Հայաստանի անկախության հանրաքվե (1991)
Անկախության հանրաքվեն Հայաստանում անցկացվել է 1991 թվականի սեպտեմբերի 21-ին։ Որոշվում էր հանրապետությունը ԽՍՀՄ-ից[1] անկախանալու հարցը։ Ընտրողների 99,5 %-ը քվեարկել է անկախության հռչակման օգտին՝ 95% մասնակցության պարագայում[1]։
Հայաստանի անկախության հանրաքվե | ||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ ժողովրդավարական պետություն ԽՍՀՄ-ի կազմից դուրս | ||||||||||||||||||||||||||||
Ամսաթիվ | սեպտեմբերի 21, 1991 | |||||||||||||||||||||||||||
Ընտրական համակարգ | Պատասխանի ընտրություն | |||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||
Աղբյուր՝ Direct Democracy |
Քաղաքականություն |
Հայաստան |
![]() պետական համակարգը» շարքի մաս է կազմում |
Գործադիր իշխանություն Օրենսդիր իշխանություն Իրավական համակարգ Վարչական համակարգ Ընտրություններ և քաղաքական համակարգ |
ՀամատեքստԽմբագրել
1990 թվականի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհուրդն ընդունեց «Հայաստանի անկախության մասին հռչակագիրը», որը նշանավորեց անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը։ Հայտարարվեց հանրապետության տարածքում ԽՍՀՄ Սահմանադրության և օրենքների գործունեության դադարեցման մասին[2]։
1991 թվականի մարտի 1-ին Հայաստանի Գերագույն Խորհուրդը որոշեց անցկացնել հանրաքվե՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին և համաժողովրդական քվեարկության դնել հետևյալ հարցը․ «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ ժողովրդավարական պետություն ԽՍՀՄ-ի կազմից դուրս»։ Հանրաքվեն նշանակվեց 1991 թվականի սեպտեմբերի 21-ին։ Հանրապետության Գերագույն Խորհրդի Նախագահությանն իրավունք վերապահվեց «իրադրության կտրուկ փոփոխության դեպքում որոշում կայացնել հանրաքվեն ավելի վաղ ժամկետում անցկացնելու մասին»[3]։
Մարտի 25-ին ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահին ուղարկվեց եզրակացություն, որտեղ նշվեց, որ այդ որոշումը համապատասխանում 1990 թվականի ապրիլի 3-ի ԽՍՀՄ-ի՝ «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության ելքի հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» օրենքի սուբյեկտի մաս հանդիսացող, որը իր նախաձեռնությամբ հանրաքվե անցկացնելու մասին (հոդված 2), դրա անցկացման ժամկետների (ոչ շուտ, քան վեց, և ոչ ուշ, քան ինն ամիս հետո՝ ԽՍՀՄ-ի կազմից միութենական հանրապետության դուրս գալու որոշումն ընդունելուց հետո (հոդվածի 3-րդ մասը 2)[4]։
Օգոստոսի 5-ին Գերագույն Խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նամակ ուղարկեց ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահ Անատոլի Լուկյանովին, որով խնդրեց «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության ելքի հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» օրենքի 5-րդ հոդվածին համաձայն որոշում կայացնել Հայաստանի տարածքում ԽՍՀՄ, միութենական և ինքնավար հանրապետությունների, ինքնավար կազմավորումների հավատարմագրված ներկայացուցիչների, ինչպես նաև հրավիրել Միավորված Ազգերի Կազմակերպության ներկայացուցիչների[5]։
1991 թվականի սեպտեմբերի 21-ին հանրաքվեն կայացավ[6]։ Ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների մեծամասնությունը առաջադրված հարցին դրական պատասխան տվեց[7]։
Հանրաքվեի արդյունքում 1991 թվականի սեպտեմբերի 23-ին Հայաստանի Գերագույն Խորհուրդը հաստատեց հանրապետության ելքը ԽՍՀՄ-ի կազմից[8]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 D. Nohlen, F. Grotz, C. Hartmann (2001).
- ↑ «Legislation: National Assemly of RA»։ www.parliament.am։ Վերցված է 2017-05-04
- ↑ «ՀՀ Գերագույն խորհրդի որոշումը Հայաստանի Հանրապետության տարածքում ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մասին — Վիքիդարան»։ hy.wikisource.org (հայերեն)։ Վերցված է 2017-05-04
- ↑ «Заключение по постановлению ВС Республики Армения от 01.03.1991 — Викитека»։ ru.wikisource.org։ Վերցված է 2017-05-04
- ↑ «Письмо Председателя ВС Республики Армения Председателю ВС СССР от 05.08.1991 — Викитека»։ ru.wikisource.org։ Վերցված է 2017-05-04
- ↑ Референдум: точки над «I» // «Российская газета», 21 сентября 1991, № 197(243)
- ↑ Армения тоже стала независимой // Известия, 23 сентября 1991, № 227(23493).
- ↑ «Сергей Маркедонов, Самоопределение по ленинским принципам»։ АПН(Агентство Политических Новостей)։ 21 сентября 2006։ Արխիվացված օրիգինալից 2012-02-02-ին։ Վերցված է 2017-05-04