Մադոննա
Մադոննա Լուիզա Չիկոնե[22] (անգլ.՝ Madonna Louise Ciccone, օգոստոսի 16, 1958[6][7][8][…], Բեյ Սիթի, Միչիգան, ԱՄՆ[9]), ամերիկացի երգչուհի, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր, պարուհի, գրող, դերասանուհի, կինոռեժիսոր, սցենարիստ, գործարար և մարդասեր։
Վաղ կյանք, կարիերա
խմբագրելՄադոննան ծնվել է Հուրոն լճի ափին գտնվող Բեյ Սիթի փոքր քաղաքում, Միչիգան նահանգ, ԱՄՆ։ Նա սերում է կանադական ֆրանսիացիներից, հայրը՝ Սիլվիո Չիկկոնեն, իտալական ծագումով ամերիկացի է, աշխատում էր որպես ինժեներ-դիզայներ Քրայսլեր և General Dynamics ընկերություններում։ Մադոննան 6 երեխաներից 3-րդ է իր ընտանիքում։
Մադոննան մեծացել է կաթոլիկ ընտանիքում։ Մադոննայի մայրը մահացել է կրծքի քաղցկեղից 30 տարեկանում (1963 թ.)։ Հայրը ամուսնացել է սպասուհու հետ, նրանք ունեցան 2 երեխա։ Մադոննան համոզեց հորը որպեսզի հաճախի բալետի դասընթացների։ Դեռ երիտասարդ տարիքում նա հաճախում էր Սուրբ Ֆրեդերիկի, Սուրբ Էնդրույի և West Middle դպրոցներ։ Դպրոցն ավարտելուց պես նա ընդունվում է Միչիգանի համալսարան, որտեղ ստանում է պարային կրթություն[23]։
Երբ Մադոննայի դասախոսը համոզում է նրան շարունակել պարողի կարիերան, նա լքում է համալսարանը և 1977 թվականին գալիս է Նյու Յորք։ Որոշ ժամանակ նա աղքատ կյանք էր վարում, քանզի համարյա գումար չուներ։ Որոշ ժամանակ նա աշխատում էր որպես մատուցողուհի[24]։
1979 թվականին Պատրիկ Էռնանդեսի համաշխարհային շրջագայության ժամանակ Մադոննան պարում էր նրա համերգներին[25] և այդ ժամանակ սիրահարվում է երաժիշտ Դեն Գիլրոյին, ավելի ուշ նրա հետ ստեղծում է իր առաջին ռոք խումբը՝ Breakfast Club[26]։ 1980 թվականին նա ստեղծում է Emmy խումբը Ստեֆան Բրեյմի հետ[27]։ Բրեյմի հետ ձայնագրած պարային երգերը գրավում էին Նյու Յորքի գիշերային ակումբների ուշագրությունը։
DJ և պրոդյուսեր Մարկ Կամինսը տպավորված էր Մադոննայի դեմո ձայնագրություններից և դրա պատճառով նա ծանոթացրեց երգչուհուն Sire Records ընկերության հիմնադիր Սեյմուր Ստեյնի հետ։
Կարիերայի սկիզբը
խմբագրելՀաջորդ տարվա ընթացքում Մադոննան պարային ոճի դեմո ձայնագրություններ էր ձայնագրում և փորձում "Գոտեմ Փրոդակշնս"-ի օգնությամբ տարածել դրանք։ Շուտով երգչուհին լքում է ընկերությունը և որոշում սկսել ամեն ինչ նորից։ Նա նոր դեմո ձայնագրություն է ձայնագրում, այն ներառում է 4 պարային երգ՝ «Everybody», «Ain’t No Big Deal», «Stay», и «Burning Up», Մադոննան միայնակ հասնում է նրան, որ այդ ձայնագրությունները լսեն պետքական մարդիկ։ Այդ նպատակին հասնելու համար Մադոննան ընտրեց Մանհեթենի «Danceteria» ակումբը։
Այն տեղ նա ծանոթանում է հանրահայտ DJ Մարկ Կամինսի հետ և մի քանի օր համատեղ կյանքից հետո Մադոննան Կամինսին ցույց է տալիս իր ձայնագրությունները։ Կամինսին ձայնագրությունները դուր են գալիս և նա այդ երգերը ներառում է «Danceteria» ակումբի երգացանկի մեջ, այցելուները հավանում են այդ երգերը և Մարկը հասկանում է, որ նրա առջև նոր «աստղ» է կանգնած։
Կեյմսը արդեն մի քանի անգամ «Այլենդ Րեկորդս»-ի համար նոր երգիչների էր գտել։ Մադոննայի ձայնագրություններով սկավառակը նա տարավ «Այլենդ Րեկորդս»-ի ղեկավար Կրիս Բլեկուելի մոտ։ Սակայն նրան դուր չեկան այդ ձայնագրությունները և այդ ժամանակ նա ընկերացավ «Warner Sire»-ի ռեփերտուարի համար պատասխանող Մայքլ Ռոզենբլատի հետ։ Կամինսը հրավիրեց Ռոզենբլատին «Danceteria» ակումբ Մադոննայի հետ ծանոթանակու համար։ Մի քանի օրից նա Անգլիայից նոր ժամանած «Wham!» խմբին տանում է «Danceteria», խմբի սոլիստ Ջորջ Մայքլը նկատում է գեղեցկադեմ երգչուհուն։ Մինչև Կեյմինսը նրանց կծանոթացներ, Ռոզենբլատը հասկացավ, որ այդ տարօրինակ հագուստով աղջիկը Մադոննան է։ Ռոզենբլատը ներկայացավ, ներկայացրեց Ջորջ Մայքլին, հրավիրեց Մադոննային իր ընկերություն նրա դեմո ձայնագրություններով հադերձ։
Առաջին սինգլ
խմբագրելՌոզենբլատը, Կեյմինսը և Մադոննան մի փոքր զրույցեցին պայմանագրի մասին, ըստ այդ պայմանագրի Մադոննան ստանում էր $5000 կանխավճար ամեն ձայնագրված երգի համար, երգը թողարկելու համար $1000: «Warner Sire»-ի նախագահ Սեյմուր Ստեյնը և Ռոզենբլատը համոզված էին, որ «նոր աստղ» են բացում, բայց ոչ այն աստիճանի, որ միանգամից ալբոմ թողարկեն։ Առաջին սինգլը պետք է դառնար «Ain’t No Big Deal» երգը, այդ երգի վրա ի սզբանե ոչ մեկ մեծ հուսեր չէր դնում։ Մադոննայի առաջին սկավառակի պրոդյուսեր նշանակվեց Մարկ Կեյմինսը։
Սակայն երբ Ստեյնը լսեց արդեն պատրաստի երգը նա հիասթափվեց և որոշում կայացրեց փոխարինել այդ երգը «Everybody»-ով, սկավառակի 2 կողմերում էլ ձայնագրվեց այդ երգը, սկավառակի շապիկին չտեղադրվեց Մադոննայի նկարը, քանզի շատերը մտածում էին, որ նա աֆրո-ամերիկուհի է, Ստեյնը դա արեց մտածելով, որ այդպես նրանք ավելի մեծ թվով աուդիտորիյա կգրավեն։ Երգը թողարկվեց 1982 թվականի ապրիլի 24-ին[28]։
Եվ նա չսխալվեց, մի քանի շաբաթ երգը «գրոհում» էր տարբեր հիթ-շքերթների առաջնակարգ հորիզոնականները։ «Everybody»-ի հաջողություններից ոգևորված, Ռոզենբլատը և Ստեյնը որոշեցին որ երգի համար նկարահանվելու է տեսահոլովակ, բայց այն ուղղված է լինելու ոչ թե մասսայակ աուդիտորիայի, այլ ուղղված կլինի «club life» նախընտրողների համար, տեսահոլովակի նկարահանման համար նախատեսեցին $1500: Երգը պարային հիթ-շքերթներում գրավեց 3-րդ տեղը, իսկ «Billboard»-ում 107-րդ տեղը։
Երկրորդ սինգլ
խմբագրելՈրպեսզի ալբոմի ստեղծման համար նախատեսված գումարները զուր չլինեն, Ստեյնը ցանկանում էր համոզվել, որ «Everybody»-ի հաջողությունը պատահակունթյուն չէր, և որ Մադոննային կհաջողվի գրավել ոչ միայն ակումբներ հաճախողներին։ Նա որոշեց թողարկել 12 դյույմանոց մաքսի-սինգլ, և եթե այդ մաքսի-սինգլի հաջողությունը գոնե հեռվից նմանվեր «Everybody»-ի հաջողությանը, ապա Մադոննայի դեբյուտային ալբոմի թողարկանը «կակաչ լույս» կտրվեր։
Մադոննան հասկանալով, թե ինչ է դրված խաղաթղթին, հանդիպեց «Ուորներ»-ի ներկայացուցիչների հետ և պահանջեց որպեսզի Կեյմինսի փոխարեն ավելի փորձառու պրոդյուսեր ընտրեն։ Արդյունքում Ռեգգի Լուկասը դարձավ Մադոննայի պրոդյուսերը, նա ժամանակ չկորցնելով ևս մի հիթ գրեց Մադոննայի համար, որը կրկնեց «Everybody»-ի ունեցած հաջողությունը և հասավ 3-րդ հորիզոնականի հիթ-շքերթներում։ Ռոզենբլատին «կանաչ լույս» տվեցին ալբոմի թողարկման համար։
1982-1985: Համաշխարհային ճանաչում, Like A Virgin
խմբագրելԱրտաքին տեսքը, հագվելու ձևը, կերպարները և տեսահոլովակները մեծ ազդեցություն ունեցան 80-ականների աղջիկների վրա։ Երգչուհու հաջորդ ալբոմը՝ Like A Virgin-ը, դարձավ նրա առաջին լուրջ հաջողությունը, հասնելով ամերիկյան հիթ շքերթների առաջին հորիզոնականներ։ Իսկ կոմերցիոն հաջողությունը եկավ միայն նույնանուն սինգլի թողարկումից հետո, որը երկար ժամանակով դարձավ Մադոննայի այցեքարտը։ Billboard հիթ շքերթի առաջին հորիզոնականը այն զբաղեցրեց 6 շաբաթ շարունակ։ Այն վաճառվեց 19 միլիոն օրինակով, որից 10 միլիոն-ը ԱՄՆ-ում, այն դարձավ ադամանդե սերտեֆիկատ և դարձավ Մադոննայի ամենահաջողված ալբոմը հայրենիքում մինչ այսօր։ Երգչուհին կատարեց MTV Video Music Awards առաջին մրցանակաբաշխության գլխավոր երգը, հարսի զգեստով և գոտիով, որի վրա գրված էր «Boy Toy»:
1985 թվականին Մադոննան նկարահանվեց մի քանի ֆիլմում, Vision Quest ֆիլմում նա խաղաց ակումբային երգչուհու դեր։ Ֆիլմում հնչում էր ԱՄՆ-ի երկրորդ #1 սինգլը՝Crazy For You: Ավելի ուշ Մադոննան հանդես եկավ «Սյուզենի հուսահատված փնտրտուքներում» ֆիլմում։ Այն աշխարհին ներկայացրեց «Into The Groove» երգը, Մեծ Բրիտանիայի առաջին համար մեկ սինգլը։ Այնուհետև Մադոննան մեկնեց իր առաջին շրջագայությանը ԱՄՆ-ում։ Այն կրում էր «The Virgin Tour» անվանումը և որին մասնակցում էր նաև the Beastie Boys խումբը։ «Material Girl» երգի տեսահոլովակի նկարահանման ժամանակ Մադոննայի և դերասան Շոն Փենի միջև զգացմունքներ ծագեցին։ Երգի անվանումը դարձավ Մադոննայի մականունը։ Վերջերս Փենթհաուս և Փլեյբոյ ամսագրերը հրապարակեցին Մադոննայի սև-սպիտակ լուսանկարները, որոնք արվել էին 70-ների վերջերին, այդ լուսանկարների վրա երգչուհին մերկ էր։ Օրենքի համաձայն Մադոննան ստացավ այդ լուսանկարները չհրապարալեու իրավունք, ավելի ուշ Live Aid բարեգործական համերգի ժամանակ, երբ երգչուհուն սկսեցին ակտիվ քննադատել, երգչուհին նեգատիվ արտահայտվեց ԶԼՄ-ների հասցեին և հայտարարեց, որ նույնիսկ չի հանի իր պիջակը, քանզի մի քանի տարի հետո դա կարող է օգտագործվել իր դեմ։
1985-1991: True Blue, Like a Prayer և Blond Ambition Tour
խմբագրելՄադոննայի թվով երրորդ ալբոմը՝True Blue, թողարկվել է 1986 թվականին։ «Ռոլինգ Սթոուն» ամսագրը նկարագրեց ալբոմը իբրև «սրտից բխող»։ Ալբոմի երգացանկում էր նաև Live to Tell բալլադը, որը գրել էր Մադոննան At Close Range ֆիլմի համար, որում նկարահանվել էր իր այն ժամանակվա ամուսին՝ Շոն Փենը։ Հիթ շքերթների առաջին հնգյակը կազմվեց այդ ալբոմի երգերից՝«Live to Tell», «Papa Don’t Preach», «Open Your Heart», «True Blue» և «La Isla Bonita»:
La Isla Bonita երգի հեղինակներն են Պատրիկ Լեոնարդը և Բրյուս Գաիտսչեմը։ Սկզբից երգը առաջարկվել է Մայքլ Ջեքսոնին (այն կմտներ Bad ալբոմի մեջ), սակայն Մայքլը ասաց, որ երգը իր ոճին չի համապատասխանում, և հրաժարվեց կատարել այն։ Այդ ժամանակ երգը առաջարկեցին Մադոննային, նա այն կատարեց, սակայն միայն նրանից հետո, երբ փոփոխեց տեքստի մի մասը, ինչի շնորհիվ դարձավ երգի 3-րդ համահեղինակը[29]։
Բուն ալբոմը Մադոննային դարձրեց համաշխարհային մասշտաբի «մեգա աստղ», որը 28 երկների հիթ շքերթներում գրավեց առաջին հորիզոնականը, ինչը ռեկորդ հանդիսացավ և գրանցվեց Գիննեսի ռեկորդների գրքում։ Այսօրվա տվյալներով այդ ալբոմը վաճառվել է մոտ 24 միլիոն օրինակով, որը երգչուհու ամենաշատ վաճառված ալբոմն է։ Այդ տարվա ընթացքում Մադոննան նկարահանվեց «Շանհայական անակնկալ» ֆիլմում, և առաջի անգամ խաղաց թատրոնում, Բադը և Տոմտոմ ներկայացմանը, և ֆիլմում, և թատրոնում խաղում էր Շոն Փենը։
1987 թվականին նա նկարահանվեց «Ով է այդ աղջիկը» ֆիլմում, որի համար նա գրեց 4 սաունդթրեք։ Այդ տարի Մադոննան ունեցավ «Who’s That Girl» (Ով է այդ աղջիկը) շրջագայությունը։ 1997 թվականի վերջերին նա թողարկեց ռեմիքսներ ալբոմ, «You Can Dance» անվանումով։ Երաժշտականան ասպարեզում այն թվով 2-րդ ռեմիքս ալբոմն է ըստ վաճառքի թվի, 5 միլիոն օրինակ (Մայքլ Ջեքսոնի Blood on the Dance Floor: HIStory in the Mix ալբոմից հետո, որը վաճառվել է 11 միլիոն օրինակով)[30]։ 1988 թվականին Պացենտրո քաղաքում տեղադրվել է Մադոննայի 4 մետրանոց արձանը, դրանով քաղաքի իշխանությունները ուզում էին ընդգծել այն փաստը, որ երգչուհու նախնիները բնակվում էին այդ քաղաքում։
Սկավառակագրություն
խմբագրելՍտուդիական ալբոմներ
խմբագրել- (1983) Madonna
- (1984) Like A Virgin
- (1986) True Blue
- (1989) Like A Prayer
- (1992) Erotica
- (1994) Bedtime Stories
- (1998) Ray Of Light
- (2000) Music
- (2003) American Life
- (2005) Confessions On A Dance Floor
- (2008) Hard Candy
- (2012) MDNA
- (2015) Rebel Heart
- (2019) Madame X
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://books.google.ru/books?id=shsB2nwVPnoC&printsec=copyright&redir_esc=y#v=onepage&q=stage%20name&f=false
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 https://web.archive.org/web/20170929080327/https://trademarks.justia.com/owners/ciccone-madonna-367897/
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 https://web.archive.org/web/20171112095505/https://pro-labs.imdb.com/name/nm0000187
- ↑ https://www.urbandictionary.com/define.php?term=Madge
- ↑ https://www.femalefirst.co.uk/celebrity/Madonna-1679.html
- ↑ 6,0 6,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 7,0 7,1 filmportal.de — 2005.
- ↑ 8,0 8,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 9,0 9,1 9,2 Deutsche Nationalbibliothek Record #118829688 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ http://www.ukulelemag.com/uketube/watch-madonna-play-ukulele-and-perform-la-vie-en-rose
- ↑ Pearl D. The Fight to Fame: 14 Stars Who Struggled Before They Made it Big // People — Time Inc., Dotdash Meredith, 2016. — ISSN 0093-7673; 2169-2157; 0093-7673
- ↑ Discogs — 2000.
- ↑ Runtagh J. 30 Fascinating Early Bands of Future Music Legends / J. Wenner — NYC: Jann Wenner, 2018. — ISSN 0035-791X
- ↑ http://www.mad-eyes.net/music/early/index.htm
- ↑ http://news.bbc.co.uk/onthisday/hi/dates/stories/december/22/newsid_3290000/3290829.stm
- ↑ https://www.ahlanlive.com/celebrities/sean-penn-393.html
- ↑ 17,0 17,1 17,2 17,3 17,4 17,5 17,6 Գրեմմի — 1958.
- ↑ 18,0 18,1 https://www.goldenglobes.com/person/madonna
- ↑ https://www.nytimes.com/2008/03/11/arts/music/11fame.html
- ↑ 1986 Archive
- ↑ 1987 Archive
- ↑ «Brando Enterprises LP v. Madonna Louise Ciccone et al». RFC Express (անգլերեն). 2012 թ․ հոկտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ Մադոննայի կրթությունը,։
- ↑ "Madonna: Queen of Pop", :
- ↑ Music Atlas. Retrieved 2007-12-28 Արխիվացված 2008-07-25 Wayback Machine, :
- ↑ People (magazine). Retrieved 2008-01-13. Արխիվացված 2008-05-28 Wayback Machine,:
- ↑ Rolling Stone. 2008. Retrieved 2008-04-29. Արխիվացված 2009-01-19 Wayback Machine, :
- ↑ New York Times. Retrieved 2008-05-27., :
- ↑ Փաստեր Մադոննայի երգերից
- ↑ best-selling_remix_albums_worldwide,
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մադոննա» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մադոննա» հոդվածին։ |