4 Minutes
«4 Minutes», ամերիկացի հեղինակ-կատարող Մադոննայի առաջին սինգլը իր «Hard Candy» տասնմեկերորդ ստուդիական ալբոմից, որը թողարկվել է 2008 թվականի մարտի 17-ին։ Դրան մասնակցել են ամերիկացի պոետ-ստեղծագործողներ Ջասթին Թիմբերլեյքը և Թիմբալենդը, որոնք նույնպես հանդես են եկել որպես երգի համահեղինակներ և համապրոդյուսերներ։ 2009 թվականին երգը ստացել է «Գրեմմի» մրցանակի անվանակարգ «Լավագույն համատեղ վոկալային փոփ կատարում» կատեգորիայում[1]։
«4 Minutes» | |
---|---|
Մադոննա և Ջասթին Թիմբերլեյքի երգը | |
Ժանր | փոփ, դենս փոփ և ժամանակակից R&B |
Լեզու | անգլերեն |
Լեյբլ | Atlantic Records |
Հեղինակ | Մադոննա |
Պրոդյուսեր | Թիմբալենդ |
Տեղեկություն երգի մասինԽմբագրել
«4 Minutes to Save the World» սկզբնական անվանումով երգն առաջին անգամ եթեր է հեռարձակվել այն ժամանակ, երբ համապրոդյուսեր Թիմբալենդը Ֆիլադելֆիայում դեկտեմբերի 16-ին կայացած համերգի ժամանակ նվագել է դրա մի մասը[2]։ Բացի այդ, երգի մի մասը 2008 թվականի փետրվարի 29-ին հեռարձակվել է ֆրանսիական ռադիոկայանում, իսկ ավելի ուշ հայտնվել համացանցում[3]։
Ռադիոյում սինգլը պաշտոնապես թողարկվել է 2008 թվականի մարտի 17-ին, ինչպես նաև թողարկվել է թվային տեսքով Մեծ Բրիտանիայում նույն օրը։ Սինգլի թողարկումն աշխարհում (բացի ԱՄՆ-ից) տեղի է ունեցել 2008 թվականի մարտի 18-ին, իսկ ԱՄՆ-ում՝ 2008 թվականի մարտի 25-ին։ Ամերիկյան Billboard ամսագրի հիթ-շքերթում երգը առաջնաելույթ է ունեցել 68-ռդ հորիզոնականում։ Հաջորդ շաբաթվա ընթացքում երգը բարձրացել է մինչև 3-րդ հորիզոնական՝ դառնալով երգչուհու առաջին երգը վերջին 8 տարվա ընթացքում, որին հաջողվել է ընդգրկվել առաջատար եռյակում։ Վերջին անգամ դա եղել է 2000 թվականին, երբ «Music» սինգլը բարձրացել է ԱՄՆ-ի հիթ-շքերթի գագաթնակետին և այնտեղ մնացել 4 շաբաթ։
Ավելի ուշ «4 Minutes» սինգլը հասել է բրիտանական UK Singles Chart հիթ-շքերթի առաջին հորիզոնականին՝ դառնալով Մադոննայի 13 սինգլը, որը գլխավորել է այդ հիթ-շքերթը։
Երգը կատարվել է նաև Sunsilk գովազդային հոլովակի համար, որը եթերում հայտնվել է մարտի 17-ին։
Երաժշտական տեսահոլովակԽմբագրել
Տեսահոլովակը նկարահանվել Է Լոնդոնում՝ 2008 թվականի հունվարի 30-ից մինչև փետրվարի 2-ը Թիմբերլեյքի և Թիմբալանդի հետ։ Ռեժիսորը դարձել է ֆրանսիացի դուետ Jonas & François-ը (Justice’s „D.A.N.C.E.“)[4], իսկ խորեոգրաֆը՝ Ջեյմի Քինգը։ Սյուժեի համաձայն՝ Մադոննան և Ջասթինը փորձում են փրկվել տիեզերական խժռող խորհրդավոր սև նյութից[5]։
Երաժշտական տեսահոլովակը թողարկվել է որոշ երկրներում iTunes Store-ում 2008 թվականի ապրիլի 3-ին։
Կենդանի կատարումներԽմբագրել
Երգը կատարվել է Hard Candy և Sticky & Sweet Tour (2008-09) շրջագայության ժամանակ։ «4 Minutes» երգի պրոմուրի վրա կատարվել է սեթ-թերթի երրորդ երգը[6]։ Ջասթին Թիմբերլեյքը Մադոննայի հետ հայտնվել է Նյու Յորքի Roseland սրահում, որպեսզի կատարի երգը[7]։
2008 թվականի նոյեմբերի 26-ին Թիմբալենդն անձամբ է կատարել երգի իր մասը Ֆլորիդա նահանգի Մայամի Գարդենս քաղաքի Հարդ Ռոք-մարզադաշտում մարզադաշտում[8]։ 2017 թվականի հուլիսի 27-ին Մադոննան երգը կատարել է Լեոնարդո Դի Կապրիոյի ամենամյա հանդիսավոր ժողովում ելույթի ժամանակ, որը տեղի է ունեցել Ֆրանսիայի Սենտ Տրոպե քաղաքում[9][10]։
Դիրքեր հիթ-շքերթներումԽմբագրել
«4 Minutes» երգն արդեն զբաղեցրել է ամենաբարձր հորիզոնականներ Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ավստրալիայի, Դանիայի, Ֆինլանդիայի և Նորվեգիայի հիթ-շքերթներում, ինչպես նաև հասել ԱՄՆ-ի և Իսրայելի լավագույն հնգյակին։
2008 թվականի մարտի 23-ի երգը առաջնաելույթ է ունեցել UK Singles Chart պաշտոնական հիթ-շքերթի յոթերորդ հորիզոնականում, միայն ինտերնետի միջոցով գնումների հիման վրա, որոնց թիվը պաշտոնական թողարկումից մեկ շաբաթ առաջ հասել է 21 106-ի։ Երգի ռոտացիայի առաջին շաբաթից հետո այն առաջնաելույթ է ունեցել ամերիկյան Mediabase Top 40/Pop Airplay Chart հիթ-շքերթի 23-րդ հորիզոնականում[11]։ Սինգլը ավստրալիական Digital Tracks հիթ-շքերթում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը։ Լատինական Ամերիկայում երգը Hot 100 Singles & Tracks հիթ-շքերթում 22-ռդ հորիզոնականից սկսել է բարձրանալ։
Billboard-ի 2008 թվականի ապրիլի 12-ի թողարկման ժամանակ Մադոննան առաջ է անցել Էլվիս Փրեսլիից՝ որպես Ռոքի էրայի ընթացքում ԱՄՆ-ում առաջին տասնյակում ամենաշատ հիթեր գրաած արտիստուհի՝ 37 երգերի արդյունքով։ «4 Minutes» երգը Billboard Hot 100 հիթ-շքերթում ինտերնետի միջոցով գնումների պատճառով 68-րդ հորիզոնականից բարձրացել է մինչև երրորդ հորիզոնականը[12], և այժմ դա նրա ամենաարագ վերելքն է հիթ-շքերթում 2000 թվականին «Music» երգի ժամանակներից ի վեր։
Ռուսաստանում երգը զբաղեցրել է ռադիոհիթ-շքերթների ութերորդ հորիզոնականը։ Սա ամենաբարձր դիրքն է, որը երբևէ առաջնաելույթ է ունեցել երգը։
Հիթ-շքերթներԽմբագրել
ԵրգացանկԽմբագրել
|
|
Ձայնագրության մասնակիցներԽմբագրել
- Մադոննա՝ երգի հեղինակ, վոկալ, բեք վոկալ, պրոդյուսեր
- Ջասթին Թիմբերլեյք՝ երգի հեղինակ, վոկալ, պրոդյուսեր
- Թիմբալենդ՝ երգի հեղինակ, վոկալ, պրոդյուսեր, ծրագրային հարվածներ, ձայնագրություն
- Danja՝ երգի հեղինակ, պրոդյուսեր, ստեղնաշարային գործիքներ
- Demacio "Demo" Castellon՝ ծրագրավորում, սքրեթչինգ և Sarm West (Լոնդոն) և Hit Factory (Մայամի) ստուդիաներիում ձայնագրություն
- Marcella Araica՝ սքրեթչինգ
- Ռոն Թեյլոր՝ Pro Tools խմբագիր
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Harris Chris (2008-12-04)։ «Lil Wayne, Coldplay Lead Grammy Nominations»։ MTV (MTV Networks)։ Վերցված է 2009-04-27
- ↑ Продюсер и битмейкер Тимбаланд презентовал новый сингл Мадонны «4 Minutes To Save The World Archived 2007-12-25 at the Wayback Machine.; Тимбаланд презентовал новый сингл Мадонны // 19 декабря 2007, УНИАН
- ↑ «Warner Music, YouTube Scramble To Pull Madonna Track»։ AccuraCast.com։ 2008-03-03։ Վերցված է 2008-04-04
- ↑ MTV.com news 31 January 2008
- ↑ Madonna & Justin Timberlake — 4 Minutes
- ↑ Rodman Sarah (April 30, 2008)։ «Madonna Opens Up "Candy" Shop»։ Boston Globe։ Արխիվացված օրիգինալից July 26, 2008-ին։ Վերցված է April 26, 2009
- ↑ Hawgood Alex (May 1, 2008)։ «Gonna Make You Sweat – Madonna at the Roseland Ballroom»։ The New York Times։ Արխիվացված օրիգինալից January 11, 2012-ին։ Վերցված է April 27, 2009
- ↑ «Elaborate choreography, new takes on classics highlight Madonna show»։ Sun-Sentinel։ November 26, 2008։ Արխիվացված է օրիգինալից February 11, 2009-ին։ Վերցված է August 3, 2018
- ↑ Bueno Antoinette (July 27, 2017)։ «Madonna Gives Surprise Performance at Leonardo DiCaprio's Star-Studded Charity Auction: 'This Man Is a Boss!'»։ Entertainment Tonight։ Արխիվացված օրիգինալից October 30, 2017-ին։ Վերցված է October 31, 2017
- ↑ Gardner Chris (July 27, 2017)։ «Madonna Makes Surprise Appearance at Leonardo DiCaprio's St. Tropez Fundraiser»։ The Hollywood Reporter։ Արխիվացված օրիգինալից November 7, 2017-ին։ Վերցված է October 31, 2017
- ↑ «Mediabase 24/7 - 7 Day Charts»։ Wikipedia։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-11-ին։ Վերցված է 2008-04-04
- ↑ «Mariah, Madonna Make Billboard Chart History»։ Billboard։ 2008-04-02։ Արխիվացված է օրիգինալից 2008-10-23-ին։ Վերցված է 2008-04-04
- ↑ 13,00 13,01 13,02 13,03 13,04 13,05 13,06 13,07 13,08 13,09 13,10 13,11 «Madonna – 4 Minutes ft. Justin Timberlake (Song)»։ Ultratop 50. Hung Medien։ Վերցված է 2009-05-05
- ↑ «RADIO TOP100 Oficiálna – Czech Airplay Chart»։ International Federation of the Phonographic Industry։ Վերցված է 2010-11-03
- ↑ «Chartverfolgung > Madonna > 4 Minutes»։ Media Control Charts։ Արխիվացված է օրիգինալից 2009-11-29-ին։ Վերցված է 2009-08-27
- ↑ «Rádiós Top 40 játszási lista»։ Mahasz. Magyar Hanglemezkiadók Szövetsége։ 2008-09-15։ Վերցված է 2010-07-22
- ↑ «Irish Singles Chart»։ Irish Recorded Music Association։ 2008-05-01։ Վերցված է 2009-05-05
- ↑ «Japan Hot 100: Week of May 23, 2008»։ Billboard։ Nielsen Business Media, Inc։ 2008-05-23։ Արխիվացված է օրիգինալից 2009-10-20-ին։ Վերցված է 2012-06-13
- ↑ «Nielsen Music Control»։ Արխիվացված է օրիգինալից 2008-04-07-ին
- ↑ «Week of May 5, 2008: Romanian Top 100» (ռումիներեն)։ Romanian Top 100։ Արխիվացված է օրիգինալից 2009-04-25-ին։ Վերցված է 2011-08-14
- ↑ «MADONNA & JUSTIN TIMBERLAKE 4 Minutes» (ռուսերեն)։ tophit.ru։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-15-ին։ Վերցված է 2014-05-11
- ↑ «Rádio Top 100 Oficiálna – Slovakian Airplay Chart»։ International Federation of the Phonographic Industry։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-26-ին։ Վերցված է 2010-11-03
- ↑ «Billboard – Madonna – 4 Minutes»։ Billboard։ Nielsen Business Media, Inc։ Արխիվացված է օրիգինալից 2010-05-19-ին։ Վերցված է 2010-12-09
- ↑ «Pop Rock» (իսպաներեն)։ Record Report։ 2008-05-03։ Արխիվացված է օրիգինալից 2008-05-06-ին
- ↑ «ARIA Charts – End Of Year Charts – Top 100 Singles 2008»։ Australian Recording Industry Association։ Արխիվացված է օրիգինալից 2010-12-05-ին։ Վերցված է 2010-12-08
- ↑ «Jahreshitparade 2008» (հոլանդերեն)։ Austriancharts.at Hung Medien։ Արխիվացված է օրիգինալից 2010-11-27-ին։ Վերցված է 2010-12-08
- ↑ «2008 Belgian Flanders Year-end Singles» (հոլանդերեն)։ Ultratop 50. Hung Medien։ Վերցված է 2010-12-08
- ↑ «2008 Belgian Wallonia Year-end Singles» (հոլանդերեն)։ Ultratop 50. Hung Medien։ Վերցված է 2010-12-08
- ↑ «Canadian Hot 100 Year-End 2008»։ Billboard։ Nielsen Business Media, Inc։ Վերցված է 2012-03-29
- ↑ «Jaarlijsten 2008 singles» (PDF)։ MegaCharts։ Վերցված է 2010-12-08
- ↑ «2008 Year-End European Singles»։ Billboard։ Nielsen Business Media, Inc։ Վերցված է 2010-10-05
- ↑ «Classement Téléchargments Singles – année 2008» (ֆրանսերեն)։ Syndicat National de l'Édition Phonographique։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-28-ին։ Վերցված է 2010-12-08
- ↑ «Éves összesített listák – année 2008» (Hungarian)։ Mahasz։ Արխիվացված է օրիգինալից 2010-12-28-ին։ Վերցված է 2010-12-08
- ↑ «Éves összesített listák – année 2009» (Hungarian)։ Mahasz։ Արխիվացված է օրիգինալից 2010-12-28-ին։ Վերցված է 2011-01-24
- ↑ «Irish Charts >> Best of 2008»։ Irish Recorded Music Association։ Արխիվացված է օրիգինալից 2010-11-23-ին։ Վերցված է 2010-12-08
- ↑ «Top 50 Canciones 2008» (PDF)։ Productores de Música de España։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-21-ին։ Վերցված է 2010-12-08
- ↑ «Årslista Singlar – År 2008» (գերմաներեն)։ Swedish Recording Industry Association։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-19-ին։ Վերցված է 2010-12-08
- ↑ «Swiss Year-End Charts 2008» (գերմաներեն)։ Swiss Music Charts։ Վերցված է 2010-12-08
- ↑ «UK Best Selling Singles Chart (1999–2009)» (PDF)։ British Phonographic Industry։ British Phonographic Industry։ Արխիվացված է օրիգինալից 2017-06-24-ին։ Վերցված է 2011-10-26
- ↑ «2008 Year-End Billboard Hot 100 Singles»։ Billboard։ Nielsen Business Media, Inc։ Վերցված է 2010-10-05
- ↑ «2008 Year-End Billboard Mainstream Top 40 Singles»։ Billboard։ Nielsen Business Media, Inc։ Արխիվացված է օրիգինալից 2015-11-18-ին։ Վերցված է 2010-10-05
- ↑ «ARIA Charts – Decade End – Top 100 Singles 2000s» (PDF)։ Australian Recording Industry Association։ Արխիվացված է օրիգինալից 2010-12-05-ին։ Վերցված է 2010-12-08
- ↑ 4 Minutes (UK CD-one Single liner notes)։ Madonna։ Warner Music Group։ 2008։ W 803
- ↑ 4 Minutes (UK CD-two Single liner notes)։ Madonna։ Warner Music Group։ 2008։ 430436
- ↑ 4 Minutes (Australian CD Single liner notes)։ Madonna։ Warner Music Group։ 2008։ 9362-49868-2
- ↑ 4 Minutes (German Maxi CD Single liner notes)։ Madonna։ Warner Music Group։ 2008։ 2-471420 (9362-49868-2)
- ↑ 4 Minutes (UK 12-inch Vinyl Single liner notes)։ Madonna։ Warner Music Group։ 2008։ W803T
- ↑ 4 Minutes (European Maxi CD Single liner notes)։ Madonna։ Warner Music Group։ 2008։ WB 463036
- ↑ 4 Minutes (US Maxi CD Single liner notes)։ Madonna։ Warner Music Group։ 2008։ PRO-CDR-446652
- ↑ 4 Minutes (US 2-by-12-inch Vinyl Single liner notes)։ Madonna։ Warner Music Group։ 2008։ 463228-0