OneRepublic
OneRepublic, Կոլորադո-Սփրինգսից ամերիկյան ալտերնատիվ ռոք խումբ, որին հռչակ է բերել «Apologize» սինգլը։ Վերջինս Միացյալ Նահանգներում դարձել է եռակի պլատինե, իսկ 2007 թվականի նոյեմբերի 11-ին՝ երրորդը Մեծ Բրիտանիայի հիթ-շքերթում։ Սինգլի ռեմիքսը ներառվել է Timbaland-ի «Shock Value» ալբոմում և OneRepublic-ի առաջնելութային «Dreaming Out Loud» ձայնասկավառակում։
OneRepublic | |
---|---|
OneRepublic-ը՝ 2008 թվականին Ավստրալիայի Պերտ քաղաքում տեղի ունեցած համերգի ժամանակ | |
Հիմնական տվյալներ | |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | այլընտրանքային ռոք |
Գործունեություն | 2009 |
Լեյբլ | Mosley Music Group, Interscope Records, Columbia Records |
Կայք | onerepublic.com |
Անդամներ | |
Ռայան Թեդդեր, Զաք Ֆիլքինս, Էդդի Ֆիշեր, Բրենտ Քաթսլ, Դրյու Բրաուն | |
Նախկին անդամներ | |
Ջերրոդ Բեթթիս, Թիմ Մայերս | |
OneRepublic Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելԽումբը հիմնադրվել է 2002 թվականին Կոլորադո-Սփրինգսում՝ վոկալիստ Ռայան Թեդերի և նրա դպրոցական ընկեր Զաք Ֆիլքինսի կողմից, որը կիթառ էր նվագում։ Ի սկզբանե խումբը կոչվում էր Republic։ Շուտով խումբը տեղափոխվում է Լոս-Անջելես, որտեղ այն համալրում են ստեղնահար Դրյու Բրաունը, բասիստ Թիմ Մայերը և հարվածահար Էդդի Ֆիշերը։ 2003 թվականին պայմանագիր կնքելով Columbia Records լեյբլի հետ՝ խումբն սկսել է աշխատել իր առաջնելութային ձայնասկառավառկի վրա։ Խումբն անվանափոխվել է՝ դառնալով OneRepublic, քանի որ նախկին անունն արդեն օգտագործվում էր այլ կոլեկտիվների կողմից։ Ռայան Թեդերը զուգահեռաբար աշխատում էր հայտնի պրոդյուսեր Timbaland-ի մոտ՝ գրելով երգեր տարբեր կատարողների համար և մասնակցելով Փոլ Օքենֆոլդի «Գրեմի» մրցանակի առաջադրված «A Lively Mind» ալբոմի ստեղծման աշխատանքներին։
Ալբոմի ստեղծման 2,5 տարվա աշխատանքից հետո և դրա հնարավոր թողարկումից ընդամենը երկու ամիս առաջ՝ Columbia Records-ի ղեկավարությունը խզել է պայմանագիրը խմբի հետ։ Այդ ժամանակ խումբը արագորեն հռչակ էր ձեռք բերում «MySpace» կայքում, ինչի շնորհիվ երաժիշտները պայմանագիր են կնքել Timbaland-ի "Mosley Music group" լեյբլի հետ՝ դառնալով վերոհիշյալ լեյբլի հետ աշխատող առաջին ռոք-խումբը։ 2007 թվականին խումբը լքել է Թիմ Մայերսը, որին փոխարինելու եկավ Բրենթ Քաթսլը։
2007 թվականի ապրիլին թողարկվել է Timbaland-ի «Shock Value» ալբոմը, որը ներառում էր Ռայան Թեդերի «Apologize» երգի ռեմիքս տարբերակը։ Ռեմիքսով սինգլը հաջողություն ունեցավ և դարձավ եռակի պլատինե ԱՄՆ-ում, իսկ ամբողջ աշխարհով վաճառված կրկնօրինակների թիվը հասավ հինգ միլիոնի։ «Apologize»-ը ութ շաբաթ գլխավորում էր ամերիկյան «Pop 100» հիթ շքերթը և ընդհանուր երաժշտական «Hot 100» աղյուսակում հասավ երկրորդ հորիզոնականին։ Երգը նաև դարձավ գերմանական «Keinohrhasen» ֆիլմի սաունդթրեքը։ 2007 թվականի նոյեմբերի 20-ին լույս տեսավ խմբի դեբյուտային «Dreaming Out Loud» ձայնասկավառակը, որը կարճ ժամանակահատվածում դարձավ ոսկյա։ Իրենց առաջին հաջողությունից հետո OneRepublic-ի երաժիշտները հանդես եկան հեռուստատեսությամբ, այդ թվում կատարեցին իրենց «Apologize» երգը Դևիդ Արչուլետայի հետ «American Idol» հեռուստաշոուի եզրափակչում, իսկ 2008 թվականին մեկնեցին համերգային շրջագայության Maroon 5-ի և Բրենդի Կարլայլի հետ միասին։ 2008 թվականի սեպտեմբերի 24-ի Լոնդոնում տեղի ունեցած համերգի ժամանակ խումբը հայտարարեց նոր ձայնասկավառակի շուրջ տարվող աշխատանքների մասին, որը պետք է լույս տեսներ 2009 թվականի ամռանը։ Երկրորդ «Waking Up» ալբոմի ստեղծման աշխատանքները տարվում էին Դենվերում։ Վերջինս ներկայացվեց որոշակի ուշացմամբ՝ 2009 թվականի նոյեմբերի 17-ին։ «Waking Up»-ը հասավ «Billboard 200»[1] հիթ շքերթի 21-րդ հորիզոնականին։ 2009 թվականին խումբը նաև Լեոնա Լյուիսի հետ ձայնագրեց «Lost Then Found» երգը՝ Լեոնայի երկրորդ ալբոմի համար, որը կրում է «Echo» անվանումը։ «Waking Up» ալբոմից՝ «Secrets» երգը օգտագործվել է «The Sorcerer's Apprentice» ֆիլմում, բայց որպես պաշտոնական սաունդթրեք չի արձանագրված։ Վերոնշյալ երգը հնչում է նաև «Zweiohrküken» ֆիլմում։ «Good Life» երգը օգտագործվել է «Easy A», ինչպես նաև «One day» ֆիլմերում։ «Stop and Stare» երգը հնչեց «Castle» հեռուստասերիալի առաջին եթերաշրջանի առաջին սերիայի ավարտին։
Երրորդ ալբոմ
խմբագրելՇրջագայության ժամանակ OneRepublic-ն աշխատում էր երրորդ տաղավարային ալբոմի վրա։ Զաք Ֆիլքինսը հոլովակ հրապարակեց YouTube-ում, որում տեղեկացրեց, որ շուտով լույս կտեսնի երրորդ ձայնասկավառակը։ 2011 թվականի ապրիլին խումբը կատարեց նոր երգ՝ «Life In Color» անվանումով, որը նրանք գրել էին Նյու Յորքում։ Twitter-ի նրանց պաշտոնական էջում հրապարակվեցին մի քանի հավանական սինգլների անվանումներ. «What U Wanted», «Burning Bridges» և «Let’s Get Lost»։ Չնայած լուրերին, թե երրորդ ձայնասկավառակի առաջին սինգլը կլինի «Life In Color»-ը, խումբը հայտարարեց, որ «Life In Color» երգը կարող է դառնալ սինգլ, բայց հաստատ ոչ առաջին։ Այդպիսով, առաջին՝ «Feel Again» սինգլի թողարկումը պետք է տեղի ունենար 2012 թվականի հուլիսին։ Այնուամենայնիվ այն դուրս եկավ օգոստոսին։ 2012 թվականի սեպտեմբերի 19-ին OneRepublic-ը հանդես եկավ iTunes փառատոնի շրջանակներում՝ Roundhouse-ում (Լոնդոն) և հայտարարեց, որ ալբոմը կանվանվի «Native»։ Սեպտեմբերին հայտնվեցին 3 երգի ("Counting Stars", "Preacher" և "Something's Gotta Give") անոնսները։ 2013 թվականի հունվարի 8-ին լույս տեսավ «Native» ձայնասկավառակի երկրորդ սինգլը՝ «If I Lose Myself»։ Նույն օրը թողարկվեց երգի տեսահոլովակը։ Մարտի 22-ին դուրս եկավ OneRepublic-ի երրորդ՝ «Native» ալբոմը։
Կազմ
խմբագրելՆերկայիս անդամներ
խմբագրել- Ռայան Թեդեր (2002 թվականից) - վոկալ, կիթառ, ստեղնշարային գործիքներ, բաս-կիթառ, թամբուրին
- Զաք Ֆիլքինս (2002 թվականից) - կիթառներ, ջութակ, թամբուրին, բեք-վոկալ
- Էդդի Ֆիշեր (2004 թվականից) - հարվածային գործիքներ, պերկուսսիա
- Բրենտ Քաթսլ (2007 թվականից) - թավջութակ, թամբուրին, վառգան, ուկուլելե, կլավեսին
- Դրյու Բրաուն (2002 թվականից) - կիթառներ, ստեղնշարային գործիքներ, գլեկոնշպիլ, բաս-կիթառ, պերկուսսիա, բեք-վոկալ
Նախկին անդամներ
խմբագրելՍկավառակագրություն
խմբագրելԱլբոմներ
Սինգլներ
- 2007 - «Apologize»
- 2008 - «Stop and Stare»
- 2008 - «Say (All I Need)»
- 2008 - «Mercy»
- 2009 - «Come Home»
- 2009 - «All the Right Moves»
- 2009 - «Secrets»
- 2009 - «Everybody Loves Me»
- 2010 - «Marchin On»
- 2010 - «Good Life»
- 2011 - «Christmas Without You»
- 2012 - «Feel Again»
- 2013 - «If I Lose Myself»
- 2013 - «Counting Stars»
- 2013 - «Life In Color»
- 2013 - «Something I need»
- 2014 - «Love Runs Out»
- 2014 - «Ordinary Human»
- 2014 - «I Lived»
Համերգային շրջագայություններ
խմբագրել- Tag This Tour (2008—2009)
- Good Life Tour (2010—2011)
- The Native Tour (2013—2014)
- Native Summer Tour (2014)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Waking Up — One Republic Արխիվացված 2015-09-13 Wayback Machine Billboard.com
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «OneRepublic» հոդվածին։ |