Բացել գլխավոր ցանկը


Բովանդակություն

Ազգային ԺողովԽմբագրել

Ընդհանուր ակնարկԽմբագրել

Հայ իրականության մեջ խորհրդարանական ավանդույթները սկզբնավորվեցին 18-րդ դարի վերջին։ 1773 թ. Մադրասում լույս տեսավ Շ. Շահամիրյանի «Որոգայթ փառաց» աշխատությունը, որում արտացոլվեցին սահմանադրության և խորհրդարանական կարգի մասին դրույթները։

Պետականության շուրջ 600-ամյա կորստից հետո 1918 թ. մայիսի 28-ին Հայաստանը հռչակվեց անկախ պետություն։ Ձևավորվեց Հայաստանի խորհրդարանը՝ երկրի գերագույն իշխանության մարմինը։ Գործադիր իշխանությունը՝ կառավարությունը ենթակա էր խորհրդարանին, այսինքն՝ Հայաստանը խորհրդարանական հանրապետություն էր։

1920 թ. նոյեմբերի 29-ին Հայաստանում հաստատվեցին խորհրդային կարգեր։ ՀԽՍՀ-ն Հայաստանի երկրորդ հանրապետությունն էր՝ առաջին հանրապետության իրավահաջորդը և մտնում էր ԽՍՀՄ-ի կազմի մեջ։ Այս ժամանակաշրջանում Հայաստանում գումարվել են խորհուրդների համագումարներ և Գերագույն խորհրդի նստաշրջաններ։

Անկախացման նախաշեմին Հայաստանի առաջին գումարման Գերագույն խորհուրդը կազմավորվեց 1990 թ. մեծամասնական ընտրակարգով՝ երկու փուլով (260 պատգ.) մայիսի 20-ին և հունիսի 3-ին։ Այդ ժամանակ Հայաստանը դեռևս խորհրդային հանրապետություն էր։ Նոր խորհրդարանում, որն սկսեց գործել հուլիսի 20-ից, ներկայացված էր երկու քաղաքական ուժ՝ կոմկուսը և Հայոց համազգային շարժումը։ Հետագայում խորհրդարանում կազմավորվեցին ՀՀՇ, ՀՌԱԿ, ՀՅԴ, ՀԱԺԿ, ՀԿԿ կուսակցական խմբակցությունները։ ԳԽ-ում ստեղծվեցին «Հանրապետություն» (38 պատգ.), «Արցախ» (11 պատգ.), «Լիբերալ-դեմոկրատներ» (10 պատգ.), «Ազգային առաջադիմություն» (10 պատգ.) պատգամավորական խմբերը, ՀՀԴ խմբակցությունը վերափոխվեց պատգամավորական խմբի (12 պատգ.)։

1990 թ. օգոստոսի 4-ին Լ. Տեր-Պետրոսյանն ընտրվեց Գերագույն խորհրդի նախագահ։ Խորհրդարանը օգոստոսի 23-ին ընդունեց «Հայաստանի անկախության մասին» հռչակագիրը. որոշում կայացվեց ՀԽՍՀ-ն վերանվանել Հայաստանի Հանրապետություն։ 1991 թ. սեպտեմբերի 21-ին անցկացվեց համաժողովրդական հանրաքվե, և Հայաստանը հռչակվեց անկախ պետություն։ Հոկտեմբերի 16-ին ՀՀ Նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը։ Նույն թվականի դեկտեմբերի 24-ին ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց Բաբկեն Արարքցյանը։

1995 թ. հուլիսի 5-ին տեղի ունեցան ՀՀ առաջին գումարման Ազգային ժողովի ընտրությունները (190 պատգամավոր՝ 150 մեծամասնական և 40 համամասնական ընտրակարգով)։ Օրենքով սահմանված 5 տոկոսի սահմանագիծը հաղթահարեց 5 կուսակցություն, որոնց միջև տեղերը բաշխվեցին հետևյալ կերպ. «Հանրապետություն» միավորում (50%, 20 պատգ.), «Շամիրամ» (20%, 8 պատգ.), ՀԿԿ (15%, 6 պատգ.), ԱԺՄ (7,5%, 3 պատգ.), ԱԻՄ (7,5%, 3 պատգ.)։ ԱԺ-ում ստեղծվեց նաև «Բարեփոխումներ» պատգամավորական խումբը (31 պատգ)։ 21 պատգամավոր ընդգրկված չէր որևէ խմբակցության կամ պատգամավորական խմբի կազմում։ Հետագայում ձևավորվեց «Երկրապահ» պատգամավորական խումբը (17 պատգ.)։ ՀՀ Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Բաբկեն Արարքցյանը։

ՊատմությունԽմբագրել

Առաջին գումարումԽմբագրել

Երկրորդ գումարումԽմբագրել

Երրորդ գումարումԽմբագրել

Չորրորդ գումարումԽմբագրել

Հինգերորդ գումարումԽմբագրել

Վեցերորդ գումարումԽմբագրել

Յոթերորդ գումարումԽմբագրել

ՀՀ յոթերորդ գումարման Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները (132 պատգամավոր) տեղի ունեցան 2018 թվականի դեկտեմբերի 9-ին։ Արտահերթ ընտրությունների գաղափարն առաջացել էր Թավշյա հեղափոխության ընթացքում, իսկ այն իրավականորեն հաստատվեց, երբ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց ՀՀ վարչապետի պաշտոնից և քաղաքական պայմանավորվածության արդյունքում Ազգային Ժողովը երկու անգամ չընտրեց նոր վարչապետ։ Սա Թավշյա հեղափոխությունից հետո առաջին համապետական ընտրությունն էր Հայաստանում։ 2018 թվականի դեկտեմբերի 8-ի տվյալներով ընտրելու իրավունք ունեին 2.573.779 քաղաքացիներ։ Ընտրություններին մասնակցեցին 1261105 քաղաքացիներ կամ ընտրելու իրավունք ունեցողների 48,63 տոկոսը։ Ընտրությունների արդյունքում ԱԺ անցան 3 քաղաքական ուժեր՝

Այսպիսով լիակատար հաղթանակ տարավ «Իմ քայլը» դաշինքը՝ ավարտելով հեղափոխությունը։ ՀՀ Վարչապետ է նշանակվել Նիկոլ Փաշինյան 2019 թ․ հունվարի 14-ին ԱԺ քաղաքական մեծամասնության՝ «Իմ քայլը» դաշինքի թեկնածուն ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյան հրամանագրով։

ՂեկավարությունԽմբագրել

Նախագահ
Նախագահի տեղակալներ

ՀանձնաժողովներԽմբագրել

Մշտական ՀանձնաժողովներԽմբագրել

  • Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով

Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով

Հանձնաժողովի նախագահ
Հանձնաժողովի նախագահի տեղակալ
  • Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով

Միջազգային պայմանագրեր, միջազգային հարաբերություններ և միջխորհրդարանական կապեր

Հանձնաժողովի նախագահ
Հանձնաժողովի նախագահի տեղակալ
  • Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով

գիտություն, կրթություն, հրատարակչական գործ, մշակույթ, սփյուռքի հետ կապեր, մամուլ, ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ (համացանց), երիտասարդություն, սպորտ

Հանձնաժողովի նախագահ
Հանձնաժողովի նախագահի տեղակալ
  • Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով

գյուղատնտեսություն, ջրային պաշարներ, բնության պահպանություն

Հանձնաժողովի նախագահ
Հանձնաժողովի նախագահի տեղակալ
  • Եվրոպական ինեգրման հարցերի մշտական հանձնաժողով

Եվրոպական Միության և Եվրախորհրդի հետ կապեր, Հայաստանի Հանրապետության օրենքների և եվրոպական օրենսդրության ներդաշնակեցում

Հանձնաժողովի նախագահ
Հանձնաժողովի նախագահի տեղակալ
  • Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով

մարդու և քաղաքացու իրավունքներ և ազատություններ, փաստաբանական և նոտարական ծառայություններ, երեխայի իրավունքներ, կուսակցություններ և այլ հասարակական միավորումներ, կրոն, գենդերային հարցեր, ազգային փոքրամասնություններ, տեղեկատվություն

Հանձնաժողովի նախագահ
Հանձնաժողովի նախագահի տեղակալ
  • Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով

պաշտպանություն, անվտանգություն, արտակարգ իրավիճակներ, ոստիկանություն, ռազմարդյունաբերական համալիր, ռազմական ուսումնական հաստատություններ, զինվորական և ոստիկանական ծառայություններ

Հանձնաժողովի նախագահ
Հանձնաժողովի նախագահի տեղակալ
  • Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով

սահմանադրական փոփոխություններ, ընտրական համակարգ, հանրային ծառայություն, դատարանակազմություն, արդարադատություն, դատախազություն, քաղաքացիական, քրեական, վարչական օրենսդրություն, Ազգային ժողովի կանոնակարգ

Հանձնաժողովի նախագահ
Հանձնաժողովի նախագահի տեղակալ
  • Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով

հարկեր, տուրքեր, վճարներ, արդյունաբերություն, քաղաքաշինություն, էներգետիկա, բնական պաշարներ, բացառությամբ ջրային պաշարների, տրանսպորտ, կապ, հեռահաղորդակցություն, արտադրական ենթակառուցվածքի այլ ճյուղեր, զբոսաշրջություն, առևտուր և ծառայություններ, ձեռնարկատիրական գործունեություն, պետական գույքի կառավարում

Հանձնաժողովի նախագահ
Հանձնաժողովի նախագահի տեղակալ
  • Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով

բյուջետային օրենսդրություն, պետական բյուջե, փոխառություններ, վարկեր, դրամ, դրամաշրջանառություն, բանկային համակարգ, ֆինանսական (դրամական, կապիտալի, վարկային, ապահովագրական և արժեթղթերի) շուկաներ

Հանձնաժողովի նախագահ
Հանձնաժողովի նախագահի տեղակալ
  • Տարածաշրջանային եւ Եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով

Եվրասիական տնտեսական միության եւ տարածաշրջանի մյուս երկրների հետ կապեր, Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս պետությունների օրենսդրության ներդաշնակեցում, միասնականեցում եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ

Հանձնաժողովի նախագահ
Հանձնաժողովի նախագահի տեղակալ
  • Ազգային ժողովի յոթերորդ գումարման հաշվիչ հանձնախումբ

1) կազմակերպում է գաղտնի քվեարկությունների անցկացումը եւ Ազգային ժողով է ներկայացնում դրանց արդյունքները. 2) Ազգային ժողովի նիստերի էլեկտրոնային համակարգը չգործելու դեպքում գրանցում է պատգամավորներին, հաշվում է բաց քվեարկությանը մասնակցած պատգամավորների ձայները, ինչպես նաեւ կազմակերպում է անվանական քվեարկությունների անցկացումը եւ Ազգային ժողով է ներկայացնում դրանց արդյունքները:

Հանձնաժողովի նախագահ
Հանձնաժողովի նախագահի տեղակալ

Ժամանակավոր ՀանձնաժողովներԽմբագրել

Հանձնաժողովի նախագահ
Հանձնաժողովի նախագահի տեղակալ


ԿառավարությունԽմբագրել

Վարչապետ
Նիկոլ Փաշինյան-Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն
Փոխվարչապետ
Տիգրան Ավինյան-Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն
Փոխվարչապետ
Մհեր Գրիգորյան-Անկուսակցական
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Զարուհի Բաթոյան-Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն
Առողջապահության նախարար
Արսեն Թորոսյան-Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն
Արդարադատության նախարար
Արտակ Զեյնալյան-Հանրապետություն կուսակցություն
Արտակարգ իրավիճակների նախարար
Ֆելիքս Ցոլակյան-Անկուսակցական
Արտաքին գործերի նախարար
Զոհրաբ Մնացականյան-Անկուսակցական
Շրջակա միջավարի նախարար
Էրիկ Գրիգորյան-Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն
Էկոնոմիկայի նախարար
Տիգրան Խաչատրյան-Անկուսակցական
Կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Արայիկ Հարությունյան-Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն
Պաշտպանության նախարար
Դավիթ Տոնոյան-Անկուսակցական
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Սուրեն Պապիկյան-Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն
Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար
Հակոբ Արշակյան-Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն
Ֆինանսների նախարար
Ատոմ Ջանջուղազյան-Անկուսակցական

Արտաքին հղումներԽմբագրել