McLennan S. Phil Collins - 70 Years, 70 Facts | I Like Your Old Stuff | Iconic Music Artists & Albums | Reviews, Tours & Comps — 2021.
  5. 5,0 5,1 Montreux Jazz Festival Database
  6. https://d23.com/walt-disney-legend/phil-collins/
  7. «Phil Collins Biography». Allmusic. Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.
  8. GRO Register of Births MAR 1951 5e 137 EALING – Philip D. C. Collins, mmn=Strange
  9. 9,0 9,1 Рок-энциклопедия. Фил Коллинз
  10. 10,0 10,1 10,2 Кушать подано. Сказание о Genesis, часть 1 (рус.) // Classic Rock. — Арс Лонга, 2012. — Вып. 104. — № 04. — С. 42—47, 80-81. — ISSN 1997-7646
  11. 11,0 11,1 11,2 11,3 Послевкусие. Сказание о Genesis, часть 2 (рус.) // Classic Rock. — Арс Лонга, 2012. — Вып. 105. — № 05. — С. 47—51, 72-73. — ISSN 1997-7646
  12. Phil Collins: Why I’m Not to Blame for Led Zeppelin’s Live Aid Reunion Show
  13. «The 72nd Academy Awards (2000) Nominees and Winners». oscars.org.
  14. «2000 Golden Globe Award Winners». Rope of Silicon. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 11-ին.
  15. Сообщение о завершении карьеры на официальном сайте Фила Коллинза Արխիվացված 2013-11-13 Wayback Machine(անգլ.).
  16. «Коллинз ещё не мёртв». Газета.Ru. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 18-ին.
  17. «I'm Not So Ambitious As I Was». Replay.waybackmachine.org. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 22-ին.
  18. Dunbar, Polly (2015 թ․ ապրիլի 18). «Phil Collins' ex-wife breaks her silence 35 years after split that inspired hit 'In The Air Tonight' ...». Daily Mail. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 7-ին.
  19. GRO Register of Marriages: AUG 1984 17 1515 SURREY SW -Philip D. C. Collins = Jill Tavelman
  20. GRO Register of Births: APR 1989 17 1579 SURREY SW, Lily Jane Collins, mmn = Tavelman
  21. У Ф. Коллинза родился сын Мэтью
  22. The Telegraph: Ф.Коллинз выплатит 25 млн фунтов для урегулирования дел о разводе
  23. «Against all odds, Phil Collins is back with his ex-wife after £25m divorce settlement». The Daily Telegraph. 2016 թ․ հունվարի 29. Վերցված է 2016 թ․ հունվարի 30-ին.
  24. «ПАРАДОКС «GTA»: ПОЧЕМУ ФИЛ КОЛЛИНЗ ПОПАЛ В «VICE CITY STORIES»?». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 16-ին.
  25. «Интервью журнала Arena (Великобритания) с Филом Коллинзом». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 16-ին.
  26. Music-facts.ru: Փաստեր երգերի մասին

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիլ Քոլինզ» հոդվածին։